Արագածոտնի մարզ

ՀՀ Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թվականին: Մարզի տարածքը կազմում է 2753 քառ. կմ եւ զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.3 %-ը: Մարզն իր մեջ ընդգրկում է Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի նախկին շրջանները: 

Ծովի մակերեւույթից 2000-2500 մետր բարձրության վրա: Մարզի 19 համայնքներ ունեն լեռնային, իսկ 40 համայնքներ` բարձր լեռնայինի կարգավիճակ: Բնակչության թվաքանակը 2019 թ.հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 161774 մարդ: Մարզում կա 72 համայնք:

Թալինում ավագանու թեկնածուն շրջում է ընտրատեղամասում |hetq.am|

Թալինում ավագանու թեկնածուն շրջում է ընտրատեղամասում |hetq.am|

Գլխավոր նկարը՝ hetq.am-ի hetq.am: Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ գրանցված թեկնածուներից մեկը շրջում էր ընտրատեղամասում։ Թալին քաղաքում գտնվող 18/2 ընտրական տեղամաս ժամը 10:50-ի սահմաններում մուտք գործեց ավագանու ընտրություններին մասնակցող «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համար, անկուսակցական Տիգրան Հարությունյանը։ Նա ողջունեց հանձնաժողովի անդամներին, ապա շրջեց ընդարձակ տեղամասում։ Տիգրան Հարությունյանը մի պահ զրույցի բռնվեց տեղամասային հանձնաժողովի նախագահ Գարիկ Խլոյանի հետ։ Երբ լուսանկարեցինք ավագանու թեկնածուին և հանձնաժողովի նախագահին, Տիգրան Հարությունյանը գրպանից հանեց ավագանու թեկնածուի վկայականը և փորձեց այն ամրացնել հագուստին։ Շատ չանցած՝ նա լքեց տեղամասը։ 18/2 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Գարիկ Խլոյանն ասեց, որ թեկնածուին զգուշացրել է, որ պետք է դուրս գա տեղամասից։ Ըստ Խլոյանի՝ թեկնածուն ավելի վաղ ընտրել էր 18/2 տեղամասում, իսկ թե ինչու էր նորից եկել՝ չգիտի։ Հանձնաժողովի նախագահը նշեց նաև, որ ավագանու թեկնածուներն իրավունք չունեն գտնվելու տեղամասում, ապա հավելեց, որ ոչ բոլոր թեկնածուներին են դեմքով ճանաչում։ Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությանը մասնակցում 4 քաղաքական ուժ։ Դրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք» «Հայք» կուսակցությունները և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
12:12 - 05 դեկտեմբերի, 2021
Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրերում արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն

Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրերում արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն

Արագածոտնի մարզպետարանը հայտնում է, որ Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրերում 53 միլիոն 976 հազար դրամ ընդհանուր արժեքի արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն: ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում` համայնքին 51 միլիոն 277 հազար դրամ կհատկացվի, որը ծրագրի արժեքի 95%-ն է, ֆինանսավորման 5%-ը կներդրվի համայնքի բյուջեից (2միլիոն 698 հազար դրամ): Ֆոտովոլտային կայանները կտեղադրվեն համայնքային ենթակայության թվով 15 կառույցների վրա` մշակույթի տներ, մանկապարտեզներ և այլն ` Ծաղկահովիտի մշակույթի տուն Վարդաբլուրի մանկապարտեզ Հնաբերդի մանկապարտեզ Ծաղկահովիտի ավտոկայանատեղի Բերքառատի մշակույթի տուն Ծաղկահովիտի պոմպակայան Ծաղկահովիտի համայնքապետարան Նորաշենի վարչական շենք Նորաշենի մանկապարտեզ Գեղադիրի վարչական շենք Հնաբերդի վարչական շենք Գեղաձորի վարչական շենք Գեղարոտի վարչական շենք Ծիլքարի վարչական շենք Լեռնապարի վարչական շենք Ծրագրի արդյունքում էականորեն կկրճատվեն համայնքային բյուջեի ծախսերը՝ էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ, իսկ խնայված միջոցներն էլ կուղղվեն բնակիչների համար օրակարգային այլ խնդիրներ լուծելուն։
20:57 - 01 դեկտեմբերի, 2021
Արագածոտնի մարզպետը Օհանավանում մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հուշակոթողի բացման արարողությանը

Արագածոտնի մարզպետը Օհանավանում մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հուշակոթողի բացման արարողությանը

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշակոթողի բացման և օծման արարողությանը: Հուշ-ցերեկույթին ներկա են եղել Արագածոտնի մարզպետի տեղակալներ Տիգրան Եղիազարյանը, Հարություն Գուլյանը, Օհանավան համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանը, Աշտարակի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, մարտական գործողությունների մասնակիցներ, զոհված զինծառայողների ծնողները, ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, մանկավարժներ և համայնքի բնակիչները:   Ներկաները ծաղիկներ են խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներ Վախթանգ Կարապետյանի, Գևորգ Մելքոնյանի, Կարապետ Մելքոնյանի, Սամվել Մելքոնյանի, Տիգրան Մելքոնյանի և Արտյոմ Բալայանի սխրանքները հավերժացնող հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով քաջորդիների հիշատակին:   Հուշակոթողի բացման միջոցառումն ուղեկցվել է օրհնության կարգով, հնչել են հերոսներին նվիրված ստեղծագործություններ:   Հովհաննավանք վանական համալիրում տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ բոլոր նահատակների:
16:18 - 27 նոյեմբերի, 2021
Արագածոտնի մարզում պաշտոնատար անձանց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետությանն ավելի քան 156 մլն դրամի վնաս է պատճառվել․ ԱԱԾ

Արագածոտնի մարզում պաշտոնատար անձանց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետությանն ավելի քան 156 մլն դրամի վնաս է պատճառվել․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի ղեկավարը, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն է՝ հաստատապես տեղեկացված լինելով համայնքի վարչական տարածքում ապօրինի ընդերքօգտագործման, ապօրինի ձեռնարկատիրության դեպքի մասին որևէ միջոց չեն ձեռնարկել ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու, կասեցնելու, վերացնելու, ինչպես նաև հանցագործության դեպքը բացահայտելու, հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ, որպիսի պայմաններում Արագածավան համայնքի մի շարք բնակիչներ տևական ժամանակ առանց խոչընդոտների, պաշտոնատար անձանց հովանավորչությամբ, մեկ միասնական դիտավորությամբ 2017 թվականից մինչև 2021 թվականի նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում համայնքի վարչական տարածքում, առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի, ընդերքօգտագործման պայմանագրի և հողի գործառնական նշանակությունը փոխելու, իրականացրել են ընդերքի ապօրինի արդյունահանում, ինչի արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 754.000 կգ օբսիդիան տեսակի քարի հանքանյութ, ինչպես նաև իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 156.424.708  ՀՀ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ: Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:42 - 26 նոյեմբերի, 2021
Օթևան համայնքի տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ պատճառված շուրջ 20մլն դրամի վնասը վերականգնվել է

Օթևան համայնքի տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ պատճառված շուրջ 20մլն դրամի վնասը վերականգնվել է

Քննությամբ պարզվել է, որ «N» ՍՊ ընկերությունը  խախտել է երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի մի քանի կետեր և ՀՀ հողային օրենսգրքի պահանջները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը: «ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզի դատախազության դատավարական հսկողության ներքո՝ մարզային քննչական վարչության Թալինի քննչական  բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ  «N» ՍՊ ընկերության՝ որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված պատասխանատու անձինք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2019թ. մարտի 15-ի հրամանով ընկերությանը տրամադրված՝ մարզի Օթևան համայնքի վարչական տարածքի 6.8 հա մակերեսով հողատարածքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա Արագածոտնի մարզի Օթևանի տուֆերի երևակման հատվածում իրականացրել է երկրաբանական ուսումնասիրություն: Քննությամբ պարզվել է, որ վերջինս խախտել է երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի մի քանի կետեր և ՀՀ հողային օրենսգրքի պահանջները: Մասնավորապես՝ նշված պայմանագրով և դրան կից 2019թ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ժամանակացույցով թույլատրված 300 մ3 ծավալով փորձնական հանույթի աշխատանքների փոխարեն տեղամասում և տեղամասի սահմաններից դուրս գտնվող տարածքում քանդել և տեղահանել է լեռնային զանգված, մինչև 2020թ. սեպտեմբերի 1-ը չի կատարել շահագործված տարածքի հողերի ռեկուլտիվացիա՝ լանդշաֆտի վերականգնման նպատակով շահագործված տարածքը չի ծածկել հողաշերտով, որի արդյունքում դեգրադացվել է գյուղատնտեսական նշանակության հող՝ արոտավայր, և պետությանը պատճառվել  է ընդհանուրը 19.594.291 ՀՀ դրամի չափով վնաս»,- Նշված է հաղորդագրության մեջ: Քրեական գործով շարունակվող նախաքննությամբ միջոցներ են ձեռնարկվում հանքի ապօրինի շահագործման, ընդերքօգտագործման թույլտվություն ստացած և պայմանագրային պարտավորությունների, օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացված գործունեությամբ հողերի դեգրադացման հանգամանքները լիարժեք պարզելու, դրանց համար պատասխանատու անձանց արարքներին վերջնական իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: Նշվում է, որ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության հետևողականության արդյունքում պետությանը պատճառված վերոնշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:52 - 18 նոյեմբերի, 2021
Բյուրականում մի խումբ բնակիչներ բողոքում են համայնքի նորանշանակ ղեկավարի պաշտոնակատարի դեմ |armenpress.am|

Բյուրականում մի խումբ բնակիչներ բողոքում են համայնքի նորանշանակ ղեկավարի պաշտոնակատարի դեմ |armenpress.am|

armenpress.am: Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանի: Համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Բաբայանի ղեկավարման ժամկետը լրացել է 2021 թվականի նոյեմբերի 1-ին, ինչից հետո համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռադիկ Գևորգյանը: Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարին չեն ճանաչում: Բնակիչներից մեկն ընդգծեց, որ իրենք ցանկանում են, որ իրենց համայնքը ղեկավարը, թեկուզ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, լինի համայնքի բնակիչ, որը ծանոթ կլինի համայնքի խնդիրներին: Ակցիայի ընթացքում մի պահ քաշքշուկ սկսվեց ոստիկանների և բողոքող քաղաքացիների միջև, երբ վերջիններս փորձեցին մուտք գործել համայնքապետարանի շենք:
11:24 - 16 նոյեմբերի, 2021
Վերականգնվել է Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքին պատճառված շուրջ 23 մլն դրամի վնասը

Վերականգնվել է Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքին պատճառված շուրջ 23 մլն դրամի վնասը

Արագածոտնի մարզի դատախազության հետևողականության արդյունքում համայնքին պատճառված 22.707.154 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Այն եղել էր համայնքի ղեկավարի գործողությունների արդյունքում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով. 2020թ. օգոստոսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող գյուղատնտեսական արտադրական, ինչպես նաև խոտհարք և արոտավայր նպատակային նշանակության հողատարածքներից ընդհանուրը 5.007մ2 հողամասի վրա, առանց վերջինիս նպատակային նշանակությունը փոփոխվելու, առանց օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի և թույլտվության, 2013-2018թթ. ինքնակամ կառուցել է եռահարկ, երկհարկ և մեկ հարկանի քարե շինություններ, որոնք շահագործվել են որպես հյուրանոցային համալիր և ռեստորան: Անտառուտ համայնքի ղեկավարը, ում ի պաշտոնե վերապահված է ինքնակամ շինարարությունը կանխարգելելու ու կասեցնելու, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով դրա հետևանքների վերացումն ապահովելու լիազորություն, տվյալ քաղաքացու հոր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքնով պայմանավորված, նրանց համար անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու շահագրգռվածությունից ելնելով, ինքնակամ կառուցված շինություններն ամբողջությամբ օրինականացնելու, հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել, վարչական օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել քաղաքացու նկատմամբ:  Արդյունքում Անտառուտ համայնքի համար անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ համայնքային բյուջե չի մուտքագրվել ինքնակամ կառուցված 3 շինությունների օրինականացման և հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու դեպքում վճարվելիք առանձնապես խոշոր չափերի՝ 22.707.154 դրամ գումարը: Քրեական գործով համայնքի ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ, 2021թ. նոյեմբերի 4-ին որոշում է կայացվել կասեցնել վերջինիս լիազորությունները, որի իրավաչափությունը հաստատվել է դատարանի կողմից: Արագածոտնի մարզի դատախազության հետևողականության արդյունքում համայնքին պատճառված 22.707.154 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
13:21 - 15 նոյեմբերի, 2021
Ագարակավանի գյուղապետարանը կքննարկի 170-ից ավելի ոչխար կորցրած գյուղացուն օգնություն տրամադրելու հարցը |armenpress.am|

Ագարակավանի գյուղապետարանը կքննարկի 170-ից ավելի ոչխար կորցրած գյուղացուն օգնություն տրամադրելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Արագածոտնի մարզի Ագարակավանի գյուղապետարանը հանձնաժողով կձևավորի՝ քննարկելու 170-ից ավելի ոչխար կորցրած և 40 հազար դոլարի վնաս կրած գյուղացուն օգնություն ցուցաբերելու հարցը: Այս մասին հայտնել է Ագարակավանի գյուղապետ Խորեն Կիրակոսյանը՝ նշելով, որ համագյուղացի Հայկ Մարտիրոսյանի ընտանիքը մեծ վնասներ է կրել նոյեմբերի 13-ին գայլերի ոհմակի հարձակման հետևանքով:  «Գյուղապետարանը կձևավորի հանձնաժողով, ակտ կկազմի, կհաշվի վնասի չափը և այդ ամենը կփոխանցի Արագածոտնի մարզպետարանին, որից հետո համատեղ ուժերով կհասկանանք, թե ինչով կկարողանանք օգնել այդ մարդկանց: Եթե անհրաժեշտություն լինի՝ կաջակցենք նաև, որպեսզի նրանք դիմեն Կառավարությանը»,- ասաց Կիրակոսյանն՝ ընդգծելով, որ գյուղապետարանը կանի իրենից կախված ամեն բան՝ օգնելու համագյուղացուն: Նոյեմբերի 13-ին՝ ժամը 02։00-02։30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղում գայլերի ոհմակը 170-ից ավելի մայրացու ոչխարներ է հոշոտել, գյուղացին կրել է մոտ 40 հազար դոլարի վնաս։ Համագյուղացիները պատրաստվում են դիմել Կառավարությանը, որ Հայկ Մարտիրոսյանի ընտանիքին հնարավորության սահմաններում փոխհատուցում տան և օժանդակեն:
16:43 - 13 նոյեմբերի, 2021
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 48/4, 50/3, 50/5, 50/6, 60 շենքեր, Գայի պող. 21, 23, 27, 28, 31, 52 շենքեր, Բագրևանդ թաղամասի սեփական տներ, թիվ 250 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Նոր Արեշ 22փ. 13-64; 24փ. 31-54 սեփական տներ, Էրեբունի փ. 22 շենքի 1-45 բնակարաններ և 26 շենքի 1-45 բնակարաններ, 11:00-17:00 «Լիդիա» արտադրական կոպերատիվ, «Կարմիր Բլուր» ՍՊԸ, քաղ․«Մ․Զաքարյան», քաղ․ «Մ․Փոլադյան», «Ա-Ս-ինվեսթմենթս», «Արկոմպ», «Յուքոմ» ընկերություններ, Կիրառական քիմիայի ինստիտուտ, «Արիակ» ՓԲԸ, «Վեոն Արմենիա», «Ռեգնուս», «Սպայկա», «Էկոֆորմ», «Յունիքիմ», «Սպայկա», «Լեքս տոբակո քոմփանի» ՍՊԸ-ներ, «Արարատ» արտադրական կոոպերատիվ, Արշակունյաց պող․ 296, 302 շենքեր, Արշակունյաց պողոտա, Շիրակի փողոցի սեփական տներ, Արշակունյաց պող․ 135ա, 135բ, 135գ, 135դ, 135ե, 135վ շենքեր, Արշակունյաց պողոտայի սեփական տներ, Արշակունյաց պող․ 44/1, 44/2, 44/3, 46, 46/1, 46/2, 135, 292ա, 330 շենքեր, Մանանդյան փ․ 1, 1Ա, 1/2, 3 շենքեր, Մայիսի 9-ի փ․15, Նիզամի փ․1, 55 շենքեր, Կաշեգործների փողոցի սեփական տներ, Արտաշիսյան փ․ 55/13, 53/14, 53/15, 57/12, 59, 61, 63, 63ա, 63բ, 65, 67, 69 շենքերը, Չեխովի փ․ 27, 29, 31, 31/1, 33, 35 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան 1-ին փակ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 4-րդ թաղ․ 11 շենք, Շերամի, Րաֆֆու (Ռոբոտներ տարածք) փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11:00-17:00 Գետափ, Արագածավան և Թլիկ գյուղեր, Արարատի մարզում՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի, 10:00-13:00 Խաչփառ և Այգավան գյուղեր մասնակի, 10:30-16:00 Արաքսավան գյուղ մասնակի, 13:00-16:00 Մասիս քաղաք 1, 2 փողոցներ մասնակի, Նոր թաղամաս մասնակի, 14:00-16:00 Զորակ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:30-13:30 Ջերմուկ քաղաք` Ձախափնյա թաղամաս և Երևանյան խճուղի մասնակի, 10:00-15:00 Արտաբույնք գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Քասախ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քասախի «Լուսին» ՍՊԸ, Նևրոզների կլինիկա, Զինմաս, Մուշ և Ծիրանանոց թաղամասեր, «Վեոլիա Ջուր» և «Գրանիտ» ընկերություններ, 11։00-14։00 Մայակովսկի գյուղ և հարակից տարածքներ, 11։00-16։30 Պռոշյան գյուղ մասնակի, Պռոշյանի Գոմեր թաղամաս, 1-2 թաղամաս, ՊՆ զորամաս, «Ա․Լ․Լ ԳԱԶ», «ԱԻՍԱ» ՍՊԸ-ներ, «Հ․ Բալայան», «Արթին Զակարի» ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի գյուղ՝ ԱԻՆ, «Վարազդատ» ՍՊԸ, «ԼՍԱԳ» գազալցակայան, ԱԱԾ զորամաս, ԿՈՈՊ «Ույուտ», ԿՈՈՊ «Լիլիթ», «Ունիվերսալ» ՍՊԸ, «Թամարա և Անի», «Տրանսգազ», «Լիվա–Դեկոլ», «Ֆարե-Դար», «Զովունի» ՍՊԸ-ներ, 11։00-17։00 Գեղաշեն, Բալահովիտ, Ներքին Պտղնի գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի, Գառնի գյուղ մասնակի, Եղվարդ քաղաք՝ Սաֆարյան, Արա Գեղեցիկի, Նոր Թաղ, Նար-Դոսի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-16։00 Մարտունի քաղաք՝ Մյասնիկյան փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-16։30 Լանջաղբյուր, Գեղարքունիք, Սարուխան, Գանձակ, Կարմիր գյուղեր, Գավառ քաղաք՝ Հացառատ թաղամասի վերջնամասի բնակիչ-բաժանորդներ, Ծաղկաշեն գյուղն ամբողջությամբ, Հացառատի թիվ 8 նոր դպրոց, Կարմիր գյուղ՝ «Յուքոմ» ընկերության բջջային կայան, «Կարիշ» գազալցակայան, Սարուխանի թիվ 1 դպրոց, ջրային տնտեսությունից սնվող բոլոր բնակիչ-բաժանորդներ և «Վեոն Արմենիա» բջջային կայան, Լոռու մարզում՝ 11:00-14:00 Տաշիր քաղաք՝ 1-14 թաղամասեր, Երևանյան, Էրեբունի, Պուշկինի, Աբովյան, Դեմիրճյան, Գագարինի, Նաիրի, Կրուպսկայա, Շիրազի, Գետափնյա, Դպրոցականների, Լճափնյա, Օրջոնոկիձե, Արևային, Լատիշական, Խուդյակովի, Օրբելի, Գորկի, Խանջյան, Գրիբաեդովի, Թումանյան, Ջահուկյան փողոցներ, Լեռնահովիտ, Մեդովկա, Կրուգլայա Շիշկա գյուղեր:
09:11 - 18 հունիսի, 2021
Էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա անջատումներ կլինեն 8 մարզերի ու Երևանի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա անջատումներ կլինեն 8 մարզերի ու Երևանի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`    Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արամի փ. 64, 82-84 շենքեր, Էկոնոմիկայի նախարարություն, Ամիրյան փ. 27 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ֆրունզեի, Թ․Սարյան, Լ․Խաչիկյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Գերցենի, Բուսաբանական, Էմինեսկու փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փ. 2 շենք, Նոր Արեշ 2փ. 1-30; 29-62; 4փ. 1-46; 45-59; 11փ. 13-40 սեփական տներ, Մուրացան փ. 125-184; 130-138 /զույգ/ սեփական տներ,  Արագածոտնի մարզում՝ 11:00-17:00 Կարբի, Արտաշավան, Սաղմոսավանք, Ուշի և Բազմաղբյուր գյուղեր,  Արարատի մարզում՝ 10:00-15:00 Նորամարգ գյուղ մասնակի, 10:00-16:00 Մասիս քաղաք` 2-րդ և Կայարան թաղամասներ մասնակի, “Գոլդեն ֆիշ”, “Հայջրմուղկոյուղի”, “Տրանսշին” ՓԲԸ-ներ, “Բերմա” ԲԲԸ, ԱՁ “Գրետա Ավագյան”, “Սեփականատեր Լաֆիկ” ՍՊԸ, “Խոր Գագ” ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լուսառատ և Լանջառ գյուղեր մասնակի, 10:30-14:30 Մասիս գյուղ մասնակի, 10:30-16:00 Դիմիտրով գյուղ մասնակի, 13:00-15:00 Հովտաշատ գյուղ մասնակի,  Վայոց Ձորի մարզում՝ 10:00-14:00 Հերմոն գյուղ մասնակի,  Կոտայքի մարզում՝ 11։00-16։00 Եղվարդ քաղաք՝ թիվ 3, 5, 8 շենքեր, Երևանյան փողոցի բաժանորդներ, Համայնքապետարան, “Վեոլիա Ջուր” ընկերություն, Անշարժ Գույքի Կադաստրի Կոմիտե, ՔԿԱԳ տարածքային բաժին, ԱԱԾ, Ազգային արխիվ, Ընտրական թիվ-26 ընտրատարածք, ԴԱՀԿ, Մարզային ներկայացուցչություն, 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն, Բալահովիտ, Ներքին Պտղնի գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի, Գառնի գյուղ մասնակի,  Գեղարքունիքի մարզում՝ 14։30-16։30 Գեղամավան, Ծաղկունք, Գագարին, Դդմաշեն, Զովաբեր համնայնքներն ամբողջությամբ, Ծաղկունքի ոռոգման պոմպ, “Գագարին” ՍՍԿ, “Պահուստ” ՊՈԱԿ, Գագարինի արտադրական բազա, «ՀԿՀ-ԱԳՐՈՍՊԱՍԱՐԿՈՒՄ» Սևանի միջշրջանային միավորում ՍՊԸ, “ՇԽՄՎ”, Սեդամի, “Տելեմակ”, “Անանուխ”, “Գրին Ֆարմեր” ՍՊԸ-ները, «Վիվասել-ՄՏՍ», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լոռու մարզում՝ 11:00-17:00 Կաթնառատ, Կաթնաղբյուր, Ուրասար և Արմանիս գյուղեր,  Տավուշի մարզում՝ 13:00-14:00 Իջևան քաղաք՝ Օհանյան, Մյասնիկյան, Մեհրաբյան, Ասլանյան փողոցներ, Երևանյան, Բլբուլյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,  Սյունիքի մարզում՝ 11:00-17:00 Գորիս քաղաք՝ Մաշտոցի փողոց մասնակի, Մուծք և Տեղ գյուղեր մասնակի, 16:00-17:00 Սիսիան քաղաք՝ Որոտան փ. 2 շենք, Չարենցի փ. 2, 4 շենքեր: 
09:51 - 14 հունիսի, 2021
Արագածոտնի մարզպետը հերքում է քարոզարշավի ընթացքում Թալինում ծեծի ենթարկվելու և միջադեպի մասին լուրերը

