tert.am: Չեչնիայի ներկայիս ղեկավար Ռամզան Կադիրովն իրեն առաջադրել է երկրի ղեկավարի առաջիկա ընտրություններին մասնակցության համար: Այս մասին ասվում է Չեչնիայի ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, գրում է Russia Today-ը:
«Այսօր՝ հուլիսի 6-ին, Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ընտրություններին, որոնք նշանակված են 2021 թվականի սեպտեմբերի 19-ին, առաջադրվել է Չեչնիայի Հանրապետության ներկայիս ղեկավար, Ռուսաստանի հերոս Ռամզան Ախմատի Կադիրովը», - ասվում է հաղորդագրությունում:
comment.count (0)