Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

«Քայլ ենք անում, որ անորակ օղիները շուկայից դուրս գան. Նիկոլ Փաշինյան

«Քայլ ենք անում, որ անորակ օղիները շուկայից դուրս գան. Նիկոլ Փաշինյան

Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունների արդյունքում մենք մեր գյուղացիներին հնարավորություն ենք տալիս տնայնագործական ալկոհոլային խմիչքների օրինական առեւտուր ծավալել եւ դրա շրջանակներում լինել պաշտպանված: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մի կողմից քայլ ենք անում, որ անորակ օղիները շրջանառությունից դուրս գան, էն որ բաժակը բարձրացնում են, տնեցիքին հաջող անում, նոր խմում: Մյուս կողմից ուզում ենք, որ այդ բացը լրացվի տնայնագործական ալկոհոլային խմիչքներով, որոնց նկատմամբ որոշակի որակի չափանիշներ պետք է գործեն: Մենք հնարավորություն ենք ստեղծում, որ տնայնագործական պայմաններում արտադրված օղին հայտնվի օրինական առեւտրի ցանցում ու խանութներում»,-ընդգծեց Փաշինյանը:   ՀՀ կառավարություն
13:34 - 07 մարտի, 2019
Կրճատումները լինելու են էվոլյուցիոն տրամաբանությամբ և յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու․ Նիկոլ Փաշինյան

Կրճատումները լինելու են էվոլյուցիոն տրամաբանությամբ և յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու․ Նիկոլ Փաշինյան

Անդրադառնալով Սփյուռքի նախարարության՝ վարչապետի աշխատակազմին միանալու որոշմանը, Նիկլոլ Փաշինյանը ասաց ,—«Մեր հիմնական խնդիրը պետական կառավարման և Սփյուռքի հետ հարաբերությունների արդյունավետությունը բարձրացնելն է, քանի որ այսօր երկու ուղղությամբ խոցեր և պրոբլեմներ ենք տեսնում: Բայց այս ուղղությամբ գնալու ենք հավասարակշռված, հանդարտ գործընթացով, կադրային ջարդ չենք իրականացնելու, կոնսոլիդացվելու են նախարարության աշխատակիցները: Այո, կրճատումներ լինելու են, բայց էվոլյուցիոն տրամաբանությամբ են լինելու, և յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու, և մաքսիմալ օբյեկտիվ պետք է տեղի ունենա մարդկանց աշխատանքի գնահատումը՝ առանց հարակից պրոցեսների։ Վարչապետը նշեց, որ կրճատումների խնդիրը չեն կարող լուծել փակ աչքերով․ «Պետք է վերանայել ընդհանրապես սեփական աշխատանքի որակը, սեփական վարչության բաժնի աշխատանքի որակը, և մենք առաջիկայում նաև ոչ պոպուլյար խնդիր պետք է լուծենք, որ պետական կառավարման համակարգում աշխատեն բարձր որակավորված կադրեր սրանից բխող հետևանքներով: Այսօր ունենք իրավիճակ, որ պետական կառավարման համակարգը մեծ հաշվով գրավիչ չէ բարձր որակավորումների համար, և բարձր պարգևավճարների սկանդալը ծագում է հենց այստեղից, որևէ այլ տեղ պրոբլեմ չկա»։ «Լավ է, որ այդ պարգևավճարների սկանդալը ծագել է, որովհետև դա շատ կարևոր առիթ է շատ կարևոր խոսակցություն ունենալու համար, թե ովքեր են պետական ծառայողները, ինչ որակավորումներ ունեն: Ես կոչ եմ անում բոլորին այս բոլոր թեմանեը մաքսիմալ բաց և թափանցիկ քննարկել, բայց նաև համբերատար քննարկել»: Նա հավելեց, որ այս գործընթացը չի կարող առաջ գնալ առանց հանրային համաձայնության:  «Կառավարման համակարգն այնպիսին պետք է լինի, որ խնդիրներ լուծի, հետևաբար պետք է աշխատեն առաջատար մասնագետներ և հարիր աշխատավարձ ստանան, բայց դա չի կարող լինել միանգամից, այլ փուլային»,-ասաց նա և նշեց, որ այս պրոցեսի արդյունքում պետք է մնան լավագույնները: ՀՀ կառավարություն
09:01 - 07 մարտի, 2019
«Հայաստանում բռնապետական հասարակարգի հեռանկարը որևէ շանս չունի». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանում բռնապետական հասարակարգի հեռանկարը որևէ շանս չունի». Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ավտորիտար կառավարման կամ բռնապետական հասարակարգի հեռանկարը որևէ շանս չունի: Այդ մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Euronews-ին տված հարցազրույցում: Ծառայության թղթակից Անդրեյ Բեկետովի այն հարցին, թե, հաշվի առնելով ՀՀ վարչապետի ներկայի վարկանիշը երկրում, արդյոք հնարավոր է, որ վարչապետ Փաշինյանը պարբերաբար վերընտրվի և հայերի ներկայի սերունդը ճանաչի միայն մեկ ազգային առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Եթե ինձ ընտրեն ազատ ու ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով՝ դա նորմալ է: Սակայն եթե Հայաստանում առաջ գա ավտորիտար կառավարման ու բռնապետական կարգի վտանգ, ապա դա որևէ շանս չի ունենա: Ժողովրդավարությունը բխում է մեր ժողովրդից ու մեր ազգային արժեքներից»: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ կառավարման ժողովրդավարական համակարգն իրենից ենթադրում է ցանկացած գործընթացում հնարավորինս շատ թվով մարդկանց ներառում: «Մեզ մոտ Հայաստանում կառավարման ու փոփոխությունների ավտորիտար համակարգ չէ: Ժողովրդավարական համակարգի համար կարևոր է ներառել ավելի ու ավելի շատ մարդկանց ցանկացած գործընթացում՝ քաղաքական, տնտեսական և այլն», - նշել է Հայաստանի ղեկավարը։ tert.am
07:43 - 07 մարտի, 2019
Մարդասիրական կողմը Հալեպում մեր առաքելության միակ նպատակն է․ Նիկոլ Փաշինյան |news.am|

Մարդասիրական կողմը Հալեպում մեր առաքելության միակ նպատակն է․ Նիկոլ Փաշինյան |news.am|

Սկզբում պետք է անել այն, ինչի համար մենք գնացել ենք այնտեղ. շատ կարեւոր է, որ մեր բժիշկները ակտիվ աշխատեն, նրանք արդեն բազմաթիվ փոքր վիրահատություններ են կատարել, շատ մարդկանց են օգնել: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե նախատեսվում է արդյոք Սիրիայում հայկական մարդասիրական նախագծի ընդլայնում:  «Մարդասիրական կողմը մեզ համար շատ կարեւոր է եւ այն Հալեպում մեր առաքելության միակ նպատակն է: Ես այս առաքելությունը բարեհաջող կհամարեմ, եթե պարզվի, որ մեր ներկայացուցիչները օգնել են այն մարդկանց ժառանգներին, որոնք մազապուրծ են եղել Օսմանյան կայսրության կոտորածից: Սա մեզ համար պատմա-մարդասիրական առաքելություն է եւ մենք պարզապես ցանկանում ենք մեր պարտքը վերադարձնել Սիրիայի բարեկամական, եղբայրական ժողովրդին: Ականազերծման գործընթացը ես այսպես եմ պատկերացնում՝ մեր մարդիկ պետք է անվտանգ տարածք բացեն, որպեսզի սիրիացի երեխաները կարողանան հանգիստ խաղալ, մեր բժիշկները պետք է բուժեն մարդկանց եւ այլն: Այսինքն սա եւ ուղիղ եւ փոխաբերական իմաստով մարդասիրական առաքելություն է»,- նշեց Փաշինյանը: news.am
12:51 - 06 մարտի, 2019
ԵՄ-ի հետ հարաբերություններում թափանցիկ ենք ռուս գործընկերների համար․ Փաշինյանը՝ «ՏԱՍՍ»-ին |24news.am|

ԵՄ-ի հետ հարաբերություններում թափանցիկ ենք ռուս գործընկերների համար․ Փաշինյանը՝ «ՏԱՍՍ»-ին |24news.am|

Բրյուսել այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հարցազրույց է տվել՝ նշելով, որ իր այցն ունի կոնկրետ նպատակ, և դա Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարումն է։  «Մենք այս գործընթացում բացարձակ թափանցիկ ենք մեր ռուսաստանյան գործընկերների համար», – ասել է Փաշինյանը, ապա տեղեկացրել, որ Եվրամիությունը որևէ աշխարհաքաղաքական պայման չի դնում Հայաստանի առաջ այս բարեփոխումների իրականացման համար։     «Անցած տարի Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, եւ մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի Ռուսաստանում հասարակության բոլոր շերտերը ճիշտ հասկանան նրա էությունը, նրա պատճառները», - ասել էՆիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է հայ-ռուսական բանակցությունների հիմնական օրակարգն այսօր։  «Ցավոք, մինչեւ հիմա շատ փորձագիտական շրջանակներ Ռուսաստանում փորձում են Հայաստանում տեղի ունեցածը ներկայացնել որպես այսպես կոչված գունավոր հեղափոխությունների շարքի իրադարձություն։ Բայց մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի մեր ռուս բարեկամները եւ գործընկերները հասկանան, որ տեղի ունեցածը ոչ մի աշխարհաքաղաքական համատեքստ չունի, եւ ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել գործընթացում։ Դա ազգային արժանապատվության հարց է, եւ իմ անձնական արժանապատվության հարցը։ Նման մեկնաբանությունը, թե ինչ-որ մեկը հայ ժողովրդին օգտագործել է իր աշխարհաքաղաքական նպատակներով, վիրավորական է մեզ համար։  Հայաստանը անկախ երկիր է, անկախ ազգ՝ արժանապատվության բարձր զգացումով»,- նշել է վարչապետը, ապա հավելել, որ կարեւոր է հուսալի գործընկերներ լինելը.«Մենք կլինենք հուսալի գործընկեր բոլորի համար, ում մենք համարում ենք մեր հուսալի գործընկերը, սրանում որեւէ կասկած լինել չի կարող։ Իսկ նրանց, որոնք հուսալի չեն, մենք պետք է գնահատենք՝ արդյոք պե՞տք է նրանց մեր գործընկերը համարենք»,-ասել է Փաշինյանը։ 24news.am
12:47 - 06 մարտի, 2019
Հայաստանի քաղաքացիներն անհամբերությամբ սպասում են դեպի ԵՄ ազատ ճանապարհորդելու հնարավորությանը. Փաշինյանը՝ Տուսկին |lragir.am|

Հայաստանի քաղաքացիներն անհամբերությամբ սպասում են դեպի ԵՄ ազատ ճանապարհորդելու հնարավորությանը. Փաշինյանը՝ Տուսկին |lragir.am|

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը կարևորագույն գործիք է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման համար: Մենք համակարծիք ենք, որ բոլոր անդամ պետությունների կողմից համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումն էական նշանակություն ունի և թույլ կտա լիարժեքորեն օգտվել այս փաստաթղթով նախատեսված բոլոր հնարավորություններից, որոնք ժամանակավորապես կիրառվում են 2018 թվականի հունիսից: Այս համատեքստում, մենք քննարկեցինք վավերացման գործընթացի արագացման ուղիները»,- հանդիպումից հետո իր հայտարարության ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ իրենք երկուստեք համաձայնել են, որ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը բխում է CEPA-ով ստանձնած փոխադարձ պարտավորություններից, ինչպես նաև Արևելյան գործընկերության գագաթաժողովներում արված համապատասխան հայտարարություններից: «Հայաստանի քաղաքացիներն անհամբերությամբ սպասում են մոտ ապագայում դեպի Եվրամիություն ազատ ճանապարհորդելու հնարավորությանը: Մենք հուսով ենք, որ այս հարցում քաղաքական որոշում կարձանագրվի, քանի որ դա շոշափելի արդյունք կլինի մեր քաղաքացիների համար ու առավել տեսանելի կդարձնի մեր գործընկերությանը»,- ասաց ՀՀ վարչապետը: Ըստ նրա՝ նախագահ Տուսկի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության առաջիկա 10-րդ տարեդարձին: «Ես վերահաստատեցի Արևելյան գործընկերության 10-ամյակի համատեղ նախապատրաստական աշխատանքներում ակտիվորեն ներգրավվելու մեր պատրաստակամությունը»,- ասաց նա: lragir.am
13:48 - 05 մարտի, 2019
ԵՄ-ի հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որեւէ դավադրություն․ Նիկոլ Փաշինյան

ԵՄ-ի հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որեւէ դավադրություն․ Նիկոլ Փաշինյան

Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո ներկաների հարցերին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը նշել է․- «Եվրոպական միությունը Հայաստանի առաջ աշխարհաքաղաքական կողմնորոշման հարց չի դնում: Եվրամիության հետ մեր համագործակցության օրակարգն ամբողջությամբ միտված է բարեփոխումների իրականացմանը: Անշուշտ, Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ մենք շարունակում ենք մնալ ռազմավարական գործընկերներ, և ես կարծում եմ, որ հակասություններ չկան և չեն կարող լինել Ռուսաստանի և Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում: Դրանք թափանցիկ են, և ես կարևոր եմ համարում ընդծել, որ Եվրամիության հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որևէ դավադրություն, ճիշտ այնպես, ինչպես չկա դավադրություն Եվրոպական միության նկատմամբ` Ռուսաստանի հետ մեր շարունակական հարաբերություններում:        Մեզ համար չափազանց կարևոր է համագործակցությունն էներգետիկայի բնագավառում, և մենք մտադիր ենք զարգացնել այն Ռուսաստանի և Իրանի հետ: Օրեր առաջ ես այցելեցի Իրան, և մենք քննարկեցինք էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացման հնարավորությունները»:  Ինչ վերաբերում է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին և տնտեսական փոփոխություններին, Հայաստանի վարչապետն ընդգծել է` այս համատեքստում կառավարության գաղափարախոսությունը մնում է նույնը: «Դրա հիմքում մարդկանց քաջալերելն է, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր կատարեն իրենց ապագան որոշելու ուղղությամբ: Քաղաքական հեղափոխությունից հետո մենք հորդորում և խրախուսում ենք մարդկանց, որպեսզի նրանք տնտեսական ակտիվ գործունեություն ծավալեն: Հեղափոխությունից առաջ մենք ունեինք մենաշնորհներ և օլիգարխիա, որոնք սահմանափակում էին տնտեսական գործունեության հնարավորությունները մեր երկրում: Հիմա մենք բացում ենք դաշտը՝ հավասար պայմաններ ստեղծելով բոլոր խաղացողների համար: Կարևոր է, որ մենք բարեփոխում ենք մեր հարկային օրենսդրությունը ի նպաստ փոքր և միջին բիզնեսի: Եվ մենք փորձելու ենք ստեղծել տնտեսական գործունեության նոր դաշտ՝ միկրոբիզնես, որտեղ մարդիկ ազատ կլինեն հարկերից: Մենք պատրաստվում ենք նաև կատարել օրենսդրական փոփոխություններ ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով: Դրան զուգահեռ զարգացնելու ենք ենթակառուցվածքները, ինչի համար մեզ անհրաժեշտ է տեխնիկական և ֆինանսական օժանդակություն ստանալ նաև  Եվրամիությունից: Կրկին անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մենք պետք է էլ ավելի հզորացնենք ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում: Կցանկանայի հատուկ շեշտել, որ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունն այլևս անշրջելի են Հայաստանում, և նախկին կոռումպացված համակարգը չի կարող վերադառնալ», - եզրափակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ կառավարություն
10:07 - 05 մարտի, 2019
Մենք նախնական խոսել ենք, որ պետք է հանդիպում ունենանք Ադրբեջանի նախագահի հետ. Նիկոլ Փաշինյան

Մենք նախնական խոսել ենք, որ պետք է հանդիպում ունենանք Ադրբեջանի նախագահի հետ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը շարունակելու է հետապնդել Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Հայաստանի կառավարության առաջնային խնդիրներից մեկը բանակցային գործընթացում Ղարաբաղի սուբյեկտության բարձրացումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եվ առաջիկայում էլ մենք նախնական խոսել ենք, որ պետք է հանդիպում ունենանք Ադրբեջանի նախագահի հետ: Դա, ըստ էության, լինելու է առանց օրակարգի հանդիպում, բայց այդ հանդիպման կարևոր ուղենիշներից մեկը լինելու է բանակցային ֆորմատի քննարկումը, ինչը նշանակում է՝ քանի դեռ մենք այս ֆորմատի վերաբերյալ համաձայնություն ձեռք չենք բերել, այս շփումները, քննարկումները պաշտոնական բանակցություններ համարել չի կարելի: Ես ասել եմ, որ հանդես եմ գալիս և խոսում եմ Հայաստանի անունից, որովհետև Հայաստանի վարչապետն եմ, և ես չեմ խոսում Արցախի անունից, որովհետև Արցախի Հանրապետությունն ունի իր իշխանությունը, իր նախագահը իր կառավարությունը, և բանակցային գործընթացում Արցախի անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը: Սա շատ կարևոր է, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը բանակցային գործընթացում սուբյեկտության նոր մակարդակ ունենա»,- ասել է Փաշինյանը:
10:07 - 28 փետրվարի, 2019
Կազմակերպիչը Հայաստանն է․ Պեսկովը՝ ՀԱՊԿ ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի մասին
 |hetq.am|

Կազմակերպիչը Հայաստանն է․ Պեսկովը՝ ՀԱՊԿ ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի մասին |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը դեռևս տեղեկություն չունի Ղազախստանում առկա իրավիճակի շուրջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների առաջնորդների առցանց գագաթնաժողովի ժամկետների վերաբերյալ։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։  «Դեռևս՝ ոչ։ Կազմակերպիչը Հայաստանն է»,- նշել է նա՝ պատասխանելով գործակալության լրագրողի հարցին։ Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանում առկա իրավիճակը հեռախոսով քննարկել էր այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Ղազախստանի առաջնորդը նշել էր, որ մտադիր է հանդես գալ առաջիկա օրերին Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց հանդիպման իրականացման նախաձեռնությամբ։ Պուտինը իր աջակցությունն էր հայտնել այդ առաջարկին։  Շարունակությունը՝ hetq.am կայքում
00:00 - 01 հունվարի, 0001