Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով 2020թ․ մայիսի 12-ից մայրաքաղաքի ևս 6 փողոցների՝ թվով 7 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․
Նշված հետիոտնային անցումներում տեղակայվել են «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցներ։ Այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։
comment.count (0)