Եվրահանձնաժողով

Անտոնիու Կոշտան և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել և կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը

Անտոնիու Կոշտան և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել և կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի կայքը:  Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման և բարեփոխումների ոլորտներում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական միության հետևողական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու խորացնել փոխգործակցությունը ԵՄ հետ՝ ապահովելով համագործակցության նոր և արդյունավետ փուլ: Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներն իրենց հերթին վերահաստատել են աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին և ողջունել Հայաստանի կողմից ձեռնարկվող դրական քայլերը՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ: Անտոնիու Կոշտան և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել և կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը։ Նաև ընդգծել են վիզաների ազատականացման գործընթացի երկուստեք արագացման կարևորությունը: ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համար: Նրանք շեշտել են ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել խաղաղության գործընթացին և խթանել տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատումը: Անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Անտոնիու Կոշտան եւ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել են նախագիծը և կարևորել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունը և պայմանավորվել ակտիվորեն համագործակցել հետագա քայլերի շուրջ՝ հաշվի առնելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը:
09:15 - 16 մայիսի, 2025
Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով: Վարչապետն ընդգծել է, որ ԵՄ հետ համագործակցությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և գործընկերության հիմքի վրա, որի առանցքում ժողովրդավարության ամրապնդումն ու օրենքի գերակայության ապահովումն են։ Գերտ Յան Կուպմանը իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով, որ ԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր։ Նա դրական է գնահատել վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքին՝ նշելով, որ դա կարևոր ուղերձ է, որը վկայում է Հայաստանի եվրոպական ընտրության անկեղծության և հետևողականության մասին։ Կուպմանն ընդգծել է, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ  Կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգը և պատրաստ է հետևողականորեն աջակցել այդ գործընթացին՝ ընդլայնելով համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանն ու քաղաքացիական հասարակության զարգացմանը։ Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ  հարաբերությունների ընթացիկ փուլին, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին, տնտեսական և ոլորտային համագործակցությանը, թվայնացման, կանաչ էներգիայի, կրթության, ենթակառուցվածքների զարգացման և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են 2024 թվականին Բրյուսելում հայտարարված Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թթ. համար նախատեսվող միջոցառումներին՝ ընդգծելով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող խնդիրներ, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր:
16:55 - 13 մայիսի, 2025
ՀՀ փոխվարչապետը Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր

ՀՀ փոխվարչապետը Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը և կապակցվածության ավելացմանը վերաբերող, մասնավորապես՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։  Կողմերը կարևորել են Եվրոպական միության, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և մալուխային կապերի ընդլայնման անհրաժեշտությունը:  Անդրադարձ է կատարվել նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027թթ. համար նախատեսվող միջոցառումներին։ 
15:56 - 13 մայիսի, 2025
ԵՄ-ն 90 օրով հետաձգում է ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերի կիրառումը
 |factor.am|

ԵՄ-ն 90 օրով հետաձգում է ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերի կիրառումը |factor.am|

factor.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը 90 օրով հետաձգում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերին ի պատասխան հակազդեցության միջոցառումների կիրառումը։  Նա այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի կողմից աշխարհի մեծ մասի երկրների համար ներմուծման մաքսատուրքերի ավելացումն 90 օրով կասեցնելու մասին հայտարարությունից հետո։ «Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Թրամփի հայտարարությունը։ Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ բանակցություններին։ Մեր անդամ պետությունների կողմից ուժեղ աջակցություն ստացած ԵՄ հակազդեցությունների ընդունումն ավարտին հասցնելուն զուգընթաց՝ դրանք կդադարեցնենք 90 օրով։ Եթե բանակցությունները բավարար չլինեն, մեր հակազդեցությունը կգործարկվի»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։ Պաշտոնյան հավելել է՝ բոլոր տարբերակները մնում են սեղանին։ Հիշեցնենք, որ ԵՄ երկրներն ավելի վաղ համաձայնեցրել էին ամերիկյան ապրանքների համար պատասխան մաքսատուրքերը։
17:35 - 10 ապրիլի, 2025
Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կմոտեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
 |civilnet.am|

Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կմոտեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն |civilnet.am|

civilnet.am: Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումն ավելի քան երբևէ կմոտեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի ժամանակ։ Խոսելով Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակության մասին, նա ընդգծել է այս միջանցքի արդյունավետության համար տարածաշրջանի երկրների միջև սահմանային անցումների պարզեցման կարևորությունը։ «Սև ծով ելքի համար կարևոր են ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային անցումները»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Ուզբեկստան՝ մասնակցելու Եվրամիություն-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովին՝ ապրիլի 3-ից 4-ը։
12:26 - 04 ապրիլի, 2025
Ուկրաինան մարտին կստանա 3,5 միլիարդ եվրո օգնություն. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
 |1lurer.am|

Ուկրաինան մարտին կստանա 3,5 միլիարդ եվրո օգնություն. Ուրսուլա ֆոն դեր Լայեն |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան փետրվարի 24-ի առավոտյան ժամանել են Կիև։ «Մենք այսօր Կիևում ենք, որովհետև Ուկրաինան Եվրոպա է։ Գոյատևման այս պայքարում վտանգված է ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը։ Սա նաև Եվրոպայի ճակատագիրն է»,- գրել է Ֆոն դեր Լայենը X-ի իր էջում։ Նրա խոսքով՝ մարտին Ուկրաինան 3,5 միլիարդ եվրոյի չափով նոր օգնություն կստանա Եվրամիությունից։ Ուկրաինայի պատերազմի երրորդ տարելիցին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ Կիև են եկել նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, Լիտվայի և Լատվիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդան և Էդգարս Ռինկևիչսը, Էստոնիայի կառավարության ղեկավար Կրիստեն Միշենը։
13:42 - 24 փետրվարի, 2025
Հայաստանը կմիանա «Սևծովյան ավազանի Interreg NEXT» ծրագրին |armenpress.am|

Հայաստանը կմիանա «Սևծովյան ավազանի Interreg NEXT» ծրագրին |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը փետրվարի 13-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի, Ռումինիայի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg NEXT ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրի հաստատման առաջարկին։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակում և ուղղված է անդրսահմանային համագործակցության խթանմանը Սևծովյան ավազանի երկրների միջև։ Ծրագրի հիմնական նպատակներն են կանաչ և կապույտ տնտեսության զարգացումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, հետազոտությունների խթանումը և նորարարական տեխնոլոգիաների ներդրումը։ Ընդհանուր բյուջեն կազմում է 72,2 մլն եվրո, որից ԵՄ-ի դրամաշնորհային ֆինանսավորումը 65 մլն եվրո է։ Մասնակից երկրները՝ Հայաստան, Վրաստան, Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան, Թուրքիա, Ուկրաինա և Մոլդովա։  Հայաստանի մասնակցությունը կիրականացվի բնաիրային հատկացումների ձևաչափով, ինչը չի ենթադրում ֆինանսական պարտավորություններ պետության համար։ Ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն տարածաշրջանային զարգացման, բնապահպանական, էներգետիկայի և գիտատեխնոլոգիական ոլորտների նախագծեր։  Ծրագրի շրջանակում իրականացվելիք գործողություններն են՝ հետազոտական և նորարարական տեխնոլոգիաների զարգացում, կլիմայի փոփոխության դեմ պայքար և էկոհամակարգի պահպանում, բնության և կենսաբազմազանության պաշտպանություն, կանաչ էներգիայի և վերականգնվող աղբյուրների խթանում, աղետների ռիսկերի նվազեցում և կառավարման մեխանիզմների ներդրում։  Ծրագրի շահառու կարող են լինել պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, ակադեմիական հաստատությունները, մշակութային և գիտական ոլորտում գործող կազմակերպությունները։  Հայաստանը «Սևծովյան ավազանի» ծրագրին մասնակցում է 2007 թվականից, իսկ մինչ օրս արդեն իրականացվել է 38 նախագիծ։ Կառավարությունը վստահ է, որ այս նոր փուլը կխթանի տարածաշրջանային կայուն զարգացմանն ու միջազգային գործընկերությունների ամրապնդմանը։ Համաձայնագիրը չի ենթադրում Հայաստանի կողմից ֆինանսական պարտավորություններ և համահունչ է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) դրույթներին։ 
12:51 - 13 փետրվարի, 2025
Եվրահանձնաժողովի նոր մարմինը կզբաղվի նաև Հայաստանին, Ադրբեջանին և Բելառուսին աջակցության հարցերով |azatutyun.am|

Եվրահանձնաժողովի նոր մարմինը կզբաղվի նաև Հայաստանին, Ադրբեջանին և Բելառուսին աջակցության հարցերով |azatutyun.am|

azatutyun.am: Փետրվարի 1-ից Եվրահանձնաժողովում գործում է ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինություն, որը պատասխանատու է թեկնածու երկրների և Եվրամիությանն անդամակցելու հավակնորդ երկրների հետ ընդլայնման և անդամակցության բանակցությունների համար: Եվրահանձնաժողովից հայտնում են, որ սա ներառում է նաև հաղորդակցություն ԵՄ անդամ երկրներում, ինչպես նաև ընդլայնման առավելությունների մասին գործընկերներին տեղեկացում: Գլխավոր տնօրինությունը կզբաղվի ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցության մեծ մասի ընդլայնմամբ գործընկերներին, ինչպես նաև ԵՄ Արևելյան հարևանության երկրներին, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը: Բացի դրանից, այս կառույցը մշտական և կայուն աջակցություն կտրամադրի Ուկրաինային:
11:54 - 04 փետրվարի, 2025
Քննարկվել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցեր․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Քննարկվել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցեր․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության բաժնի ղեկավարի տեղակալ Հյուբերտ Դուհոթի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպական միության՝ ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման հայաստանյան օրակարգին աջակցող հուսալի և շարունակական համագործակցությունը: Նա ընդգծել է հանրության անվտանգության և ապահովության ոլորտներում իրականացվող բարեփոխումներում ԵՄ-ի ներդրումը՝ կարևորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը որպես բարեփոխումների օրակարգի անքակտելի մաս: Փոխնախարարը հյուրերին ներկայացրել է ներքին գործերի նախարարության ենթակա երեք ծառայություններում ռազմավարական պլանավորման առաջնահերթությունները, կառուցվածքային յուրահատկությունները, իրականացվող բարեփոխումները, նյութատեխնիկական հագեցվածության առկա պատկերը և մարտահրավերները: Ներկայացվել են նաև ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստական փուլին առնչվող հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի ազդեցությանը նախարարությանը ենթակա ծառայությունների և ընդհանուր առմամբ ռազմավարական զարգացման վրա։Հանդիպմանը քննարկվել են նաև բյուջետային և տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են ծրագրերի իրականացման ընթացքում ճկունության գործոնը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակելու փոխգործակցությունը՝ ապահովելով բարեփոխումների և գործընթացների արդյունավետ իրականացում:
14:48 - 31 հունվարի, 2025
ԵՄ-ն մաքսատուրքեր կսահմանի ՌԴ-ից և Բելառուսից մի շարք գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի վրա |armenpress.am|

ԵՄ-ն մաքսատուրքեր կսահմանի ՌԴ-ից և Բելառուսից մի շարք գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի վրա |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել Ռուսաստանից և Բելառուսից մի շարք գյուղատնտեսական ապրանքների, ինչպես նաև ազոտական պարարտանյութերի առանձին տեսակների վրա մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:  «Սպասվում է, որ մաքսատուրքերը բացասաբար կանդրադառնան Ռուսաստանի արտահանման եկամուտների վրա՝ դրանով իսկ ազդելով Ուկրաինայում պատերազմ վարելու՝ Ռուսաստանի կարողության վրա», - գրված է հայտարարության մեջ։ Դրա հետ մեկտեղ նշվում է, որ «ռուսական և բելառուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանումը երրորդ երկրներ մնում է անփոփոխ»։ Եվրահանձնաժողովում կարծում են, որ «մաքսատուրքերը կնպաստեն ներքին արտադրության աճին և կօգնեն ԵՄ պարարտանյութերի արդյունաբերությանը, որը տուժել է էներգետիկ ճգնաժամից»: Այդուհանդերձ, փաստաթղթում ասվում է, որ «առաջարկը ներառում է նաև մեղմացնող միջոցներ, եթե ԵՄ-ի ֆերմերները տեսնեն պարարտանյութերի գների զգալի բարձրացում»: Ինչպես պարզաբանել է Առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը, մաքսատուրքերը մի քանի նպատակ են հետապնդում։ «Մենք նպատակ ունենք էլ ավելի թուլացնել Ռուսաստանի ռազմական տնտեսությունը՝ միաժամանակ նվազեցնելով ԵՄ-ի կախվածությունը, աջակցելով մեր արդյունաբերությանը և պահպանելով գլոբալ պարենային անվտանգությունը», - ասել է Շեֆչովիչը։  
10:32 - 29 հունվարի, 2025
ՀՀ կառավարությունը սերտ համագործակցություն է ակնկալում Եվրահանձնաժողովի նոր կազմի հետ. Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին |armenpress.am|

ՀՀ կառավարությունը սերտ համագործակցություն է ակնկալում Եվրահանձնաժողովի նոր կազմի հետ. Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին՝ Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորման առթիվ:  Վարչապետն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:  «Շնորհավորում եմ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորման առթիվ։ Հայաստանի կառավարությունն ակնկալում է Եվրահանձնաժողովի հետ սերտ համագործակցություն՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,-գրել է վարչապետը: Եվրախորհրդարանի պատգամավորները նոյեմբերի 27-ին քվեարկել էին Եվրահանձնաժողովի նոր կազմի հաստատման օգտին: Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվել են ԵՄ անդամ պետությունների կողմից առաջարկված և ավելի վաղ Եվրախորհրդարանի հանձնաժողովների կողմից համաձայնեցված բոլոր թեկնածությունները։ ԵՄ գործադիր խորհրդի նոր կազմի հաստատման օգտին քվեարկել է 370 եվրապատգամավոր, «դեմ»՝ 282-ը, 36 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։ Նոր Եվրահանձնաժողովը, որը բաղկացած է 27 անդամից, իր լիազորությունները ստանձնել է դեկտեմբերի 1-ից։ 
15:40 - 02 դեկտեմբերի, 2024
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք»-ի առաջնորդների նկատմամբ
 |azatutyun.am|

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք»-ի առաջնորդների նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրահանձնաժողովին՝ «անհապաղ» պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի առաջնորդների նկատմամբ՝ շեշտելով՝ Վրաստանում «ավտորիտար պետության բռնազավթման գործընթաց է ընթանում»։ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասին ուղղված նամակը եվրոպացի պատգամավոր Միշալ Շչերբան է հրապարակել X-ի իր էջում։ Նամակում Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ, մասնավորապես, կոչ են անում անձնական պատժամիջոցներ սահմանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի նկատմամբ՝ Վրաստանում ժողովրդավարական ետքայլի, ընտրական օրենքների խախտման, վարչական չարաշահումների համար, ինչպես նաև այն դատավորների նկատմամբ, ովքեր քաղաքական դրդապատճառներով պատիժներ են սահմանում: Նամակում նշվում է, որ «Վրաստանի իշխող կուսակցությունը կեղծ ընտրություններից հետո զավթել է իշխանությունը և ճնշում է քաղաքացիական հասարակության բողոքը»։ Պատգամավորները կոչն անում նաև պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ և սառեցնել նրա ԵՄ բոլոր ակտիվները՝ երկրի սահմանադրորեն ամրագրված շահերի դեմ գործողությունների, այդ թվում՝ Ռուսաստանի ազդեցության գոտին վերականգնելու ջանքերի համար։ Երկրում արդեն 5-րդ օրն է՝ շարունակվում են ցույցերը։ Քաղաքացիներին փողոց է դուրս բերել Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը կասեցնելու իշխանությունների որոշումը։ Թբիլիսիի կենտրոնում ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այս օրերին ավելի քան 100 մարդ է ձերբակալվել։
10:57 - 02 դեկտեմբերի, 2024
Ֆոն դեր Լայենը շնորհավորել է Մոլդովային եվրոպական ընտրության կապակցությամբ |1lurer.am|

Ֆոն դեր Լայենը շնորհավորել է Մոլդովային եվրոպական ընտրության կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Մոլդովայի ժողովրդին և նախագահ Մայա Սանդուին՝ ԵՄ-ին երկրի անդամակցության հանրաքվեի քվեարկության արդյունքների կապակցությամբ։ Ըստ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քվեաթերթիկների 99,7%-ի հաշվարկի արդյունքների՝ հանրաքվեի մասնակիցների 50,46%-ը կողմ է արտահայտվել Քիշնևի եվրոպական կուրսին։ Հոկտեմբերի 20-ին Մոլդովայի քաղաքացիներին խնդրել էին պատասխանել «այո» կամ «ոչ» հարցին. «Սատարո՞ւմ եք Սահմանադրության փոփոխություններին, որպեսզի Մոլդովայի Հանրապետությունը միանա Եվրամիությանը»: Նույն օրը Մոլդովայում անցկացվել է նաև նախագահի ընտրություն: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ առաջատարը պետության ներկա ղեկավարՄայա Սանդուն է, որն առաջադրվել է երկրորդ ժամկետի համար: Նա ստացել է ձայների 42 տոկոսից ավելին, Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ, ծագումով Գագաուզիայից Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 26 տոկոս։ Այդ երկու թեկնածուն էլ անցնում է երկրորդ փուլ, որը նշանակված Է նոյեմբերի 3-ին:
20:12 - 21 հոկտեմբերի, 2024
Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինային 35 մլրդ եվրո վարկ կտրամադրի
 |hetq.am|

Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինային 35 մլրդ եվրո վարկ կտրամադրի |hetq.am|

hetq.am: Եվրոպական հանձնաժողովը, G7-ի երկրների պայմանավորվածությունների շրջանակներում, Կիևին 35 միլիարդ եվրո վարկ կհատկացնի։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ուկրաինա այցի ընթացքում։ «Սա ԵՄ-ի կողմից ևս մեկ կարևոր ներդրում է Ուկրաինայի վերականգնման գործում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է եվրոպացի պաշտոնյան։ Ավելի վաղ Ուրսուլան հայտարարել էր, որ այս աշխատանքային այցի ընթացքում մտադիր է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել Կիևին Եվրամիության լրացուցիչ վճարումների բաշխման մանրամասները: Նա ընդգծել էր, որ 160 միլիոն եվրոն նախատեսված է Ուկրաինայի էներգետիկ համակարգն ամրապնդելու և ձմռանը նախապատրաստելու համար։  «Քանի որ ջերմաստիճանն իջնում է, Եվրամիությունը պատրաստ է մեծացնել իր աջակցությունը Ուկրաինային: Մենք միասին պատրաստվում ենք ձմռանը»,- նշել էր եվրոպացի պաշտոնյան։ Կիևում ֆոն դեր Լեյենն արդեն իսկ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որից հետո երկու պաշտոնյաները մամուլի ասուլիս են տվել։
18:01 - 20 սեպտեմբերի, 2024