ՀՊՄՀ

Հայկական պետական մանկավարժական համալսարանը հիմնադրվել է 1922 թվականի նոյեմբերի 7-ին մանկավարժ Արշավիր Շավարշյանի ղեկավարությամբ։ Նորաստեղծ բուհն ուներ միայն մանկավարժական ֆակուլտետ՝ նախադպրոցական, դպրոցական եւ արտադպրոցական մասնագիտություններով։ 

1924-1925 ուսումնական տարում հայկական մանկավարժական ինստիտուտը ունեցավ իր առաջին շրջանավարտները։ Խաչատուր Աբովյանի մահվան 100-ամյա տարեդարձի առթիվ 1948 թվականին Մանկավարժական ինստիտուտը կոչվեց նրա անունով։

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության որոշմամբ 2000թ․ հունվարից մանկավարժական ինստիտուտը վերանվանվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան։

Ֆակուլտետներն են՝
Բանասիրական
Պատմության եւ իրավագիտության
Սկզբնական կրթության
Կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության
Կրթության  հոգեբանության եւ սոցիոլոգիայի
Օտար լեզուների
Մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ինֆորմատիկայի
Գեղարվեստական կրթության
Հատուկ կրթության        
Կուլտուրայի 

Մանկավարժական համալսարանի ռեկտոր է ընտրվել Սրբուհի Գևորգյանը

Մանկավարժական համալսարանի ռեկտոր է ընտրվել Սրբուհի Գևորգյանը

Մարտի 19-ին տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Փակ, գաղտնի քվեարկությամբ միաձայն՝ 19 կողմ, ոչ մի դեմ ձայների հարաբերակցությամբ ռեկտոր է ընտրվել բուհի երկարամյա պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը։ Մինչ քվեարկությունը ռեկտորի պաշտոնի միակ հավակնորդ Սրբուհի Գևորգյանը ներկայացրել է բուհի զարգացման գործողությունների իր ծրագիրը: Նա առանձնացրել է բուհի զարգացման առաջնահերթությունները, ներկայացրել առաջիկա տարիների տեսլականն ու անելիքները: Քվեարկությունից հետո բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նորընտիր ռեկտորին և նշել, որ միաձայն քվեարկությունն այն ամուր հիմքն է, որի վրա համատեղ կկատարեն ահռելի աշխատանք: Խորհրդի անունից Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է. «Խորհուրդը ձեզ հետ գործելու է որպես մեկ թիմ: Ձեր հաջողությունները մեր հաջողություններն են»:
17:52 - 19 մարտի, 2022
Սրբուհի Գևորգյանն ընտրվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար

Սրբուհի Գևորգյանն ընտրվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար

Այսօր Խաչատուր Աբովյանի  անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստ՝ խորհրդի նախագահ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ և հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանի քարտուղարությամբ։ Նիստի ընթացքում մեկ հարց էր՝ ռեկտորի ընտրություն։ Ներկա էին խորհրդի 20 անդամից 18-ը։ Ռեկտորի թափուր տեղի համար դիմել էր մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը։ Նա ներկայացրեց իր ծրագիրը, որից հետո խորհրդի անդամները հարցեր ուղղեցին բուհի զարգացման ծրագրի, անելիքների մասին։ Ելույթ ունեցավ խորհրդի 7 անդամ, ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանի նախագահությամբ։ Անդամներ ընտրվեցին բուհի պրոֆեսորներից Սամվել Պիպոյանը և ուսանողուհի Արմինե Հարությունյանը։ Խոհրդի անդամները փակ, գաղտնի քվեարկության արդյունքում անվստահություն հայտնեցին ռեկտորի թեկնածուին՝ ձայների հետևյալ բաշխմամբ․ 13 դեմ, 1 անվավեր, 4 կողմ։ Նիստի երկրորդ հատվածում խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն առաջարկեց ընտրել ռեկտորի նոր պաշտոնակատար։ Նա ներկայացրեց բուհի պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանի թեկնածությունը։ Այլ թեկնածու չառաջադրվեց։ ՀՀ ԿԳՄՍ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը երկրորդեց Ժաննա Անդրեասյանին՝ նկատելով, որ անձամբ մի քանի անգամ շփում է ունեցել Սրբուհի Գևորգյանի հետ, և նրա մասնագիտական, պրոֆեսիոնալ որակները բարձր է գնահատում։ Սրբուհի Գևորգյանին հրավիրեցին նիստին և տեղեկացրին խորհրդի որոշման մասին։ Ապա ներկաների միաձայն քվեարկությամբ՝ 16 կողմ ձայներով (խորհրդի 2 անդամ հեռացել էր նիստից), Սրբուհի Գևորգյանն ընտրվեց ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար։   
19:07 - 18 դեկտեմբերի, 2021
Մանկավարժական համալսարանում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Մանկավարժական համալսարանում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազությունում պետության գույքային շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել են «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում (Հիմնադրամ) իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերը:  Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ ՊԵԿ-ից: Արդյունքում պարզվել է, որ արձանագրվել են մի շարք խախտումներ ապրանքների և ծառայությունների գնման, հարկային պարտավորությունների չկատարման, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման գործընթացում: Մասնավորապես, պարզվել է, որ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը երկու տարբեր ընկերությունների հետ 2016թ. և 2019թ. կնքել է  մաքրման ծառայությունների ձեռքբերման պայմանագրեր: Ընկերությունը, որի հետ 2016թ. է նման պայմանագիր կնքվել, գնման ընթացակարգին մասնակցելիս որպես «մասնագիտական փորձառություն և աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի բավարարման հավաստում, ներկայացրել է 2014-2016թթ. այլ ընկերությունների պատշաճ մաքրման ծառայություններ մատուցած լինելու մասին վերջիններիս կողմից տրված փաստաթղթեր, հավաստագրեր: Մինչդեռ, պարզվել է, որ այդ ՍՊԸ-ում որպես աշխատակից հավաքարարներ են գրանցվել՝ սկսած 2016թ. հոկտեմբերից: Բացի այդ, որպես «աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի հիմնավորում, վերջինս ներկայացրել է 50 հավաքարարի առկայությունը հիմնավորող փաստաթղթեր, սակայն պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում գրանցված է եղել ընդամենը 26 հավաքարար: Այսինքն ՍՊԸ-ն Հիմնադրամի կարիքների համար մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգին մասնակցելիս ներկայացրել է 2014-2016թ. ընթացքում իր կողմից մաքրման ծառայություններ մատուցելու փորձառության, իր աշխատակիցների քանակների վերաբերյալ կեղծ տվյալներ: Պարզվել է նաև, որ ՍՊԸ-ի բոլոր հավաքարարները 29.03.2019թ.-ից ազատվել են աշխատանքից, սակայն ՍՊԸ-ն ապրիլ-մայիս ամիսներին Հիմնադրամին մատուցել է 9մլն դրամի մաքրման ծառայություն: Ընդ որում, ուսհաստատությունը դժգոհություններ չի ունեցել մատուցված ծառայությունների որակի, մաքրման ծառայությունների մատուցման վերաբերյալ, այսինքն ծառայությունները փաստացի մատուցվել են: Նման պայմաններում ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների հաշվարկի վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ նշված ՍՊԸ-ի կողմից 2017թ. միջին ամսական կտրվածքով թերհայտարարագրվել է առնվազն 20 աշխատակցի հարկման օբյեկտը, իսկ 2018-2019թթ.՝ 17 աշխատակցի հարկման բազան: Արդյունքում ՍՊԸ-ի կողմից պակաս հարկ է հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չի վճարվել առնվազն 10 մլն դրամ: Մյուս ընկերությունը, որի հետ Հիմնադրամը 2 տարվա համար շուրջ 111 մլն դրամ արժեքով մարքման ծառայությունների գնման պայմանագիր է կնքել 2019թ. հունիսին, մինչև նույն տարվա նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում չի մատուցել պայմանագրով նախատեսված ծառայություններն ամբողջ ծավալով: Չնայած դրան՝ Հիմնադրամի պատասխանատու ծառայողների և նշված ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից 2019թ. այդ ընթացքում կազմվել է ընդհանուր թվով 6 հանձնման-ընդունման արձանագրություն, որոնցով չկատարված աշխատանքներն ընդունվել են որպես կատարված: Բացի վերոնշյալը, ՀՀ ՊՎԾ-ի ուսումնասիրության համաձայն՝ 2016թ. հունիսին Հիմնադրամը հիմնադրել է «Դպրոց» ՍՊԸ-ն, որը պետական սեփականություն հանդիսացող և Հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված տարածքներում իրականացրել է հանրային սննդի գործունեություն: Պարզվել է, որ Հիմնադրամի ռեկտորի որդին, 2019թ. օգոստոս ամսից նշված տարածքները (բուֆետներն իրենց ամբողջ գույքով) ամսական 3,5մլն դրամով վարձակալության է հանձնել մի քաղաքացու  և կանխիկ ստացել գումարները: Իսկ իրական գործարքը քողարկելու նպատակով նրա ընկերոջ և այդ քաղաքացու միջև կնքվել է 35մլն դրամի չափով փոխառության կեղծ պայմանագիր: Փաստորեն, «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատասխանատու անձինք թույլ են տվել Հիմնադրամի գույքի օգտագործումը ի շահ Հիմնադրամի կառավարչի որդու: Արդյունքում վերջինս Հիմնադրամին հանձնված, պետական սեփականություն հանդիսացող տարածքները հանձնել է վարձակալության, կանխիկ ստացել առանձնապես խոշոր չափերի գումարներ՝ Հիմնադրամի համար առաջացնելով ծանր հետևանքներ: Նկատի ունենալով, որ ուսումնասիրություններով ձեռք են բերվել առերևույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի, 214-րդ հոդվածի 2-րդ մասի, 325-րդ հոդվածի 1-ին մասի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:54 - 25 մարտի, 2020
Մանկավարժական համալսարանում խախտումներ են արձանագրվել 315 մլն. դրամ ծավալով գնումների գործընթացներում

Մանկավարժական համալսարանում խախտումներ են արձանագրվել 315 մլն. դրամ ծավալով գնումների գործընթացներում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի 2016-2019 թվականներն ընկած ժամանակահատվածի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ: Ուսումնասիրության առարկա են հանդիսացել իրականացված գնումների, հաշվարկված աշխատավարձի, Հիմնադրամի և պետական սեփականություն հանդիսացող գույքի կառավարման գործընթացները: Հիմնադրամի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։   Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի կողմից իրականացված 705 մլն․ դրամի  գնման գործընթացներ: Խախտումներ են արձանագրվել 315 մլն. դրամ ծավալով գնումների գործընթացներում: Մասնավորապես՝   Երկու գնման գործընթացում հաղթող ճանաչված ընկերությունների կողմից ներկայացվել են առերևույթ կեղծ, գործընթացում հաղթող ճանաչվելու իրավունք վերապահող փաստաթղթեր, որի արդյունքում ընկերությունների հետ կնքվել է 127 մլն. դրամի պայմանագրեր: Մեկ ընկերության կողմից մատուցված ծառայության ծավալների և վերջինիս աշխատանքային ռեսուրսների միջև արձանագրվել է խիստ քանակական անհամապատասխանություն: Առկա են հիմնավոր կասկածներ փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու, սակայն չգրանցված աշխատողներով ծառայություն մատուցելու վերաբերյալ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 14.0 մլն դրամ եկամտային հարկ: Ծառայություն մատուցող ընկերության կողմից մատուցել է տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ծառայություն, սակայն Հիմնադրամի կողմից չի գանձվել պայմանգրուվ սահմանված 3.0 մլն դրամի տուգանք: Հիմնադրամին մատակարարված հեռուստացույցների մի մասը չի համապատասխանել պայմանագրի տեխնիկական բնութագրին, սակայն ընդունվել է Հիմնադրամի կողմից: Հեռուստացույցների մատակարարման գինը շուրջ կրկնակի անգամ գերազանցել է ձեռքբերման արժեքին, սակայն գնման գործընթացում խախտումներ չեն հայտնաբերվել: Օտարերկրյա իրավաբանական անձին փոխանցվել է 13.0 մլն. դրամով ավելի գումար (ավելացված արժեքի հարկ), քան վերջինիս գնային առաջարկն էր: Հիմնադրամում լրացուցիչ աշխատավարձը հաշվարկվել է (հավելավճար, լրավճար և պարգևատրում) առանց ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված կարգեր, դեպքեր և չափեր նախատեսող իրավական ակտեր սահմանելու: Այնուամենայնիվ, լրացուցիչ աշխատավարձի անհամաչափ և սուբյեկտիվ հատկացումներ չեն արձանագրվել: Հիմնադրամի կողմից հիմնադրված ընկերությանը անհատույց հատկացվել է պետական սեփականություն հանդիսացող տարածքներ, շուրջ 100.0 մլն դրամ համախառն հաշվեկշռային արժեքով գույք, 60.0 մլն դրամ փոխառություն, սակայն ոչ արդյունավետ կառավարման և ՀԻմնադրամի կողմից ընկերության գործունեության նկատմամբ պատշաճ հսկողության բացակայության արդյունքում ընկերությունը կրել է վնասներ և շահաբաժիններ չի հաշվեգրվել Հիմնադրամի բյուջե: Բացի այդ, ընկերության կողմից իրականացվել է 47 մլն. դրամի (դրամարկղային) Հիմնադրամի կանոնադրական նպատակներին չհամապատասխանող ծախս: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Հիմնադրամին ներկայացվել են մի շարք առաջարկություններ: Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:
15:00 - 28 փետրվարի, 2020