Սերգեյ Սամվելի Ատոմյանը (հուլիսի 6, 1986, Արարատ, Դվին գյուղ) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցություն պատգամավոր է, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Անկուսակցական է։
2004-2006թթ. ծառայել է ՀՀ ոստիկանության ներքին զորքերում: Պահեստազորի ավագ լեյտենանտ է։ 2010թ. ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2017թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան:
2012-2014թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության, ապա Արարատի մարզային քննչական վարչության քննիչ: 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ: Արդարադատության կապիտան է։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։