Ամերիկայի հայկական համագումար

Ամերիկայի Հայկական համագումար, համաամերիկյան հայկական կազմակերպություն։

Հիմնադրվել է 1972 թվականին։ Կենտրոնը Վաշինգտոնում է, գրասենյակներ ունի Լոս Անջելեսում և Երևանում։ Հիմնադիր անդամներն են ձեռնարկատերեր Ստեփան Մուկարն ու Հրայր Հովնանյանը, ինժեներ Լիոնել Գալստյանը, իրավաբաններ Ռոբերտ Մրամ Գալուստյանն ու Հայկ Տեր-Մանուելյանը, գիտնականներ Ջան Հաննեսյան Կրտսերը, Հայկազ Գրիգորյանը և Ռիչարդ Հովհաննիսյանը։

Հայկական համագումարի նպատակն է՝

  • համախմբել ամերիկահայերին
  • սատարել ԱՄՆ-ում հայ մշակութային ավանդի և պատմական ինքնության գիտակցության գնահատման զարգացմանը
  • հայկական հուշարձանների ու մշակութային նյութերի պահպանման
  • խրախուսել գիտական հետազոտությունն ու տեղեկահավաքը և ճշգրիտ տեղեկություններ տարածել հայ ժողովրդի պատմական, կրթական, կրոնի, ու մշակութային կյանքի, ամերիկահայության մասին
  • խրախուսել ամերիկահայերի ավելի լայն մասնակցությունն ամերիկյան ժողովրդավարական գործընթացին
  • պաշտպանել ամերիկահայերի մարդկային և քաղաքացիական իրավունքները։
Հայաստանը բաց է բոլոր գործընկերների՝ այդ թվում ԱՄՆ և Եվրամիության երկրների հետ հարաբերություններում. նախագահ

Հայաստանը բաց է բոլոր գործընկերների՝ այդ թվում ԱՄՆ և Եվրամիության երկրների հետ հարաբերություններում. նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին ու Քարոլին Մուգարին և Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին: Ողջունելով հյուրերին նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ մշտապես ուրախ է ընդունել Համագումարի պատվիրակներին և դեռևս 90-ականներից շատ լավ ծանոթ է Ամերիկայի հայկական համագումարի արդյունավետ ու կարևոր գործունեությանը: Նախագահը մասնավորապես ընդգծել է, որ համագումարը միշտ կանգնած է եղել պետության կողքին և անշահախնդիր կերպով բազմաթիվ ծրագրեր է իրականացրել և իրականացնում: Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի ներկայիս անվտանգային մարտահրավերները, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա ընդհանուր իրավիճակը: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների՝ այդ թվում ԱՄՆ և Եվրամիության երկրների հետ հարաբերություններում և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ: Հանրապետության նախագահը նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը գնահատելի և կարևոր է ամերիկյան և, ընդհանարապես, միջազգային հանրությանը Հայաստանի, մեր տարածաշրջանի և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ տալու համար: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և հարևան երկրների հետ հարաբերությունների, ինչպես նաև երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի շուրջ: Անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավորությանը նախագահը շեշտել է, որ Հայաստանը հանդես է գալիս առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ելակետից և հավատարիմ է այդ մոտեցմանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը անմիջական մթնոլորտում պատասխանել է նաև հյուրերի հարցերին՝ անդրադառնալով երկրի ներքաղաքական, տնտեսական և հանրային կյանքի վերաբերյալ տարբեր իրողությունների:
17:24 - 03 հուլիսի, 2023
ՀՀ նախագահն Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին

ՀՀ նախագահն Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Վան Գրիգորյանին և Էնթոնի Բարսամյանին, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել մշտապես պետականության կողքին կանգնելու Ամերիկայի հայկական համագումարի սկզբունքային դիրքորոշումն ու 1990-ականներից ի վեր իրականացված բազմաթիվ ծրագրերը: «Դուք միշտ եղել եք պետության կողքին՝ անկախ նրանից, թե ինչ իշխանություն է եղել: Սա ամենակարևորն է, քանի որ դուք անշահախնդիր կերպով միշտ աջակցել եք պետականությանը և օգնել Հայաստանի քաղաքացիներին: Ես դա շատ բարձր եմ գնահատում, քանի որ հաճախ քաղաքական ու գաղափարական տարաձայնությունները խանգարում են միասնականությանը», - ասել է նախագահ Խաչատուրյանը:Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ թե՛ Սփյուռքի ներսում, թե՛ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում Հայկական համագումարի գործունեության առաջնային սկզբունքներից մեկը միասնականությունն է և հայկական պետականության աջակցությունը:Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը հյուրերին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական ագրեսիայի վերաբերյալ մանրամասներ: Նախագահն անդրադարձել է Հայաստանի առջև ներկայումս ծառացած անվտանգության մարտահրավերներին, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա ընդհանուր իրավիճակին ու ակնկալիքներին: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ և Եվրամիության երկրների հետ հարաբերություններում և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, ինչպես նաև՝ երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի շուրջ: Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանն ունի նաև Սփյուռքի կազմակերպությունների աջակցության կարիքը բարեփոխումների իրականացման ճանապարհին, սակայն այդ օգնության բովանդակությունն անհրաժեշտ է վերաձևակերպել և առաջնորդվել զարգացման ու ծրագրերի կյանքի կոչման սկզբունքներով և ոչ թե ուղղակի ու մեկանգամյա բարեգործական օգնությամբ:
15:52 - 11 հոկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանն ու Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները

Նիկոլ Փաշինյանն ու Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Վան Գրիգորյանին և Էնթոնի Բարսամյանին, Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը բարձր է գնահատել Ամերիկայի Հայկական Համագումարի գործունեությունն ու ծրագրերը ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և Սփյուռքի հայկական կազմակերպությունների միջև շարունակական երկխոսությունն ու համահայկական օրակարգի շուրջ համախմբումը:  Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին և համազգային թեմաներին վերաբերող հարցեր:
17:50 - 10 հոկտեմբերի, 2022
Սենատի հատկացումների օրինագծով առաջարկվում է 2 մլն դոլար հատկացնել Արցախին հումանիտար աջակցության և ականազերծման համար
 |tert.am|

Սենատի հատկացումների օրինագծով առաջարկվում է 2 մլն դոլար հատկացնել Արցախին հումանիտար աջակցության և ականազերծման համար |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հուլիսի 28-ին հրապարակել է իր՝ 2023թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագիծը, որով վերահաստատվում է Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը և առաջարկվում է 2 մլն դոլար՝ Արցախում ականազերծման աջակցության համար, ինչպես նաև մարդասիրական օգնություն՝ տեղահանված հայերին օգնելու համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը: Մասնավորապես, Հանձնաժողովի զեկույցում հայտարարվում է, որ «մինչև 2,000,000 դոլար՝ մարդասիրական ականազերծման և չպայթած զինամթերքի մաքրման համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում մարտական գործողություններից տուժած տարածքներում, ենթակա է նախնական խորհրդակցության Հատկացումների հանձնաժողովների հետ», ինչպես նաև «մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով» տեղահանվածների համար: Հունիսին Ներկայացուցիչների պալատն ընդունեց օրինագծի իր տարբերակը, որով կոչ էր արվում 60 մլն դոլար օգնություն տրամադրել Հայաստանին և 2 մլն դոլար՝ Արցախում ականազերծման աշխատանքների համար: Ներկայացուցիչների պալատի օրինագիծը ներառում էր նաև Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացմանը վերաբերող հատված: Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ։
12:21 - 29 հուլիսի, 2022
Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատել է վճռական աջակցությունը ՀՀ-ին և Արցախին օժանդակելու ԱՄՆ պատրաստակամությանը |armenpress.am|

Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատել է վճռական աջակցությունը ՀՀ-ին և Արցախին օժանդակելու ԱՄՆ պատրաստակամությանը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հատկացումների, արտաքին գործերի և հարակից ծրագրերի հանձնաժողով ապրիլի 22-ին ներկայացրած նամակում Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատել է իր վճռական աջակցությունն այն փաթեթին, որով առաջարկվում է 50 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին, 100 միլիոն դոլար՝ Հայաստանին, և դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։  Ըստ աղբյուրի՝ Համագումարը հստակ հասկացրել է, որ «խորապես անհանգստացած է հերթական ցեղասպանության սպառնալիքով, ինչպես նաև պատերազմի հետևանքով առաջացած շարունակվող հումանիտար ճգնաժամով»՝ հայտարարելով, որ «ԱՄՆ-ն կարող է և պետք է ավելին անի Արցախի ժողովրդին պաշտպանելու համար»: Համագումարի՝ Կոնգրեսի հետ կապերի տնօրեն Մարիամ Խալոյանը կարևորել է «Արցախի հայությանը վերացնելու համառ օրինակն ու փորձը» և հիշեցրել, որ «անցյալ ամսվա սկզբին դաժան ձմռան կեսին Ադրբեջանը միտումնավոր դադարեցրել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի գազամատակարարումը` մարդկանց թողնելով առանց ջերմության աղբյուրի»։ Համագումարը նամակով նաև կոչ է արել Կոնգրեսին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին՝ «պահպանելու ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, ինքնորոշման իրավունքը և Արցախի ժողովրդի համընդհանուր մարդու իրավունքները»՝ նշելով, որ «Միացյալ Նահանգները չի կարող հակասական հայտարարություններ անել ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ՝ Իլհամ Ալիև և Ռեջեփ Թայիփ Էրդողան դիկտատորներին աջակից երևալով»:   Համագումարը նաև հորդորել է կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին։    1972 թվականին հիմնադրված Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում գործող ամենամեծ համազգային կազմակերպությունն է, որը նպաստում է հայկական հարցերի հանրային ըմբռնմանը և իրազեկմանը: Համագումարը անկուսակցական, հարկերից ազատված կազմակերպություն է:
19:56 - 23 ապրիլի, 2022
ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովն առաջարկում է 2 մլն դոլարի օգնություն Արցախին |armenpress.am|

ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովն առաջարկում է 2 մլն դոլարի օգնություն Արցախին |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին հրապարակել է իր 2022թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագծերը, որոնք ներառում են 2 միլիոն դոլարի օգնության առաջարկ Արցախին։ Այս մասին ասված է համագումարի տարածած հաղորդագրությունում: «Հանձնաժողովն առաջարկում է մինչև 2,000,000 դոլար՝ մարդասիրական ականազերծման և պատերազմի պայթուցիկ մնացորդների (ՊՊՄ) մաքրման աշխատանքների համար՝ այն տարածքներում, որոնք տուժել են 2020թ.-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով, ինչը ենթակա է հատկացումների հանձնաժողովների հետ նախնական խորհրդակցության», ասվում է հաղորդագրության մեջ: Զեկույցի միջոցով նաև կոչ է արվել «մարդասիրական օգնություն ցուցաբերել» նրանց, ովքեր «տեղահանվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով»: Բացի այդ, Հանձնաժողովը մնել է «մտահոգված ձգձգվող հակամարտությամբ» և խնդրել «Պետքարտուղարին խորհրդակցել հատկացումների հանձնաժողովների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի համար ակտի IV հոդվածի ներքո հասանելի դարձած աջակցությունը տրամադրելուց առաջ»: «Օրինագիծն ինքնին վերահաստատում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևը, որն ընդունվեց 1992թ.-ին, երբ Կոնգրեսը սկզբունքային դիրքորոշում որդեգրեց հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի դեմ: 907 Բանաձևում հայտարարվում է, որ ԱՄՆ-ի ֆինանսական միջոցներ «չեն կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը՝ մինչ Նախագահը չսահմանի և այդպիսով չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի Կառավարությունը ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»: 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին ամերիկյան հողում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո 907 Բանաձևում ավելացվեց ազգային անվտանգության կասեցումը: Կասեցման կիրառումն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ այն «չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին կամ չի կիրառվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»,- հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից՝ հավելելով, որ Սենատի Հանձնաժողովի գործողությունը հետևում է Հայաստանի համար 50 մլն դոլար և Արցախի համար 2 մլն դոլար հատկացնելու Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի օրինագծի և զեկույցի առաջարկությանը՝ 2022թ.-ի ֆինանսական տարվա Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների հետ կապված: «Համագումարը ողջունում է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը հայ ժողովրդին: Մինչ Ներկայացուցիչների պալատը և Սենատը անփոփում են Հատկացումների օրինագծերը, մենք կոչ ենք անում Կոնգրեսին հիմնավոր ֆինանսավորում հատկացնել թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին»,– ասել է Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:
20:59 - 19 հոկտեմբերի, 2021
Բայդենը համարձակվեց ասել այն, ինչ միշտ իմացել են իր նախկինները. Ամերիկայի հայկական համագումար |armenpress.am|

