Մհեր Տերտերյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանին

Արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանին: Նիկոլ Փաշինյան - «Հարգելի պարոն Տերտերյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու կապակցությամբ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու համար: «Միասնական հայրենիք» կուսակցությունը մասնակցել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Միջազգային դիտորդները տեղի ունեցած ընտրությունները որակել են որպես ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող, Հայաստանի Հանրապետության քաղաքացին արտահայտել է իր կամքը: Մենք այս իրադրությունը նաև ընկալում ենք որպես հնարավորություն՝ մեր հանրային և ազգային ներուժը համախմբելու, մեր պետության առաջ ծառացած խնդիրները լուծելու համար և այս համատեքստում կարևորում ենք ինչպես խորհրդարան անցած քաղաքական ուժերի գործունեությունը, այնպես էլ խորհրդարանում տեղ չգտած, այսինքն՝ արտախորհրդարանական ուժերի մասնակցությունը և ներգրավվածությունը: Այս քաղաքական քննարկումների և խորհրդակցությունների նպատակն է՝ լսել քաղաքական ուժերի, այդ թվում՝ Ձեր տեսակետը Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ: Եվ ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող ենք անել, որ փոխադարձաբար կառավարությունը, արտախորհրդարանական ուժերը, Ձեր կուսակցությունը մասնավորապես, լինեն ավելի լսելի, որպեսզի արժեքավոր գաղափարները կարողանանք դնել իրագործման հոսքագծի վրա, որովհետև մենք այն տեսակետը չունենք, թե արժեքավոր գաղափարներ ունենում են միայն այն ուժերը, որոնք առավել շատ ձայն են ստացել ընտրություններում: Մենք գիտենք, որ լավ մտքեր, գաղափարներ կան և եթե պատրաստակամ լինեն այդ մտքերն ու գաղափարները կիսվել, պարզաբանել, մանրամասնել, փաստարկներով համոզել՝ մենք իհարկե պատրաստ ենք դրանց իրագործման համար պայմաններ ստեղծել: Այնպես որ այս քննարկումը շատ կարևոր է»:Մհեր Տերտերյան - «Շնորհակալ եմ հրավերի համար: Այս ընտրական շրջանում մենք նպատակ էինք դրել, որպեսզի հնարավորություն ունենանք և հանրությանը, մեր ազգին ներկայացնենք մեր վաղվա, ապագայի հնարավորություններն ու տեսլականը: Համարում ենք մեր խնդիրը կատարված, քանի որ դաշտ ենք բերել նոր թեզեր, ուղղություններ՝ առանձին կարևորելով բանակաշինությունը և այդ կոնտեքստում ռազմարդյունաբերությունը որպես ոլորտ: Մենք խոսել ենք այն մասին, թե ինչպես ենք պատկերացնում ապագան՝ տնտեսական զարգացման, գյուղին ուղղված ծրագրերի մասով և առանձին ուշադրություն ենք դարձրել Սփյուռքի հետ ճիշտ ու արդյունավետ աշխատանք կազմակերպելուն: Ողջունում եմ Ձեր նախաձեռնությունը, որպեսզի կարողանաք ընտրություններից հետո կոնսոլիդացնել քաղաքական ուժերին: Դա նաև իր հետ կբերի բավականին դրական էֆեկտ, քանի որ մեր ժողովրդի մեջ միասնական լինելու հասկացողությունն էլ ավելի կամրապնդվի: Շատ ողջունելի նախաձեռնություն է, իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, որ աշխատանքային ճանապարհի և մոտեցման կիրառման մասով պետք է չափազանց ճիշտ և նուրբ աշխատանք կատարենք, որպեսզի կոնսոլիդացիան տեղի ունենա: Ես անձամբ 2017 թվականից իմ աշխատանքով ապացուցեցի, որ անկախ քաղաքական հայացքներից՝ պատրաստ եմ լինել մեր կառավարության, մեր պետական իշխանության կողքին, աջակցել իմ գիտելիքներով: Հույս ունեմ, որ այսօր էլ կունենանք հնարավորություն՝ առանձին քննարկելու այդ աշխատանքները»:
15:13 - 08 հուլիսի,2021
Հայաստանում խաղատների աշխատանքը պետք է լինի միայն դրսի շուկայի համար

