Մայրաքաղաքում կտնկվի շուրջ 5000 ծառ. մարտի 23-ին կանցկացվի շաբաթօրյակ- ծառատունկ
06:37 - 22 մարտի, 2019

Մայրաքաղաքում կտնկվի շուրջ 5000 ծառ. մարտի 23-ին կանցկացվի շաբաթօրյակ- ծառատունկ

Երևանում մարտի 23-ին վաղ առավոտից կմեկնարկի «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակը: Մաքուր ու կանաչապատ մայրաքաղաք ունենալու գործին այդ օրը կարող են մասնակցել նաև բնակիչները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ մայրաքաղաքի մաքրությունն իրականացվելու է հասցեագրված տարածքներում:

«Նախատեսվում է մաքրել ընդհանուր օգտագործման բոլոր տարածքները, սիզամարգերը, զբոսայգիները, պուրակները: Կիրականացվեն հողային աշխատանքներ, փխրեցումներ, կշարունակվեն էտման աշխատանքները, ինչպես նաև նախատեսված է ծառատունկ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանը:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

comment.count (0)

Մեկնաբանել