Լոնդոնը հայտնել է Կիևին 2,84 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու մասին
 |azatutyun.am|
11:03 - 02 մարտի, 2025

Լոնդոնը հայտնել է Կիևին 2,84 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երեկ իր նստավայրում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելուց հետո հայտարարել Է Կիևին 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգ (2,84 միլիարդ դոլար) վարկ տրամադրելու մասին։

Այս հայտարարությունը նա արել է Լոնդոնում սպասվող համաժողովից առաջ: Եվրոպական առաջնորդները կիրակի օրը կհանդիպեն՝ քննարկելու Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը, իսկ հինգշաբթի օրը նրանք կմասնակցեն Եվրամիության գագաթնաժողովին:

«Այս վարկը կբարձրացնի Ուկրաինայի պաշտպանունակությունը և կմարվի սառեցված ռուսական ակտիվների եկամուտների հաշվին», - բանակցություններից հետո գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում:

Լոնդոնի համաժողովը նոր իմաստ ստացավ օվալաձև կաբինետում առճակատումից հետո, և ԱՄՆ-ի ու Ուկրաինայի նախագահներ Թրամփի և Զելենսկիի հարաբերությունների վերականգնումը, ամենայն հավանականությամբ, կդառնա օրակարգի առանցքային կետը:

Վաշինգտոնում Զելենսկիի և Դոնալդ Թրամփի հանդիպումը թեժ վեճի էր վերածվել՝ Թրամփն ու ԱՄՆ փոխնախագահը Զելենսկիին մեղադրեցին «անշնորհակալ» և «անհարգալից» լինելու մեջ, արդյունքում հանդիպումն ավարտվեց առանց որևէ պայմանավորվածության, նաև չստորագրվեց ուկրաինական հանքերի համատեղ շահագործման համաձայնագիրը, որի շուրջ կողմերը շաբաթներ էին բանակցել:

Լուսանկարում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հանդիպումը  Լոնդոնում 2025 թվականի մարտի 1-ին:
Լուսանկարը՝ Պիտեր Նիկոլս/WPA Pool/Getty


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել