Սիփան Փաշինյան

Սիփան Արտակի Փաշինյանը (ապրիլի 28, 1990Իջեւան) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից։ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ 

2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ներկայում սովորում է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:

2011-2013թթ.  եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրենի օգնական, 2013-2014թթ.՝ «Մեր տպարան» ՍՊԸ տպագրիչ,  2014-2015թթ.՝ նույն ՍՊԸ նյութա-տեխնիկական ապահովող,  2015-2018թթ.՝ նույն ՍՊԸ փոխտնօրեն: 2018թ. հունիս-դեկտեմբեր՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության վարչական վերահսկողության եւ համայնքային ծառայության վարչության խորհրդական:

2015թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է։

Փաշինյանի՝ նախկին պատգամավոր եղբորորդին Ուկրաինայում «փայտի բիզնես» է սկսել |hetq.am|

Փաշինյանի՝ նախկին պատգամավոր եղբորորդին Ուկրաինայում «փայտի բիզնես» է սկսել |hetq.am|

hetq.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, որը 2019-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից, Ուկրաինայում անցյալ տարի ընկերություն է հիմնել: Սիփան Փաշինյանը համատեղ բիզնես է սկսել Չերկասիում հայտնի Ղազարյանների հետ 2022 թ. սեպտեմբերի 13-ին Չերկասի քաղաքում գրանցվել է Նարեկ Ղազարյանի եւ Սիփան Փաշինյանի «ՉերՎուդ» ՍՊԸ-ն («CherWood»): Սեփականատերերը կիսում են ընկերության բաժնեմասերը 50-50 հարաբերակցությամբ: Ընկերության կանոնադրական կապիտալը 25 հազ. ուկրաինական գրիվնա է: Դրա տնօրենը Նարեկ Ղազարյանի հարազատ եղբայրն է՝ Արթուրը: «ՉերՎուդ» անունը պատահական չէ ընտրված: Այն բաղկացած է «Չերկասի» եւ անգլերեն «wood» (փայտ) բառերից, ինչից կարելի է ենթադրել, որ ընկերության գործունեությունը կապված է փայտամշակման հետ: Այդպես էլ կա: Համաձայն ուկրաինական ռեգիստրի՝ Փաշինյանի ու Ղազարյանի ընկերության հիմնական գործունեությունը բնափայտի սղոցումն ու ռանդումն է (նման արտադրանքի թողարկումը), գործունեության այլ տեսակներ են նշված նրբատախտակի եւ պանելների արտադրությունը, շինարարական փայտե կոնստրուկցիաների արտադրությունն ու ատաղձագործական գործունեությունը, փայտե տարայի արտադրությունը, փայտից, խցանակեղեւից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից այլ արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաեւ սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալության հանձնումն ու կառավարումը: Հատկանշական է, որ ուկրաինական ռեգիստրում Սիփան Փաշինյանի տվյալներում քաղաքացիության ու գրանցման երկիրը նշված է Ուկրաինան: Նրա եւ Ղազարյան եղբայրների անունների դիմաց որպես հասցե նշված է Չերկասի քաղաքի Դնեպրի հերոսների փողոցի բնակելի շենքերից մեկը: Նույն հասեցում է գրանցված նաեւ «ՉերՎուդ» ՍՊԸ-ն: Ղազարյանների գերդաստանը հայտնի է ոչ միայն Չերկասի քաղաքում, այլեւ ամբողջ Չերկասիի մարզում: Նարեկ եւ Արթուր Ղազարյանները գործարար Անդրանիկ եւ Ֆրունզե Ղազարյանների եղբոր՝ Պետրոսի որդիներն են: Անդրանիկ Թելմանի Ղազարյանը նաեւ ՀՀ պատվավոր հյուպատոսն է Չերկասիում: Անդրանիկ Ղազարյան Ա. Ղազարյանը «Նադիա» ընկերությունների խմբի նախագահն է: Այս խմբի ընկերություններում են աշխատում Ղազարյանները: Խումբը ներառում է ընկերություններ ամենատարբեր ոլորտներից՝ շինարարություն եւ անշարժ գույք, առեւտուր, սննդի արդյունաբերություն, թռչնաբուծություն, խոզաբուծություն, այգեգործություն, բուսաբուծություն: Ղազարյանների բիզնես գործընկերներից են գործարար Տկաչենկո եղբայրները, որոնցից Յուրի Տկաչենկոն 2014-2018 թթ. Չերկասիի մարզի ղեկավարն էր: Թռչնաբուծական բիզնեսում Տկաչենկոների եւ Ղազարյանների գործընկերներից է 2010-2018 թթ. Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով 2017-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր «Ծառուկյան» եւ ԲՀԿ խմբակցություններից: Մանուկյանը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի փեսան է:  34-ամյա Նարեկ Ղազարյանը եւս ոչ միայն ներգրավված է ընտանեկան բիզնեսում, այլեւ Չերկասիի քաղաքական կյանքում: Նա Չերկասիի քաղաքային խորհրդի պատգամավոր է, դրա խմբակցություններից մեկի ղեկավարը: Ընդ որում՝ առաջին անգամ Ն. Ղազարյանը քաղաքային խորհրդի անդամ է դարձել 2010-ին՝ 21 տարեկանում: Նարեկ Ղազարյան   Շարունակությունը՝ hetq.am-ում Գլխավոր լուսանկարը՝ «Մեդիամաքս»-ի
10:58 - 18 հունվարի, 2023
Պետք է հնարավորություն տանք մեր ազգի հայրենասեր և ունակ ներուժին մասնակցելու առկա իրավիճակից լավագույն ելքերը գտնելու գործին․ Սերգեյ Սմբատյանի կոչը՝ Նիկոլ Փաշինյանին

Պետք է հնարավորություն տանք մեր ազգի հայրենասեր և ունակ ներուժին մասնակցելու առկա իրավիճակից լավագույն ելքերը գտնելու գործին․ Սերգեյ Սմբատյանի կոչը՝ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանը կոչով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Կոչն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ «Պարո՛ն վարչապետ, Իրավիճակը, որում այս պահին գտնվում է հայ հանրությունը, չի պարունակում ոչ մի խոստում, թե վաղը ավելի լավ է լինելու, եթե բոլորս կանգնած մնանք ներկայիս կետում։ Ուզում եմ հավատալ, որ սրա եթե ոչ առերես, ապա հաստատապես խորքային ըմբռնումն ունի նաև գործող իշխանությունը։ Իսկ եթե ոչ, ապա նշանակում է, որ մեր պետությունն իրապես մասնատված է զուգահեռ իրականությունների։ Մեր ժողովուրդը ունի հարցեր, չպատասխանված հարցեր, իսկ նրան մատուցվող պատասխանները դեռևս միայն առաջացնում են նոր հարցեր՝ եղած անորոշությունը պարպելու փոխարեն։ Եվ փաստորեն, ստացվում է այնպես, որ դրանց պատասխաններին տիրապետում է գործող իշխանությունը, այլ ոչ լայն հանրությունը։ Հետևաբար և՝ առկա հարցերի պատասխանատվությունը ևս մնում է գործող իշխանության դաշտում, քանի դեռ հանրության հետ բաց երկխոսությունը չի փոխարինում արված հայտարարություններին։ Արդյո՞ք այդ մեկուսացումն ավելի չի բևեռացնում երկրում առկա վիճակը։ Որպես հայ հասարակության ներկայացուցիչ՝ խնդրում և կոչ եմ անում Ձեզ և գործող քաղաքական թիմին՝ ամեն ինչ անել, որ մեր հանրության մեջ չխախտվի միասնականությունը, չկղզիանան սրտացավ և կարող ուժերը, որոնք ունակ են և ցանկանում են փոփոխությունների տանել մեր երկիրը։ Ստեղծված բարդ իրավիճակում պատասխանատվությունների ստանձնման և մեղադրանքների առաջադրման հավասարակշռության խախտումը միայն ավելի կսպառի մեր վաղվա օրվա հույսը։ Մեր պետության համար այս ցավագին օրերին մենք պետք է հնարավորություն տանք մեր ազգի հայրենասեր և ունակ ներուժին մասնակցելու առկա իրավիճակից լավագույն ելքերը գտնելու գործին և չմնալ կրավորական ու մեկուսացված դերում։ Նպաստե՛ք ժողովրդավար պետության այդքան դժվարությամբ ձեռք բերված համբավի պահպանմանը։ Այսպես միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին կլինի Ձեր իսկ շարունակաբար վկայակոչած «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին»։
20:28 - 14 նոյեմբերի, 2020
Եվս 3 տարով երկարաձգվեց սահմանամերձ համայնքի բնակիչների գյուղատեխնիկայի, այգիների վնասների փոխհատուցման տրամադրումը
 |armenpress.am|

Եվս 3 տարով երկարաձգվեց սահմանամերձ համայնքի բնակիչների գյուղատեխնիկայի, այգիների վնասների փոխհատուցման տրամադրումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ևս 3 տարով երկարաձգվում է օրենքի գործողության ժամկետը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Սիփան Փաշինյանի ներկայացրած օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հոկտեմբերի 6-ի նիստում՝ ստանալով 100 «կողմ» ձայն: Նախագծով առաջարկվում է ևս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը, բացի այդ ամրագրել նոր արտոնություններ: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում մի քանի փոփոխություններ են արվել: Սահմանվել է, որ Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով գյուղատնտեսական կենդանիներին, գյուղտեխնիկային, պտղատու այգիներին հասցված նյութական վնասները ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այսինքն՝ գյուղատնտեսական ոլորտին հասցված ցանկացած վնասի դեպքում փոխհատուցում կտրվի:
11:24 - 06 հոկտեմբերի, 2020
Պատգամավորները սահմանամերձ համայնքների բնակիչների համար նոր աջակցության ծրագրեր են առաջարկում
 |armenpress.am|

Պատգամավորները սահմանամերձ համայնքների բնակիչների համար նոր աջակցության ծրագրեր են առաջարկում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սիփան Փաշինյանն առաջարկում են ևս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը, բացի այդ ամրագրել նոր արտոնություններ: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի գործողության ժամկետն ավարտվում է 2021 թվականի հունվարի 1-ից: Եվ կառավարության հետ քննարկումների արդյունքում նախագծի հեղինակները որոշել են ևս 3 տարով երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, արդյունքում արդեն իսկ առկա մի շարք արտոնություններ կշարունակեն գործել: Օրինակ՝ փոխհատուցում կտրամադրվի սպառած էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով, բնական գազի սպառման գնի 50 տոկոսի չափով և այլն: Դպրոցական դասագրքերը սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտներին առաջիկա երեք տարում կշարունակեն տրամադրվել փոխհատուցմամբ: Սա ամրագրվել է օրենքի ուժով: Օրենքի նախագծով ամրագրվում են նաև նոր արտոնություններ: Օրինակ սահմանվում է, որ  սահմանամերձ համայնքների` Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով սպանված գյուղատնտեսական եւ/կամ այլ մթերատու կենդանիների դիմաց տրվում է փոխհատուցում պետական բյուջեի միջոցների հաշվին: Սա նոր բան է: Գյուղացիները հաճախ նշում էին, որ կենդանիներին արոտավայր տանելիս լինում են կրակոցներ, կենդանիները էապես տուժում էին կամ սատկում: Այս դեպքում ասում ենք, որ բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցումը կտրվի»,-ասաց նա: Իսկ եթե Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով տվյալ տարածքում ապրող մարդիկ վիրավորում ստանան և ձեռք բերեն հաշմանդամության կարգ, կախված կարգից, կստանան 1-3 մլն դրամ միանվագ գումար, ինչպես նաև բուժումը կիրականացվի անվճար: «Եթե Աստված մի արասցե, ունենանք զոհ, ապա զոհվածի ընտանիքին կտրամադրվի միանվագ 5 մլն դրամ գումար, պետությունը կհոգա նաև թաղման ծախսերը»,-ասաց Գաբրիելյանը: Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և ներառվեց լիագումար նիստերի օրակարգ:
20:18 - 10 սեպտեմբերի, 2020
«Իմ քայլը»․ բարեկամներ, վաղեմի գործընկերներ, նախկին ՀՀԿ ու ԲՀԿ անդամներ |media.am|

«Իմ քայլը»․ բարեկամներ, վաղեմի գործընկերներ, նախկին ՀՀԿ ու ԲՀԿ անդամներ |media.am|

media.am: Հայաստանում կուսակցությունները միշտ չէ, որ կազմվում են գաղափարական ընդհանրությունների վրա հիմնվելով։ Օրինակ, հուլիսին media.am-ը պարզել էր, որ ԱԺ խոշորագույն ընդդիմադիր ուժի՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը՝ 26-ից 14-ը, անձնական կամ գործնական կապերով կապված են Գագիկ Ծառուկյանի հետ։  Այժմ ուսումնասիրել ենք իշխող «Իմ քայլը» (այսուհետ՝ ԻՔ) խմբակցության կազմը, և պարզել որ նեպոտիզմը, հայերեն ասած՝ խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը, իշխող ուժին նույնպես բնորոշ է։  ԻՔ շարքերում կան Նիկոլ Փաշինյանի բարեկամները և նրա ղեկավարած թերթի նախկին աշխատակիցները։ Բայց ի տարբերություն ԲՀԿ-ի քաղաքական առաջնորդի հետ անձնական կամ գործնական կապ ունի ԻՔ պատգամավորների ավելի փոքր մասը։  ԻՔ պատգամավորների զգալի մասը՝ շուրջ 11% (13 անձ) նախկինում կապված են եղել այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հետ, իսկ հեղափոխությունից հետո միացել են «Իմ քայլին»։   Խնամի, ծանոթ, բարեկամ «Իմ քայլը» դաշինքի երեք պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ազգականներն են։ Այդպես, ԻՔ պատգամավոր է Փաշինյանի եղբոր որդին՝ Սիփան Փաշինյանը, ինչպես նաև նրա կնոջ եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նույնպես անձնական կապ ունի վարչապետի ընտանիքի հետ։ Ղալումյանի եղբայրը՝ Հայկ Ղալումյանը, Փաշինյանի քավորն է և Իջևան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։  Բոլոր երեքը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են։   Գործնական կապեր Պատգամավոր Հայկ Գևորգյանը ավելի քան 20 տարի աշխատել է Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» (այսուհետ՝ ՀԺ) թերթում, նախ՝ որպես թղթակից, ապա որպես ՀԺ-ի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն։  Նույն պաշտոնը զբաղեցրել է նաև Վահագն Հովակիմյանը, ով «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն էր մինչև 2013-ը։ Հովակիմյանը եղել է նաև ՀԺ թղթակից, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական։  Պատգամավոր է դարձել նաև «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալ Հակոբ Սիմիդյանը։ 2009-2012 թթ․ նա աշխատել է ՀԺ-ում, ապա եղել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը։ Ի դեպ, ԱԺ կայքում տեղադրված պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ Սիմիդյանը պատգամավորի օգտնական է աշխատել, բայց որ այդ պատգամավորը հենց Փաշինյանն էր, բայց է թողնված։ Այժմ նա «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն է։  Անկուսակցական պատգամավոր Վահագն Թևոսյանը նույնպես աշխատել է ՀԺ-ում։ Իսկ նրա կինը՝ Լուսինե Բարսեղյանը, եղել է ՀԺ-ի խմբագիրը։ Ի դեպ, այժմ Լուսինե Բարսեղյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ռեֆերենտն է (այս պաշտոնը ենթադրում է տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ)։   Գործադիրից՝ օրենսդիր Թավշյա հեղափոխությունից հետո պետական ծառայության անցած որոշ գործիչներ մի քանի ամիս անց թողեցին պաշտոնները՝ առաջադրվելով ԱԺ արտահերթ ընտրություններին։ Հայտնի է, որ պատգամավոր դարձան մի քանի նախարարներ, բայց այս շարքում կան նաև հենց Փաշինյանի աշխատակազմի ութ աշխատակիցներ։      Այդպես, պատգամավոր դարձան Փաշինյանի օգնականներից Արփինե Դավոյանը և Արեն Մկրտչյանը, ինչպես նաև օգնական Նաիրի Սարգսյանի եղբայրը՝ Հայկ Սարգսյանը։ Մանդատ ստացան նաև վարչապետի խորհրդականներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանը։  Նիկոլայ Բաղդասարյանը եղել է նաև ԵԼՔ դաշինքի պատգամավորի թեկնածու։ Նա փաստաբան է և պաշտպանում էր հեղափոխության ժամանակ ձերբակալված Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին։  Վարչապետի առաջին մամուլի քարտուղարը՝ Արման Եղոյանը, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը նույնպես 2019-ի հունվարին ստանձնեցին ԱԺ պատգամավորի մանդատը։    ԲՀԿ, ՀՀԿ և ԼՀԿ նախկին անդամները հեղափոխությունից հետո միացան «Իմ քայլին» Չնայած որ «Իմ քայլը» հաճախ են մեղադրում քաղաքականության մեջ անփորձ լինելում, շատ պատգամավորների համար քաղաքական գործունեությունը բոլորովին նոր բան չէ՝ նրանք հասցրել են նույնիսկ կուսակցություն փոխել։    Այսպես, ԻՔ 13 անդամ մինչև հեղափոխությունը փոխկապակցված են եղել այլ քաղաքական ուժերի հետ։ 2018-ից հետո նրանցից 5-ը դարձան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 7-ը մնացին անկուսակցական, և միայն մեկը ԻՔ դաշինքում ներկայացրեց այլ կուսակցություն՝ «Հզոր Հայրենիք»-ը։ Շարունակությունը՝ media.am-ում
16:21 - 26 օգոստոսի, 2020
Հակառակաորդի ուղիղ նշանառության տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին հնարավորություն կտրվի մինչեւ 2024թ․ հունվարի 1-ը ստանալ մի շարք աջակցություններ

Հակառակաորդի ուղիղ նշանառության տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին հնարավորություն կտրվի մինչեւ 2024թ․ հունվարի 1-ը ստանալ մի շարք աջակցություններ

Աժ «Իմ քայլը»։ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Առաջիկա երեք տարում եւս պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած 50% էլեկտրաէներգիան 50% բնական գազը 50% ոռոգման ջուրը Ամբողջությամբ կվճարի սահմանապահի 100% հողի հարկը 100% գույքահարկը Այսուհետ սահմանապահ աշակերտներին դասագրքերը կտրվեն 50% զեղչված կամ անվճար Ադրբեջանական վայրագություններից վնասված բնակելի տները, օրենքի ուժով 100% կվերականգնվեն անվճար( աշխ. սկսվել են)։ Սպանված գյուղ. եւ/կամ մթերատու կենդանիների համար կտրվի 100% փոխհատուցում Վիրավորվելու հետեւանքով հաշմանդամության կարգ ձեռք բերելու դեպքում միանվա 1-3 մլն դրամ + անվճար բուժօգնություն 5 մլն դրամ զոհվածի ընտանիքին Կառավարության քննարկումներից հետո արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել իմ եւ Սիփան Փաշինյանի հեղինակած օրենսդրական նախագիծը։ Օրենքի այս լրացումներն ու փոփոխությունները հակառակաորդի ուղիղ նշանառության տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին հնարավորություն կտան մինչեւ 2024թ հունվարի մեկը պետությունից ստանալ վերոնշյալ աջակցությունները։ Հ.Գ. գործընկերներ այլ պատգամավորի հետ այս պահին աշխատում ենք ուսման վարձերը եւ մանկապարտեզները փոխհատուցելու տարբերակների վրա»։
11:45 - 28 հուլիսի, 2020
Սիփան Փաշինյանը դատի է տվել Միքայել Մինասյանին․ պահանջում է հերքում եւ 2 մլն դրամ փոխհատուցում |armtimes.com|

Սիփան Փաշինյանը դատի է տվել Միքայել Մինասյանին․ պահանջում է հերքում եւ 2 մլն դրամ փոխհատուցում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը դատի է տվել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Պատգամավորը պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցել։ Հայցը ներկայացվել է հունիսի 5-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանին։ Սիփան Փաշինյանի ներկայացուցիչ Լիլիթ Ենոքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը Մինասյանի հրապարակած «Պոպուլիզմ ու թալան. Պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը» վերնագրով տեսանյութն է։ Ենոքյանը նշեց, որ Մինասյանի պահանջում են նաեւ 2 մլն դրամ փոխհատուցում։ Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
16:28 - 11 հունիսի, 2020
Այո՛, փորձ չունենք ընտրություններ կեղծելու, քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերելու և արտոնյալ օլիգարխներ ստեղծելու․ Սիփան Փաշինյան

