Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ Կառավարությունը շտապում է «քաղաքացու օր» սահմանել։ Այս մասին այսօր նա ասաց «Ազատություն ռադիոկայանի» եթերում, երբ քննարկվում էր Կառավարության կողմից հավանության արժանացած նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը։
«Եթե դու ուզում ես արժևորել հեղափոխությունը՝ ինչ-որ մի օր ամրագրելով, դրանով դու ստորագրում ես պարտության հուշագիր։ Դու ուզում ես ասել, որ այդ հեղափոխությունը ֆունդամենտալ չի եղել, և դու ստիպված ֆիքսում ես մի օր այդ փաստի համար, որ մարդիկ հանկարծ չմոռանան։ Եթե հեղափոխությկունը իրապես կայանում է ապա այդ ժամանակ ոչ ոք դա չի մոռանա»,- ասաց Անուշ Սեդրակյանը։
Քաղաքագետը նաև ավելացրեց, որ եթե Կառավարությունը իր աշխատանքում չհաջողի, ապա քաղաքացու դերը կնվազի։
«Իշխանությունը եթե վատ աշխատի և արդյունքները չհամապատասխանեն ակնկալիքներին, ապա ինքնին քաղաքացի ֆենոմենի կարևորությունը կսկսի նվազել»,- նշեց նա։
comment.count (0)