Անուշ Սեդրակյան

Հասարակական-քաղաքական գործիչ։

Ծնվել է 1967թ. ապրիլի 18-ին։ 1988-1989թ.թ. աշխատել է ԵՊՀ Վիլյամ Սարոյանի անվան կաբինետի վարիչ: 1989-1991թ.թ. ԵՊՀ ասպիրանտ: 1993-1996թ.թ. ԵՊՀ դասախոս: 1998-2001թ.թ. ՀՀ նախագահի ռեֆերենտ:

2004-2006թ.թ. ՀՀ ԱԺ նախագահի օգնական: 2006թ.-ից ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ: 2008-2009թ.թ. «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան:

Կառավարությունը շտապում է «քաղաքացու օր» սահմանել․ քաղաքագետ Անուշ Սեդրակյան

Կառավարությունը շտապում է «քաղաքացու օր» սահմանել․ քաղաքագետ Անուշ Սեդրակյան

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ Կառավարությունը շտապում է «քաղաքացու օր» սահմանել։ Այս մասին այսօր նա ասաց «Ազատություն ռադիոկայանի» եթերում, երբ քննարկվում էր Կառավարության կողմից հավանության արժանացած նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը։ «Եթե դու ուզում ես արժևորել հեղափոխությունը՝ ինչ-որ մի օր ամրագրելով, դրանով դու ստորագրում ես պարտության հուշագիր։ Դու ուզում ես ասել, որ այդ հեղափոխությունը ֆունդամենտալ չի եղել, և դու ստիպված ֆիքսում ես մի օր այդ փաստի համար, որ մարդիկ հանկարծ չմոռանան։ Եթե հեղափոխությկունը իրապես կայանում է ապա այդ ժամանակ ոչ ոք դա չի մոռանա»,- ասաց Անուշ Սեդրակյանը։ Քաղաքագետը նաև ավելացրեց, որ եթե Կառավարությունը իր աշխատանքում չհաջողի, ապա քաղաքացու դերը կնվազի։«Իշխանությունը եթե վատ աշխատի և արդյունքները չհամապատասխանեն ակնկալիքներին, ապա ինքնին քաղաքացի ֆենոմենի կարևորությունը կսկսի նվազել»,- նշեց նա։
13:32 - 27 մարտի, 2019