Պայթյունից մասամբ փլուզված շենքի 4-րդ շքամուտքը եւս անվտանգ է. անօթեւան մնացած ընտանիքները հյուրանոցներից տեղափոխվել են |armtimes.com|
08:35 - 11 սեպտեմբերի, 2020

Պայթյունից մասամբ փլուզված շենքի 4-րդ շքամուտքը եւս անվտանգ է. անօթեւան մնացած ընտանիքները հյուրանոցներից տեղափոխվել են |armtimes.com|

armtimes.com: Օգոստոսի 26-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 3 հասցեում տեղի ունեցած պայթյունից տուժած քառահարկ՝ 5 մուտքանի շենքում ապամոնտաժման է ենթակա միայն վթարված 5-րդ շքամուտքը: Այս մասին հայտնեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լրատվականից:

Ավելի վաղ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ -ի Կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Գուրգեն Նամալյանն ասել էր, որ Ռայնիսի 3 հասցեում գտնվող տվյալ շենքի 4-րդ շքամուտքում նկատվել են որոշակի ձեւախախտումներ: Մասնագետը նաեւ հայտնել էր, որ նախնական ուսումնասիրությունից հետո Քաղաքաշինության կոմիտեի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովության համար եւս մեկ անգամ համապատասխան ուսումնասիրություն կատարել:

Քաղշինկոմի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ 48 բնակարաններից բաղկացած շենքում իրականցվել է տեխնիկական հետազննություն եւ կազմվել է շենքի ընդհանուր վիճակի մասին եզրակացություն. «Ամբողջությամբ փլուզվել է շենքի 5-րդ մուտքը` 12 բնակարանով: Ուսումնասիրության արդյունքում շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մուտքերի հատվածամասի տեխնիկական վիճակը գնահատվել է բավարար եւ պիտանի բնակության համար»:

Նաեւ տեղեկացրեցին, որ Երեւանի քաղաքապետարանի պատվիրատվությամբ մշակվում է շենքի վնասված հատվածը քանդելու նախագիծ: 5-րդ շքամուտքի ապամոնտաժումից հետո իրականացվելու, այդ հատվաածի վերակառուցում, ապա շենքի տեխնիկական վիճակի կրկնակի հետազննություն, որի արդյունքներով կորոշվի նրա ուժեղացման եւ սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտության հարցը:

«Ներկայումս վթարված 5-րդ մուտքի 12 ընտանիքների բնակապահովման հարցի լուծման համար մշակվում է Կառավարության որոշման նախագիծ»,- հայտնեցին քաղշինկոմից:

Իսկ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ 12 ընտանիքները հյուրանոցից արդեն տեղափոխվել են վարձակալած բնակարաններ: «Քաղաքապետարանն ամեն ինչ անելու է, որպեսզի հնարավորինս շուտ այդ մարդանց ապահովի կացարաններով, չնայած ուղիղ պարտականություն չունենք, որովհետեւ կարող են նմանատիպ բազմաթիվ դեպքեր լինել, բայց այս պրագայում րոպե առաջ փորձում ենք խնդիրը լուծել»,- ասացին մեզ:

Շարունակությունը՝ Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել