Ֆոն դեր Լայենը չի մասնակցի Բաքվում COP29-ին
 |azatutyun.am|
19:03 - 05 նոյեմբերի, 2024

Ֆոն դեր Լայենը չի մասնակցի Բաքվում COP29-ին |azatutyun.am|

azatutyun.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին, Reuters գործակալությանը հայտնել է նրա խոսնակը։

«Հանձնաժողովը անցումային փուլում է, հետևաբար նախագահը իր ինստիտուցիոնալ պարտականությունների վրա է կենտրոնանալու», - ասել է խոսնակը։

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը մեկնարկելու է նոյեմբերի 11-ին և ընթանալու է մինչև նոյեմբերի 22-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել