Վարդգես Սամսոնյան

Վարդգես Սամսոնյանը Գյրումրու համայնքապետն է։ Հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Սամսոնյանը գլխավորում էր «Բալասանյան» դաշինքի ընտրական ցուցակը։

Դաշինքն ընտրություններին ստացավ ամենաշատ ձայները և Գյումրու համայքնապետի պաշտոնում առաջադրեց Սամսոնյանի թեկնածությունը։ Սամսոնյանի թեկնածությանը, բացի «Բալասանյան» դաշինքից, կողմ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիրը»։

Անհետացած անշարժ գույք, եկամուտներով չհիմնավորված ծախս․ ինչ են պատմում Գյումրիի համայնքապետի հայտարարագրերը

Անհետացած անշարժ գույք, եկամուտներով չհիմնավորված ծախս․ ինչ են պատմում Գյումրիի համայնքապետի հայտարարագրերը

«Ինֆոքոմը» շարունակում է ուսումնասիրել համայնքային պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը։ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի բոլոր տարեկան հայտարարագրերում ներկայացված տվյալները խնդրահարույց են։   Եկամուտները գերազանցող վարկի մարում Վարդգես Սամսոնյանը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրում նշել է, որ պաշտոնի ստանձման օրվա՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ ունեցել է ավելի քան 5 մլն դրամ վարկի մայր գումարի մնացորդ։ Նույն թվականի տարեկան հայտարարագրում՝ տարեվերջի դրությամբ, որպես վարկի մայր գումարի մնացորդ նշել է շուրջ 2․1 մլն դրամ։ Այսինքն՝ 2021 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում Սամսոնյանը շուրջ 3 մլն դրամ ուղղել է վարկի մարման վճարումներին։ 2021 թվականին Սամսոնյանի տարեկան եկամուտները կազմել են շուրջ 2․9 մլն դրամ, իսկ բուն պաշտոնի ստանձնումից մինչև տարեվերջ՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ստացած եկամուտները կազմել են շուրջ 500 հազար դրամ։ 2021 թվականի ընթացքում չեն նվազել նաև Սամսոնյանի դրամական միջոցների մնացորդները։ Ստացվում է, որ Սամսոնյանի՝ վարկի մարմանն ուղղված 3 մլն դրամից 2.5 մլն դրամի աղբյուրն անհայտ է։ Չհայտարարագրված վարկ և անհետացող անշարժ գույքեր Ըստ Սամսոնյանի՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ տարեվերջի դրությամբ վարկերի մայր գումարի մնացորդները կազմել են շուրջ 2․1 մլն դրամ, իսկ ըստ 2022 թվականի հայտարարագրի՝ այդ տարվա վերջին՝ 33 մլն դրամ։ Ստացվում է, որ 2022 թվականին Սամսոնյանն ավելի քան 30 մլն դրամի նոր վարկեր է վերցրել։ 2022 թվականի հայտարարագրի եկամուտների բաժնում, սակայն, ստացած վարկերի գումարները հայտարարագրված չեն։ Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր Սրանք Սամսոնյանի հայտարարագրերում առկա միակ անճշտությունները չեն։ 2021 թվականի տարեսկզբի և տարեվերջի դրությամբ Սամսոնյանը հայտարարագրել է 11 անշարժ գույք։ Պաշտոնի ստանձման հայտարարագրում՝ նույն տարվա նոյեմբերի 4-ի դրությամբ, սակայն, հայտարարագրված է 3 անշարժ գույք։ Սա այն դեպքում, որ 2021 թվականի ընթացքում անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման գործարքներ հայտարարագրված չեն։ Անշարժ գույքի անճշտությունները շարունակվում են հաջորդ տարիներին։ 2022 թվականի սկզբին Սամսոնյանը հայտարարագրել է 11 անշարժ գույք։ Տարվա ընթացքում 48 % բաժնային սեփականությամբ գնել է բնակարան և օտարել ¼ բաժնային սեփականությամբ իրեն պատկանող շինությունը։ Այսինքն՝ տարեվերջին պետք է կրկին հայտարարագրվեր 11 անշարժ գույք, սակայն հայտարարագրվել է 6-ը։ Այդ 5 անշարժ գույքը օտարվել է, թե ոչ, հայտարարագրի ուսումնասիրությամբ պարզել հնարավոր չէ։ 2023 թվականի տարեսկզբին հայտարարագրված 6 անշարժ գույքից տարեվերջում մնում են 4-ը։ Անշարժ գույքի ցանկից դուրս եկած ավտոտնակի և Գյումրիում գտնվող առանձնատան օտարման մասին, սակայն, հայտարարագրում նշումներ չկան։ Սամսոնյանի կինը չի ներկայացրել 2021 և 2022 թվականների հայտարարագրերը Վարգես Սամսոնյանը համատեղ բնակվում է կնոջ և անչափահաս զավակների հետ։ Կինը՝ Աղունիկ Աբգարյանը, որպես պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող անձ, չի ներկայացրել 2021 և 2022 թվականների տարեկան հայտարարագրերը։  Աղունիկ Աբգարյանը 2022 թվականից չի հանդիսանում ՀՀ քաղաքացի, ինչի մասին տեղեկանում ենք Վարդգես Սամսոնյանի հայտարարագրերից։ Թե որ երկրի քաղաքացի է ներկայումս համայնքապետի կինը, անհայտ է։ Նշված բոլոր անհամապատասխանությունների վերաբերյալ համայնքապետի և կնոջ արձագանքները ստանալու համար գրություն էինք ուղարկել Վարդգես Սամսոնյանին, որը, սակայն, անպատասխան է մնացել։   Հեղինակ՝ Լիլիթ Գրիգորյան
20:54 - 22 օգոստոսի, 2024
Գյումրի համայնքի ղեկավարը հյուրընկալել է Գլենդելի քաղաքապետին․ Գյումրու համայնքապետարան

