Արման Արամի Բոշյանը ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է, «Իմ քայլը» խմբակցության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, նաեւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։
Ծնվել է 1986թ. օգոստոսի 9-ին ՌԴ Տագանրոգ քաղաքում:
2009թ. ավարտել է Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ հաշվապահական հաշվառում եւ աուդիտ մասնագիտացմամբ: 2013թ.՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ կապի ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում մասնագիտացմամբ:
2007-2008թթ. աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ փոստուղեկցորդ: 2008-2010թթ.՝ «Հայփոստ» ՓԲԸ Բյուրեղավանի փոստային բաժանմունքի պետ: 2012-2016թթ.՝ «Գասպինտ» ՍՊԸ գլխավոր հաշվապահ: 2014-2015թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հաշվապահ: 2017-2018թթ.՝ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գրասենյակի կառավարիչ: 2018թ. հունիս-2019թ. հունվար՝ ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետ:
2013թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման համահիմնադիր: 2015թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: