Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Շարունակելու ենք ծառայել մինչեւ վերջ՝ ի շահ մեր քաղաքի և ի կատարումն հեղափոխության հռչակած արժեքների․ Հայկ Մարության

Շարունակելու ենք ծառայել մինչեւ վերջ՝ ի շահ մեր քաղաքի և ի կատարումն հեղափոխության հռչակած արժեքների․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Բարձր տրամադրությամբ հետևում եմ նախկին կոռումպացված իշխանականներին սպասարկող որոշ լրատվամիջոցների տարածած բամբասանքներին՝ կապված իմ երևակայական «հրաժարականի» հետ: Բայց առավել զվարճալի է մեր շուրջը գտնվող որոշ խմբակների արձագանքը այդ բամբասանքներին: Խմբակներ, որոնք իրենց սահմանափակ մտքի շրջանակում առաջին օրվանից փորձել են խոչընդոտել մեր բնականոն աշխատանքին։ Սիրելի՛ երևանցիներ, Դուք, որ մեր թիմի ու անձամբ իմ նեցուկն ու աջակիցն եք եղել այս բոլոր ամիսների ընթացքում, կարող եք վստահ լինել՝ Ձեզանից ստացածս քվեն չափազանց մեծ պատիվ լինելով հանդերձ՝ նաև մեծ պատասխանատվություն է: Հետևաբար, շարունակելու ենք ծառայել մինչեւ վերջ՝ ի շահ մեր քաղաքի և ի կատարումն հեղափոխության հռչակած արժեքների: Բոլորս միասին, քայլ առ քայլ լուծում ենք և շարունակելու ենք լուծել մեր առջև դրված խնդիրները: Իսկ հակառակը հուսացողներին առաջարկում եմ իրենց անձնական ու խմբակային շահերը առաջ մղելու համար ուրիշ ոլորտներ ընտրել»:
19:27 - 18 օգոստոսի, 2020
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը հավանություն է տվել 3 նախագծի

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը հավանություն է տվել 3 նախագծի

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստում քննարկվել է 3 նախագիծ։ Այս մասին հայտնում են մայրաքաղաքի քաղաքապետարանից։ Մ. Բաղրամյան պողոտայի հ.18/2 հասցեում գրասենյակային շենքի կառուցման համար նախագծման թույլտվության էսքիզային առաջարկի վերաբերյալ խորհրդի անդամները կողմ են արտահայտվել՝ վերապահումով, որ նախագծում պետք է որոշակի փոփոխություններ արվեն: Մասնավորապես, կառուցապատողը պետք է նվազեցնի շենքի նախապես առաջարկված բարձրությունը: Հարակից համայնքապատկան տարածքը որպես ավտոկայանատեղի օգտագործելու առաջարկին արձագանքել է քաղաքապետ Մարությանը և ընդգծել, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, տվյալ տարածքում կայանատեղիի ձևավորումը նպատակահարմար չէ։Մյասնիկյան պողոտայի 1/9 և Մոսկովյան փողոցի 22 հասցեներում հյուրանոցների կառուցման էսքիզային առաջարկները խորհրդի անդամները որոշեցին հանել քննարկումից: Միաժամանակ կառուցապատողներին առաջարկվել է վերամշակել նախագծները՝ դրանք ավելի իրատեսական դարձնելով և լուծելով մոտեցման ճանապարհների ու ավտոկայանատեղիների խնդիրները:
16:39 - 17 օգոստոսի, 2020
Քաղաքապետարանը թափոնների տեսակավորումն սկսել է ստվարաթղթից

Քաղաքապետարանը թափոնների տեսակավորումն սկսել է ստվարաթղթից

Խանութ առ խանութ բանակցելով` արդեն շուրջ 600 տնտեսվարող կանոնավոր տեսակավորում է ստվարաթուղթը և հանձնում թափոնների տեսակավորման վարչությանը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպության կազմում նոր բացված ստորաբաժանումն ստանձնել է Երևանի բնապահպանական կարևոր խնդիրներից մեկը լուծելու պարտավորությունը: Ստվարաթուղթը մոտավոր հաշվարկներով կազմում է ընդհանուր աղբի մոտ 5 տոկոսը:  «Երրորդ ամիսն է, որ սկսել ենք ամբողջ ուժով աշխատել: Այս պահին զբաղվում ենք միայն ստվարաթղթի հավաքով: Նպատակը՝ նվազագույնի հասցնել վերամշակվող թափոնների մուտքը աղբավայր»,- ընդգծում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը:3 մեքենա առավոտյան 9-ից սահմանված ժամանակացույցով ու քարտեզով շրջում է վարչական շրջաններում, հավաքում ու տեղափոխում կուտակված ստվարաթուղթը: Թափոնների տեսակավորումը քաղաքապետարանը սկսել էր դեռ նախորդ տարի, այժմ գործընթացն ավելի կանոնակարգված է: Մեզանում նոր, բայց քաղաքակիրթ աշխարհում վաղուց ընդունված համակարգը քայլ առ քայլ ներդրվում է նաև Երևանում:«Մեկ օրվա ընթացքում հավաքվում է 2 -2.5 տոննա ստվարաթուղթ, սա աճող թիվ է, որովհետև սկզբնականում նույնիսկ 1 տոննա չէինք կարողանում հավաքել: Նաև համագործակցում ենք ակտիվ քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների հետ»,-ասում է Հայկ Հովհաննիսյանը:Յուրաքանչյուր օրվա ավարտին հավաքված ստվարաթուղթը հանձնվում է վերամշակման՝ աճուրդում հաղթած կազմակերպությանը:«Նախատեսում ենք ժամանակավոր տեսակավորման կայան բացել Աջափնյակում, որտեղ կկարողանանք տեսակավորել պլաստիկը: Մեր հավաքած թափոնները ենթադրում են նաև մուտքեր բյուջե, որը կօգտագործվի մեխենասարքավորումներ, աղբամաններ ձեռք բերելու համար»,-նշում է ՀՈԱԿ-ի տնօրենը:Առաջիկայում քաղաքապետարանը մտադիր է նաև աղբի տեսակավորման համար տարբեր գույների աղբամաններ ձեռք բերել: Իսկ մինչև այդ քաղաքացիների խնդիրն է՝ ստվարաթուղթը չգցել կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների մեջ, այլ հավաքել և հանձնել թափոնների տեսակավորման վարչություն: Ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս. զանգահարեք +374 11 514 747 հեռախոսահամարով կամ այցելեք թափոնների տեսակավորման վարչության ֆեյսբուքյան էջ:
12:53 - 17 օգոստոսի, 2020
Արթուր Մեսչյանն օգոստոսի 17-ից կազատվի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

Արթուր Մեսչյանն օգոստոսի 17-ից կազատվի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

Արթուր Մեսչյանը 2020 թվականի օգոստոսի 17-ից կազատվի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանի որոշումը տեղադրված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ա. Մեսչյանի դիմումը՝1.Արթուր Մեսչյանին՝ 2020 թվականի օգոստոսի 17-ից ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից:2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գտնվում է կարճաժամկետ արձակուրդում:
19:13 - 13 օգոստոսի, 2020
Մաշտոցի պուրակի սրճարանի տարածքում ծառ նախատեսված չէ |hetq.am|

Մաշտոցի պուրակի սրճարանի տարածքում ծառ նախատեսված չէ |hetq.am|

hetq.am: Մաշտոցի պուրակում կառուցվող սրճարանը երկու մասից է բաղկացած լինելու՝ արագ սննդի համար նախատեսված և սրճարանային սրահներից։ Երևանի քաղաքապետարանը, մեր հարցմանն ի պատասխան, տրամադրել է նախագծման թույլտվության համար հիմք հանդիսացած էսքիզային նախագիծը, որտեղ երևում է, որ կանաչապատ լինելու է սրճարանից դուրս գտնվող տարածքի մի փոքր հատված, իսկ ծառեր բուն սրճարանի տարածքում նախագծով առհասարակ չկան։ Մի քանի ծառ շրջապատելու են սրճարանը։    Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ հաշվի առնելով, որ նոր սրճարանը նախատեսված էր իրականացնել նախկինում հատկացված և ապամոնտաժված շինություններն ընդգրկող հողամասի սահմաններում, ուստի որոշմանը կից տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անհրաժեշտություն չի դիտարկվել։         Մեզ տրամադրած՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կազմած ծառերի վիճակի ուսումնասիրության արձանագրությունն էլ փաստում է, որ ընդամենը 4 ծառ հատելու համար է ՀՈԱԿ-ը երաշխավորություն տվել, իսկ տարածքում մեր տեսախցիկն արձանագրել էր շատ ավելի հատված ծառաբներ։ Ծառերի վիճակի ուսումնասիրության արդյունքում հուլիսի 15-ին կազմած արձանագրությամբ ՀՈԱԿ-ի տնօրեն Ա․Աղայանը, զարգացման գծով փոխտնօրեն Ք․ Վարդանյանը և գլխավոր դենդրոլոգ Ա․ Գրիգորյանը նշել են, որ 4 ուսումնասիրված մանրատերև թեղիների վիճակի կենսաբանական գնահատականն, ըստ ծառաբանության մեջ ընդունված երեք բալանի համակարգի, անբավարար է։ Արմատային համակարգի վիճակը դիտարկելիս արձանագրվել է, որ ծառերը գտնվում են պահանջվող չափսերից անհամեմատ ավելի փոքր բնաբաժակներում, ինչը խիստ բացասական է անդրադառնում նրանց կենսունակության վրա։ Անզեն աչքով նկատվել են ինչպես խոշոր արմատների, այնպես էլ մազարմատների կոպիտ վնասվաքներ, ինչի արդյունքում խափանվել են ծառերի նորմալ աճն ու զարգացումը։ Բնահողի մակերեսը բաց է եղել՝ ծածկված շինհրապարակում առկա նյութերի փոշով։ Բոլոր 4 ծառաբներն ունեցել են կեղևի տարբեր չափերի մեխանիկական վնասվածքներ, ինչը խախտել է հյութաշարժը և բացասական է անդրադարձել բույսերի գեղագիտական տեսքի վրա։ Շարունակությունը՝ hetq.am-ում
17:09 - 11 օգոստոսի, 2020
Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինման ծրագիրը

Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինման ծրագիրը

Բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասը 40 տարուց ավելի հին են, մինչդեռ շահագործման ժամկետը մինչև 25 տարի է: Տարիներ շարունակ բնակիչները վախը սրտում նստում էին վերելակ. հանկարծ էլի չխափանվի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: 2019-ի տարեվերջին Երևանի քաղաքապետարանը փորձնական 20 վերելակ փոխարինեց: Նախատեսված էր ևս 100-ը փոխել 2020-ին: Այս տարվա հունվարին արդեն քաղաքապետ Մարությանը որոշեց հնգապատկել ծրագրի ծավալները:Արդեն տեղադրված նոր վերելակների հնարավորություններին առաջինը ծանոթանում է Երևանի քաղաքապետը:Վերելակները, որպես ընդհանուր բաժնային սեփականություն, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով պատկանում են բնակիչներին: Բայց հաշվի առնելով խնդրի սոցիալական կողմն ու քաղաքացիների կյանքին և առողջությանն սպառնացող վտանգը՝ մասշտաբային ու անիրագործելի թվացող ծրագիրը համայնքը նախաձեռնեց սեփական ուժերով: Քաղաքի բյուջեով նման ծավալի աշխատանք առաջին անգամ է արվում:«Վերջին 28 տարվա մեջ ամբողջությամբ փոխվել է 35 վերելակ: Այս պահին մենք արդեն փոխում ենք 520 վերելակ»,- ընդգծել է քաղաքապետը:Մաշված խցիկներ ու դետալներ, հորանների վատ վիճակ ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներով քաղաքապետարանն ընտրեց առաջնահերթ փոխարինվող վերելակները:Մշակված մոդելի համաձայն, համայնքն այժմ փոխում և անվճա՛ր հանձնում է նոր վերելակները բնակիչներին՝ որպես բաժնային սեփականություն: Փոխարենը բնակիչները պետք է նախապատրաստվեն փոխարինման հաջորդ փուլին, որպեսզի 20 կամ 25 տարի հետո նորից կանգնած չլինեն վերելակների փոխարինման խնդրի առաջ:«Բնակիչները պետք է սկսեն այսօրվանից հավաքել միջոցներ, որ 25 տարի անց արդեն իրենց ուժերով փոխեն իրենց վերելակները: Սա այն համակարգն է, որը 25 տարի անց կապահովի ամբողջ Երևանի վերելակային ֆոնդը»,- ընդգծել է քաղաքապետը:Տեղադրվող նոր վերելակները հարմարեցված են նաև տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Սա պահանջ էր, որ դրված էր մրցութային հայտի հիմքում:«Բոլոր վերելակների բացվածքն այնպիսին է, դա իմ պայմաններից մեկն է եղել, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են հեշտությամբ մուտք և ելք ունենալ: Շատ կարևոր ևս մեկ հնարավորություն. վերելակներն աշխատում են UPS համակարգով, և եթե անսպասելի հոսանքի անջատում լինի, վերելակը չի կանգնում այդտեղ, մոտենում է մոտակա հարկին և բացվում է»,- նշել է Հայկ Մարությանը:Այս պահին միաժամանակ փոխարինման աշխատանքներ են 124 կետում: Ծրագիրը կավարտվի մինչև տարեվերջ:Ծրագիրը, բացի բուն նպատակից, ևս մի կարևոր խնդիր է լուծում՝ հարյուրավոր մասնագետների ապահովելով աշխատատեղերով և ընդհանրապես, խթանելով ոլորտի զարգացումը մեր երկրում:«Ծրագիրը նաև աշխատատեղերի խնդիր է լուծում: Մեր հայրենակիցներից շատերը վերադարձել են թե՛ Ռուսաստանից, թե՛ Բելառուսից, և ներգրավված են այս վերելակների տեղադրման աշխատանքներում»,- նկատել է քաղաքապետը:Վերելակների փոխարինման ծրագիրը կշարունակվի նաև առաջիկա տարիներին: Խոսքն առնվազն 3000 վերելակի մասին է: Իսկ նախքան այդ, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հին վերելակները կնորոգվեն վարչական շրջանների բյուջեով:
12:50 - 11 օգոստոսի, 2020
«Շինարարությունից մեր տները դղրդում են». Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան բնակելի համալիր է կառուցում Նազարբեկյան փողոցում |hetq.am|

