Խոակին Կապառոս

Նման որակյալ և արագ թիմերի դեմ խաղերում այսպես է լինում. Խոակին Կապառոսը՝ Գերմանիայից կրած պարտության մասին |armenpress.am|

Նման որակյալ և արագ թիմերի դեմ խաղերում այսպես է լինում. Խոակին Կապառոսը՝ Գերմանիայից կրած պարտության մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականից կրած խոշոր հաշվով պարտությունը: Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Կապառոսն ընդգծեց, որ խաղի արդյունքն (6-0) ամեն ինչի մասին վկայում է: «Շատ մեծ առավելություն ուներ Գերմանիայի հավաքականը: Մենք չկարողացանք ցուցադրել մեր կարողությունները: Մենք չխաղացինք համապատասխան ռիթմով, համապատասխան պրեսինգ չիրագործեցինք: Օրինակ, առաջին խաղակեսում մենք ոչ մի խախտում չարեցինք: Նման որակյալ թիմերի դեմ, որոնք այդքան արագ են, այդքան բարձր տեխնիկա ունեն, ամեն ինչ այսպես է լինում»,- ասել է Կապառոսը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին մրցակցի հարկի տակ խոշոր հաշվով զիջեց Գերմանիայի հավաքականին: Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կայացած խաղում Հայաստանի ազգային հավաքականը զիջեց 6-0 հաշվով: Հայաստանի հավաքականը այս պարտությունից հետո մնաց 10 միավորով եւ զբաղեցնում է J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ 12 միավորով աղյուսակը գլխավորում է Գերմանիայի հավաքականը։
10:17 - 06 սեպտեմբերի, 2021
Մեր մոտիվացիան այն է, որ մենք խաղում ենք մեր ժողովրդի ու երկրի համար. Կապառոս |armsport.am|

Մեր մոտիվացիան այն է, որ մենք խաղում ենք մեր ժողովրդի ու երկրի համար. Կապառոս |armsport.am|

armsport.am: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ու հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը պատասխանել են լրագրողների հարցերին՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Գերմանիայի հետ խաղին ընդառաջ:  «Մենք շարուակում ենք աշխատել թիմի փիլիսոփայության վրա, ու պետք է հավատարիմ լինենք մեր սկզբունքներին: Բնականաբար մեր թիմային խաղը պետք է եռապատկենք, որպեսզի հասնենք հաջողության: Եթե ուզում ենք հասնել հաջողության, պետք է թիմային խաղ խաղանք»,-ասել է Կապառոսը: Խոսելով խաղից առաջ թիմի ֆուտբոլիստներին մոտիվանելու մասին, իսպանացի մասնագետն ասել է. «Այսքան հզոր թիմի դեմ խաղալը չի ենթադրում լրացուցիչ մոտիվացիա: Մեր մոտիվացիան պետք է լինի այն, որ մենք խաղում ենք մեր ժողովրդի ու ազգի համար ու նաև այն, որ շատ հետաքրքիր մարտահվեր է մեր առջև՝ նաև շատ բարդ: Մեր մոտիվացիան կախված չէ մրցակցից: Այն պայմանավորված է մարտահրավերով ու խնդիրներով, որոնք մեր առաջ են»: Գերմանիա-Հայաստան խաղը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
21:30 - 04 սեպտեմբերի, 2021
ՀՖՖ-ն խստորեն դատապարտում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի կողմից կազմի հրապարակումից հետո սկսված քաղաքական շահարկումները. հայտարարություն

ՀՖՖ-ն խստորեն դատապարտում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի կողմից կազմի հրապարակումից հետո սկսված քաղաքական շահարկումները. հայտարարություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կողմից կազմի հրապարակումից հետո սկսված քաղաքական շահարկումները: Այս մասին ասված է ՀՖՖ տարածած հայտարարության մեջ: Հայտարարությունը՝ ստորև. «Մայիսի 24-ին ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվեց Հայաստանի ազգային հավաքականի՝ առաջիկա հանդիպումների համար նախապատրաստվող ֆուտբոլիստների հայտացուցակը: Դրանից հետո հանրության որոշ շրջանակներում սկսվեցին կազմի ընտրության վերաբերյալ տարատեսակ շահարկումներ, որոնք ակնհայտորեն պարունակում են քաղաքական ենթատեքստ և կրում են պատվիրված բնույթ: Նշենք, որ տևական ժամանակ է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որդեգրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի որոշումներին, մասնավորապես, կազմի ընտրությանը չմիջամտելու քաղաքականություն: Հավաքականի կազմը որոշում է բացառապես գլխավոր մարզիչը՝ ելնելով առաջիկա հանդիպումների համար իր ընտրած մարտավարությունից կամ նպատակներից: Խոակին Կապառոսի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ ազգային հավաքականի հերթական խաղից առաջ, կրկին փորձ է արվում բացասաբար ազդել ազգային հավաքականում տիրող հիանալի մթնոլորտի վրա: Ուստի, ևս մեկ անգամ ստիպված ենք կոչ անել զերծ մնալ քաղաքական շահարկումներից»:
17:06 - 25 մայիսի, 2021