24news.am: «Մենք չենք հանդուրժի, որ ՍԴ-ում տեղի ունենան երևույթներ, որոնք կանգնեցնելու կամ խաթարելու են այն կարևորագույն ռեֆորմների ճանապարհը, որը բերելու ենք։ Հիմա գործում է մի ՍԴ, որը չի արտացոլում այսօրվա իրականությունը և չի կարողանալու անաչառ արբիտր լինել»,- այս մասին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը։
«Մենք պատրա՞ստ ենք մինչև 2035թ․-ը համբերել, որ այսօրվա գործող սահմանադրությունն իրականության հետ համապատասխանի։ Ես պատրաստ չեմ, կարծում եմ՝ քաղաքացիներն էլ։ Թույլ փաստարկ է, թե ՍԴ-ի հարցը փոքր խնդիր է։ Հարցը մեկ նախադասության մեջ չէ։ Խոսքը պրոցեսը վերականգնելու մասին է, իսկ սրան անվանել փոքր խնդիր, ընդունելի չեմ համարում»,- ասել է պատգամավորը։
comment.count (0)