Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Բեռնատարների վարորդները հատել են իրանահայկական պետական սահմանը

Բեռնատարների վարորդները հատել են իրանահայկական պետական սահմանը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգ են ներկայացրել քաղաքացիներ և խնդրել Պաշտպանի աջակցությունը բեռնատարներով Իրանից Հայաստան պետական սահմանը հատելու հարցում։ Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։Ըստ ահազանգի՝ մի շարք բեռնատարներ վարորդներով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Հայաստանի Հանրապետության սահմանագծի մոտ և 3-4 օր է չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ 300-ից ավելի բեռնատար մեքենաների հերթեր են գոյացել: Քաղաքացիները հավելել են, որ իրանական կողմի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ հայկական կողմը չի ընդունում բեռնատար մեքենաներ, սակայն իրենց պնդմամբ գիշերային ժամերին թույլատրում են իրանական համարանիշներով մեքենաներին մուտք գործել ՀՀ տարածք:ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խնդիրը ներկայացրել է Պարետատան իրավասու ներկայացուցչին, քննարկվել են հարցի լուծման ուղղությունները։ Համագործակցության արդյունքում մի շարք վարորդներ բեռնատար մեքենաներով հնարավորություն են ստացել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։  
12:37 - 18 մայիսի, 2020
COVID-19.ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցել է 1,5 միլիոնը |armenpress.am|

COVID-19.ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցել է 1,5 միլիոնը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 805 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 316 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 860 հազար 036 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 527 հազար 664 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 90 հազար 978 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում  հայտնված Ռուսաստանում կա 281 հազար 752 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 631: Երրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 277 հազար 719 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 650: Վարակվածների թվով Իսպանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 243 հազար 695 է, մահացածներինը՝ 34 հազար 636: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիային շրջանցած Բրազիլիան է, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 241 հազար 080 է: Վարակից մահացել է 16 հազար 122 մարդ։ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 225 հազար 435, մահերինը՝ 31 հազար 908: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը կազմում է 179 հազար 569 է, մահացածներինը՝ 28 հազար 108: Գերմանիայում 176 հազար 651 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 049 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 149 հազար 435-ի, մահացածներինը՝ 4 հազար 140-ի: Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 120 հազար 198-ի: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 988 մարդ: Վարակվածաների թվով Իրանին հաջորդում է Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Վարակվածության ընդհանուր ցուցանիշով Չինաստանն առանձնանում է 82 հազար 954 ընդհանուր, 7 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 695-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 32 հազար 604, մահերինը՝ 15: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 23 հազար 358 է, մահացածներինը՝ 220: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 14 հազար 850-ի, մահացածներինը՝ 112-ի: Եգիպտոսում 12 հազար 229 հաստատված դեպք կա, մահացել է 630 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 404 վարակվածության, 123 մահվան դեպքով: Լիբանանում կա 911 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:27 - 18 մայիսի, 2020
COVID-19. Վարակի հետևանքով աշխարհում 304 հազարից ավելի մարդ մահացել է |armenpress.am|

COVID-19. Վարակի հետևանքով աշխարհում 304 հազարից ավելի մարդ մահացել է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 555 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 304 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 722 հազար 232 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 458 հազար 243 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 86 հազար 942 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 274 հազար 367 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 459: Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 262 հազար 843 ընդհանուր թվով: Մեկ օրում 10 հազարից ավելի վարակի նոր դեպք է գրանցվել: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 418 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 233 հազար 151 է, մահացածներինը՝ 33 հազար 614: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 223 հազար 096 է: Վարակից մահացել է 31 հազար 368 մարդ։ Իտալիային հաջորդում է Ֆրանսիային ևս շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը կազմում է 204 հազար 795, մահացածներինը՝ 14 հազար 058: Բրազիլիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 178 հազար 870 հաստատված դեպք, մահացել է 27 հազար 425 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Գերմանիան է 174 հազար 975 հաստատված դեպքով: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 7 հազար 928 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 144 հազար 749-ի, մահացածներինը՝ 4 հազար 007-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 116 հազար 635-ի: Վերջին մեկ օրում վարակի 2 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 902 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 933 ընդհանուր, 4 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 671-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 28 հազար 272, մահերինը՝ 14: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 21 հազար 084 է, մահացածներինը՝ 208: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 12 հազար 860    -ի, մահացածներինը՝ 96-ի: Եգիպտոսում 10 հազար 829 հաստատված դեպք կա, մահացել է 571 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 143 վարակվածության, 115 մահվան դեպքով: Լիբանանում կա 891 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 48-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
17:24 - 15 մայիսի, 2020
COVID-19. Չինաստանում գրանցվել վարակի 4 նոր դեպք |armenpress.am|

COVID-19. Չինաստանում գրանցվել վարակի 4 նոր դեպք |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 527 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 303 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 705 հազար 815 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 457 հազար 593 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 86 հազար 912 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 272 հազար 646 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 321: Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 252 հազար 245 ընդհանուր թվով: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 305 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 233 հազար 151 է, մահացածներինը՝ 33 հազար 614: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 223 հազար 096 է: Վարակից մահացել է 31 հազար 368 մարդ։ Իտալիային հաջորդում է Ֆրանսիային ևս շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը կազմում է 203 հազար 165, մահացածներինը՝ 13 հազար 999: Բրազիլիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 178 հազար 870 հաստատված դեպք, մահացել է 27 հազար 425 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Գերմանիան է 174 հազար 975 հաստատված դեպքով: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 7 հազար 928 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 144 հազար 749-ի, մահացածներինը՝ 4 հազար 007-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 114 հազար 533 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 854 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 933 ընդհանուր, 4 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 667-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 28 հազար 272, մահերինը՝ 14: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 21 հազար 084 է, մահացածներինը՝ 208: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 11 հազար 975-ի, մահացածներինը՝ 88-ի: Եգիպտոսում 10 հազար 829 հաստատված դեպք կա, մահացել է 571 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 143 վարակվածության, 115 մահվան դեպքով: Լիբանանում կա 886 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 48-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:09 - 15 մայիսի, 2020
COVID-19. Չինաստանում գրանցվել է վարակի ընդամենը 3 նոր դեպք |armenpress.am|

COVID-19. Չինաստանում գրանցվել է վարակի ընդամենը 3 նոր դեպք |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 429 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 298 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 659 հազար 873 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 430 հազար 348 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 85 հազար 197 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 271 հազար 095 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 104:  Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 242 հազար 271 ընդհանուր թվով: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 212 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 229 հազար 705 է, մահացածներինը՝ 33 հազար 186: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո:  Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 222 հազար 104 է: Վարակից մահացել է 31 հազար 106 մարդ։  Իտալիային հաջորդում է Ֆրանսիային ևս շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը կազմում է 190 հազար 137, մահացածներինը՝ 13 հազար 240:  Բրազիլիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 178 հազար 060 հաստատված դեպք, մահացել է 27 հազար 074 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Գերմանիան է 174 հազար 098 հաստատված դեպքով: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 7 հազար 861 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 143 հազար 114-ի, մահացածներինը՝ 3 հազար 952-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 112 հազար 725 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 783 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 929 ընդհանուր, 3 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 647-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 26 հազար 539, մահերինը՝ 14: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 20 հազար 386 է, մահացածներինը՝ 206: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 11 հազար 028-ի, մահացածներինը՝ 82-ի: Եգիպտոսում 10 հազար 431 հաստատված դեպք կա, մահացել է 556 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 032 վարակվածության, 115 մահվան դեպքով: Լիբանանում կա 878 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 48-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:21 - 14 մայիսի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 4 մլն 368 հազարից |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 4 մլն 368 հազարից |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 368 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 293 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 619 հազար 949 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 408 հազար 823 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 83 հազար 455 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 271 հազար 095 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 104:  Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 242 հազար 271 ընդհանուր թվով: Վերջին մեկ օրում 10 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 212 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 226 հազար 463 է, մահացածներինը՝ 32 հազար 692: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո:  Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 221 հազար 216 է: Վարակից մահացել է 30 հազար 911 մարդ։  Ֆրանսիայում գրանցվել է 178 հազար 225 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 991 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում է հայտնվել Բրազիլիան, որը շրջանցեց Գերմանիային: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 178 հազար 214 է, մահացածներինը՝ 12 հազար 461: Գերմանիայում 173 հազար 504 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 775 է: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 141 հազար 475-ի, մահացածներինը՝ 3 հազար 894-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 112 հազար 725 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 783 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 926 ընդհանուր, 7 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 647-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 26 հազար 539 մահերինը՝ 14-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 19 հազար 661 է, մահացածներինը՝ 203: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 11 հազար 028-ի, մահացածներինը՝ 82-ի: Եգիպտոսում 10 հազար 093 հաստատված դեպք կա, մահացել է 544 մարդ: Իրաքում գրանցվել է 2 հազար 913 վարակվածության, 112 մահվան դեպքով: Լիբանանում կա 878 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 47-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
17:54 - 13 մայիսի, 2020
Բուժաշխատողները կյանքի ու մահվան պայքար են մղում, մինչդեռ Իրանի կառավարությունը անտեսում է կորոնավիրուսով պայմանավորված խնդիրները

Բուժաշխատողները կյանքի ու մահվան պայքար են մղում, մինչդեռ Իրանի կառավարությունը անտեսում է կորոնավիրուսով պայմանավորված խնդիրները

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես են Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը և հոգևոր առաջնորդները երկրում կորոնավիրուսային վարակի բռնկման սկզբնական շրջանում անտեսել վարակը և թաքցրել իրական թվերը։ Ներկայացնում ենք Associated Press-ի հոդվածը։   Բուժաշխատողները համարվում են հերոսներ, իսկ նրանց մահացած գործընկերները՝ նահապատկներ։ Սակայն Իրանում կորոնավիրուսային վարակի աճող թվերի դեմ պայքարող բժիշկների ու բուժքույրերի համար այսպիսի պարգևները հնչում են որպես դատարկ խոսքեր։ Չնայած ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Իրանը պատրաստ չէր դիմակայելու արագորեն տարածվող վարակին, բուժաշխատողների մի մասն ասում է, որ վարակի տարածման մեղավորները երկրի կառավարությունը և հոգևոր առաջնորդներն են, որոնք թաքցրել են վիրուսի տարածման արագությունն ու ուժգնությունը։ Իրանի բուժաշխատողներն ասում են, որ իրենք մնացել էին անպաշտպան վարակի առջև։ Արդյունքում Իրանում բազմաթիվ բժիշկներ ու բուժքույրեր դարձան կորոնավիրուսի զոհ։ Կորոնավիրուսի առաջին պաշտոնական դեպքին հետևող 90 օրերի ընթացքում օրական առնվազն մեկ բուժաշխատող էր մահանում, տասնյակները վարակվում էին։ «Մենք արագորեն սլանում ենք դեպի կործանում», - ասել է սպահանցի մի երիտասարդ բժիշկ, որը անցկացնում է համապատասխան ախտանշաններ ունեցող հիվանդների զննում մինչև նրանց հիվանդանոց ուղղորդելը։ Գաղտնիք չէ, որ Իրանը մեծապես տուժել է կորոնավիրուսից։ Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրում մոտավորապես 100 000 մարդ է վարակվել, 6 500-ը՝ մահացել։ Սակայն Իրանի մեջլիսին կից փորձագետների տվյալների համաձայն՝ իրական թվերը կարող են 8-10 անգամ ավելի լինել՝ Իրանը դարձնելով աշխարհում վարակակիրների թվով առաջիններից մեկը։ Նրանց հաշվետվության մեջ ասվում է, որ մահացած մարդկանց թիվը կարող է առողջապահության նախարարության պաշտոնական թվերից 80 տոկոսով ավելի լինել՝ կազմելով շուրջ 11 700։ Ըստ պաշտոնական վերջին տվյալների՝ Իրանի ողջ տարածքում նկատվում է վարակվածների ու մահացածների թվերի նազում, սակայն, միևնույն ժամանակ, ամբողջ երկրում ընդլայնվում են գերեզմանատների տարածքները։ Օրինակ, Թեհրանի քաղաքային իշխանությունները նշում են, որ ամենամեծ գերեզմանատանը՝ Բեհեշթ է-Զահրայում, ստիպված են եղել մոտ 10 000 նոր գերեզմանատեղ ավելացվել։ Associated Press-ի լրագրողը, որը բնակվում է Կահիրեում, հարցազրույցներ է անկացրել Իրանի ավելի քան 30 բուժաշխատողի հետ, ուսումնասիրել տարբեր հարթակներում  բժիշկների հաղորդակցությունները և այլ փաստաթղթեր։ Այս համապարփակ ուսումնասիրությունը բացահայտել է բազմաթիվ, մինչ այդ անհայտ փաստեր՝ ցույց տալով Իրանի իշխանությունների անհամապատասխան ու անկազմակերպ արձագանքը կորոնավիրուսին։ Վարակի սկզբնական փուլում բուժաշխատողներն ունեին սահմանափակ թվով սարքավորումներ։ Նրանցից մի քանիսն ամեն երեկո տանը՝ խոհանոցային ջեռոցներում, լվանում կամ ախտահանում էին իրենց ձեռնոցներն ու դիմակները։ Ոմանք աշխատանքի ժամանակ փաթաթվում էին խանութներից գնված պլաստիկե տոպրակներով։ Սակայն ձեռագործ պաշտպանիչ միջոցները չէին օգնում։ Իրավիճակն ավելի վատացավ, երբ առողջապահության նախարարը հայտարարեց, որ նախարարության պատվիրած մի քանի միլիոն պաշտպանիչ միջոցները գողացել են սև շուկայում վաճառելու համար։ Արդյունքում տասնյակ բուժաշխատողներ մահացան՝ չունենալով անհրաժեշտ պաշտպանություն։ Բազմաթիվ բուժաշխատողներ նշում են, որ Իրանի առաջնորդները շաբաթներ շարունակ չէին խոսում վարակի մասին, մինչդեռ հիվանդանոցները լեփ-լեցուն էին կորոնավիրուսի ախտաննշաններ ունեցող հիվանդներով։ Թեև բժիշկներն ու այլ փորձագետներ զգուշացնում էին Իրանի նախագահին, որ անհրաժեշտ է ձեռնարկել վճռական քայլեր, կառավարությունը չէր արձագանքում՝ վախենալով, որ դա կանդրադառնա ընտրությունների, ազգային տոների ու տնտեսության վրա։ Բոլոր բժիշկները, որոնք հարցազրույց են տվել Associated Press-ին, համաձայնել են խոսել միայն գաղտնի մնալու պայմանով՝ վախենալով հետապնդումներից։ Հարցազրույց տված բժիշկներից մեկն ասել է, որ կառավարությունն իրեն ու իր գործընկերներին անգամ հորդորում էր չկրել պաշտպանիչ միջոցներ, որպեսզի խուճապ չառաջանա։ Մարտի 10-ին Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեին կորոնավիրուսի դեմ պայքարում մահացած բոլոր բուժաշխատողներին անվանեց «նահատակներ»։ Վարակված բժիշկների լուսանկարները դրվել էին 1980-ական թթ․ Իրաքի հետ արյունալի պատերազմի ժամանակ զոհված զինվորների լուսանկարների կողքին։ Իրանի մի խումբ բժիշկներ ցուցակ էին կազմել, ըստ որի, վարակի առաջին գրանցված դեպքից ի վեր, 126 բուժաշատող է մահացել հիմնականում Գիլանում ու Թեհրանում, իսկ 2 070 հոգուց ավելի՝ վարակվել։ Associated Press-ի խմբագրությունը կարողացել է նույնականացնել մահվան 100 դեպք՝ համեմատելով տեղական լրատվամիջոցների հրապարակումները, առողջապահական կառույցների տվյալներն ու ցավակցական նամակները։ Իրանի առողջապահության նախարար Կիանուշ Ջահանպուրը Associated Press-ին հայտնել է, որ Իրանում կորոնավիրուսից մահացել է 107 բուժաշխատող, 470 հոգու մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Սակայն դրա համար Ջահանպուրը մեղադրել է ԱՄՆ-ին․ «Հիշե՛ք, այս երկիրը պատժամիջոցների է ենթարկվում»։ Իրանը կորոնավիրուսի առաջին երկու դեպքերի մասին հաղորդել է փետրվարի 19-ին։ Դեպքերը գրանցվել են Քոմ քաղաքում, որը Թեհրանից 140 կմ հարավ է։ Շիաների սրբավայր Քոմը դառնալու էր կորոնավիրուսի վարակի բռնկման էպիկենտրոն։ Հայտարարությունն արվել է որոշակի ճնշումներից հետո։ Մոհամմեդ Մոլեի անունով մի բժիշկ նկարահանել է իրեն և անկողնին գամված եղբորը՝ պնդելով, որ եղբոր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս տեսանյութի նկարահանումը համընկել է առողջապահության նախարարության պատվիրակության՝ Քոմ կատարած այցելության հետ։ Սակայն մեր զրուցակից բժիշկներն ասել են, որ մինչև պաշտոնական հայտարարությունը իրենք հիվանդների մոտ կորոնավիրուսի ախտաննշաններ են նկատել և զգուշացրել առողջապահության ոլորտի պատասխանատուներին, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել։ Մի քանի բժիշկներ մեզ տրամադրել են նախարարությանն ուղղված իրենց նամակները։ Բժիշկները սկզբում ասել են, որ հիվանդների մոտ շնչառական խնդիրներն ու մահացության դեպքերը վերագրում են H1N1 գրիպին։ Օրեր անց, երբ վարակի ու մահվան դեպքերն արտասովոր շատացել են, նրանք սկսել են պահանջել, որ անցկացվեն H1N1-ի ու այլ հիվանդությունների անալիզներ։ «Տելեգրամ»-ի ալիքների միջոցով նրանք տեղեկություններ էին փոխանակում։ Նրանք առողջապահության նախարարությանն առաջարկությունների և գործողությունների շարք են ներկայացրել։ Առաջարկներից ամենագլխավորը կարանտին հայտարարելն ու Չինաստանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը սահմանափակելն էր։ Բայց Իրանի կառավարությանը պետք եղավ ևս երկու շաբաթ՝ քայլեր ձեռնարկելու համար։ «Մենք կառավարությանը հսկայական ծավալի տեղեկություններ ենք տրամադրել և՛ նամակների, և՛ կապի ալիքների միջոցով», - պատմել է Մազանդարայում գտնվող մի բժիշկ-ակտիվիստ։ Նրա խոսքով՝ կառավարությունն անտեսում էր իրեն և այլ բժիշկների։ Առաջին դեպքի մասին հայտարարելուց երկու օր անց Իրանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և հազարավոր մարդիկ հերթ էին կանգնել քվեարկությանը մասնակցելու համար։ Նույն օրը Գիլանի (Իրանի ամենաշատ տուժած շրջաններից մեկը) բժիշկները օգնության կոչով դիմեցին նահանգապետին՝ ասելով, որ իրենց հիվանդանոցները ողողված են հիվանդներով, իսկ իրենք ունեն դիմակների և պաշտպանիչ այլ միջոցների պակաս։ «Նահանգի բուժաշխատողներին հսկայական վտանգ է սպառնում», - գրված էր բժիշկների ուղարկած նամակում։ Բայց կառավարությունը նվազեցնում էր վարակի վտանգավորության աստիճանը՝ բժիշկների՝ կարանտին հայտարարելու մասին կոչերն անվանելով «միջնադարյան», և շրջանառում էր որևէ հիմք չունեցող դավադրության տեսություններ, թե իբրև կորոնավիրուսը ստեղծել են ամերիկյան իշխանությունները՝ վախի մթնոլորտ առաջացնելու համար։ Բուժաշխատողները պատմում են, որ ինված Հեղափոխական բանակը (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս)  խիստ վերահսկողության տակ էր վերցրել բուժհաստատությունները, իսկ բժշկական տեղեկատվությունը համարվում էր հույժ գաղտնի։ Մահվան վկայականներում կորոնավիրուսը չէր նշվում որպես մահվան պատճառ։ Սա արվում էր ոչ միայն այն պատճառով, որ ոչ բոլոր ծանր դեպքերում էր թեստավորում անցկացվում, այ նաև նրա համար, որ թվերը փոքր լինեին։ Հազարավոր մահերի դեպքում որպես պատճառ նշվում էին երկրորդական հիվանդությունները, ինչպիսիք են սրտի կաթվածը կամ շնչառական անբավարարությունը Թեհրանից մի բժիշկ պատմել է, որ առողջապահության նախարարը կարգադրել է ծանր հիվանդներին չուղղորդել հիվանդանոցներ թեստավորման՝ այսպիսով ապահովելով ավելի ցածր ցուցանիշներ։ «Կարծում ենք, որ նրանք ուզում են ցույց տալ, թե լավ են աշխատում», - ասել է բժիշկը։ Թեհրանում աշխատող մի ռենտգենելոգ պատմել է, որ իր ձեռքի տակ են հայտնվել Թեհրանի մի քանի հիվանդանոցների այցելուների հիվանդությունների պատմությունները, որտեղ ներառված են եղել  ռենտգենի արդյունքների պատճեններ և կորոնավիրուսի թեստ անելու ուղեգրեր, սակայն այդ թեստերը չէին արվել։ Ըստ բժշկի՝ նման պատկեր էր նկատվում այցելուների մոտ 40 տոկոսի դեպքում, սակայն դա դժվար է ապացուցել։ «Իրանում կորոնավիրուսի հայտնվելուց մինչև այս պահը երկրում վարակվել է ավելի շատ մարդ, քան պաշտոնապես հաղորդվել է», - ասում է բժիշկը՝ համաձայնելով մեզ հետ զրուցած այլ բուժաշխատողների հետ։ Նրա գնահատմամբ՝ իրական թվերը պաշտոնական թվերից երեք-չորս անգամ ավելի են։ Իրանում հիվանդանոցները դարձել էին վարակի բուն, մինչդեռ երկրում