Ռամզան Քադիրովը հայտարարել է ՌԴ-ի լարված գոտիներ մեկնող չեչեն մարտիկների մասին |armenpress.am|
armenpress.am: Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության զինվորականները և Չեչնիայի Հանրապետությունում գործող ազգային գվարդիայի մարտիկները մեկնել են Ռուսաստանի լարված գոտիներ։
«Պաշտպանության նախարարության զինվորականները և Չեչնիայի Հանրապետության ազգային գվարդիան արդեն մեկնել են լարվածության գոտիներ։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պահպանենք Ռուսաստանի միասնությունը և պաշտպանենք նրա պետականությունը»,- հայտարարել է Քադիրովը «Տելեգրամ»-ի իր ալիքում
13:42 - 24 հունիսի, 2023