Լենա Նազարյան

Լենա նազարյանն 8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։Ծնվել է 1983թ. մարտի 9-ին Երեւանում:

2007թ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, միաժամանակ՝ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցի մեկամյա դասընթացը: 2014թ.՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտը: Լրագրող:

2005-2009թթ. եղել է «Հետք» շաբաթաթերթի լրագրող: 2008-2009թթ.՝ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի լրագրող: 2009-2015թթ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ ընտրական ծրագրերի համակարգող: 2015-2016թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն»-ի շրջակա միջավայրի մոնիտորինգի ծրագրի համակարգող:

2008-2009թթ. «Եվրոպական կամավորական ծառայության» շրջանակում կամավոր է եղել Ռումինիայում:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015թ. ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ: 2016թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 18.05.2017-12.09.2018թթ.՝ «Ելք» խմբակցության անդամ, 12.09.2018-14.01.2019թթ.՝ «Ելք» խմբակցության ղեկավար:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: 29.12.2020-02.08.2021թթ.՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Արցախի հարցը բանակցությունների միջոցով կարգավորման կողմնակից ենք. Չեխ նախարարը՝ Լենա Նազարյանին

Արցախի հարցը բանակցությունների միջոցով կարգավորման կողմնակից ենք. Չեխ նախարարը՝ Լենա Նազարյանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ապրիլի 10-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Լյուբոմիր Մետնարը շնորհավորել է հայ ժողովրդին թավշյա հեղափոխության մեկամյակի առթիվ՝ նշելով, որ այս տարի Չեխիան էլ տոնում է թավշյա հեղափոխության 30-ամյակը: Նա բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանը բռնեց փոփոխությունների անցնցում եւ առանց բռնությունների ուղին: Նախարարը նշել է, որ Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում Չեխիայի կարեւոր գործընկերն է՝ համոզմունք հայտնելով, որ իր հանդիպումները եւս պարարտ հող կստեղծեն ապագա համագործակցության խորացման համար: «Կարեւոր է, որ մեր գործընկերները միջազգային կազմակերպություններում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերեն մեզ համար կենսական նշանակություն ունեցող ԼՂ հիմնախնդրի հարցում, որի կարգավորումը մենք տեսնում ենք բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում»,-ասել է Լենա Նազարյանը: Այս համատեքստում Լյուբոմիր Մետնարն ընդգծել է, որ իրենք հիմնախնդիրների բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորման կողմնակից են, տարածաշրջանի երկրների հակամարտությունների հարցում ցուցաբերում են հավասարակշիռ մոտեցում: Նա ընդգծել է, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող միջնորդական ջանքերին: Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ խորհրդարանի ղեկավարի տեղակալը գոհունակությամբ ընդգծել է այն փաստը, որ 2017 թ. Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ: Այս համատեքստում նա բարձր է գնահատել նախարար Լյուբոմիր Մետնարի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:«Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին ուղղված է կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը, այն համամարդկային նշանակություն ունի»,-փաստել է Լենա Նազարյանը:    
12:14 - 10 ապրիլի, 2019
Հայաստանը ԵԽԽՎ-ի կարևոր գործընկերներից մեկն է․ Լիլիան Մորի Պասկե

Հայաստանը ԵԽԽՎ-ի կարևոր գործընկերներից մեկն է․ Լիլիան Մորի Պասկե

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Հայաստանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կարևոր գործընկերներից մեկն է, իսկ միմյանց միջև համագործակցությունը գերազանց է։ ԵԽԽՎ-ի նախագահ Լիլիան Մորի Պասկեն այսօր ասաց Ազգային ժողովում: Հիշեցնեմ նաև, որ երկու օր առաջ Հայաստանի մոնիթորինգի հարցով ԵԽԽՎ-ի համազեկուցողներ Յուլյա Լավոչկինան և Անդրեյ Շիրցելը մարտի 12-14-ը Երևան այցի արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ, որում բացառիկ դրական գնահատական են տվել ներկայիս կառավարող ուժի գործունեությանը՝ ասելով, որ Հայաստանի իշխանությունները հիանալի գիտակցում են փոփոխությունների հանդեպ բնակչության արտակարգ բարձր ակնկալիքները և այդ պատճառով կարևոր է, որպեսզի ներկայում անցկացվող բարեփոխումները հանգեցնեն որոշակի և շոշափելի արդյունքների: Ահա, այսպիսի գնահատականներ ու հանձնառություններ են հնչում, երբ կառավարող ուժն իր գործով է զբաղված, իսկ միջազգային հարթակներում բոլորը գործում են ի նպաստ Հայաստանի շահերի»:  
12:13 - 27 մարտի, 2019