armenpress.am: Ամերիկայի հայկական համագումարն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համարձակվեց ասելու այն, ինչ վերջին 100 տարվա ընթացքում միշտ իմացել են իր նախկինները: Այս մասին ասված է համագումարի տարածած հաղորդագրությունում:
«Այս հանգամանքը բեկումնային է ԱՄՆ պատմության մեջ և նշանակալի պահ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: 30 երկիր և ԱՄՆ 49 նահանգ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սպասվում է, որ ԱՄՆ այսօրվա գործողությունները հարթակ կստեղծեն, որպեսզի այլ երկրները հետևեն իր օրինակին և Թուրքիային հնարավորություն կտան համակերպվել իր անցյալի հետ»,- ասված է հաղորդագրությունում:
Հայկական համագումարն ընդգծել է, որ Ջո Բայդենն այս հայտարարությամբ հավատարիմ մնաց 30 տարվա իր քաղաքական գործունեությանը` Սենատորից մինչև ԱՄՆ նախագահ դառնալու ընթացքում:
«Նախագահ Բայդենը համարձակվեց ասել այն, ինչը վերջին 100 տարվա ընթացքում միշտ իմացել են իր նախկինները»,- նշված է հաղորդագրության տեքստում:
Ամերիկայի Հայկական համագումարը խորը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:
comment.count (0)