«Շինարարությունից մեր տները դղրդում են». Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան բնակելի համալիր է կառուցում Նազարբեկյան փողոցում |hetq.am|

hetq.am: Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան փողոցի բնակելի տների բնակիչներն արդեն երեք ամիս է՝ պայքարում են իրենց հարևանությամբ կատարվող շինարարության դեմ։ Նրանք պնդում են, որ շինարարական աշխատանքների պատճառով մշտապես վախի մեջ են, և որ մի օր իրենց տները փլվելու են։ «Անընդհատ վախի մեջ ես՝ վայ, դղրդում է, բա որ հիմա մի բան փլվի։ Անընդհատ սթրես ենք տանում։ Անգամ օրվա վերջում, երբ շինարարական աշխատանքներն ավարտվում են, այդ դղրդոցը մեջներիցս դուրս չի գալիս»,- ասում է Աննա Եղիազարյանը։ Աննան բնակվում է Նազարբեկյան փողոցում, որից մի քանի մետր այն կողմ ընթանում են 14, 16, 21 հարկանի շենքերի կառուցման աշխատանքները։ Աննան ցույց է տալիս տան երկրորդ հարկի ննջասենյակների պատերն ու ասում՝ շինարարական աշխատանքների պատճառով պատերին նոր ճաքեր են առաջացել։       Բնակիչներն ավելի են անհանգստացել, երբ նախորդ շաբաթ հատուկ տեխնիկայով սկսել են փորել շենքերի հիմքերը։ Նազարբեկյան 41/1 և 41/8 հասցեներում կառուցվում է երեք բնակելի շենք՝ 21, 16, 14 հարկերով։ Կառուցապատողը «Շինարտ գրուպ» ընկերությունն է, որի սեփականատերը Սամվել Մկրտչյանն է։ Նա եղել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի հաշվառման վարչության պետ, Երեւանի ստորաբաժանման պետ, այնուհետև՝ գեոդեզիայի և հողային պետական տեսչության պետ։  Նախորդ շաբաթ տարածքի բնակիչները գրությամբ դիմել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին՝ ներկայացնելով իրավիճակն ու իրենց մտահոգությունները։ Աննան նաև կցել է իրենց տան պատերի ճաքերի լուսանկարները։ Քաղաքային իշխանությունից նրանք դեռ պատասխան չեն ստացել։  Բնակիչների բողոքներից հետո կառուցապատող ընկերությունը կտորե ցանց է անցկացրել՝ շինհրապարակի և տների միջև։ «Շինարտ գրուպ» ընկերությանը շինթույլտվություն տրվել է այս տարվա հունիսի 8-ին։ Ըստ տարածքում փակցված ցուցանակի՝ շինարարական աշխատանքներն իրականացվելու են 36 ամսվա ընթացքում։ Նազարբեկյան փողոցի բնակիչ Լևոն Հարությունյանը պատմեց, որ նախորդ շաբաթ այնքան ակտիվ շինարարություն է ընթացել, և տներն այնքան ուժգին են շարժվել, որ պարտադրված են եղել զանգահարել ոստիկանություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն և քաղաքապետարան։ Սակայն պետական կառույցներից որևէ ներկայացուցիչ տարածք չի եկել, իսկ ոստիկանությունից հայտնել են, որ շինարարությունն օրինական է։   Լևոն Հարությունյանը Աննա Եղիազարյանը   Բնակիչները կառուցվող շենքերի մասին տեղեկացել են պատահաբար, երբ սոցիալական ցանցերում հայտարարություն են տեսել, որ այդ հասցեում բնակարաններ են վաճառվում։ Նրանք հանրային որևէ լսման չեն մասնակցել, քանի որ իրազեկված չեն եղել։ «Հանրային լսումները արվել են ձևական, այսինքն՝ արվել են, բայց ոչ մի բնակիչ տեղյակ չի եղել այդ լսումներից։ Ես խոսել եմ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, ինքն ասել է, որ եթե Գուգլով ման գաք, կգտնեք, որ հանրային լսումներ եղել են։ Այսինքն՝ ձևական բնույթ է կրում, չէին կարող նամակներով ուղարկել, մարդիկ նորմալ գնային այդ լսումներին, քննարկեին։ Իրենց երևի պետք էր, որ ուղղակի նշեին, որ հանրային լսումներ են արել»,- ասում է Լևոն Հարությունյանը։   Ինչպիսի տեսք է ունենալու բնակելի համալիրը   «Մեր պահանջն այն է, որ ամեն ինչ օրենքով կազմակերպվի։ Թող հանրային լսումներ անցկացվեին, մեր կարծիքը լսեին, միգուցե մենք չէինք ուզում մեր գլխի վերևը էսպիսի շենք լինի։ Հետո այս տներից 10 մետրի վրա է լինելու այդ շենքը, պատկերացրեք 16, 21, 14 հարկանի շենք»,- ասում է Լևոն Հարությունյանը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
10:32 - 07 օգոստոսի, 2020
Ապամոնտաժվում են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցման ճաղավանդակները, տարածքը մաքրվում ու բերվում է պատշաճ տեսքի