Այո՛, փորձ չունենք ընտրություններ կեղծելու, քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերելու և արտոնյալ օլիգարխներ ստեղծելու․ Սիփան Փաշինյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև։ «ԲՀԿ-ի առաջնորդը հայտարարում է, որ մենք փորձ չունենք: Եկեք հասկանանք` ինչ փորձի մասին է խոսքը: Այո մենք փորձ չունենք` 1. Ընտրություններ կեղծելու 2. Քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերելու և արտոնյալ օլիգարխներ ստեղծելու 3. Հյուսիս-հարավից ժողովրդի փողերը յուրացնելու 4. Առանց հաշվիչների գազալցակայաններ աշխատացնելու, այդպիսով յուրացնելու ժողովրդի գումարները 5. Չնչին գումարով տարբեր օբյեկտներ յուրացնելու 6. Պետականության և բարձր արժեքների վերաբերյալ տեքստ կարդալու և դրանց 180 աստիճան հակառակ մեթոդներով գործելու 7. Բոլորին վերևից նայելու, այդ թվում քրեական օրենսգրքին 8. Հարաբերությունների հետևանքով մարդկանց ունեզրկելու «Ախռանիկներ» նրանց միջոցով մարդկանց ծեծելու և ունեզրկելու: 9. Իրեն «փուռը» տվող և թևերի տակ ձմերուկ դնող «քաղաքական» դեմքերի, որպես խորհրդատուներ շրջապատվելու: 10. Պետական, քաղաքական, բարոյական դավաճանների հետ շփվելու` հույս փայփայելով անցյալի ամենեթողության վերադարձի և այսպես շարունակ: Փոխարենը ունենք հետևյալ փորձը: 1. Բարձր մակարդակի, և ինչպես կասի ժողովուրդը մաքուր ընտրություններ կազմակերպելու, այդպիսով երկրի ամուր հիմքեր կառուցելու 2. Մարդուն որպես բարձրագույն արժեք վերաբերվելու 3. Բյուջեին որպես ժողովրդի սեփականություն վերաբերվելու 4. Գործարարների շահերը պաշտպանելու 5. Մարդու հիմնարար ազատությունները պաշտպանելու : 6. Օրենքի առաջ հավասար լինելու: 7. Չգցելու: 8. Փողը պետությունից և պետականությունից չգերադասելու: 10. Անկախ դեպքերից և դեպքերի մասնակիցներից` արդարության կողմը լինելու Հայաստանի հինը ներկա է միայն որպես պատմություն, նախկինից մնացած բեկորները, երբ օրգանիզմի համար վտանգավոր են դառնում և դեղերով հնարավոր չի լուծել խնդիրը, ուրեմն պետք է վիրահատել: Սա պետության և պետականության խնդիր ա, որի համար շատ երկար տարիներ պայքար ա մղվել: Մեր ժողովուրդը նախկին բարքերին վերադարձ թույլ չի տա»:  
21:38 - 06 հունիսի, 2020
Վերջ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նախագիծ

Վերջ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նախագիծ

Վերջ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նախագիծ։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ օրենքի նախագիծ են հեղինակել, որով նախատեսվում է Երևանում կայանատեղիների համար նախատեսված կարմիր գծերը թողնել միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում: Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները: Ըստ այդմ՝ լուսանկարով տուգանել այլեւս չի թույլատրվի, առնվազն 15 րոպե տեսանյութը պարտադիր կլինի։«Տարեկան բաժանորդագրության ժամկետը կավարտվի վճարման պահից մեկ տարի անց (ավագանու որոշում)Առանց համարների կամ փակած համարներով կայանած մեքենաները կտեղափոխվեն հատուկ տարածք։Վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանումը արգելվում է, դրանց համար կլինի հատուկ վայրեր, Հատուկ սակագին։ Գողության կամ այլ հանցագործությունների դեպքում տեսանյութերը կտրամադրվեն։Սակագների փոփոխություն չի լինելու»,-գրել է նա՝ նշելով, որ նախագիծը շրջանառության մեջ կդրվի հաջորդ շաբաթ:Գաբրիեյանը հավելել է, որ նախագծով լուծվում է Վճռաբեկ դատարանի 2019թ որոշման վարույթի հետ կապված խնդիրները։ «Հաշվի առնելով կարանտինը, ասուլիսի փոխարեն երկուշաբթի 15:00 ֆեյսբուքյան լայվով կներկայացնենք նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները։ Սիրելի լրագրողներ, հարցերը կարող եք գրել նամակով»,- նշել է նա։
10:27 - 19 ապրիլի, 2020