tert.am: Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկները և Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը կշարունակեն աշխատել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագիրը:
Գևորգ Թամամյանն այսօր հանդիպել է բժիշկների հետ՝ հայտարարելով, թե սա իրենց հաղթանակն է: «Այս օրերին եղան մեզ ուղղված մեղադրանքներ՝ հիվանդների առողջության մասին, բայց դրա պատասխանը հենց հիվանդները տվեցին՝ չեղավ գեթ մեկ հիվանդ կամ հիվանդի ծնող, որ չհասկանա մեր քայլը: Իրենք շատ լավ գիտեն, թե այս թիմն ամեն հիվանդի համար ինչերի է պատրաստ և ինչեր է անում»,-հայտարարել է Թամամյանը:
Անդրադառնալով վարչապետի գրառմանը՝ նա նախ շնորհակալություն է հայտնել գիտակից որոշման համար, ապա, խոսելով վարչապետի այն մտքից, թե բուժաշխատողների նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ՝ առնվազն ստուգելու համար տպավորությունների և իրականության հարաբերությունները։
Շարունակությունը՝ tert.am-ում
comment.count (0)