azatutyun.am: Լոնդոնում Պաղեստինի դրոշով ակտիվիստը բարձրացել է Վեսթմինսթերյան պալատի ժամացույցի աշտարակի՝ Բիգ Բենի վրա, նրան այնտեղից հեռացրել են միայն 16 ժամ անց:
Ինչպես գրում է The Independent-ը, փրկարարները երեք անգամ բանակցել են հրշեջ վերելակից և խնդրել ակտիվիստին իջնել, սակայն նա հրաժարվել է՝ ասելով, որ դա կանի միայն իր պայմաններով: Նա նաև սպառնացել է ավելի վեր բարձրանալ, եթե իրեն մոտենան։
Ակտիվիստը եթեր է վարել Instagram-ում, որտեղ ասել է, որ բողոքում է «ոստիկանական բռնաճնշումների և պետական բռնության դեմ»։ Նա իր արարքը բացատրել է բողոքի ցույցով՝ Բիգ Բենն անվանելով այսպես կոչված՝ «ժողովրդավարության կենտրոն» Մեծ Բրիտանիայում:
comment.count (0)