Ձյուն, բուք, 8-10 աստիճանով ջերմաստիճանի նվազում․ Սուրենյանի կանխատեսումը
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դեկտեմբերի 22-ի ցերեկը առանձին շրջաններում, 23-24-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 25-26-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»,- գրել է նա:
21:12 - 21 դեկտեմբերի, 2020