hetq.am: Ռուսաստանը դեռևս տեղեկություն չունի Ղազախստանում առկա իրավիճակի շուրջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների առաջնորդների առցանց գագաթնաժողովի ժամկետների վերաբերյալ։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռևս՝ ոչ։ Կազմակերպիչը Հայաստանն է»,- նշել է նա՝ պատասխանելով գործակալության լրագրողի հարցին։
Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանում առկա իրավիճակը հեռախոսով քննարկել էր այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Ղազախստանի առաջնորդը նշել էր, որ մտադիր է հանդես գալ առաջիկա օրերին Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց հանդիպման իրականացման նախաձեռնությամբ։ Պուտինը իր աջակցությունն էր հայտնել այդ առաջարկին։
Շարունակությունը՝ hetq.am կայքում
comment.count (0)