Վարչապետի որոշմամբ Տաթևիկ Ռևազյանն ազատվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
11:54 - 15 հունիսի, 2022

Վարչապետի որոշմամբ Տաթևիկ Ռևազյանն ազատվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Տաթևիկ Ռևազյանն ազատվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Տաթևիկ Ռևազյանին ազատել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք՝ նախօրեին Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր պաշտոնից հեռանալու իր որոշման մասին։

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել