Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի և Թրամփի հետ Թուրքիայում
 |civilnet.am|

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի և Թրամփի հետ Թուրքիայում |civilnet.am|

civilnet.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ։ Հունիսի 2-ին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պլանավորում է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպմանը կա՛մ Անկարայում, կա՛մ Ստամբուլում: Այս մասին հայտնում է Kyivindependent-ը։ «Ես զրույց ունեցա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Եվ իսկապես, նա ազդանշան ուղարկեց՝ հարցնելով, թե ինչպես կվերաբերվեմ չորս առաջնորդների հանդիպմանը՝ ինքը, Միացյալ Նահանգների նախագահը, Պուտինը և ես: Ես նրան ասացի, որ աջակցում եմ առաջնորդների մակարդակով հանդիպմանը, քանի որ ինձ թվում է, որ առանց մեր հանդիպման հրադադար չի լինի», – լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին։ Զելենսկու մեկնաբանությունները հաջորդել են հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների հերթական փուլին, որտեղ կողմերը համաձայնության են եկել ռազմագերիների փոխանակման շուրջ, բայց չեն կարողացել հրադադարի հասնել։ Այս բանակցություններին նախորդել էր մայիսի 16-ին կայացած բանակցությունների առաջին փուլը: Սկզբնական հանդիպումն ավարտվել է պատերազմի ընթացքում ամենամեծ թվով գերիների փոխանակման վերաբերյալ համաձայնագրով, սակայն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ որևէ շոշափելի առաջընթաց չի գրանցվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես բաց է իր թուրք գործընկերոջ առաջարկի համար՝ Թուրքիայում եռակողմ խաղաղության բանակցություններ վարելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ, հայտարարել է Սպիտակ տունը հունիսի 2-ին։ «Նախագահն ասել է, որ բաց է դրա համար, եթե գործը հասնի դրան, բայց նա ցանկանում է, որ երկու առաջնորդներն էլ միասին նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը։ Հունիսի 2-ի բանակցություններից հետո Ռուսաստանն առաջարկել է ժամանակավոր երկու-երեքօրյա հրադադար առաջնագծի որոշակի հատվածներում՝ զոհված զինվորների մարմինները վերադարձնելու համար։ Այս մասին հունիսի 2-ին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Զելենսկին չի ընդունել Ռուսաստանի այս առաջարկը։
Այսօր 10:50
Ուկրաինան Ռուսաստանին նոր հանդիպման ժամկետ է առաջարկել |civilnet.am|

Ուկրաինան Ռուսաստանին նոր հանդիպման ժամկետ է առաջարկել |civilnet.am|

civilnet.am: Ստամբուլում ռուսական և ուկրաինական կողմերը «կարծիքներ են փոխանակել», գերիների փոխանակում կլինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վիլնուսում կայացած գագաթնաժողովից հետո։ «Ստամբուլում կողմերը կարծիքներ են փոխանակել, և մենք պատրաստվում ենք գերիների նոր փոխանակման», – ասել է Զելենսկին։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ սպասում է Ստամբուլում կայացած հանդիպման վերաբերյալ զեկույցի՝ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովից։ Ուկրաինան առաջարկել է Ռուսաստանի հետ նոր հանդիպում անցկացնել հունիսի 20-ից 30-ը։ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի համաձայնել հրադադարի և առաջնորդների հանդիպմանը։ Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները տևել են մեկ ու կես ժամ։
18:21 - 02 հունիսի, 2025
Պատրաստ եմ եռակողմ հանդիպում անցկացնել Պուտինի և Զելենսկու հետ. Թրամփ
 |1lurer.am|

Պատրաստ եմ եռակողմ հանդիպում անցկացնել Պուտինի և Զելենսկու հետ. Թրամփ |1lurer.am|

