Վրաստանը ԵԽԽՎ-ից հետ է կանչել իր պատվիրակությանը |armenpress.am|
18:04 - 03 փետրվարի, 2025

Վրաստանը ԵԽԽՎ-ից հետ է կանչել իր պատվիրակությանը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի իշխանությունները որոշել են հետ կանչել իրենց պատվիրակության անդամներին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ): Այս մասին հայտնում է վրացական Interpressnews պարբերականը։

«Մենք հույս ունենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կվերադառնա իր հիմնարար սկզբունքներին, որոնք հիմնված են ժողովրդավարության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:

Վրաստանի խորհրդարանի բյուրոն աջակցել է պատվիրակության անդամների դուրսբերմանը։

«Վրացական երազանք» և «Ժողովրդի իշխանություն» կուսակցությունների անդամները դիմել են վեհաժողովի նախագահին՝ իրենց լիազորությունները դադարեցնելու խնդրանքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել