Վահան Շիրխանյան

ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, հասարակական-քաղաքական գործիչ։ Ծնվել է 1947 թ. հուլիսի 15-ին: Ավարտել է Թուրքմենեստանի պետական համալսարանը՝ աշխարհագրագետ-տնտեսագետի որակավորմամբ: Աշխատել է Բյուրականի աստղադիտարանի հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիայի բյուրոյի փոխտնօրեն:

Ընտրվել է ՀՀ ԳԽ պաշտպանության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Աշխատել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, ՀՀ նախագահի խորհրդական՝ հատուկ ծրագրերի գծով, ՀՀ կառավարության 10-րդ վարչության պետ: Անդամակցել է Կոմունիստական կուսակցությանը, ՀՀՇ-ին, ՍԴՀԿ-ին։ 2015թ.-ից ի վեր անկուսակցական է։ Ձեռբակալվել է «Նորքի զիված խմբի» քրեական գործի շրջանակներում, ազատ արձակվել Թավշյա հեղափոխությունից հետո։