factor.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը 90 օրով հետաձգում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերին ի պատասխան հակազդեցության միջոցառումների կիրառումը։
Նա այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի կողմից աշխարհի մեծ մասի երկրների համար ներմուծման մաքսատուրքերի ավելացումն 90 օրով կասեցնելու մասին հայտարարությունից հետո։ «Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Թրամփի հայտարարությունը։ Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ բանակցություններին։ Մեր անդամ պետությունների կողմից ուժեղ աջակցություն ստացած ԵՄ հակազդեցությունների ընդունումն ավարտին հասցնելուն զուգընթաց՝ դրանք կդադարեցնենք 90 օրով։ Եթե բանակցությունները բավարար չլինեն, մեր հակազդեցությունը կգործարկվի»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։
Պաշտոնյան հավելել է՝ բոլոր տարբերակները մնում են սեղանին։ Հիշեցնենք, որ ԵՄ երկրներն ավելի վաղ համաձայնեցրել էին ամերիկյան ապրանքների համար պատասխան մաքսատուրքերը։
comment.count (0)