Բայդենը համարձակվեց ասել այն, ինչ միշտ իմացել են իր նախկինները. Ամերիկայի հայկական համագումար |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի հայկական համագումարն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համարձակվեց ասելու այն, ինչ վերջին 100 տարվա ընթացքում միշտ իմացել են իր նախկինները: Այս մասին ասված է համագումարի տարածած հաղորդագրությունում: «Այս հանգամանքը բեկումնային է ԱՄՆ պատմության մեջ և նշանակալի պահ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:  30 երկիր և ԱՄՆ 49 նահանգ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սպասվում է, որ ԱՄՆ այսօրվա գործողությունները հարթակ կստեղծեն, որպեսզի այլ երկրները հետևեն իր օրինակին և Թուրքիային հնարավորություն կտան համակերպվել իր անցյալի հետ»,- ասված է հաղորդագրությունում: Հայկական համագումարն ընդգծել է, որ Ջո Բայդենն այս հայտարարությամբ հավատարիմ մնաց 30 տարվա իր քաղաքական գործունեությանը` Սենատորից մինչև ԱՄՆ նախագահ դառնալու ընթացքում: «Նախագահ Բայդենը համարձակվեց ասել այն, ինչը վերջին 100 տարվա ընթացքում միշտ իմացել են իր նախկինները»,- նշված է հաղորդագրության տեքստում: Ամերիկայի Հայկական համագումարը խորը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:
21:22 - 24 ապրիլի, 2021
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենենդեզը մտահոգություններ է հայտնել Թուրքիայի վերաբերյալ |hetq.am|

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենենդեզը մտահոգություններ է հայտնել Թուրքիայի վերաբերյալ |hetq.am|

hetq.am: Հունվարի 19-ին Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը անցկացրեց Էնթոնի Բլինկենի թեկնածությունն ԱՄՆ Պետական քարտուղարի պաշտոնում հաստատելու հարցով լսումներ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Ավելի քան չորս ժամ տևած լսումների ընթացքում սենատորները բարձրաձայնեցին հարցերի լայն շրջանակ` ժողովրդավարությունից ու մարդու իրավունքներից մինչև Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի մասին մտահոգություններ, ի թիվս ամերիկյան քաղաքականության այլ առաջնահերթությունների: Եկող գումարման հանձնաժողովի նախագահ ու ներկայիս ավագ անդամ, Սենատոր Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) հույս հայտնեց, որ նորընտիր նախագահ Բայդենը հետամուտ կլինի Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը ճանաչելու իր խոստմանը: «Մենք ողջունում ենք Սենատոր Մենենդեզին՝ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունը հաստատելու հարցում իր առաջնորդության համար»,– հայտատարեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Մենք հորդորում ենք Բայդենի գալիք վարչակազմին հավատարիմ մնալ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իրենց ստանձնած պարտավորություններին և աջակցել Հայաստանին և Արցախին՝ հատկապես Ադրբեջանի կողմից սանձազերծած վեցշաբաթյա պատերազմին հաջորդող շրջանում»,– շարունակեց Արդունին: Սենատոր Մենենդեզը նաև մտահոգություններ հայտնեց Կիպրոսում, Հունաստանում և Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ապակայունացնող գործողությունների, վերջինիս կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգի գնման և «Լեռնային Ղարաբաղում (Արցախ)  Ադրբեջանի ագրեսիային» աջակցելու վերաբերյալ: Բացի այդ, Սենատորը հայտատարեց, որ հավատացած է, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ կատարեց: Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայիս նախագահ Ջեյմս Ռիշը (Հանրապետական, Այդահո) համաձայնեց Թուրքիայի վերաբերյալ Սենատոր Մենենդեզի դիտողությունների հետ, իսկ սենատոր Լինդսի Գրեհեմը (Հանրապետական, Հարավային Կարոլինա) հետաքրքրվեց, թե արդյոք Բայդենի վարչակազմը կշարունակի պատժամիջոցները Թուրքիայի դեմ Ռուսաստանից ռազմական համակարգեր գնելու համար: «Այն, ինչ Թուրքիան արել է որպես ՆԱՏՕ-ի դաշնակից S-400-ները ձեռք բերելու համար, անընդունելի է»,– ասաց Բլինկենը: Բլինկենը նաև համաձայնեց Սենատոր Մենենդեզի հետ, որ վարչակազմը պետք է ունենա հստակ պատկեր Թուրքիայի վերաբերյալ:
14:29 - 20 հունվարի, 2021
Եթե փոփոխությունը ներառվի վերջնական օրինագծում, վնաս կհասցնի ԱՄՆ-ի հուսալիությանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի․ Ամերիկայի հայկական համագումար |tert.am|

