Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը. Սիրելի հավատավոր զավակներ մեր,Խորը մտահոգությամբ ենք հետևում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին:Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդման ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն եղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ: Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով և միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջև ծառացած մարտահրավերները:Մենք հավատում ենք, սիրելի՛ զավակներ մեր, ձեր ողջախոհությանը և հայրենիքի ապագայի հանդեպ ձեր պատասխանատվության բարձր գիտակցությանը:Հայրապետիս աղոթքն է, որպեսզի օրհնյալ մեր երկրի մեջ փոխըմբռնման և համերաշխության միջոցով, Տիրոջ օգնականությամբ լուծվեն առկա բոլոր տարաձայնություններն ու հակառակությունները:Երկնառաք օրհնություն և աստվածային իմաստություն ամենքիս:
06:49 - 20 մայիսի, 2019
Բացառիկ արտոնության համար եկեղեցին պարտական է Քոչարյանին․ Գայանե Այվազյան

Բացառիկ արտոնության համար եկեղեցին պարտական է Քոչարյանին․ Գայանե Այվազյան

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։ Գիտաշխատող, պատմաբան Գայանե Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում մեկնաբանել է Կաթողիկոսի ելույթը։ Այվազյանը նշել է, որ սա հետաքրքիր խոսք է նոր իրավիճակում կապիտալի շուրջ վերադասավորումների առումով: Կաթողիկոս․ 1. ՀՀ Սահմանադրությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում է որպես Ազգային Եկեղեցի՝ հաշվի առնելով Եկեղեցու բացառիկ առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Միաժամանակ Սահմանադրությամբ երաշխավորված է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Հայ Առաքելական Եկեղեցուն առանձնահատուկ կարգավիճակի տրամադրումը երբեմն միտումնավոր ներկայացվում է որպես խտրականության դրսևորում, ինչը միանշանակ կողմնակալ գնահատական է և չի ներդաշնակում միջազգային փորձի և ընդունված չափանիշների հետ: Այվազյան․ Կաթողիկոսն ընդգծում է սահմանադրությամբ ազգային եկեղեցուն վերապահված բացառիկ դերը: Սա իսկապես լայն ու բացառիկ արտոնություն է, որի համար եկեղեցին պետք է պարտական լինի բացահայտ աթեիստ, բայց հայաստանյան կապիտալի մեքենայի կատարելագործող-ճարտարապետ Ռոբերտ Քոչարյանին: Չնայած Քոչարյանը չէր խաչակնքվում, նա չէր կարող կապիտալի ու քաղաքականության իր ծրագրում անտեսել այնպիսի խոշոր դրամատիրոջ, ինչպիսին եկեղեցին է: 2005թ. սահամանադրական փոփոխություններով ամրագրվեց եկեղեցու ազգային դերը: Երկու տարի անց ընդունվեց պետության ու եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունների մասին օրենքը: Սրանք բացառիկ արտոնություններ են տրամադրում եկեղեցուն՝ հարկեր չվճարելու, ծավալելու ինչպես իր սեփական կրթական գործունեությունը, այնպես էլ ազատորեն միջամտելու պետական կրթական համակարգին, ունենալու իր ներկայացուցիչները զինված ուժերում, հիվանդանոցներում, կալանավայրերում, մանկատներում, ինտերնատներում: Հայ եկեղեցին օրենքով դարձավ «ազգային ինքնության հենքի կարևոր և անբաժանելի մասը»: Քոչարյանը շատ լավ գիտեր գաղափարախոսության դերը, ուրեմն կարևոր է արձանագրել, որ եկեղեցու պատմա-վավերագրական ժառանգության ընկալման ազատ, կամայական կամ ինտելեկտուալ մեկնաբանությունները բացառվում են: Կաթողիկոս․ 2. Կրոնական կազմակերպությունների՝ պետությունից անջատվածության սահմանադրական հիմնադրույթը երբեմն թյուրըմբռնմամբ ընկալվում է Հայոց Եկեղեցու պատմականորեն նվիրագործված առաքելությունը սահմանափակելու իմաստով: Այս կողմնորոշումը փորձ է արվում հիմնավորել՝ վկայակոչելով պետության աշխարհիկության սկզբունքը: Մինչդեռ, «աշխարհիկ պետություն» հասկացությունը չի կրում հակաեկեղեցական կամ ապակրոնական տարր և չի բացառում պետության և Եկեղեցու գործակցությունը ու չի խոչընդոտում դրա իրականացմանը կյանքի զանազան ոլորտներում, առավել ևս՝ քրիստոնեական հարուստ ժառանգություն և հնագույն ավանդույթ ու անցյալ ունեցող Հայաստանում: Այվազյան․ 2-րդ կետով կաթողիկոսը պնդում է աշխարհիկ պետության և եկեղեցու հնարավոր անքակտելիության դրույթը: Այստեղ բառախաղ կա. հակա- նախածանցը անհանդուրժողականության տարր է մտցնում դիսկուրսի մեջ, այնինչ պետք չէ: Հակաեկեղեցական պրոպագանդա և մոտեցում Հայաստանի Հանրապետությունում չի եղել, պետք էլ չի, որ լինի: Չլինելով հակաեկեղեցական կամ հակակրոնական՝ աշխարհիկ պետությունը կարող է լինել ապակրոնական և ապաեկեղեցական, այսինքն՝ աշխարհիկ: Կաթողիկոս․ 3. Եկեղեցական հիմնահարցերի օրենսդրական կարգավորումներում պետք է նկատի առնվեն նաև Հայոց ցեղասպանության, ինչպես և խորհրդային տարիներին Եկեղեցու նկատմամբ իրագործված հալածանքների հետևանքով Հայ Առաքելական Եկեղեցուն հասցված նյութական և մարդկային ահռելի վնասներն ու կորուստները, այդ թվում՝ վանքերի, եկեղեցիների, եկեղեցական ենթակառուցվածքների ավերումն ու ոչնչացումը և ունեցվածքի ու կալվածքների բռնազավթումը: Այս ամենը, ինչպես և այդ ժամանակաշրջանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների փաստացի չգոյության իրողությունը չեն թույլատրել վերականգնելու կրած կորուստները: Այս համատեքստում կարևոր է պետության զորակցությունը, որպեսզի Եկեղեցին կարողանա վերականգնել անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները իր առաքելության համար ի հայրենիս և ի սփյուռս: Այվազյան․ 3-րդ կետը հակասական է: Եթե եկեղեցին 2-րդ կետով իրեն ճանաչում է պետության հետ միահյուսված, ապա պարզ չէ պահանջը՝ հաշվի առնել ցեղասպանության և խորհրդային տարիներին կրած նյութական և մարդկային վնասները: Դրանք կրել է հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը: Եթե պետությունը սկսում է փոխհատուցել կամ արտոնություններ սահմանել, պետք է դա անի բոլորի նկատմամբ: Ի վերջո, եկեղեցին ամենից անպաշտպանը չի եղել: Հայկական ամենակենսունակ կապիտալը հենց եկեղեցու պատերի մեջ է գոյացել: Հետաքրքիր է կարդալ պետության տեքստը հետաքրքիր այս ժամանակներում։
14:43 - 03 մայիսի, 2019
Գարեգին Բ-ն Զուրաբիշվիլիի հետ քննարկել է Վրաստանում հայկական սրբավայրերի պահպանության խնդիրը

Գարեգին Բ-ն Զուրաբիշվիլիի հետ քննարկել է Վրաստանում հայկական սրբավայրերի պահպանության խնդիրը

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսնմ այսօր՝ մարտի 14-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից  հայտնում են, որ ողջունելով Վրաստանի նախագահի այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Նորին Սրբությունը կարեւորեց երկու երկրների ղեկավարների միջեւ հանդիպումները, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը: Վեհափառ Հայրապետը ողջունեց երկու երկրների միջեւ ընդլայնվող գործակցությունը` այն համահունչ նկատելով դարավոր բարեկամությանը: Նորին Սրբությունը հաստատեց, որ երկու ժողովուրդների բարեկամության մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը. երկու ժողովուրդներն էլ իրենց պատմության ընթացքում հավատքի շնորհիվ կարողացել են հաղթահարել բազում փորձություններ ու դժվարություններ: Գարեգին Բ Հայրապետը կարեւոր նկատեց ներկա ժամանակներում քրիստոնեական նույն արժեհամակարգի անաղարտ պահպանությանն ուղղված ջանքերը եւ այդ գործում իշխանությունների զորակցությունը: Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավոր անդրադարձ կատարեց Վրաստանում հայկական սրբավայրերի ու մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին` հույս հայտնելով, որ դրանք վրաց իշխանությունների հոգածությամբ կգտնեն իրենց լուծումը: Իր հերթին նախագահ Զուրաբիշվիլին ուրախություն հայտնեց Հայաստան իր երկրորդ այցի առիթով, ապա անդրադարձավ Վրաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին: Խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին` Վրաստանի նախագահը նշեց, որ խաղաղությունն այլընտրանք չունի: Տիկին Զուրաբիշվիլին նաեւ անդրադարձ կատարեց երկու երկրների միջեւ առկա համագործակցությանը եւ դրա զարգացման հեռանկարներին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգ
12:48 - 14 մարտի, 2019