Մայիսի 17-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ ԱԳ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ալի Ռեզա Հաղիղիանի հետ: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Դեսպան Թումանյանը ներկայացրեց երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լուծման ընթացքը: Մասնավորապես, խոսվեց գազի և էներգետիկայի ոլորտի ծրագրերի, երկկողմ առևտրաշրջանառության և մի շարք այլ հարցերի մասին:
Զրուցակիցներն անդրադարձան կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի գործում միմյանց հետ արդյունավետ համագործակցությանը: Կարևորվեց առողջապահական անհրաժեշտ պարագաների մատակարարման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը:
comment.count (0)