Հայաստանում խաղատների աշխատանքը պետք է լինի միայն դրսի շուկայի համար

Հայաստանում խաղատների աշխատանքը պետք է լինի միայն դրսի շուկայի համար։ Այս մասին տնտեսական բարեփոխումների վերաբերյալ ասել է «Միասնական հայրենիք կուսակցության» նախագահ Մհեր Տերտերյանը։  Իր խոսքում Տերտերյանը մասնավորապես ասաց․ «Խոշոր խաղատերի հարցը տարիներ առաջ որոշակիորեն լուծվել է՝ դրանք տեղափոխվել են քաղաքից դուրս, բայց քանի որ պահանջարկ կա, առաջարկն ամբողջությամբ տեղափոխվել է օնլայն դաշտ։ Ես որպես նախկինում բիզնեսի հետ առնչություն ունեցող մարդ ձեռք եմ բերել համոզմունք, որ բիզնեսի նման ոլորտները ոչ մի կերպ չեն լավացնում սոցիալական վիճակը, այլ հակառակ նպաստում են դրա վատացմանը։ Ես միանշանակ համոզված եմ, որ Հայաստանում նման գործունեությունը պետք է արգելենք, մեկ բացառությամբ, որ այդ բիզնեսի ներկայացուցիչները, գործակալությունները  կարողանան իրենց աշխատանքն ուղղել արտաքին շուկայի վրա։ Այդ դեպքում մենք կկարողանանք ապահովել աշխատանքային տեղերը, այսինքն չեն դառնա գործազուրկ, իսկ այդ ոլորտում աշխատում են շատ մարդիկ և ստանում են բավական բարձր աշխատավարձ, բայց այս ամենի արդյունքում ընտանիքներ են քանդվում։ Մարդը, ով գնում է գրավատուն, խաբուսիկ տպավորություն է ստեղծում, թե ինքը դրանով հարց է լուծելու, բայց հեռանկարային առումով դա մեր երկրի համար մեծ հարված է»։ 
17:13 - 15 հունիսի,2021
Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում զենք կրելը պետք է ազատականացվի. «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար |armtimes.com|

Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում զենք կրելը պետք է ազատականացվի. «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար |armtimes.com|

armtimes.com: «Նախկինների և ներկաների միջև կա ապագա» կարգախոսով հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է նաև «Միասնական հայրնեիք» կուսակցությունը: Կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց՝ նախընտրական քարոզչությունը կուսակցության անդամները իրականացնում են Երևանում և մարզերում՝ հանդիպումների միջոցով:  - Պարոն Տերտերյան, ի՞նչ է առաջարկում ձեր ուժը, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին - Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք, իսկ մեր խոսքը տարբերվում է նրանով, որ մեր ամբողջ ծրագրերը ուղղված են ապագային: Մենք չենք անդրադառնում ներկային և անցյալին, մենք դաշտ ենք բերում նոր մոտեցումներ, տարբեր հարցերի շուրջ, օրինակ՝ անվտանգության, տնտեսության, Սփյուռքի հետ հարաբերությունների կարգավորման: Բանակաշինության ուղղությամբ շատ արդիական ծրագրեր ունենք, մենք ասում ենք, որ բանակը պետք է բարեփոխվի, որ բանակում երկու տարվա ծառայության ժամկետը կրճատվի և դառնա մեկ տարի: Մենք առաջարկում ենք, որ զենքի կրման ազատականացում լինի Հայաստանում: Ազգ-բանակի շրջանակներում մոբիլիզացիայի ուղղությամբ պետք է աշխատանք տանենք: Այսինքն՝ մեկ տարվա ծառայությունից հետո, հետագա 10 տարիների ընթացքում նորակոչիկը, զինվորը պարտավորվում է բարբերաբար զորավարժությունների մասնակցել, որպեսզի մեր զորակոչը բանակից ազատվելուց հետո պարբերաբար հավաքներին, զորավարժություններին մասնակից դառնալ: - Այսինքն՝ առաջարկում եք, որ զենք կրելու արգելքները հանվեն, և զենք կրելը ազատականցվի Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում, անկախ նրանից՝ սահմանամերձ է, թե ոչ: Ինչով եք դա բացատրում: - Ես ունեմ համոզմուք, որ ազգ-բանակ կարգախոսի մեջ այդ բաղադրիչը չափազանց կարևոր և ակտուալ է: Երբ թշնամին մեզ սպառնում է Երևանով, Զանգեզուրով, Սևանով, կարծում եմ, Հայաստանի ամբողջ տարածքում դա պետք է: Մեր գյուղացին, մեր քաղաքացին, մեր հովիվը իրավունք չունի թշնամու առջև կանգնի առանց զենքի, բայց սա չի նշանակում, որ բանակը իր դերը պետք է չկատարիի, մեկը մյուսին պետք է լրացննեն, այլ ոչ թե խանգարեն: - Շատ ուժեր իրենց նախընտրական ծրագրերում նշում են հիմնականում  անվտանգության հարցը, դուք ինչ եք առաջարկում այդ առումով: - Մենք նույնպես դա ենք շեշտում: Պետք է հասկանանք, որ անվտանգության հարցում կարող ենք հաջողության հասնել աշխատելով երեք ուղղությամբ՝ մարտունակ բանակ ունենալով, հզոր տնտեսությամբ, արդյունավետ դիվանագիտական աշխատանքով: Դրանք պետք է լինեն բոլոր իշխանությունների օրակարգում: Յուրաքանչյուր կառավարություն, երբ իշխանության գա, պետք է կարողնան այդ օրակարգը իրականացնել: - Իսկ անվտանգության հարցում այլ երկրների հետ դաշնակցային հարաբերություններ ձևավորելու ուղղությամբ ծրագրեր ունե՞ք: - Մեր անվտանգության հարցում պետք է վստահենք մեր ուժերին, մեր բանակին, և փորձենք պահել մեր ազգային շահը: Ես համոզված եմ, որ մենք կարիք ունենք վերլուծել անցած ճանապարհը ու խնդիրները, որոնք ունեցել ենք այս ընթացքում, հստակ մոտեցումներով և սկզբուքններով կկարողնանաք հասկանալ, թե որ կազմակերպություններն են համապատասխանում մեր ազգային շահերին: Բոլոր այլ հնարավոր ուղղություններով մենք պետք է համագործակցության եզրեր գտնենք, օրինակ՝ ՆԱՏՕ-ի, Եվրամիության հետ: Ճիշտ է, մեր աշխարհքաղաքականության մեջ ընդունված չէ, որ դու երկկողմանի աշխատանք տանես, բայց գործող ֆորմատները ցույց են տվել արդեն իրենց թերությունները և մենք պարտավոր ենք ուսումնասիրել մեր առջև դրված հնարավորությունները: - Չնայած քարոզարշավը չի ավարտվել, բայց այս ընթացքում ինչ եզրահանգումների եկաք: Ինչպես է ընտրություններին տրամադրված ժողովուրդը: Արդյոք կուսակցությունների ու դաշինքների բազմազանությունը շփոթեցնում է ժողովրդին: - Տասնյակ տարիների ընթացքում քաղաքական տարբեր ուժեր ժողովրդի հետ չեն եղել ազնիվ, և ձևավորել են այնպիսի մթնոլորտ, որը բավականին հիասթափության պատճառ է դարձել: Այդ հիասթափության մթնոլորտը խանգարում է նոր ուժերին իրենց խոսքը ճանաչելի դարձնելու ժողովրդին: Ընտրությունները էլ ավելի են բարդացնում ժողովրդի կողմնորոշվածությունը, 26 ուժերը նույնպես, բայց քաղաքացիները կկարողանան իրենց ընտրությունը ճիշտ կատարել: Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:15 - 11 հունիսի,2021