Բաքվում գտնվող հայ բանտարկյալները պետք է ազատ արձակվեն մինչև COP 29-ը. Արմեն Գևորգյան
 |news.am|
22:19 - 01 հոկտեմբերի, 2024

Բաքվում գտնվող հայ բանտարկյալները պետք է ազատ արձակվեն մինչև COP 29-ը. Արմեն Գևորգյան |news.am|

news.am: ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին ուղղված հայտարարությունների ժամին ԵԽԽվ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը կոչ է արել  նրան ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը՝ հասնելու Բաքվում գտնվող բանտարկյալների ազատ արձակմանը մինչև COP 29-ը։

«Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում հրապարակայնորեն գնահատել է որպես ցեղասպանություն։ Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում սկիզբ է առել «ընդունելի ցեղասպանության» նոր դարաշրջան։ Իլհամ Ալիևը հրապարակավ խոստանում է իր քաղաքացիներին, որ նրանք ապրելու են Հայաստանի տարածքներում՝ անվանելով դրանք Արևմտյան Ադրբեջան։ Հայ բանտարկյալները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությունը, շարունակում են կալանքի տակ մնալ Բաքվում։

Այս ամենից հետո Ադրբեջանը հյուրընկալում է COP29-ը «COP-ը՝ հանուն խաղաղության» քողի ներքո։ 

Պարոն գլխավոր քարտուղար,

Ես այսօր կոչ եմ անում Ձեզ ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը՝ հասնելու Բաքվում գտնվող բանտարկյալների ազատ արձակմանը մինչև COP 29-ը»,-նշել է Արմեն Գևորգյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել