Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է վերջնական կազմը, որը կմասնակցի Ուկրաինայի թիմի դեմ Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երրորդ տուրի հանդիպմանը։
Հայտացուցակում չեն ընդգրկվել Հենրի Ավագյանը, Արման Հովհաննիսյանը, Հայկ Իշխանյանը, Հովհաննես Համբարձումյանը և Էդուարդ Սպերցյանը, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը
Ուկրաինա - Հայաստան խաղը տեղի կունենա Լեհաստանի Լոձ քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։
comment.count (0)