Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոն

Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնը ստեղծվել է 2019թ-ի փետրվարին՝ ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի եւ ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի մանկական արյունաբանական եւ ուռուցքաբանական ծառայությունների միացման արդյունքում:

Կենտրոնում գործում է երկու բաժանմունք՝ մանկական արյունաբանական բաժանմունք եւ մանկական ուռուցքաբանության բաժանմունք: Բաժանմունքները բաղկացած են շուրջօրյա ստացիոնար, ցերեկային ստացիոնար եւ մանկական դիսպանսեր ծառայություններից: Գործում է նաեւ մանկական հոգեբանական-սոցիալական ծառայություն: Կենտրոնը բազա է հանդիսանում ԵՊԲՀ ուռուցքաբանության եւ արյունաբանության ամբիոնների համար:

Վարչապետին սխալ տեղեկություններ են հաղորդում. ամեն բուժաշխատողի հետևում փրկված կյանքեր են. Գևորգ Թամամյանը՝ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մասին |tert.am|

Վարչապետին սխալ տեղեկություններ են հաղորդում. ամեն բուժաշխատողի հետևում փրկված կյանքեր են. Գևորգ Թամամյանը՝ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մասին |tert.am|

tert.am: Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկները և Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը կշարունակեն աշխատել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագիրը:Գևորգ Թամամյանն այսօր հանդիպել է բժիշկների հետ՝ հայտարարելով, թե սա իրենց հաղթանակն է: «Այս օրերին եղան մեզ ուղղված մեղադրանքներ՝ հիվանդների առողջության մասին, բայց դրա պատասխանը հենց հիվանդները տվեցին՝ չեղավ գեթ մեկ հիվանդ կամ հիվանդի ծնող, որ չհասկանա մեր քայլը: Իրենք շատ լավ գիտեն, թե այս թիմն ամեն հիվանդի համար ինչերի է պատրաստ և ինչեր է անում»,-հայտարարել է Թամամյանը: Անդրադառնալով վարչապետի գրառմանը՝ նա նախ շնորհակալություն է հայտնել գիտակից որոշման համար, ապա, խոսելով վարչապետի այն մտքից, թե բուժաշխատողների նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ՝ առնվազն ստուգելու համար տպավորությունների և իրականության հարաբերությունները։ Շարունակությունը՝ tert.am-ում
16:41 - 18 սեպտեմբերի, 2020
ԱՆ-ի արձագանքը մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի  բժիշկների նամակին |armenpress.am|

ԱՆ-ի արձագանքը մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բժիշկների նամակին |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության նախարարությունն անդրադարձել է մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բժիշկների ազատման դիմումներին ու բաց նամակին:  Նախարարությունն ազնիվ չի համարում պացիենտների առողջությունը շահարկելը, երբ պարզապես լրացել է տնօրենի պայմանագրի ժամկետը: Առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, ինչի մասին նա տեղյակ է եղել 2019 թվականի հունվարի 14-ին այն ստորագրելիս: Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ երբ աշխատանքից ազատվել էր նույն կենտրոնի նախկին տնօրենը և Սամվել Դանիելյանն էր նշանակվում որպես տնօրենի պաշտոնակատար, աշխատակազմից որոշները խոչընդոտում էին Սամվել Դանիելյանի մուտքը բուժհաստատություն: ՀՀ առողջապահության նախարարությունը ծանուցել է ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին, որ պայմանագրի ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 1-ին, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկները ազատման դիմումներ են ներկայացրել և բաց նամակ հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նշվում է՝ հաշվի առնելով կայացված չհիմնավորված և անտրամաբանական որոշումը՝ խնդրում ենք ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը` հնարավորություն ընձեռելով շարունակել ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը։
12:33 - 17 սեպտեմբերի, 2020
Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի բժիշկներն ազատման դիմում են ներկայացրել․ բաց նամակ` Նիկոլ Փաշինյանին

Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի բժիշկներն ազատման դիմում են ներկայացրել․ բաց նամակ` Նիկոլ Փաշինյանին

Մանկական Քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկները ազատման դիմումներ են ներկայացրել: Նրանք բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի´ պարոն վարչապետ, ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, որին հետեւել է Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանի ազատման դիմումը։ Սամվել Դանիելյանի պաշտոնավարման երկու տարիների ընթացքում Արյունաբանական Կենտրոնը գրանցել է թռիչքային առաջընթաց, որը հնարավոր էր միայն ոլորտի ղեկավարման տասնամյակների փորձ ունեցող, ոլորտի հիմնախնդիրներին եւ առանձնահատկություններին տիրապետող, ոլորտի կայացման մեջ անշրջելի ներդրում ունեցած տնօրենի հետեւողական աշխատանքի, ինչպես նաեւ թիմի բոլոր անդամների համատեղ ջանքերի շնորհիվ։ Հաշվի առնելով կայացված չհիմնավորված եւ անտրամաբանական որոշումը՝ խնդրում ենք ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը` հնարավորություն ընձեռելով շարունակել ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը։ Տեղեկացնում ենք Ձեզ, որ Սամվել Դանիելյանի գործունեության դադարեցման պարագայում, իրացնելով մեր սահմանադրական իրավունքը, դադարեցնելու ենք մեր կլինիկական գործունեությունը մանկական արյունաբանության եւ ուռուցքաբանության ծառայության շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի մեկից։ Մեր որոշման մասին հայտնում ենք կանխավ՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու եւ երեխաների կյանքը չվտանգելու նպատակով բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։ Հարգանքով՝ Լիլիթ Սարգսյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Լալա Վաղարշակյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի վարիչ Լուսինե Հակոբյան՝ մանկական ուռուցքաբան-արյունաբան Սամվել Իսկանյան՝ մանկական ուռուցքաբան-արյունաբան Անահիտ Զախարյան՝ մանկական արյունաբան Ռուզաննա Պապյան՝ մանկական ուռուցքաբան Լուսինե Քրմոյան՝ մանկական արյունաբան Շաքե Հովհաննիսյան՝ մանկական արյունաբան Նաիրա Մարտիրոսյան՝ մանկական արյունաբան Մանե Գիժլարյան՝ հերթապահ բժիշկ Մանուշ Ավագյան՝ հերթապահ բժիշկ Ալիսա Քամալյան՝ հոգեբանասոցիալական ծառայության ղեկավար Անի Հովհաննիսյան՝ մանկավարժ Մարիամ Ալեքսանյան՝ հոգեբան Մելանյա Սահակյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ավագ բուժքույր Մարինե Ազարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի ավագ բուժքույր Հռիփսիմե Սարգսյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր Ազնիվ Գեւորգյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր Մելանյա Սահակյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ավագ բուժքույր Մարիամ Ֆահրադյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր Նաիրա Մարտիրոսյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի քույր-տնտեսուհի Գոհար Արշակյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր Արմինե Կիրակոսյան ՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր Մանուկյան Անգին՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր Սարգսյան Աննա՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր Գաբրիելյան Լամառա՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր Հարությունյան Աիդա՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր Գեւորգյան Արթուր՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժակ Վերա Մխիթարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր Լուսինե Մարգարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի քույր-տնտեսուհի Աննա Ղամբարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր Լուսինե Թորոսյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր Աննա Մարհարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր Սյուզաննա Հարությունյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր Թագուհի Հովհաննիսյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր Արշալույս Ավագյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ Աճեմյան Մարիետա՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ Մկրտչյան Ռուզաննա՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ Արմենուհի Վարդազարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ Սոնա Մարդանյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ Անուշ Հրաչյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ»։
20:48 - 16 սեպտեմբերի, 2020
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժվող երեխաների ծնողների բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց |hetq.am|

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժվող երեխաների ծնողների բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց |hetq.am|

hetq.am: Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող երեխաների ծնողները Կառավարության շենքի առջև այսօր՝ սեպտեմբերի 16-ին, բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք պահանջում են, որ Առողջապահության նախարարությունը վերանայի այն որոշումը, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ից Սամվել Դանիելյանը պետք է ազատվի պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնից: Ծնողները կենտրոնի տնօրենի պաշտոնից հեռանալու մասին իմացել են երեկ՝ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ֆեյսբուքյան գրառումից: Վերջինս հայտնել էր, որ պատրաստվում է դուրս գալ աշխատանքից։ Թամամյանը նշել էր, որ իր հեռանալը կապված է Սամվել Դանիելյանի աշխատանքից ազատման հետ։ Ծնողները խուճապի մեջ են, ըստ նրանց՝ Թամամյանի ու Դանիելյանի աշխատանքից ազատվելուց հետո՝ հոկտեմբերի 1-ից աշխատանքի ազատման դիմումներ են ներկայացնելու նաև կենտրոնի մյուս բժիշկները։ «Մեր երեխաների հետ ի՞նչ է լինելու, ո՞վ կասի մեզ: Հայաստանում մանկական քաղցկեղով զբաղվող միակ մասնագետները նրանք են, եթե նրանք աշխատանքից դուրս գան, ու մեր երեխաների բուժումը կիսատ մնա, ո՞վ է պատասխան տալու դրա համար»,- ասում է Մարգարիտա Ոսկանյանը, որի երեխան բուժվում է կենտրոնում։
15:15 - 16 սեպտեմբերի, 2020