Ապամոնտաժվում են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցման ճաղավանդակները, տարածքը մաքրվում ու բերվում է պատշաճ տեսքի

Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումը վերադարձվել է համայնքին։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Ապամոնտաժվում են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի (նախկին «Ձկան խանութին» հարակից տարածք) գետնանցման ճաղավանդակները, տարածքը մաքրվում ու բերվում է պատշաճ տեսքի։ Գետնանցման տարածքի զգալի մասը պատկանում էր մասնավորի։ Այժմ այն վերադարձվել է համայնքին: Արդյունքում՝ հնարավոր է դարձել վերացնել գետնանցման հակասանիտարական վիճակը, ինչից տարիներ շարունակ բողոքել են անցորդներն ու շրջակայքի բնակիչները։ Ավելորդությունների ապամոնտաժման, անցումի մաքրման, լվացման և լուսավորության աշխատանքներն ավարտելուց հետո կմշակվի տարածքի հիմնանորոգման նախագիծ։
14:28 - 05 օգոստոսի, 2020
Մարդասիրական մոտեցմամբ թեղիներին ազատել են տանջանքից. Մաշտոցի պուրակի կառուցապատման պատմությունը |hetq.am|

Մարդասիրական մոտեցմամբ թեղիներին ազատել են տանջանքից. Մաշտոցի պուրակի կառուցապատման պատմությունը |hetq.am|

hetq.am: Մաշտոցի պուրակում իրականացվող կառուցապատումն օգոստոսի 4-ից  կդադարեցվի, որովհետև փետրվարից սկսած արդեն չորս արձանագրություն է կազմվել շինթույլտվությամբ ամրագրված նորմերի խախտումների պատճառով: Վերջին արձանագրությունը կազմվել է հուլիսի 23-ին, և այժմ գնահատվում է շինթույլտվությամբ արձանագրված նորմերից շեղումների չափը: Եթե պարզվի, որ դրանք օրենքով սահմանված շեղումների թույլատրելի տոկոսից ավելի են, ապա շինթույլտվությունը կկասեցվի: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այժմ շինարարության դադարեցման վարչարարություն է ընթանում:     Ո՞վ է իրականացնում Մաշտոցի պուրակի կառուցապատումը Մաշտոցի պուրակի սկզբնամասում` փողոցին հարող անմիջական հատվածում, համաձայն Երևանի քաղաքապետարանի շինթույլտվությունների քարտեզի՝ հասարակական շինության կառուցման թույլտվություն ունի «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ն: Այն տրվել է 2019թ. վերջին աշխատանքային օրը` դեկտեմբերի 30-ին և ավարտվելու է ուղիղ երկու տարի անց:     «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ն հին ընկերություն է: Ստեղծվել է 1996թ.-ին: Ընկերության մասնակիցների ցանկում այժմ 5  բաժնետեր կա, 3-ը ազգականներ են` Արսեն Լևոնի Կարապետյանը, Կարինե Պարունակի Կարապետյանը և Ռուդիկ Հենրիկի Կարապետյանը: Վերջինս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է եղել և 2016թ. փաստաթղթերից մեկում երևում է, որ որպես առաջին կարգի մասնագետ, այդ տարվա դեկտեմբերին, 219 hազար պարգևավճար է ստացել:       Մնացած երկուսը` Հրայր Միրզաջանյանն ու Ռուբեն Մարգարյանն են, որոնք 10-ական տոկոս բաժնեմաս ունեն: Սակայն այս ընկերությունում 2015թ.-ից ևս մեկ բաժնետեր է եղել` «Պլենիում» ՍՊԸ-ն, որը դուրս է եկել մասնակիցների ցանկից 2019թ. հոկտեմբերին: Այս ընկերությունը մամուլի հրապարակումներում հիշատակվում է որպես ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության արդեն նախկին պետ Կարեն Կարապետյանինը, որի վերաբերյալ ծառայողական քննություն էր ընթանում: Ինչպես երևում է պետռեգիստրում` «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ի բաժնեմասի առյուծի բաժինը հենց Կարապետյանների ձեռքում է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ 2018թ. մայիսի 16-ի որոշումից տեղեկանում ենք, որ տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոնշյալ հասցեում նշված ընկերության կողմից զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմել է 1048 քմ՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 24.03.2006թ. վկայականում ամրագրված 350 քմ մակերեսի փոխարեն:     «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ի կողմից ավել տնօրինվող 698 քմ մակերեսով հողամասը գտնվել է «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին տրամադրված հողամասի սահմաններում։ Տարոն Մարգարյանը որոշել է 698 քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրել ՍՊԸ-ին՝ հողամասի համար տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված հողամասերի վարձակալության տարեկան վճարների դրույքաչափերին համապատասխան։ Սակայն հողամասի նկատմամբ իրավունքները պետական գրանցում չեն ստացել: Ուստի, Հայկ Մարությանի 2019թ. հուլիսի 19-ի որոշմամբ, կրկին վերաճշտումներ են եղել, քանի որ անհրաժեշտություն է առաջացել արդիականացնել ընկերությանը պատկանող սրճարանը:     Համաձայն ընկերության կողմից ներկայացված էսքիզային առաջարկի՝ վերակառուցվող սրճարանի փաստացի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 392 քմ: Որոշ հատվածից ընկերությունը հրաժարվել է, սակայն անհրաժեշտություն է առաջացել այլ հատված ներգրավել: Այդպիսով, նոր որոշման հիման վրա «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պայմանագիր՝ 392 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին: Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօրվա ասուլիսին պատմեց, որ ընկերությունը նշված տարածքում դեռևս 2002 թվականից նաև երկու տարածք ուներ սեփականության իրավունքով` 277 քմ և 17 քմ (տաղավար): Մինչդեռ ինքը բանակցությունների արդյունքում վերացրել է այդ ընկերության սեփականության իրավունքը և դրա փոխարեն ընկերությանը տրամադրվել է 392 քմ վարձակալություն` կառուցապատման իրավունքով: Եվ այժմ այդ գույքը դարձել է համայնքային, իսկ պուրակում` հողի վրա կառուցվող գույքը նույնպես համայնքինն է: «Այս տարիներին ինքը կօգտագործի դա, բայց դրանից հետո դա կդառնա համայնքի գույքը: Դրանից հետո քաղաքապետարանը կորոշի` քանդում է, թե այլ մեկին է տալիս վարձակալության: Սրանից լավ լուծում համայնքի համար անհնար է անելը»,- ասում է Հայկ Մարությանը: Կառուցապատողին պայման է դրվել, որ կառույցը պետք է լինի թեթև կոնստրուկցիաներով և ոչ մի ծառ կամ թուփ չպետք է տուժի կառուցապատման պատճառով: Մասնագետները պարզել են, որ արմատախիլ թեղիները տառապել են Մաշտոցի պուրակի կառուցապատողներն արդեն հատել են վարձակալած տարածքի ծառերը, մի քանիսը՝ հասցրել արմատախիլ անել և հեռացնել կառուցապատման հրապարակից: Այդ մասին քաղաքապետարանը տեղյակ է և ծառերի հեռացման թույլտվություն տրամադրել է հենց քաղաքապետարանը: Հայկ Մարությանը վստահեցնում է, որ այդ որոշումը կայացնելիս մասնագետների կարծիքներն ու եզրակացություններն են հաշվի առել:     Մասնագետներին առաջադրվել է գնահատել ծառերի կենսունակությունը և քաղաքային միջավայրին համահունչ լինելու հարցը: Մասնագետները նշել են, որ ծառերը կարող են փոխարինվել, որն ավելի օգտակար կլինի թե պուրակի, թե բնապահպանության համար: Հայկ Մարությանի ասելով` ծառերը 2002 թվականից փչանում էին այդ շինությունից, քանի որ մի մասը ներսում էր, որտեղ տաք էր, իսկ մի մասը դրսում, որտեղ ցուրտ էր: 18 տարի ծառերն այդ շինության մեջ քիչ-քիչ մահացել են և հասել այդ վիճակին: «Ես քաղաքի ամեն ծառի համար և պատասխանատու եմ, և կռիվ եմ տալու»,- վստահեցնում է Երևանի քաղաքապետը: Վերջինս պատմեց, որ իր պաշտոնավարման սկզբում հանձնարարել է գույքագրել վնասված կամ հիվանդ ու հատման ենթակա ծառերը, դրանք 437 են եղել, սակայն արդեն 500-ից ավելի ծառեր կան, որոնք խնդրահարույց են և պոտենցիալ վտանգավոր: Շարունակությունը՝ hetq.am-ում
10:24 - 05 օգոստոսի, 2020
Մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանը կկառուցի կառավարությունը |hetq.am|

Մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանը կկառուցի կառավարությունը |hetq.am|

hetq.am: Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանը կկառուցի կառավարությունը, այլ ոչ թե ներդրողները: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Վերջինս, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ ընթացքում է մետրոպոլիտենի նշված կայարանի կառուցման հարցը, նշեց, որ ներդրողը, որի մասին նախկինում հայտարարվել էր և որը պետք է կառուցեր, այլևս չի ներգրավվի, այլ փոխարենը կայարանը կկառուցվի պետական միջոցներով: Նման որոշման, ըստ քաղաքապետի, հանգել են այն բանից հետո, երբ նժարի վրա են դրել կառուցման ժամանակը և գումարները, որ կարող էին կորցնել և հասկացել են, որ կարող է գումարի մեջ կորուստ ունենան, սակայն ժամանակի մեջ շահեն, եթե կայարանը կառուցի կառավարությունը: Նախագծման աշխատանքներն իրականացնելու է քաղաքապետարանը և այնուհետև կդրվի մրցույթի:
15:18 - 04 օգոստոսի, 2020
Մաշտոցի պուրակում շինթույլտվությունից շեղումներ են եղել, վարույթներ են կազմվել․ կառուցապատման աշխատանքներն այսօրվանից դադարեցված են․ Հայկ Մարության

Մաշտոցի պուրակում շինթույլտվությունից շեղումներ են եղել, վարույթներ են կազմվել․ կառուցապատման աշխատանքներն այսօրվանից դադարեցված են․ Հայկ Մարության

Քաղաքապետ դառնալուց հետո իմ ամեն քայլն ուղղված է եղել մեր քաղաքը տարբեր տիպի անօրինական շինարարություններից ազատելուն եւ ավելի կանաչ դարձնելուն։ Այդպես հիմա է եւ այդպես եղել է մինչեւ այս պահը եւ լինելու է մինչեւ վերջ, որովհետեւ ես ինքս այդպես եմ մտածում․ ես ինքս կարծում եմ, որ Երեւանը շատ ավելի կանաչ պետք է լինի, քան այսօր է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ այսօրվա իրավիճակն իրենց ժառանգություն է տրվել․ «Անցել է մեկուկես տարուց մի փոքր ավելի, եւ այդ ընթացքում շատ մեծ քայլեր են արվել, եւ այդ քայլերի մասին դուք պարբերաբար տեղեկանում եք։ Եթե իմ ցանկությամբ լիներ, ես շատ հարցեր ավելի արագ կանեի, բայց շատ հաճախ իմ ցանկությունը գալիս-բախվում է օրենքների պատնեշներին։ Մենք հայտարարել ենք, որ մեր երկիրը պետք է լինի օրենքի երկիր, մենք բոլորս պետք է օրենքով շարժվենք, անգամ, եթե գիտենք, որ լավ որոշում է, բայց օրենքը թույլ չի տալիս, մենք էլ մեզ թույլ չենք տալիս այդպես գործել»,- ասաց քաղաքապետը։ Խոսելով Մաշտոցի պուրակի ծառահատումների մասին՝ Մարությանը շեշտեց, որ ինքը ինչպես նախկինում, այսօր էլ պայքարում է Մաշտոցի պուրակի եւ քաղաքի այլ պուրակների համար։ Քաղաքապետը ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է Մաշտոցի պուրակում․ «Ամենակարեւորը՝ մենք այն ժամանակ ունեցել ենք հաղթանակ, եւ այդ հաղթանակները, ես ինչ դարձել եմ քաղաքապետ, առաջ եմ տանում ու ամրագրում եմ։ Դուք շատ լավ գիտեք, որ այն տաղավարները, որոնք պետք է կառուցվեին այն ժամանակ, հանրային ճնշմամբ ուղղակի չթողեցին, որ Տարոն Մարգարյանը թույլ տար, որ կառուցվեն։ Եվ ունեցանք Մաշտոցի պուրակը։ Բայց կա մի սրճարան, որն այնտեղ միշտ կար, որն ուներ 277 քմ սեփականություն՝ Կադաստրում գրանցված։ Այսինքն՝ դա անձեռնմխելի էր, եւ ուներ 17 քմ սեփականություն՝ որպես տաղավար։ Մենք ոչ մի բան չէինք կարող անել դրա հետ։ Այդ նույն խնդիրը մենք ունենք նաեւ Օպերայում։ 2018 թվականի մայիսի 16-ին Տարոն Մարգարյանը ստորագրել է մի որոշում, որով մինչեւ այդ 300 եւ ավելի քմ վարձակալությունը դառնում է 1048 քմ վարձակալություն, այդ վարձակալության հողի մեջ մտնում է նաեւ այդ 277 քմ սեփականությունը, մտնում է այդ 17 քմ սեփականությունը՝ որպես այդ տարածքում սեփական գույք։ Եվ այդ վարձակալությունը մինչեւ 2040 թվականի դեկտեմբերն է»։ Մարությանն ընդգծեց, որ նման դեպքեր գրանցվել են նաեւ անցած տարի՝ Օպերայի տարածքում գտնվող սրճարանների պարագայում։ Քաղաքապետի խոսքով, ինքը կարողացել է կանգնեցնել Սամվել Ալեքսանյանի հետ առնչվող սրճարանի գրանցման գործընթացը, եւ տարածքը վերադարձվել է համայնքին։ Քաղաքապետը նշեց, որ նույն բանն արել է Մաշտոցի պուրակի դեպքում․ «Ես այս որոշումը չեղյալ եմ համարել։ Ասեմ ավելին՝ պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ այդ 277 քառակուսի մետր սեփական գույքը եւ 17 քառակուսի մետր սեփական գույքը քանդում ենք, վերացնում ենք սեփականությունը։ Դրա փոխարեն այդ նույն տարածքում 1048 քառակուսի մետրը դարձրել ենք 300-ից մի փոքր ավելի, տալիս ենք իրեն եւ այն, ինչ կառուցվում է այդ տարածքում, համայնքային գույք է։ Վարձակալության համար նախատեսված տարիների ընթացքում ինքը կօգտագործի դա, իսկ դրանից անմիջապես հետո կդառնա համայնքի գույքը։ Մենք այդ ժամանակ կորոշենք՝ ինչ ենք անում դրա հետ, քանդում ենք, կանաչապատում ենք, բարձր գնով վարձով ենք տալիս եւ այդ գումարները ուղղում այլ ծրագրերի։ Իմ որոշմամբ ես 1048 քառակուսի մետրը դարձրել եմ 300 քանի քառակուսի մետր, վերացրել եմ սեփականության իրավունքը՝ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ թղթերով, քանդել ենք ֆիզիկապես, որի փոխարեն կառուցվող գույքը լինելու է համայնքի գույքը։ Սրանից լավ լուծում համայնքի համար անհնար է գտնել, եթե մենք խոսում ենք օրենքներով»,- ասաց Մարությանը։  Քաղաքապետն ընդգծեց իր մոտեցումները Երեւանի կանաչապատման եւ ծառերի հատման վերաբերյալ՝ ասելով, որ նախորդ տարի մասնագիտական խումբ է հրավիրել, որը գույքագրել է քաղաքի ոչ կենսունակ ծառերը, որոնք ամեն պահի կարող են ընկնել եւ վնասներ պատճառել․ դրանց թիվը 437-ն է եղել, սակայն այս տարի ավելի քան 500 ծառ է հաշվառվել։  «Կարծում եմ՝ Օպերայի դեպքերը նույնպես վառ ապացույց էին եւ ցույց էին տալիս իմ վերաբերմունքը, հաճելի չէ արդեն կաուցված, կատարած աշխատանքը քանդելը, վատամարդ դառնալը։ Իմ յուրաքանչյուր որոշման մեջ գերակա շահն է, եթե մի միլիոն մարդու համար ավելի լավ է, կարող եմ դեմ գնալ մի քանիսին։ Այն, ինչ քադեցինք Օպերայում, դրա թույլտվությունն ունեինք, մյուսների դեպքում չունեինք, դատարաններում ենք հիմա, նույնիսկ մեկը պարտվել ենք։ Ես ամեն ինչ անում եմ եղած օրենքների սահմանում, եթե կփոխվեն օրենքները, եթե ինչ-որ փոփոխություններ կլինեն մոտեցումների մեջ, առաջինը ես կնստեմ բուլդոզեր։ Երեւանը ամենափոշոտ քաղաքն է, մենք շատ հեռու ենք նորմայից ու պետք է ամեն ինչ անենք, որ գոնե մեր երեխաները նորմալ օդ շնչեն, եւ այդ հարցը միայն ծառ տնկելով չի լուծվում»,- ասաց քաղաքապետը։ Մարությանը տեղեկացրեց, որ շինթույլտվություն ունեցող շատ կազմակերպություններ շեղվում են իրենց տրված շինթույլտվությունից, նույնը տեղի է ունեցել Մաշտոցի պուրակի կառուցապատողի հետ։ Ինչպես հայտնեց քաղաքապետը՝ մինչեւ երեկ այս տարածքում 4 արձանագրություն է կազմվել՝ թույլ տված շեղումների վերաբերյալ։ Բացվել է ուսումնասիրություն, թե որքան են այդ շեղումները, եւ այսօրվանից կառուցապատման աշխատանքները դադարեցված են՝ հուլիսի 23-ի արձանագրության արդյունքում։ Քաղաքապետը նշեց, որ եթե շեղումների քանակը անցնի օրենքով սահմանաված որոշակի տոկոսը, ապա պրոցեսը կարող է գնալ մինչեւ շինթույլտվության չեղարկման։ Ասպրամ Փարսադանյան
14:13 - 04 օգոստոսի, 2020