Եթե փոփոխությունը ներառվի վերջնական օրինագծում, վնաս կհասցնի ԱՄՆ-ի հուսալիությանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի․ Ամերիկայի հայկական համագումար |tert.am|

tert.am: Ամերիկայի հայկական համագումարը կտրականապես դեմ է Ադրբեջանի և Թուրքիայի հարցերով հանձնախմբերի համանախագահի նենգամիտ փոփոխությանը։ Այս մասին ասվում է համագումարի տարածած հայտարարության մեջ։ «Այս փոփոխությունը, որն ընդգրկվել էր որպես Ազգային պաշտպանության վավերացման ակտի (NDAA) ավելի քան 100 փոփոխություների հավաքական փաթեթի մի մաս, պահանջելով զեկույց 1991թ.-ից ի վեր Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանված ժողովուրդների (IDPs) վերաբերյալ, սխալ է դասավորում Ադրբեջանի հետ կապված քայլերը: Նախ, 1991թ.-ի վերջին Ադրբեջանում IDP-ները տեղահանվել էին խորհրդային ժամանակաշրջանում: Երկրորդ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և կառավարությունը գործեցին, որպեսզի կանխեն հայ ժողովրդի ևս մեկ ցեղասպանություն, արդեն իսկ ականատես եղած լինելով Ադրբեջանից ավելի քան 300,000 հայերի տեղահանմանը 1988-1991թթ.-ին, ներառյալ Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերը հայերի դեմ:  Երրորդ, փոփոխությունը կարևոր չի համարում նշել, որ Ադրբեջանը, անկախ իր նավթային հարստությունից, ոչինչ չի ձեռնարկել սեփական ժողովրդին օգնելու համար: Փոխարենը, Ալիևների կլանը շռայլ ծախսեր կատարեց ամբողջ աշխարհում շքեղ տների վրա:  Չորրորդ, եթե այս փոփոխությունը ներառվի վերջնական օրինագծում,  ապա դա խիստ վնաս կհասցնի ԱՄՆ-ի հուսալիությանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, որն աշխատում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Բացի այդ, այս փոփոխությունը անտեսում է այն փաստը, որ հենց անցյալ շաբաթ Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց Հայաստանի դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական տարածքներ, այդ թվում՝ մանկապարտեզներ: Փոփոխության մեջ նաև ոչ մի նշում չկա այն փաստի մասին, որ Ադրբեջանը սպառնացել էր թիրախավորել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը կամ այն փաստի, որ Ադրբեջանը ավիրել է քրիստոնեական եկեղեցիներ, ինչպես նաև ամբողջությամբ ոչնչացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող հազարավոր խաչքարեր դարավոր հայ քրիստոնեական գերեզմանատանը: «Հայկական համագումարը կտրականապես դեմ է «Լվացքատան»  (Laundromat) լոբբիստի կողմից նախաձեռնած այս փոփոխությանը»,–հայտարարեցին Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը: «Այն խիստ թերարժեք է և անարդյունավետ ու չի կարող ներառվել վերջնական օրինագծում: Այս փոփոխության ժամկետը զուտ ծխածածկույթ է, որպեսզի շեղի ուշադրությունն այն փաստից, որ հենց անցյալ շաբաթ Ադրբեջանը թիրախավորեց Հայաստանին և իր քաղաքացիական բնակչությանը ու սպառնաց թիրախավորել իր ատոմային էլեկտրակայանը: Դա աչք ծակող փորձ է` մաքուր ներկայացնել Ադրբեջանի զարհուրելի մարդու իրավունքների արձանագրությունը»,– շարունակեցին համանախագահները: Բացի այդ, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ոչ մի կերպ չի կարող համեմատվել Ռուսաստանի կողմից հարևան երկրների տարածքների գրավման օրինակների հետ: Նախ, Լեռնային Ղարաբաղում չկան ռուսական ուժեր: Երկրորդ, Լեռնային Ղարաբաղի հայերը օկուպացիոն ուժ չեն: Նրանք տարածաշրջանի բնիկ բնակչությունն են, ովքեր ենթարկվեցին 1991-1994թթ.-ին ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերծած դաժան պատերազմին, որը գրեթե ավիրեց տարածաշրջանը և տեղահանեց հայ բնակչության մեծ մասին: Միայն իրենց կյանքերը պաշտպանելով և բուֆերային գոտի ստեղծելով՝ հայերին հաջողվեց այդ հակամարտությունը կանգնեցնել հրադադարի ռեժիմով, որի բանակցություններն ընթացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարվող ժողովուրդը գտնվում է օկուպացիայի մեջ՝ անարգական հասկացություն է, որն անպատվում է ազատության և ինքնորոշման արժեքներին: 1994թ.-ի զինադադարից ի վեր, ի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի օրինակների, Լեռնային Ղարաբաղի կառավարությունը՝ Հայաստանի աջակցությամբ, կոչ է արել լուծել հակամարտությունը վերջնական խաղաղությամբ, որն ապահովում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների անվտանգությունը: Բանակցությունները շարունակվում են՝ անկախ Ադրբեջանի ստեղծած խոչընդոտներից: Նորից ու նորից Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը և 2016թ.-ին սանձազերծեց չորս օր տևողությամբ լայնածավալ պատերազմ, որը ներառում էր ԻԼԻՊ-ի ոճով դաժանությունները հայ խաղաղ բնակչության դեմ: Բացի այդ, Ադրբեջանը ոչնչացնում է տարածաշրջանի քրիստոնյա հայ բնակչության պատմական ներկայությունը՝ իր «այրված հողի» մարտավարությամբ ոչնչացնելով եկեղեցիներն ու գերեզմանատները: Անցյալի այսպիսի մանրակրկիտ ջնջումն ակնհայտ նախազգուշացում և նշան է՝ թե ինչ են ներառում Ադրբեջանի իրական ծրագրերը Լեռնային Ղարաբաղի հետ կապված: Նման քաղաքականությունն ու գործելակերպը Լեռնային Ղարաբաղի հայերի համար այլընտրանք չեն թողնում, քան ապավինել իրենց սեփական ռեսուրսներին և պաշտպանել դժվարությամբ ձեռք բերված իրենց անկախությունը»,- ասված է հայտարարության մեջ:
21:30 - 21 հուլիսի, 2020
Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ նախագահին հորդորել է կրճատել Ադրբեջանի ռազմական ֆինանսավորումը |armenpress.am|

Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ նախագահին հորդորել է կրճատել Ադրբեջանի ռազմական ֆինանսավորումը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկյաի հայկական համագումարը Միացյալ Նահանգների նախագահին ուղղված նամակում հորդորել է վարչակազմին կտրուկ փոխել իր քաղաքականությունը ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակումները: Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը նամակում մասնավորապես նշել են. «Ադրբեջանի շարունակական հարձակումները քրիստոնեական Հայաստանի վրա, որոնք սկսվել են հուլիսի 12-ին՝ Թուրքիայի ակտիվ աջակցությամբ և խրախուսմամբ, պետք է ազդարարեն  վարչակազմի քաղաքականության կտրուկ փոփոխության անհրաժեշտությունը»: Հայկական վեհաժողովը շեշտել է պայքարի այս փուլում ամենից շատ խոսվող կետի մասին: 2016-ի քառօրյա պատերազմից հետո կողմերը պետք է իրականացնեին ուժեղացված մոնիտորինգ և հետաքննական մեխանիզմ ՝ օգնելու հրադադարի պահպանման ապահովմանը: Եվ, միայն Ադրբեջանն է արգելափակել այդ միջոցառումները, որպեսզի իր լոբբիստներն ու կառավարությունը փորձեն ավելի շատ դաժանություններ կոծկել: Համագումարի համանախագահները նշել են նաև ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական աջակցության մասին՝ մասնավորապես ընդգծելով, որ Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը ակնհայտորեն նպաստել է Ալիևի վարչակարգի կողմից զինադադարի խախտումներին և անմեղ քաղաքացիների կյանքեր խլելուն: Համանախագահները կոչ են արել վարչակազմին անհապաղ կրճատել Ադրբեջանին տրամադրվող ամբողջ ռազմական ֆինանսավորումը և վերականգնել Հայաստանի հետ ռազմական օգնության հավասարությունը: Բացի այդ, համանախագահները նախագահին հորդորել են հստակ հանրային մեսիջ հղել նաև Թուրքիային:
14:31 - 18 հուլիսի, 2020