տեղի էին ունենում խորհրդարանական ընտրություններ և ազգային տոնակատարություններ․ Խորասանում բժշկագիտության դպրոցի տնօրեն Ալի Ասղարը, որն իր աչքով է տեսել, թե ինչպես են հիվանդանոցներն ընդունում կորոնավիրուսով վարակված հիվանդներին, տեղական լրատվական գործակալությանը պատմել է, որ փետրվարի 19-ից մինչև ապրիլի 4-ը 600 հոգի է մահացել կորոնավիրուսից։ Ըստ պաշտոնական տվյալների՝ մինչև մարտի 22-ը մահածների թիվը կազմում է 42։ Գոլեստանում առողջապահության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա ԱբդոլՌեզա Ֆազելը լրատվամիջոցներին հաղորդել է, որ մինչև ապրիլի 2-ը 230 հոգի մահացել է կորոնավիրուսից, մինչդեռ կառավարությունը հաղորդել է վարակի պատճառով մահվան ընդամենը 10 դեպքի մասին։ Սպահանի բժշկական դպրոցի տնօրեն Թահերեհ Չանգիզը IMNA լրատվական գործակալությանը պատմել է, որ մահացածների ընդհանուր թիվը հասնում է 400-ի։ Ըստ պաշտոնական տվյալների՝ մահացել է ընդամենը 87 հոգի։ Ըստ բժշկական ոլորտի մի պաշտոնյայի և երկու բժշկի հաղորդած տվյալների՝ Գիլանում մահացածների թիվը գերազանցում է 1 300-ը։ Պաշտոնական տվյալներով՝ մարտի 22-ի դրությամբ մահացածների թիվը չի գերազանցում 200-ը։ «Գիլանը բացարձակապես պատրաստ չէր։ Սա ուղղակի աղետ էր», - ասել է մի ֆիզիկոս։ Մեկ այլ բժիշ պատմել է․ «Առաջին շաբաթների ընթացքում համակարգն ուղղակի փլուզվեց, հիվանդները քնում էին միջանցնքերում, բժիշկները սստիպված էին ծանրագույն որոշումներ կայացնել»։ Շաֆայի հիվանդանոցում աշխատող մի բուժքույր պատմել է, որ մահացող հիվանդներին անջատում էին թոքերի արհեստական շնչառության սարքերից, որպեսզի այլ հիվանդներին միացնեն։ «Մահվան վկայականները լրացվում էին, երբ մարդիկ դեռ կենդանի էին», - պատմում էր բուժքույրը։- Վկայականներում բժիշկները որպես մահվան պատճառ նշում էին «սրտի կաթված» կամ «շնչառական անբավարարություն»։ Թեհրանի մի հոգեբան պատմել է Associated Press-ին, որ բազմաթիվ բուժաշխատողներ ստացել են հոգեբանական տրավմաներ։ Մահացող հիվանդների պատկերները նրանց մեջ առաջացնում էին մեղքի խորը զգացողություն, ինքնասպանության մասին մտքեր, խուճապային գրոհներ (panic attack)։ Վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Գոլ Ռեզային մարտի 29-ին սոցիալական մեդիայում հրապարակել էր մի հոլովակ, թե ինչպես է ինքը փորձում աշխատեցնել մահացող հիվանդի սիրտը, սակայն ապարդյուն։ Բժիշկը «Տելեգրամում» գրում էր, թե ինչ է վերջին պահին ասել մահացողը․ «Բժի՛շկ, եթե ես մահանամ, ասե՛ք ամուսնուս, որ հոգ տանի երեխաների մասին։ Նա այնքան անհոգ է ու անզգույշ»։ Ռեզային պատասխանել էր կնոջը, որ նրա մոտ պարզապես մրսածություն է, և նա դեռ 120 տարի էլ կապրի։ Մի քանի ժամ անց կինը մահացել էր։ Բուժաշխատողների աչքերի առաջ կորոնավիրուսի զոհ էին դառնում նաև իրենց գործընկերները։ Երբ Գիլանի նահանգային կենտրոն Ռաշտում հիվանդության բռնկում եղավ, հիվանդները ողողում էին քաղաքի ամենահայտնի բժիշկ Մուհամմադ Բախշալիզադեհի կլինիկան։ Բախշալիզադեհը հաճախ էր անվճար բուժում աղքատներին, նա նաև նահանգում բժիշկների առաջին մասնագիտական միության հիմնադիրն է, կամավոր է եղել Իրաքի հետ պատերազմի ժամանակ։ Վարակի բռնկման ժամանակ 66 տարեկան բժիշկն օրական միջինը 70 հիվանդ էր հետազոտում, դա անում էր հիմնականում առանց պաշտպանիչ միջոցների։ Քոմում առաջին երկու պաշտոնական դեպքերի մասին հաղորդելուց մեկ շաբաթ անց Բախշալիզադեհի ջերմությունը բարձրացավ, նրա շնչառությունը սկսեց դժվարանալ։ Առաջին թեստը հստակ պատասխան չտվեց։ Երկրորդ հետազոտությունը ցույց տվեց, որ բժշկի թոքերը ախտահարված են։ Նա շրջում էր հիվանդանոցից հիվանդանոց, մինչև որ նրան հաջողվեց ազատ մահճակալ գտնել։ 4 օր անց՝ մարտի 7-ին, Բախշալիզադեհը մահացավ։   Աղբյուրը՝ apnews.com: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
12:50 - 13 մայիսի, 2020
COVID-19. Բրազիլիան վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային՝ դառնալով յոթերորդը |armenpress.am|

COVID-19. Բրազիլիան վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային՝ դառնալով յոթերորդը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 342 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 292 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 602 հազար 712 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 408 հազար 636 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 83 հազար 425 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 269 հազար 520 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 920:  Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 232 հազար 243 ընդհանուր թվով: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 116 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 226 հազար 463 է, մահացածներինը՝ 32 հազար 692: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո:  Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 221 հազար 216 է: Վարակից մահացել է 30 հազար 911 մարդ։  Ֆրանսիայում գրանցվել է 178 հազար 225 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 991 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում է հայտնվել Բրազիլիան, որը շրջանցեց Գերմանիային: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 178 հազար 214 է, մահացածներինը՝ 12 հազար 461: Գերմանիայում 173 հազար 171 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 738 է: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 141 հազար 475-ի, մահացածներինը՝ 3 հազար 894-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 110 հազար 767 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 733 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 926 ընդհանուր, 7 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 642-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 25 հազար 149 մահերինը՝ 14-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 19 հազար 661 է, մահացածներինը՝ 203: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 10 հազար 277-ի, մահացածներինը՝ 75-ի: Եգիպտոսում 10 հազար 093 հաստատված դեպք կա, մահացել է 544 մարդ: Իրաքում գրանցվել է 2 հազար 913 վարակվածության, 112 մահվան դեպքով: Լիբանանում կա 870 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 47-ի: Մահացել է 3 մարդ:
11:39 - 13 մայիսի, 2020
COVID-19. ԱՄՆ-ում վարակվածների թիվը 1 մլն 386 հազարից ավելի է |armenpress.am|

COVID-19. ԱՄՆ-ում վարակվածների թիվը 1 մլն 386 հազարից ավելի է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 282 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 288 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 541 հազար 322 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 386 հազար 514 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 81 հազար 852 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 269 հազար 520 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 920:  Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 10 հազարից ավելի նոր, 232 հազար 243 ընդհանուր թվով: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 116 մարդ:  Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 223 հազար 060 է, մահացածներինը՝ 32 հազար 065: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո:  Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 219 հազար 814 է: Վարակից մահացել է 30 հազար 739 մարդ։  Ֆրանսիայում գրանցվել է 177 հազար 423 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 643 մարդ: Գերմանիայում 172 հազար 626 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 661 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Բրազիլիան 169 հազար 594 դեպքով, վարակի հետևանքով մահացել է՝ 11 հազար 563 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 139 հազար 771-ի, մահացածներինը՝ 3 հազար 841-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 110 հազար 767 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 733 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 919 ընդհանուր, 1 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 639-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 25 հազար 149 մահերինը՝ 14-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 19 հազար 661 է, մահացածներինը՝ 203: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 10 հազար 277-ի, մահացածներինը՝ 75-ի: Եգիպտոսում 9 հազար 746 հաստատված դեպք կա, մահացել է 533 մարդ: Իրաքում գրանցվել է 2 հազար 818 վարակվածության, 110 մահվան դեպքով: Լիբանանում կա 870 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 47-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
17:52 - 12 մայիսի, 2020
COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվն անցել է 1.5 միլիոնից |armenpress.am|

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվն անցել է 1.5 միլիոնից |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 210 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 284 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 505 հազար 866 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 368 հազար 021 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 80 հազար 789 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 268 հազար 143 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 744:  Վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Ռուսաստանը, որտեղ մեկ օրում գրանցվել է 11 հազարից ավելի նոր դեպք՝ ընդհանուր թիվը կազմելով 221 հազար 344: Վարակի հետևանքով, ընդհանուր առմամբ, մահացել է 2,009 մարդ: Ռուսաստանին հաջորդում է Մեծ Բրիտանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 219 հազար 183-ի, մահացածներինը՝ 31 հազար 855-ի: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան է, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 219 հազար 070 է: Վարակից մահացել է 30 հազար 560 մարդ։  Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 176 հազար 970 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 380 մարդ: Գերմանիայում 171 հազար 879 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 569 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Բրազիլիան, որը շրջանցեց Թուրքիային: Բրազիլիայում հաստաված դեպքերի թիվը կազմում է 163 հազար 427, վարակի հետևանքով մահացածներինը՝ 11 հազար 168: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 138 հազար 657-ի, մահացածներինը՝ 3 հազար 786-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 109 հազար 286 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 685 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 918 ընդհանուր, 17 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 638-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 23 հազար 623 մահերինը՝ 14-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 18 հազար 198 է, մահացածներինը՝ 198: Եգիպտոսում 9 հազար 400 հաստատված դեպք կա, մահացել է 525 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 9 հազար 286-ի, մահացածներինը՝ 65-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 767 վարակվածության, 109 մահվան դեպքով: Լիբանանում կա 859 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 47-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
17:28 - 11 մայիսի, 2020
COVID-19. Մեծ Բրիտանիան վարակվածների թվով հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իտալիային |armenpress.am|

COVID-19. Մեծ Բրիտանիան վարակվածների թվով հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իտալիային |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 181 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 283 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 493 հազար 473 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 367 հազար 638 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 80 հազար 787 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 264 հազար 663 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 621:  Վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Մեծ Բրիտանիան՝ քիչ տարբերությամբ շրջանցելով Իտալիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 219 հազար 183-ի, մահացածներինը՝ 31 հազար 855-ի: Մահացության ցուցանիշով ևս Մեծ Բրիտանիան շրջանցել է Իտալիային՝ Եվրոպայում դառնալով առաջինը, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան է, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 219 հազար 070 է: Վարակից մահացել է 30 հազար 560 մարդ։  Վարակվածության թվով հաջորդում է Ռուսաստանը, որտեղ  վարակվածների ընդհանուր թիվը հասել է 209 հազար 688-ի: Մահերի թիվը կազմում է 1915 Վարակվածության թվով հաջորդ երկիրը Ֆրանսիան է, որտեղ գրանցվել է 176 հազար 970 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 380 մարդ: Գերմանիայում 171 հազար 879 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 569 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Բրազիլիան, որը շրջանցեց Թուրքիային: Բրազիլիայում հաստաված դեպքերի թիվը կազմում է 162 հազար 699, վարակի հետևանքով մահացածներինը՝ 11 հազար 123: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 138 հազար 657-ի, մահացածներինը՝ 3 հազար 786-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 107 հազար 603 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 640 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 918 ընդհանուր, 17 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 635-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 10 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 22 հազար 520 մահերինը՝ 14-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 18 հազար 198 է, մահացածներինը՝ 198: Եգիպտոսում 9 հազար 400 հաստատված դեպք կա, մահացել է 525 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 8 հազար 688-ի, մահացածներինը՝ 58-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 767 վարակվածության, 109 մահվան դեպքով: Լիբանանում կա 845 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 47-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:27 - 11 մայիսի, 2020