Արագածոտնի մարզպետը հերքում է քարոզարշավի ընթացքում Թալինում ծեծի ենթարկվելու և միջադեպի մասին լուրերը

Ի պատասխան Mediaport լրատվական կայքի «Թալինցիները ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին ու Փաշինյանի օգտին քարոզաշավ անող խմբի մյուս անդամներին» վերտառությամբ հրապարակման, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում հերքում է հրապարակել: Նա նշում է, որ Հացաշենում առհասարակ որևէ միջադեպ չի գրանցվել, հետևաբար՝ ոչ ոք իրեն ծեծի չի ենթարկել: Հերքումը ներկայացնում ենք ստորև. «Հոդվածում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ, իբրև թե, նախընտրական քարոզարշավի շրջանակում Թալինի տարածաշրջան կատարածս այցի ընթացքում Հացաշեն համայնքում ծեծկռտուք է եղել, որևէ աղերս չունի իրականության հետ, սուտ է և ամբողջությամբ հորինվածք: Նախընտրական այցերիս ընթացքում ոչ մի նման միջադեպ չի գրանցվել, հետևաբար ոչ մեկ ծեծի չի ենթարկվել և առավել ևս ոստիկանությունը չի միջամտել: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներին որևիցե մեկը չի կարող ծեծել, և այդ մենք ենք մեր կողմնակիցներին զսպվածության կոչ անում սադրանքներին չտրվելու և միտումնավոր լարվածություն հրահրող ուժերին կոշտ ձևով չսաստելու: Ակնհայտ է, որ որոշ շրջանակներ շրջանառելով նմանօրինակ կեղծ հրապարակումներ, նպատակ են հետապնդում միտումնավոր խեղաթյուրել իրականությունը և անհաջող կերպով փորձում են անարգել իմ պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը: Ի հեճուկս նման շրջանակների՝ հայտնում եմ, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպումներն անցնում են բավականին հարթ և ջերմ մթնոլորտում: Հետևաբար, գուցե, հենց մարզի բոլոր համայնքներում այդ ջերմ ընդունելությունն ու ժողովրդի ոգևորվածությունն է որոշ շրջանակների կողմից նման կեղծ տեղեկություններ տարածելու շարժառիթ հանդիսացել:  Հայտնում եմ, որ պատրաստ եմ ցանկացած օր ու ցանկացած ժամի լրագրողների հետ այցելել Հացաշեն համայնք, նրանց ներկայությամբ հանդիպել բնակիչներին և տեղում պարզել՝ ենթադրյալ ծեծի որևէ միջադեպ եղել է, թե՝ ոչ:  Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին»ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը՝ պահանջում եմ հրապարակել սույն հերքումը։ Նույն օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ հերքումը հրապարակելուց հրաժարվելու պարագայում անձն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան»։
12:15 - 13 հունիսի, 2021
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Չեխովի փ․ 1 շենք, Նիզամի փ․24, 26, 28 շենքեր, Մայիսի 9-ի, Չեխովի փողոցների սեփական տներ, Եղբայրության փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Ֆրունզեի փ․ 4/2, 4/3, 6/3, 6/4, 6/5, 6/6, 6/7, 6/8 շենքեր, Գարեգին Նժդեհի փ․ 24 շենք, Գարեգին Նժդեհի փ․ 28ա, 28բ, 28գ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 4-րդ թաղ․ 7, 8, 9, 10, 11 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 10։00-14։00 Ներքին Բազմաբերդ, Վերին Բազմաբերդ, Մեծաձոր գյուղեր և հարակից տարածքներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Նոր Արտամետ համայնք՝ «Էլեն» Ա/Կ, «Դայմոնդ», «Տիգարբո», «Գլոբուս», «Տնկարան», «Կլուբնիչնայա պոլյանա», «Քեյ Էնդ Ջի Գրուպ», «Էս Էնդ» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի, 11։00-16։00 Ներքին Պտղնի գյուղ մասնակի, Աբովյան քաղաք՝ Զոնալ-կայան թաղամաս, Նոր Գեղի համայնք՝ Նոր թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12։00-13։00 Աբովյան քաղաք՝ Չափիչ-2, Սիրիուս-1 և Կուրորտշին հանրակացարաններ, Գեղարքունիքի մարզում՝ 11։00–12։00 Ներքին Գետաշեն համայնքներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ Արարատի մարզում՝ 10։00-13։00 Արմաշ գյուղ, Երասխ գյուղ մասնակի, 10։00-16։00 Գինեվետ գյուղ մասնակի, 10։30-16։00 Արտաշատ քաղաք՝ Բաղրամյան, Չավուշի փողոցներ մասնակի, Ազատավան գյուղ մասնակի, 13։00-16։00 Արարատ գյուղ մասնակի, Վայոց ձորի մարզում՝ 10։00-16։00 Սարավան գյուղ, 11։00-15։00 Չիվա գյուղ մասնակի, Լոռու մարզում՝ 11:00-17:00 Շիրակամուտ, Նոր Պառնի, Սարալանջ և Նեղոց գյուղեր:
09:33 - 28 մայիսի, 2021