Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Ապամոնտաժվեց ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը աղավաղող կրպակը

Ապամոնտաժվեց ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը աղավաղող կրպակը

Ապամոնտաժվեց ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը աղավաղող կրպակը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։Երևանի Բաղրամյան 1 հասցեում՝ մայթին, տարիներ շարունակ շահագործվող կրպակն ապամոնտաժվում է: Հարևանությամբ տնտեսական գործունեություն սկսող տնտեսվարողը քաղաքի այս հատվածը պատշաճ տեսքի բերելու նպատակով գնել է կրպակն ու ապամոնտաժում է այն: Կրպակից հետո կապամոնտաժվի նաև դեպի սրահ տանող ապակեպատ մուտքը, որն աղավաղում է ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը, կարևորելով նախաձեռնությունը, վստահեցնում է՝ համայնքն ամեն կերպ աջակցելու է քաղաքի շահը գնահատող տնտեսվարողներին:Ի դեպ, նախորդ տարի ապամոնտաժվել են նաև Բաղրամյան պողոտայի 1 և 2 հասցեներում գտնվող շենքերին փակցված գովազդային վահանակները։
15:01 - 16 սեպտեմբերի, 2020
Համայնքային մարզամշակութային կազմակերպությունները կաշխատեն նոր պայմաններով

Համայնքային մարզամշակութային կազմակերպությունները կաշխատեն նոր պայմաններով

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը համայնքային ենթակայության մարզամշակութային կազմակերպությունների տնօրենների հետ քննարկել է ոլորտների հիմնական խնդիրներն ու անելիքները: Թատրոնների առնչությամբ կարևորվել է նոր բեմադրությունների պլանավորման և նախապատրաստական աշխատանքները: Ներկայացվել են նաև «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» և «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» ՀՈԱԿ-ների հիմնանորոգման, արդիականացման և տեխնիկական վերազինման ծրագրերը: Ստեղծված իրավիճակում կարևորվել է թանգարաններում նոր նախագծերի իրականացումը, նոր գործիքակազմերի, առցանց հարթակների ճիշտ օգտագործման հնարավորությունների ներդրումը: Երևանի քաղաքապետարանի ենթակայության 26 երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցներում ուսումնական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 15-ից: Անհատական և խմբային, տեսական և գործնական պարապմունքները, բացառությամբ շնչառական և մարմնա-պլաստիկական գործողություններ ենթադրող դասընթացների, պետք է իրականացվեն դիմակներով: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ընդունելությունը կազմակերպվելու է մինչև սեպտեմբերի 20-ը: Երևանի քաղաքապետարանի մանկապատանեկան ֆիլհարմոնիաների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների և մշակույթի տների գործունեությունը կվերսկսվի սեպտեմբերի 22-ին: Համայնքային ենթակայությամբ գործող մարզական կազմակերպությունները ուսումնական տարին կսկսեն սեպտեմբերի 25-ից:
17:15 - 15 սեպտեմբերի, 2020
12-մետրանոց ավտոբուսների մրցույթը համարվել է չկայացած. առաջիկայում նոր տենդեր կհայտարարվի․ Հայկ Մարության
 |tert.am|

12-մետրանոց ավտոբուսների մրցույթը համարվել է չկայացած. առաջիկայում նոր տենդեր կհայտարարվի․ Հայկ Մարության |tert.am|

tert.am: Երևանում քաղաքային տրանսպորտի բարելավմանն ուղղված ծրագրի շրջանակում հայտարարվել էր 12-մետրանոց ավտոբուսների մրցույթ, որը չէր կայացել մասնակիցների՝ մրցույթի պայմաններին չհամապատասխանելու պատճառով. առաջիկայում նոր տենդեր կհայտարարվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Մենք արդեն սկսել ենք քաղաքային տրանսպորտի բարեփոխման գործընթացը: Կառավարության և Եվրոպական զարգացման բանկի հետ համատեղ  տենդերը եղել է 12­մետրանոց 100 ավտոբուսի համար: Եղել են երկու մասնակից, բայց երկուսն էլ չեն համապատասխանել մրցույթի պայմաններին, դրա համար տենդերը համարվել է չկայացած: Այժմ աշխատում ենք նոր տենդերի ուղղությամբ»,- նշել է Մարությանը: Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կայացել է նաև 100 մինի ավտոբուսի մրցույթ, կա հաղթող: «Ավտոբուսները Հայաստան կբերվեն համայնքի միջոցներով: Առաջիկա 2-3 ամսում սպասում ենք մատակարարումներին: Նախատեսվում է նաև զգալի խմբաքանակով 8-9 մետրանոց ավտոբուսների մրցույթ հայտարարել, Դրանք նույնպես ձեռք կբերվեն համայնքի միջոցներով»,- ասաց Կարապետյանը:
20:44 - 14 սեպտեմբերի, 2020
Մարությանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին՝ համավարակի ընթացքում նվիրված աշխատանքի համար

Մարությանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին՝ համավարակի ընթացքում նվիրված աշխատանքի համար

Համավարակի պատճառով տևական ընդմիջումից հետո քաղաքապետարանում կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որը վարել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ քաղաքային տնտեսության ոլորտներին անդրադառնալը՝ քաղաքապետը շնորհավորել է առաջին դասարանցիներին՝ մաղթելով նրանց հաջողություններ ուսման մեջ:  «Մեր աշխատանքն է՝ ամեն ինչ անել, որպեսզի մեր ամենափոքրիկներն այս ամեն ինչը հիշեն՝ որպես կյանքի ինչ-որ հետաքրքիր պահ, ոչ թե դժվարությունների, պարտադրանքների կամ զրկանքների մի ժամանակահատված: Շատ կարևոր է, որ մեծ ուշադրություն լինի հենց առաջին դասարանցիներին, այն փոքրիկներին, որոնք առաջին անգամ են գնում դպրոց: Իրենք պետք է սիրեն դպրոցը, սիրեն ուսումը, որովհետև միայն իրենցից է կախված մեր ապագան»,- նշել է քաղաքապետը: Արտակարգ դրության պայմաններում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմն ու համայնքային կառույցներն աշխատել են ամենօրյա ժամանակացույցով: Քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին՝ նվիրումի ու պատասխանատվության համար: «Չի եղել պահ, որ ինչ-որ մի ոլորտ թերանա, չնայած եղել են պահեր, որ բռնկումներ ենք ունեցել: Շնորհակալություն եմ հայտնում այս ծանր պայմաններում նվիրված, առանց նահանջելու աշխատանքի համար, որպեսզի մեր բնակիչներն ընդհանրապես չզգան, որ ինչ-որ խնդիրներ են առաջացել համակարգի ներսում: Սա այն ժամանակահատվածն էր, որ մենք պետք է ընկալեինք դժվարությունները, հասկանայինք խնդիրները, ինչպես ենք հաղթահարում այդ խնդիրները և հիմա արդեն սկսենք աշխատել, որ, այո՛, այս պայմաններում, մենք մեր աշխատանքը կատարենք բնականոն հունով»,- ընդգծել է քաղաքապետը:Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախատեսված ծրագրերն ընթանում են ըստ ժամանակացույցի: Քաղաքապետին զեկուցվել է, որ ընթացքում է Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի շինարարությունը: Ավարտին է մոտենում աղբամանների գնման գործընթացը. մայրաքաղաքում ընդհանուր առմամբ արդեն իսկ տեղադրվել է շուրջ 8700 նոր աղբաման: Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի աղբամուղերը փակելու աշխատանքներ են տարվում: Դրանց փոխարեն շենքերի մոտակայքում տեղադրվում են անհրաժեշտ քանակության նոր աղբամաններ։ Սահմանված ժամանակացույցով շարունակվում է նաև վերելակների փոխարինման ծրագիրը: 2020թ. մայրաքաղաքում նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ: «Ես պահանջում եմ բոլորից, որ ոչ թե արձանագրենք խնդիրները, այլ առաջարկենք հստակ լուծումներ: Մենք իրավունք չունենք սխալ արդյունքներ ցույց տալ: Ամեն տվյալ, ամեն դեպք, ամեն իրադարձություն պետք է զեկուցվի հստակորեն: Չեմ հանդուրժելու լղոզված զեկույցներ, որովհետև դա ինձ չի վնասելու, այլ՝ համայնքին, իսկ ես համայնքին վնաս տալու իրավունք չունեմ»,- ընդգծել է քաղաքապետը:
18:27 - 14 սեպտեմբերի, 2020
Պետք է շարունակենք որակյալ և լայնածավալ կապիտալ ծախսեր իրականացնել. վարչապետ