Գյումրի համայնքի ղեկավարը հյուրընկալել է Գլենդելի քաղաքապետին․ Գյումրու համայնքապետարան

Գյումրու համայնքապետարանից տեղեկացնում են, որ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հյուրընկալել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին․ «Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանն այսօր՝ հունիսի 15-ին, հյուրընկալել են Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին։ Էլեն Ասատրյանը որպես Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ էր Գյումրիում, նա ավելի վաղ այցելել էր Գյումրի, որպես Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ։  Նշենք, որ Գյումրին և Գլենդելը քույր քաղաքներ են 2015 թվականից։  Ողջույնի իր խոսքում Վարդգես Սամսոնյան կարևորել է քույր քաղաքների համագործակցությունը, հակիրճ ներկայացրել համայնքապետարանի կողմից իրականացվող աշխատանքները, գործունեության ոլորտները,  տարբեր ոլորտներում այս պահին Գյումրիում իրականացվող ծրագրերը, մասնավորապես, խոսել վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտում մինչ այս Գյումրիում իրականացված և նախատեսվող ծրագրերի մասին․-Սուբենցիոն ծրագրի շրջանակներում մեր բոլոր համայնքապատկան կառույցներում տեղադրել ենք արևային վահանակներ, ԵՄ ֆինանսավորմամբ «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակներում էլեկտրական ավտոբուսներ ենք ձեռք բերելու և շահագործելու ենք ներքաղաքային տրանսպորտի սպասարկման ոլորտում։ Այս մեքենաների շահագործումը մեզ համար կլինի պիլոտային։ Հետագայի համար պլանավորում ենք քաղաքի տրանսպորտային  ցանցը փոխարինել էլեկտրական ավտոբուսներով, տեսնենք ինչպիսի հնարավորություններ կունենանք, երբ կկարողանանք իրականացնել այդ ամենը,-ավելացրել է Վ․Սամսոնյանը։  Էլեն Ասատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, խոսել Գյումրի-Գլենդել քույր քաղաքների, համագործակցությունների և մի շարք հարցերի մասին, ապա իր խոսքում կիսվել կայուն էներգիայի ոլորտում Գլենդելի ունեցած փորձով, ներկայացրել  այդ ուղղություններում Գլենդելում իրականցվող ծրագրերը։ Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են նվերներով» , նշված է հայտարարությունում։
19:17 - 15 հունիսի, 2024
Հայկական Գյումրին և ուզբեկական Սամարղանդը կդառնան քույր քաղաքներ

Հայկական Գյումրին և ուզբեկական Սամարղանդը կդառնան քույր քաղաքներ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել են Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանին։ Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել և նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել  Գյումրի և Սամարղանդ քաղաքները քույր քաղաքներ հռչակելու մասին։ Համաձայնագրով կողմերը կգործակցեն տնտեսության, մշակույթի, պատմամշակութային ժառանգության պահպանման, զբոսաշրջության բնագավառներում։ «Լիահույս եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև արդեն ձևավորված բարիդրացիական ու գործընկերական կապերն առավել կամրապնդվեն նաև ապակենտրոնացված մակարդակով։ Գյումրին ու Սամարղանդը կկարողանան համագործակցել և այդ գործընկերությունը հիմք կհանդիսանա տնտեսական ու արդյունաբերական նոր կապերի հաստատման»,- նշել է Շիրակի մարզպետը։  Կողմերը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը բարեկամական կապերը խորացնելու և համագործակցության նոր օրակարգ ունենալու համար։
16:57 - 14 փետրվարի, 2022