armenpress.am: Երկու հայկական ավիաընկերություններին՝ եվրոպական ուղղություններով չվերթներ իրականացնելու լիցենզիայից զրկելը Քաղավիացիայի կոմիտեի թերությունն է։ Ապրիլի 14-ին այս մասին տեսակապով ասուլիսում հայտնեց Քաղավիացիայի կոմիտեի՝ արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։
«Ընդունում ենք, որ դա քաղավիացիայի կոմիտեի հիմնական թերությունն է, որովհետև եթե մենք, օրինակ՝ տեսչական ստուգումների ընթացքում նկատեինք և արձանագրեինք, որ այս ավիաընկերությունը խնդիր ունի և կասեցնեինք աշխատանքը, այդ ընկերությունը չէր կարողանա դիմել Եվրոպայում չվերթներ իրականացնելու համար»,- ասաց Ռևազյանը։
Ըստ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի՝ իրենց կառույցը վերահսկող մարմին է և պետք է առաջինը նկատի ընկերությունների թերությունները։
«Ճիշտ չի, որ ավիաընկերության կողմից Եվրոպային դիմելուց հետո հասկանանք, որ խնդիր կա»,- եզրափակեց Ռևազյանը։
comment.count (0)