Պետք է շարունակենք որակյալ և լայնածավալ կապիտալ ծախսեր իրականացնել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է 2020թ. բյուջեով, ինչպես նաև վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ծախսային ծրագրերի միջանկյալ կատարողականը: Վարչապետին զեկուցվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող միջոցառումների մասին: Ներկայացվել է ճանապարհաշինության, էներգետիկ, ջրային, տարածքային ու քաղաքային ենթակառուցվածքների, կոշտ կենցաղային թափոնների, առողջապահության, կրթության ոլորտների կապիտալ ծախսային ծրագրերի ընթացքը, քննարկվել են միջանկյալ արդյունքները և հետագա քայլերը: Նշվել է, որ առանձնակի թափով իրականացվում է ճանապարհաշինությունը, նախատեսված մրցույթները կայացել են, շինարարական աշխատանքները բնականոն ընթանում են: Արծարծվել են ճանապարհաշինության տեխնիկական հսկողությանն առնչվող հարցեր: Վարչապետը, կարևորելով գործընթացի որակյալ և նախատեսված ծավալով իրականացումը, հանձնարարել է առաջարկ ներկայացնել ճանապարհների լոտերի խոշորացման նպատակահարմարության վերաբերյալ: Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաև նշված ուղղություններով 2020թ. նոր նախաձեռնությունները: Կրթության ոլորտի ծախսային ծրագրերի շրջանակում վարչապետն առաջարկել է ուսումնասիրել որոշ համայնքներում «Մոդուլային» տիպի մանկապարտեզի կառուցման հնարավորությունները՝ բերելով Արմավիրի մարզի Արևիկ համայնքի մանկապարտեզի օրինակը: Արևիկի «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով, և շուրջ 30 տարի դադարից հետո այս համայնքը մինչև տարեվերջ 140 տեղանոց մանկապարտեզ կունենա:Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ գույքագրել այն համայնքները, որտեղ «Մոդուլային» տիպի մանկապարտեզի կառուցումը կարող է նպատակահարմար լինել՝ ելնելով համայնքի կարիքներից և հնարավորություններից: Նիկոլ Փաշինյանը նաև հանձնարարել է վերջնականացնել կրթական ու առողջապահական կապիտալ նոր նախաձեռնությունների ցանկը և տեղեկատվություն ներկայացնել դրանց ընթացքի վերաբերյալ: «Կապիտալ ծախսերի իրականացումը նշանակում է աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձով ապահովում, նշանակում է շահույթ գեներացնող և ստացող տնտեսվարողներ: Սա, իհարկե, նպաստում է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, և այս առումով մենք պետք է շարունակենք որակյալ և լայնածավալ կապիտալ ծախսային ծրագրեր իրականացնել», - ամփոփելով նշել է վարչապետը:
17:35 - 14 սեպտեմբերի, 2020
Օրինական շրջածախ առևտուր. Երևանի ավագանին նոր կանոններ սահմանեց

Օրինական շրջածախ առևտուր. Երևանի ավագանին նոր կանոններ սահմանեց

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ շրջածախ առևտրի համար մայրաքաղաքում կգործեն նոր կանոններ: Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին, որով սահմանվեցին շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, վաճառվող ապրանքների տեսակները և առևտում իրականացնելու թույլատրելի վայրերը: «ՀՀ առևտրի և ծառայությունների մասին օրենքով առևտրի տեսակների մեջ նախատեսված է նաև շրջածախ առևտուրը, սակայն կարգավորումը տրված չի եղել տարիներ շարունակ: Մինչ օրս մեր քաղաքացիները, ովքեր ապօրինաբար՝ առանց իրավական կարգավիճակի էին զբաղվում այդ գործունեությամբ, հնարավորություն կունենան օրենքով սահմանված կարգով, օրինական ճանապարհով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»,- նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը: Նոր նախագծի վերաբերյալ Երևանի ավագանու անդամների կարծիքները տարբեր են, այնուհանդերձ, մեծամասնությունը կողմ քվեարկեց։ Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում՝ շրջածախ առևտուր իրականացնելու համար, ըստ վարչական շրջանների, սահմանվել են հստակ վայրեր:«Վարչական շրջանների ղեկավարների հետ խորհրդակցել ենք և ստացել համապատասխան եզրակացություններ՝ Երևանի մարդաշատ վայրերում և այգիներում շրջածախ առևտուրը իրականացնելու վերաբերյալ: Հետագայում, եթե կլինեն առաջարկներ, նույն վարչական շրջանների ղեկավարների հետ կհամաձայնեցնենք և կավելացնենք նոր վայրեր: Հիմնականում ընտրվել են մարդաշատ վայրեր»,- ասում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Արմեն Թովմասյանը: Գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ,շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր. ավագանու որոշմամբ, ըստ վայրերի հստակեցվել է նաև թույլատրելի ապրանքների ցանկը:«Խաղալիքների վաճառքն արգելված է շրջածախ առևտրի կարգավորումներով, քանի որ ինքներս տեսանք, թե ինչպես են խաղալիքները հակասանիտարական պայմաններում վաճառվում: Խաղալիքների առումով գործ ունենք հատկապես երեխաների հետ և անվտանգությունը բացօթյա փողոցային առևտրի պարագայում չենք կարող երաշխավորել: Այս օրենքով և այս կարգավորումներով նաև հնարավորություն է տրվում պաշտպանել սպառողների շահերը, որպեսզի նրանք նույնպես կարողանան հասկանալ, թե ումից են առնում ապրանք, ինչ ապրանք են առնում և իրենց իրավունքները կարողանան պաշտպանել»,- նշում է Հովիկ Սաֆարյանը:Քաղաքի մշակութային և զբոսաշրջային կենտրոնում շրջածախ առևտրի նկատմամբ առավել խիստ մոտեցում կցուցաբերվի: Մասնավորապես Հանրապետության ու Ազատության հրապարակներում, Հյուսիսային պողոտայում և Կարապի լճին հարող տարածքում կարելի է վաճառել միայն գրքեր, հուշանվերներ, նկարներ, մշակութային միջոցառումների տոմսեր: Որոշման համաձայն՝ շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին, վաճառքի կամ ցուցադրության համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ, այլ իրեր ու առարկաներ, ինչպես նաև արգելվում է օգտագործել սայլակներ կամ շարժական այլ միջոցներ։ Շրջածախ առևտուր իրականացնողը պետք է նաև ապրանքը գնորդին վաճառելու փաստը հավաստող՝ օրենքով սահմանված փաստաթղթեր տրամադրելու հնարավորություն ունենա։ «Մենք ուղղակի ամրագրել ենք, որ անհրաժեշտ է գնորդին տրամադրել վաճառքի փաստը հավաստող փաստաթուղթ, դա դեռևս փաստ չէ, որ պարտավոր են բոլորը ունենալ հսկիչ դրամարկղային մեքենաներ: Սկզբնական շրջանում նախատեսված է տեղական տուրքի վճարում օրական 500 դրամի չափով, այսինքն՝ ամսական 15000 դրամ, սակայն ավագանին ունի լիազորություն կիրառելու դրույքաչափեր և փոփոխության ենթարկելու այդ դրույքաչափերը՝ նվազեցնել կամ ավելացնել: Ըստ այդմ կտեսնենք սոցիալական խմբերը, ովքեր են ներգրավված այս առևտրում և ըստ անհրաժեշտության այն կփոփոխենք և ավելի հարմարավետ կդարձնենք մեր քաղաքացիների համար»,- նկատում է Հովիկ Սաֆարյանը: Շրջածախ առևտուր իրականացնելու նշված կարգավորումը ուժի մեջ կմտնի 2021թ. հունվարի 1-ից:
14:23 - 14 սեպտեմբերի, 2020
Պայթյունից մասամբ փլուզված շենքի 4-րդ շքամուտքը եւս անվտանգ է. անօթեւան մնացած ընտանիքները հյուրանոցներից տեղափոխվել են |armtimes.com|

Պայթյունից մասամբ փլուզված շենքի 4-րդ շքամուտքը եւս անվտանգ է. անօթեւան մնացած ընտանիքները հյուրանոցներից տեղափոխվել են |armtimes.com|

armtimes.com: Օգոստոսի 26-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 3 հասցեում տեղի ունեցած պայթյունից տուժած քառահարկ՝ 5 մուտքանի շենքում ապամոնտաժման է ենթակա միայն վթարված 5-րդ շքամուտքը: Այս մասին հայտնեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լրատվականից: Ավելի վաղ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ -ի Կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Գուրգեն Նամալյանն ասել էր, որ Ռայնիսի 3 հասցեում գտնվող տվյալ շենքի 4-րդ շքամուտքում նկատվել են որոշակի ձեւախախտումներ: Մասնագետը նաեւ հայտնել էր, որ նախնական ուսումնասիրությունից հետո Քաղաքաշինության կոմիտեի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովության համար եւս մեկ անգամ համապատասխան ուսումնասիրություն կատարել: Քաղշինկոմի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ 48 բնակարաններից բաղկացած շենքում իրականցվել է տեխնիկական հետազննություն եւ կազմվել է շենքի ընդհանուր վիճակի մասին եզրակացություն. «Ամբողջությամբ փլուզվել է շենքի 5-րդ մուտքը` 12 բնակարանով: Ուսումնասիրության արդյունքում շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մուտքերի հատվածամասի տեխնիկական վիճակը գնահատվել է բավարար եւ պիտանի բնակության համար»: Նաեւ տեղեկացրեցին, որ Երեւանի քաղաքապետարանի պատվիրատվությամբ մշակվում է շենքի վնասված հատվածը քանդելու նախագիծ: 5-րդ շքամուտքի ապամոնտաժումից հետո իրականացվելու, այդ հատվաածի վերակառուցում, ապա շենքի տեխնիկական վիճակի կրկնակի հետազննություն, որի արդյունքներով կորոշվի նրա ուժեղացման եւ սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտության հարցը: «Ներկայումս վթարված 5-րդ մուտքի 12 ընտանիքների բնակապահովման հարցի լուծման համար մշակվում է Կառավարության որոշման նախագիծ»,- հայտնեցին քաղշինկոմից: Իսկ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ 12 ընտանիքները հյուրանոցից արդեն տեղափոխվել են վարձակալած բնակարաններ: «Քաղաքապետարանն ամեն ինչ անելու է, որպեսզի հնարավորինս շուտ այդ մարդանց ապահովի կացարաններով, չնայած ուղիղ պարտականություն չունենք, որովհետեւ կարող են նմանատիպ բազմաթիվ դեպքեր լինել, բայց այս պրագայում րոպե առաջ փորձում ենք խնդիրը լուծել»,- ասացին մեզ: Շարունակությունը՝ Armtimes.com-ում։
08:35 - 11 սեպտեմբերի, 2020
Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվի մշակութային գործիչներին նվիրված հուշակոթող

 |armenpress.am|

Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվի մշակութային գործիչներին նվիրված հուշակոթող |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանին հավանություն տվեց Իսրայելյան  թիվ 37 շենքի հարևանությամբ հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող տեղադրելու նախագծին։  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոռ Սարգսյանը, ներկայացնելով նախագիծը, հայտնեց, որ այդ որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում քաղաքապետին ուղղված՝ տվյալ շենքի բնակիչների գրությունը: «Այս հուշակոթողով մենք վառ կպահենք հայ ականավոր գործիչների հիշատակը: Քաղաքապետին ուղղված գրության մեջ նաև նշվել է, որ հուշակոթողի տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը կհոգան արվեստի գործիչների հարազատները: Հուշակոթողը կզարդարի Երևան քաղաքի Ռաֆայել Իսրայելյանի փողոցը, որը ավարտվում է Սերգեյ Փարաջանովի թանգարանով»,- նշեց Սարգսյանը: Նրա խոսքով՝ հուշակոթողի տեղադրման համար նաև դիմել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը: Կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը հայտնեց, որ իրենք տվել են դրական եզրակացություն: Իսրայելյան  թիվ 37 շենքի հարևանությամբ հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող տեղադրելու մասին որոշումն ընդունվեց միաձայն: Հուշակոթողի վրա կլինեն  ՀՀ ժողովրդական արտիստներ Ելենա Արարատովայի, Սվետլանա Գրիգորյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Վահրամ Եղշատյանի, Լևոն Թուխիկյանի, Վանուշ Խանամիրյանի, Մելինե Համամջյանի, Ալբերտ Յավուրյանի, ինչպես նաև ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ազատ-Մարիամ Զուլումյանի, Վրաստանի ժողովրդական նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանի,  ՀՀ վաստակավոր արտիստ Մայիս Կարագյոզյանի, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ Անժիկ Հակոբյանի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Հովսեփյանի, ՀԽՍՀ սպորտի վաստակավոր մարզիչ Վարդան Հովսեփյանի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Ղազարյանի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Մկրտչյանի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Մելքոնյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Վերջալույս Միրիջանյանի, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի, Գուսան Շահեն Սարգսյանի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչներ Ալբերտ Սարգսյանի, Սուրեն Սաֆարյանի, ՀՀ վաստակավոր նկարիչ Վարուժան Վարդանյանի և ԽՍՀՄ և ՀԽՍՀ Պատվավոր երկաթուղային Ալեքսանդր Պետրոսյանի անուն ազգանունները:
17:46 - 08 սեպտեմբերի, 2020