Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Մայրաքաղաքում կտնկվի շուրջ 5000 ծառ. մարտի 23-ին կանցկացվի շաբաթօրյակ- ծառատունկ

Մայրաքաղաքում կտնկվի շուրջ 5000 ծառ. մարտի 23-ին կանցկացվի շաբաթօրյակ- ծառատունկ

Երևանում մարտի 23-ին վաղ առավոտից կմեկնարկի «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակը: Մաքուր ու կանաչապատ մայրաքաղաք ունենալու գործին այդ օրը կարող են մասնակցել նաև բնակիչները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ մայրաքաղաքի մաքրությունն իրականացվելու է հասցեագրված տարածքներում: «Նախատեսվում է մաքրել ընդհանուր օգտագործման բոլոր տարածքները, սիզամարգերը, զբոսայգիները, պուրակները: Կիրականացվեն հողային աշխատանքներ, փխրեցումներ, կշարունակվեն էտման աշխատանքները, ինչպես նաև նախատեսված է ծառատունկ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանը: «Նախատեսվում է մաքրել ընդհանուր օգտագործման բոլոր տարածքները, սիզամարգերը, զբոսայգիները, պուրակները: Կիրականացվեն հողային աշխատանքներ, փխրեցումներ, կշարունակվեն էտման աշխատանքները, ինչպես նաև նախատեսված է ծառատունկ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանը:    
06:37 - 22 մարտի, 2019
Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում |news.am|

Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում |news.am|

Մարտի 19-ին Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում: Ցույցի մասնակիցները պնդում են լուծել Դալմայի այգիների հարցը: Ցույցի մասնակիցներից Մանվել Արզոյանը նշեց, որ Դալմայի այգիները գրանցված էին որպես պատմամշակութային հուշարձան, որոնք հետագայում՝ 2003 թվականին, սկսեցին գաղտնի վաճառել: Նրա խոսքով՝ եթե այս հողերը վաճառել են, ուրեմն հանել են պատմամշակութային նշանակության հուշարձանների ցանկից: «Այսինքն՝ մենք պետք է լինենք այդ հողերի սեփականատերը, ինչի հետ կապված դիմել ենք իշխանություններին, այդ թվում՝ նաեւ քաղաքապետարան: Հեղափոխության օրերին մենք այս հարցը չէինք բարձրացնում, որպեսզի փոփոխություններին չխանգարենք»,- նշեց Արզոյանը: Նա հավելեց, որ հեղափոխությունից հետո նամակներով քաղաքապետարան են դիմել, սակայն նոր իշխանություններն ավելի ագրեսիվ են արձագանքում: «Եթե նախկինում մեզ ասում էին, որ այդ հարցով զբաղվում են, ապա հիմա ասում են, որ քաղաքապետարանը եւ հողերի ներկայիս սեփականատերերը պատասխանատվություն չեն կրում»,- վրդովվեց Մանվել Արզոյանը:
08:42 - 19 մարտի, 2019