Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի կանոններին, շատ արագ կազատվեն աշխատանքից․ Տիգրան Վիրաբյան

Այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի կանոններին, շատ արագ կազատվեն աշխատանքից․ Տիգրան Վիրաբյան

Ուրբաթ օրը քաղաքապետի մոտ տեղի ունեցավ մեծ քննարկում վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ առանձնապես  ուշադրություն դարձվեց մանկապարտեզների վերաբացման հարցին և  մի շարք կարևոր որոշումներ կայացվեցին։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։ Վերջինս շեշտեց, որ մանկապարտեզները Երևանում բացվում են մայիսի 20-ից և գործելու են հատուկ կանոնակարգերով։ Վիրաբյանի խոսքով  առաջնահերթություն է տրվում այն երեխաներին, որոնց ծնողները գործականում չեն կարողանում ապահովել երեխաների խնամքը տանը, կապված իրենց աշխատանքների հետ, որոնք հեռավար ձևով իրականացելու հնարավորություն չունեն։ Մանկապարտեզ գալու առաջնահերթություն են ունենալու նաև  այն երեխաները, որոնց ծնողները  աշխատում են, աշխատում է միայն մայրը կամ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ են։ «Սրանք կարևոր նախապայմաններ են, որոնցով մենք պետք է առաջնորդվենք։ Նախնական հարցումներ է իրականացվել Երևանի 161 մանկապարտեզների կողմից՝ թվով 31․000 ծնողներին, նրանցից  մոտ 11․000-ը գտնվում է այս կարգավիճակներում  և նրանք ցանկություն են հայտնել երեխաներին բերել մանկապարտեզ։ Իհարկե մշակվել են անվտանգության կանոններ , որոնցով պետք է առաջնորդվել, սկսած մանկապարտեզների բակի նշագրումներից, որպեսզի ծնողնեը կարողանան առավոտյան երեխաներին բերել մանկապարտեզ և միևնույն ժամանակ պահեն սոցիալական հեռավորություն։ Բացառվում է ծնողներից որևէ մեկի մուտքը մանկապարտեզ։ Աշխատակիցները դուրս են գալիս, հեռավար ջերմաչափում են անում և համոզվելով, որ երեխան տաքություն չունի ընդունում են մանկապարտեզ»,- տեղեկացրեց Վիրաբյանը։ Քաղաքապետի տեղակալը հորդորեց բոլոր ծնողներին այդ ժամանակահատվածում լինել համբերատար, որովհետև մեկ մուտքով մոտ 100 երեխա մուտք են գործելու մանկապարտեզ։ Երեխաները ջերմաչափվելու  են նաև մանկապարտեզի ժամի ավարտին, և եթե նրանցից մեկի  մոտ գրանցվում է ջերմութուն ծնողներին հորդորում են հաջորդ օրը չբերել մանկապարտեզ։ Խմբերում լինելու են 8-10 հոգի։ «Հրաժարվելու ենք այն խաղերից և խաղալիքներից, որոնց վրա կարող է  վարակը երկար մնալ, մանկապարտեզում նոր կանոններով ենք շարժվելու։ Ռիսկային գոտում գտվող մեր աշխատակիցները 20-25 տոկոսն են կազմում , բնականաբար նրանք չեն ներկայանալու աշխաանքի, սակայն շարունաելու են վճարվել այնպես, ինչպես վճարվել են մինչև հիմա։ Աշխատակիցներին փոխարինելու են իրենց գործընկերները, այդ աշխատանքներն արդեն արվել են։ Այսօր և վաղը Երևանի բոլոր մանկապարտեզներում կիրականացվեն ախտահանման միջոցառումներ , որը կշարունակվի ամեն օր՝ աշխատանքային օրվա ավարտից հետ։Քննարկումների արդյունքում եկանք այն  որոշման, որ սննդի տրամադրումը պետք է կատարվի նախկինի նման՝ որոշակի խստացումներով։ Մատակարարների հետ նոր աշխատանքային ձևաչափեր  և կանոններ ենք մշակել, որոշ սննդամթերքների պարագայում փոխվել է փաթեթավորման ձևը։»,- ասաց Վիրաբյանը։ Նա հավելեց նաև, որ աղաքապետարանը պատվիրել է մեկ ամսվա համար՝  160․000-ից ավելի դիմակներ և մի քանի հազար լիտր ալկոգել, որպեսզի աշխատակիցները ապահովվեն անհրաժեշտ միջոցներով։ Այն աշխատակիցները, ովքեր չեն ենթարկվի այս կանոններին և կվտանգեն երեխաներին, քաղաքապետարանը  այդ աշխատակիցներից շատ արագ կազատվի։  Սա խստագույն պահանջ է ։ Անվտանգության կանոններր չպահպանող աշխատակիցների հետ որևէ կոմպրոմիսային լուծման քաղաքապետարանը չի գնա։ «Այն աշխատակիցները, ովքեր ունեն խրոնիկ հիվանդությւոններ և գտնվում են ռիսկային գոտում կարող են չներկայանալ աշխատանքի, նրանք կվճարվեն աշխատավարձի 100 տոկոսի չափով։ Այն աշխատակիցները, ովքեր այդ խմբում չեն և իրենց խմանակալության տակ չունեն հիվանդ մարդիկ կամ ռիսկային գոտում չեն, այլ ուղղակի իրենց ապահովության համար չեն ուզում գալ աշխատանքի՝ նրանք չեն վճարվի 100 տոկոս, կվճարվեն ըստ հարկադիր պարապուրդի։ Այն աշխատակիցները, ովքեր հասկանալով պահի լրջությունը կգան աշխատանքի ՝ կվճարվեն 100 տոկոսի չափով և մենք գտնենք տարբերակներ հավելյալ խրախոսումներ տրամատրելու միջոցներ։ Նորից հորդորում եմ մեր քաղաքացիներին իրենց երեխաներին  մանկապարտեզ բերելուց առաջ ջերմաչափել, եթե վերը նշված ընտանիքներից չեն, ապա հրաժարվեն երեխային մանկապարտեզ բերելուց  և հնարավորություն տալ աշխատաող ծնողներին գնալ աշխատանքի»,- եզրափակեց Վիրաբյանը։
13:02 - 18 մայիսի, 2020
Այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը հատուկ ռեժիմով

Այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը հատուկ ռեժիմով

Այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը հատուկ ռեժիմով: ՀՀ պարետի որոշմամբ, տրանսպորտի աշխատանքի համար գործելու են հատուկ կանոններ՝ նվազեցնելու վարակի ռիսկը: Մասնավորապես, տրանսպորտային միջոցում պարտադիր պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաև վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։Կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղևորներին և մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը և/կամ ուղևորափոխադրող ընկերությունը:Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչև խախտման վերացումը:
09:09 - 18 մայիսի, 2020
Ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան-Հերացի և Սարալանջի ճանապարհների հատվածները

Ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան-Հերացի և Սարալանջի ճանապարհների հատվածները

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան – Հերացի միակողմանի և Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան –Գլինկա փողոցների հատվածները: «Հարգելի համաքաղաքացիներ, Քարաթափման վտանգի կանխման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 17-ին՝ ժամը 07:00-ից փակ կլինի Մյասնիկյան փողոցից դեպի մայրաքաղաքի կենտրոն իջնող Հերացի փողոցի միակողմանի ճանապարհը։ Նույն օրը, ժամը 11։00–ից մինչև 15 00–ն, փակ կլինի նաև Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածը, ուր սանմաքրման համալիր աշխատանքներ կիրականացնի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
21:43 - 16 մայիսի, 2020
Մանկապարտեզում երեխաներին մուտքի մոտ կջերմաչափեն․ Մարության |panarmenian.net|

Մանկապարտեզում երեխաներին մուտքի մոտ կջերմաչափեն․ Մարության |panarmenian.net|

panarmenian.net: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ մանկապարտեզ հաճախող երեխաներն ամեն օր մուտքի մոտ կջերմաչափվեն։ Նա հորդորել է քաղաքացիներին մանկապարտեզ բերել միայն այն երեխաներին, որոնց ծնողները աշխատանքի բերումով դրա անհրաժեշտությունն ունեն: «Այնուհանդերձ, որևէ հրամայական արգելք հաճախման համար չի լինի, բացառությամբ ջերմող երեխաների»,- ասել է նա: Քաղաքապետը նշել է նաև, որ ամեն օր պարտադիր կախտահանվեն մանկապարտեզների տարածքները՝ ընդհանուր մոտ 305 հազար քմ: Անվտանգության կանոնները ապահովելու նպատակով քաղաքապետարանը մանկապարտեզների աշխատակիցների համար ձեռք կբերի ամսական 160,000 դիմակ, 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ: «Հարցումները ցույց են տվել, որ բարձր ռիսկային խմբում են գտնվում մանկապարտեզների աշխատակիցների 18-20 տոկոսը: Նրանք կարող են չներկայանալ աշխատանքի: Համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում նրանք կվճարվեն սովորականի նման»,- ասել է Մարությանը։  Հատուկ նորմեր են ներկայացվում մատակարարներին՝ սննդի ընդումնան պայմանների մասով։ Գծանշումներ կարվեն մանկապարտեզների մուտքերի մոտ՝ մուտք գործելիս սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով:
12:00 - 16 մայիսի, 2020
Երեւանի քաղաքապետարանը մանկապարտեզների 4000 աշխատակցի համար ձեռք կբերի 160 000 դիմակ եւ 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ

Երեւանի քաղաքապետարանը մանկապարտեզների 4000 աշխատակցի համար ձեռք կբերի 160 000 դիմակ եւ 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի ղեկավարների մասնակցությամբ: Մասնավորապես, քննարկվել է հաջորդ շաբաթ համայնքային ենթակայության մանկապարտեզները վերաբացելու, եւ դրա հետ կապված, որոշակի կանոնների եւ սահմանափակումների հարցը: Հայտնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Որոշվել է՝ պատշաճ նախապատրաստվելու նպատակով, մանկապարտեզների աշխատանքները վերսկսել մայիսի 20-ից Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ պետք է ամեն օր պարտադիր ախտահանել մանկապարտեզների տարածքը՝ ընդհանուր 305 հազար քմ: Քաղաքապետարանը մանկապարտեզների 4000 աշխատակցի համար ձեռք կբերի 160 000 դիմակ եւ 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ: Վարչական շրջանների ղեկավարների հարցումների արդյունքում ակնկալվում է մանկապարտեզներում գրանցված երեխաների 30 տոկոսի (շուրջ 11 հազար) հաճախելիություն։ Քաղաքապետը հորդորել է՝ մանկապարտեզ բերել միայն այն երեխաներին, որոնց ծնողները աշխատանքի բերումով դրա անհրաժեշտությունն ունեն: Այնուհանդերձ, որեւէ հրամայական արգելք հաճախման համար չկա, բացառությամբ ջերմող երեխաների: Ամեն օր առավոտյան մուտքի մոտ երեխաները կջերմաչափվեն: Հարցումները ցույց են տվել, որ բարձր ռիսկային խմբում են գտնվում մանկապարտեզների աշխատակիցների 18-20 տոկոսը: Նրանք կարող են չներկայանալ աշխատանքի: Համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում նրանք կվճարվեն սովորականի նման: Քաղաքապետի հանձնարարությամբ, հատուկ նորմեր են ներկայացվում մատակարարներին՝ սննդի ընդումնան պայմանների վերաբերյալ,Գծանշումներ կարվեն մանկապարտեզների մուտքերի մոտ՝ մուտք գործելիս սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով:
23:13 - 15 մայիսի, 2020
Սահմանափակումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի տրանսպորտի վրա |lragir.am|

Սահմանափակումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի տրանսպորտի վրա |lragir.am|

lragir.am: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մանարմասներ է ներկայացրել մայիսի 18-ից հասարակական տրանսպորտի աշխատանքի վերսկսման գործընթացից: Պարոն Կարապետյան, պարետի որոշմամբ անվտանգության խիստ չափանիշներ են սահմանվել, նաև սահմանվել է, որ կանգած ուղևորներ չպետք է լինեն տրանսպորտում, ինչպե՞ս է իրականացվելու վերահսկողությունը: Հասարակական տրանսպորտից օգտվելու կարգը մանրամասն ներկայացվել է պարետատան հայտարարությունում: Ներկայում քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ նախ ձեռք բերելու այն անհրաժեշտ միջոցները, որոնք պետք են պարետատան որոշումը իրագործելու համար: Նաև քննարկում է ընթանում կառավարության գործընկերների հետ համատեղ: Իհարկե, հնարավոր է ապահովել վերահսկողությունը: Պետք է նախ ապավինել համապատասխան վերահսկող մարմինների աշխատանքին, ինչպես նաև մեր քաղաքացիների բարձր սոցիալական պատասխանատվությանը: Արդեն մտահոգություններ են հնչում, որ եթե սահմանվում է, որ հասարակական տրանսպորտում կանգնած ուղևորներ չպետք է լինեն, մարդիկ խնդրի առաջ կարող են կանգնել, կանգառներում մարդկային կուտակումներ կարող են լինել: Կարծում եմ՝ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ տրանսպորտի վիճակը, մեղմ ասած, բարվոք չէր նաև համավարակից առաջ: Այսինքն՝ մենք շատ լավ գիտենք, թե ինչ վիճակում էր մեր տրանսպորտը և գիտենք, որ քաղաքապետարանը նոր տրանպորտային ցանցի գործարկման աշխատանքի փուլում է: Եվ, այո, թաքցնելու կարիք էլ չկա, որ լրացուցիչ սահմանափակումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի տրանսպորտի վրա:
22:06 - 15 մայիսի, 2020
Քաղաքապետարանը հերքում է․ Վերելակների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգ երբևէ անվավեր չի ճանաչվել

Քաղաքապետարանը հերքում է․ Վերելակների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգ երբևէ անվավեր չի ճանաչվել

Երևանի քաղաքապետարանը հերքում է «Ժամանակ» օրաթերթի նյութը քաղաքապետարանի հայտարարած 500 վերելակի գնման մրցույթի վերաբերյալ և նշում, որ քաղաքապետարանի կողմից՝ վերելակների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգ երբևէ անվավեր չի ճանաչվել: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․«Հերքի՛ր «ֆեյքին» Այսօր «Ժամանակ» օրաթերթը կրկին ապատեղեկատվություն է տարածել քաղաքապետարանի հայտարարած 500 վերելակի գնման մրցույթի մասին։ Թերթը գրել է, թե իբր Երևանի քաղաքապետարանը անվավեր է ճանաչել վերելակների գնման մրցույթը, որում հաղթող էր ճանաչվել Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունը, և որը պետք է վերելակներ ներկրեր Թուրքիայից: Ըստ նույն ապատեղեկատվության, իբր, նոր հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել բելառուսական մի ընկերություն: Իրականությունը հետեւյալն է. Երևանի քաղաքապետարանի կողմից՝ վերելակների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգ երբևէ անվավեր չի ճանաչվել: Երևանի քաղաքապետարանը, օրենքով սահմանված կարգով, Երևանի բազմաբնակարան շենքերի թվով 500 հատ վերելակների ձեռքբերման (տեղադրումով և սպասարկմամբ) նպատակով 02.04.2020 թվականին հայտարարել է «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-20/15» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգ, որի բացումը տեղի է ունեցել 13.05.2020 թվականին և որին մասնակցում են թվով հինգ կազմակերպություններ: Մասնակիցների կողմից ներկայացված հայտերը գտնվում են գնահատման փուլում: «Ժամանակ» օրաթերթի գործընկերներին հորդորում ենք վերանայել թեմայի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը եւ համապատասխան հերքում հրապարակել: Այլապես, տպավորություն է ստեղծվում, թե թերթը զբաղված է ինչ-որ ընկերության լոբբինգով՝ փորձելով ազդել քաղաքապետարանի հայտարարած գնման ընթացակարգի արդյունքների վրա։ Տեղեկացնում ենք, որ հայտարարված մրցույթներն անց են կացվում օրենսդրությանը համապատասխան և նման հրապարակումը, ինչպես նաև այլ գործողություններ չեն կարող ազդել գնման ընթացակարգի արդյունքների վրա»։
18:39 - 15 մայիսի, 2020
Կհիմնանորոգվի Շենգավիթի մանկապատանեկան մարզական համալիրը

Կհիմնանորոգվի Շենգավիթի մանկապատանեկան մարզական համալիրը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ փուլային տարբերակով կհիմնանորոգվի Շենգավիթի մանկապատանեկան մարզական համալիրը: Այժմ նախագծանախահաշվային աշխատանքներ են: 1970-ականներին կառուցված շենքում այսօր գործում է 4 մարզադպրոց՝ համալիր մարզաձերի մանկապատանեկան, ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության, նետաձգության, սեղանի և մեծ թենիսի: Շենքը երբևէ չի հիմնանորոգվել: Վերջին մեկ տարում նորոգվել են միայն խողովակները, սանհանգույցներն ու հանդերձարանները, սպասասրահները: Այսօր առաջնահերթ նորոգման անհրաժեշտություն ունի տանիքը:«Ավելի քան 6000 քմ տարածք զբաղեցնող Երևանի ամենամեծ մարզական կենտրոնն ունի 14 մարզադահլիճ, որոնցից մեկն իր տարածքի մեծությամբ (39/41 քմ) միակն է Հայաստանում: Բացօթյա հատվածում կա չգործող 2 լողավազան: Այստեղ մարզական անվճար կրթություն է ստանում շուրջ 1200 սան: Չնայած պայմաններին՝ նրանք շարունակում են հաջողությամբ հանդես գալ Հայաստանի և միջազգային մրցաշարերում: Մարզահամալիրը նորոգումից հետո, ինչպես նախկինում, հետագայում էլ հնարավորություն կունենա ընդունել մինչև 2000 սանի»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:  
20:05 - 12 մայիսի, 2020
2020թ․ մայիսի 12-ից մայրաքաղաքի ևս 6 փողոցների՝ թվով 7 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

2020թ․ մայիսի 12-ից մայրաքաղաքի ևս 6 փողոցների՝ թվով 7 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով 2020թ․ մայիսի 12-ից մայրաքաղաքի ևս 6 փողոցների՝ թվով 7 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ Բաղրամյան պողոտա - Երզնկյան փողոց խաչմերուկում, Արշակունյաց պողոտա հ․հ․12, 15, Աճառյան փողոց՝ քարի մոտ, Լենինգրադյան փողոց հ․10, Թբիլիսյան խճուղի հ․73/2, Զ․Քանաքեռցու փողոց հ․հ․63, 65 և Զ․Քանաքեռցու փողոց՝ հ․117։ Նշված հետիոտնային անցումներում տեղակայվել են «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցներ։ Այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։
12:56 - 12 մայիսի, 2020
Սարալանջի կանաչապատման վերաբերյալ քաղաքապետարանի հակասական հայտարարությունները
 |fip.am|

Սարալանջի կանաչապատման վերաբերյալ քաղաքապետարանի հակասական հայտարարությունները |fip.am|

fip.am: Մոտ մեկ տարի առաջ՝ 2019-ի մարտի վերջին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտարարելով, որ սկսում են կանաչապատել Սարալանջի տարածքը։ Մարությանը, մասնավորապես, գրել էր․ «Այս տարի սկսում ենք Սարալանջի կանաչապատումը: Ընդամենը մեկ-երկու տարուց մեր քաղաքում ավելի քիչ փոշի ու ավելի շատ կանաչ տարածք կլինի»։ Նույնաբովանդակ գրառում էր կատարել նաև քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ քաղաքապետարանը սկսում է Սարալանջի համայնքապատկան հողերի կանաչապատումը։  Այս տարվա մարտի 21-ին Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ցույց տվեց, որ Սարալանջի տարածքում սկսել են կաթիլային ոռոգման համակարգի անցկացման աշխատանքները։ Վերջին օրերին լրատվականները ևս ակտիվորեն լուսաբանում են ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները։ «Փաստերի ստուգման հարթակը» ևս հարցմամբ դիմել էր քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչ փուլում են կանաչապատման աշխատանքները, որոնք նախատեսված էին սկսել այս տարվա գարնանը։ Հարցմանն ի պատասխան, սակայն, Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության վարչությունից հայտնեցին, որ «Սարալանջի հատվածում գարնանը պետք է իրականացվեին ոչ թե կանաչապատման, այլ տարածքի ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ, որոնք էլ ընթանում են հաստատված ժամանակացույցի համապատասխան»։ Fip.am-ը որոշել է գնալ քաղաքապետարանից ստացած պատասխանի հետքերով և ներկայացնել Սարալանջի տարածքի կանաչապատման վերաբերյալ քաղաքապետարանի՝ մինչ այս արված հայտարարությունները։ Նախորդ տարվա ընթացքում աշխատանքների իրականացումը հետաձգելու մասին  Քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը նախորդ տարվա հունիսին հայտարարել էր․ «Հիմա նախագծում ենք Սարալանջի հատվածը, մոտակա շաբաթներին մրցույթ կհայտարարվի, որպեսզի այնտեղ ունենանք ոռոգման  կաթիլային ցանց, որտեղ ծառատունկ կիրականացնենք աշնանը»:  Իսկ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը թեմայի վերաբերյալ գրառմամբ հանդես էր եկել նաև սեպտեմբերին՝ նշելով, որ Սարալանջի տարածքում կանաչապատում իրականացնելը բարդ և ժամանակատար գործընթաց է։ Եվ մարտին՝ քաղաքապետի արված հայտարարությունից հետո, ըստ խոսնակի, կայացել էր ոռոգման համակարգի նախագծման աշխատանքների համար հայտարարված մրցույթը, իսկ նախագծման աշխատանքները ավարտական փուլում են։ «Այնուհետև մրցույթ կհայտարարվի բուն կաթիլային համակարգն իր կոմպոնենտներով հանդերձ անցկացնելու, կանաչապատումը իրականացնելու համար: Սրանք ևս, հասկանալի է, որոշակի ժամանակ կպահանջեն: Ի սկզբանե մենք նախատեսել էինք, որ բուն կանաչապատումը, ծառատունկը կլինի կա՛մ այս տարվա աշնան վերջին, կա՛մ հաջորդ տարվա գարնանը: Տեղեկացնում եմ, որ այս հարցում ոչինչ չի փոխվել և տարվա վերջին կամ հաջորդ տարվա գարնանը կսկսվի բուն կանաչապատման գործընթացը Սարալանջի հատվածում»,- գրել էր Կարապետյանը: Կանաչապատման աշխատանքների մասին հիշատակումներ՝ պաշտոնական փաստաթղթերում Երևան քաղաքի զարգացման 2019 թվականի ծրագրում Սարալանջի տարածքի կանաչապատման  ծրագրի մասին առկա է միայն մեկ նշում՝ «Փարոսի անտառ և Սարալանջ փողոցի հարակից տարածքներում համապատասխան ֆինանսավորման պայմաններում կենթարկվեն վերակառուցման գործող ոռոգման համակարգերը, կիրականացվի դարավանդավորում, կկառուցվեն այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ և կիրականացվի անտառվերականգման մեծ ծրագիր»։ Իսկ զարգացման հնգամյա՝ 2019-2023 թթ․ պլանում ասվում է, որ «ավարտված են Սարալանջի, Նուբարաշենի և Սիլիկյանի անտառպաշտպանիչ տարածքների հիմնման նախագծանախահաշվային աշխատանքները»։ Երևանի զարգացման այս տարվա ծրագրում Սարալանջի կանաչապատման վերաբերյալ առկա են որոշակի մանրամասներ, սակայն աշխատանքների իրականացման ժամկետների վերաբերյալ միակ նշումն այն է, որ աշխատանքները կիրականացվեն 2020 թվականի ընթացքում։ Ինչ աշխատանքներ են իրականացվել Այս օրերին Սարալանջի տարածքում իրականացվում են ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ։ Լրատվականներից մեկը նշում է, որ ծառատունկը կմեկնարկի աշնանը։ Ոռոգման ցանցի նախագծահաշվարկային աշխատանքների իրականացման համար մրցույթ հայտարարվել էր նախորդ տարվա հուլիսին։ Հաղթող մասնակցի՝ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի հետ պայմանագիրը կնքվել է օգոստոսին։   2019-ի դեկտեմբերին քաղաքապետարանը հայտարարել էր մրցույթ՝ նաև անտառապաշտպանիչ գոտու ստեղծման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման համար։ Գնումների համակարգի կայքում, սակայն, մրցույթի վերաբերյալ այլ տեղեկություններ՝ հրավերից բացի, առկա չեն։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Երևանի քաղաքապետարանը, թեպետ մեկնարկել է Սարալանջի տարածքի ոռոգման համակարգի աշխատանքները, սակայն խոստումները, թե կանաչապատման աշխատանքները կիրականացվեն մինչև 2020 թ․ գարուն, մնացել են անկատար։ Անի Ավետիսյան
21:27 - 11 մայիսի, 2020