1lurer.am: Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ։ Թրամփին հարցրել են՝ արդյոք ամերիկյան կողմը համարո՞ւմ է, որ Վլադիմիր Պուտինն իրոք ցանկանում է դադարեցնել պատերազմը: «Դեռ չեմ կարող ասել, բայց մոտ երկու շաբաթից կտեղեկացնեմ։ Շատ շուտով կիմանանք՝ արդյոք Պուտինը ցանկանո՞ւմ է մեզ ինչ-որ բանի դրդել, և եթե այո՝ մի փոքր այլ կերպ կարձագանքենք: Իմ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այժմ շատ կոշտ շփումների մեջ է ռուսական կողմի հետ: Նաև անչափ հիասթափված եմ մի քանի գիշեր առաջ տեղի ունեցած հարձակումներից: Մարդիկ սպանվում են բանակցություններին զուգահեռ»,- նշել է ԱՄՆ նախագահը: Լրագրողի հարցին ի պատասխան՝ ինչու այդ դեպքում Վաշինգտոնը դեռ պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի նկատմամբ, Թրամփը պարզաբանել է՝ չի ցանկանում վնասել բանակցային գործընթացին և խափանել խաղաղության հնարավոր համաձայնագիրը։ ԱՄՆ նախագահը կրկնել է՝ սա ոչ թե իր, այլ Բայդենի, Պուտինի և Զելենսկու պատերազմն է, իսկ ինքը փորձում է կարգավորել հակամարտությունը:
11:54 - 29 մայիսի, 2025
Ստամբուլում ուկրաինական պատվիրակությունը «մերժել է ռուսական սպառնալիքների փորձերը»․ Զելենսկի
 |factor.am|

Ստամբուլում ուկրաինական պատվիրակությունը «մերժել է ռուսական սպառնալիքների փորձերը»․ Զելենսկի |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդակցություն է անցկացրել այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների ընթացքը։ Զելենսկին տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ հանդիպում են անցկացրել՝ պատերազմը դադարեցնելու և իրական, տևական խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​աշխատանքների վերաբերյալ։ «Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը զեկուցել է մեր պատվիրակության աշխատանքի և Թուրքիայում բանակցային գործընթացի մասին։ Մայիսի 15-16-ի հանդիպումներն աշխարհին ցույց տվեցին մեր պատրաստակամությունը՝ մոտեցնելու խաղաղությունը և, համապատասխանաբար, Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ պատերազմը դադարեցնելու համար»,- նշել է Զելենսկին: Նա նշել է, որ իրականում հանդիպման ամենամեծ արդյունքը ռազմագերիների փոխանակման մասին համաձայնությունն է՝ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։ Զելենսկին ասել է, որ իրենց թիմն այժմ մշակում է փոխանակման մանրամասները։ «Ռուստեմ Ումերովը, որպես Թուրքիայում գտնվող պատվիրակության ղեկավար, զեկուցել է ռուսների հետ զրույցի կոնկրետ մանրամասների մասին։ Ուկրաինական պատվիրակությանը հաջողվել է զրույցը պահել պատշաճ շրջանակներում։ Ռուսական սպառնալիքների բոլոր փորձերը մերժվել են։ Ուկրաինան պնդում է լիակատար և անվերապահ հրադադարի անհրաժեշտության հարցում՝ կյանքեր փրկելու և դիվանագիտության համար անհրաժեշտ հիմք ապահովելու համար։ Նման հրադադարը պետք է լինի բավականաչափ երկար և շարունակման հնարավորությամբ։ Մեր առաջարկը, որը համաձայնեցվել է գործընկերների հետ, 30 օր է։ Մենք պատրաստ ենք դրան։ Մենք նաև պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման՝ հիմնական հարցերը լուծելու համար։ Ուկրաինան չի վախենում Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններից, և կարևոր է, որ Ռուսաստանի ղեկավարությունը չերկարաձգի պատերազմը»,- հայտարարել է Զելենսկին։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:59 - 19 մայիսի, 2025
Էրդողանն ու Զելենսկին նախօրեին բանակցել են, հանդիպումն ավելի քան երկու ժամ է տևել |azatutyun.am|

Էրդողանն ու Զելենսկին նախօրեին բանակցել են, հանդիպումն ավելի քան երկու ժամ է տևել |azatutyun.am|

azatutyun.am: Անկարայում նախօրեին կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Ըստ թուրքական Anadolu գործակալության՝նախագահական համալիրում մամուլի համար փակ երկկողմ հանդիպումն ու աշխատանքային ընթրիքը՝ պատվիրակությունների մասնակցությամբ, տևել է 2 ժամ 45 րոպե։ Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Աքիֆ Քըլըչը։ Հանդիպումից մանրամասներ կողմերը չեն հաղորդում։ Հանդիպումից հետո Զելենսկին X-ում միայն շնորհակալություն է հայտնել «Էրդողանի թիմին և Թուրքիայի ժողովրդին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու համար»։ Զելենսկին երեկ է ժամանել Թուրքիա, որտեղ նախատեսված են ուկրաինական հակամարտության հարցով ռուս-ուկրաինական բանակցությունները։
10:52 - 16 մայիսի, 2025
Զելենսկին պատրաստ է եղել հրաժարվել Թուրքիայում ՌԴ-ի հետ բանակցություններից, սակայն ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաները համոզել են նրան․ WP
 |factor.am|

Զելենսկին պատրաստ է եղել հրաժարվել Թուրքիայում ՌԴ-ի հետ բանակցություններից, սակայն ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաները համոզել են նրան․ WP |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է եղել հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից, որոնք նախատեսվում է անցկացնել Թուրքիայում, սակայն Միացյալ Նահանգներն ու Եվրոպան համոզել են նրան՝ չանել դա։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ բանակցությունների նախապատրաստմանը ծանոթ երկու դիվանագետի՝ մայիսի 13-ի երեկոյան Զելենսկին հիասթափված է եղել հնարավոր բանակցությունների զարգացումներից։ Նա ասել է, որ կարող է թույլ չտալ իր թիմին հանդիպել ռուսական պատվիրակության հետ։ Իրենց հերթին, ԱՄՆ-ի ու Եվրոպայի պաշտոնյաները փորձել են համոզել նրան, որ չափազանց կարևոր է բանակցություններին ուղարկել առնվազն ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն։ Մասնավորապես, քննարկումը վերաբերել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին և արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհային։ Նշվում է, որ քննարկումների ընթացքում ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաները հանդիպել են Զելենսկիի դիմադրությանը։ «Նա ընդհանրապես իմաստ չէր տեսնում գնալու մեջ»,- WP-ին ասել է մի դիվանագետ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը համոզել է ուկրաինական կողմին, որ Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններին մասնակցությունն օգտակար է երկու կողմերի համար էլ. եթե Ուկրաինան գա, իսկ Ռուսաստանը՝ ոչ, ապա Մոսկվան կկրի հետևանքները։ Եթե ​​երկու կողմերն էլ գնան, նրանք կարող են ավելի մոտենալ հրադադարին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Սակայն Ռուսաստանի նախագահը չի մեկնի Թուրքիա։ Մայիսի 14-ի ուշ երեկոյան Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ռուսական պատվիրակությունը կգլխավորի իր օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Զելենսկին արդեն Թուրքիա է ժամանել։ Նա Անկարայում բանակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
16:56 - 15 մայիսի, 2025
Կիևում հայտարարել են, որ Զելենսկին Ստամբուլում չի հանդիպի ՌԴ-ի ոչ մի ներկայացուցչի հետ, բացի Պուտինից |armenpress.am|

Կիևում հայտարարել են, որ Զելենսկին Ստամբուլում չի հանդիպի ՌԴ-ի ոչ մի ներկայացուցչի հետ, բացի Պուտինից |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ստամբուլում կհանդիպի միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից, այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ The Breakfast Show-ի ժամանակ Պոդոլյակին հարց են ուղղել՝ արդյոք հնարավոր է, որ Զելենսկին հանդիպի Ռուսաստանի այլ ներկայացուցիչների, օրինակ՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի հետ։ «Իհարկե ոչ, - պատասխանել է Պոդոլյակը։ - Միայն Պուտինը կարող է որոշում կայացնել պատերազմը շարունակելու կամ դադարեցնելու մասին»։ Պաշտոնյայի կարծիքով, ցանկացած այլ ձևաչափով հանդիպում անիմաստ է և կբերի միայն ժամանակի ձգձգման։ Մայիսի 11-ին Վոլոդիմիր Զելենսկին ասել էր, որ պատրաստ է անձամբ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ Ստամբուլում։ Պուտինը դեռ չի արձագանքել Զելենսկիի հայտարարությանը։ Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է ասել, թե ով է լինելու Ստամբուլ մեկնող ռուսական պատվիրակության կազմում։ «Երբ նախագահը հարկ համարի, մենք կհայտարարենք», - ասել է նա։  Պեսկովը հավելել է, որ ռուսական կողմը շարունակում է պատրաստվել բանակցություններին, որոնք պետք է կայանան մայիսի 15-ին։
16:44 - 13 մայիսի, 2025
Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի հենց այս պահից սկսած. Զելենսկին՝ Թրամփին |armenpress.am|

Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի հենց այս պահից սկսած. Զելենսկին՝ Թրամփին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են մարտի դաշտում ստեղծված իրավիճակը և Ուկրաինայի՝ հրադադարի վերաբերյալ առաջարկը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի, սկսած հենց այս պահից։ «Մենք սպասում ենք Ռուսաստանի համաձայնությանը։ Մենք նաև պատրաստ ենք բանակցությունների ցանկացած ձևաչափով, սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը դրսևորի իր խաղաղ մտադրությունների լրջությունը՝ սկսելով լիակատար և անվերապահ հրադադարից»,- ասել է Զելենսկին։ Զելենսկին հավելել է, որ ինքը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորանքներ են փոխանակել նացիզմի դեմ տարած հաղթանակի օրվա կապակցությամբ։ Քննարկվել է նաև Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի վավերացումը, որը ստորագրվել էր մայիսի սկզբին և հաստատվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս 30-օրյա անվերապահ հրադադարի օգտին և նախազգուշացրել է, որ այն չպահպանվելու դեպքում ԱՄՆ-ը և իր դաշնակիցները կկիրառեն լրացուցիչ պատժամիջոցներ։ «Որպես նախագահ՝ ես շարունակելու եմ նվիրված մնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն ապահովելու գործընթացին՝ եվրոպացիների հետ համագործակցությամբ։ Այդ խաղաղությունը պետք է լինի տևական։Այս ամենը կարելի է իրականացնել շատ արագ»,- նշել է Թրամփը։
16:30 - 09 մայիսի, 2025
Զելենսկին կոչ է անում ուժեղացնել Մոսկվայի վրա ճնշումը |azatutyun.am|

Զելենսկին կոչ է անում ուժեղացնել Մոսկվայի վրա ճնշումը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Չեխիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հրադադարը հնարավոր է ցանկացած պահի։ Միևնույն ժամանակ, Զելենսկին կոչ է արել Կիևի դաշնակիցներին մեծացնել ճնշումը Մոսկվայի վրա: Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ համատեղ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ Զելենսկին նշել է, որ եթե էական ճնշում չգործադրվի, Պուտինը որևէ իրական քայլ չի ձեռնարկի ռազմական հակամարտությունը դադարեցնելու համար։ «Այսօր արդեն 54-րդ օրն է, ինչ Ռուսաստանը անտեսել է նույնիսկ ամերիկյան հրադադարի առաջարկը», - նշել է Ուկրաինայի նախագահը, հավելելով, որ նման համաձայնագիրը պետք է տևի առնվազն 30 օր՝ «դիվանագիտությանը իրական հնարավորություն տալու համար»։ Չեխիայի նախագահը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը դեռևս որևէ նշան չի ցուցաբերել, որ ցանկանում է անցնել պատերազմը դադարեցնելու միջոցառումների: «Եթե որևէ մեկը ձեռքում ունի պատերազմը դադարեցնելու բոլոր քարտերը, դա նախագահ Պուտինն է, ով կարող է դա անել մեկ որոշմամբ», - ընդգծել է նա։ Չեխիայի նախագահի հետ հանդիպումից հետո Telegram-ի իր ալիքում Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Ուկրաինան և Չեխիան կստեղծեն F-16 կործանիչների համար օդաչուների և ավիացիոն տեխնիկների պատրաստման ուսումնական կենտրոն։
09:50 - 05 մայիսի, 2025
Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է Ղրիմը «զիջել» Ռուսաստանին
 |civilnet.am|

Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է Ղրիմը «զիջել» Ռուսաստանին |civilnet.am|

civilnet.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ղրիմը զիջել Ռուսաստանին՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ Վատիկանից վերադառնալուց հետո, որտեղ նա կարճ հանդիպում է ունեցել Զելենսկու հետ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից առաջ։ BBC-ի հաղորդմամբ, լրագրողի հարցին, արդյոք Ուկրաինայի նախագահը պատրաստ է զիջել իր հարավային թերակղզու վերահսկողությունը, որը 2014-ին բռնակցվել էր Ռուսաստանին, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո»։ Թրամփն ասել է, որ Վատիկանում Զելենսկու հետ հանդիպումը «լավ է անցել», և Ղրիմի հարցը քննարկվել է «շատ կարճ»։ ԱՄՆ նախագահը նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է կոչով դիմել՝ «դադարեցնել կրակոցները, նստել և ստորագրել համաձայնագիր»՝ մարտական գործողություններին վերջ դնելու համար։ Ըստ Թրամփի, դա կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում։
12:12 - 28 ապրիլի, 2025
Մոսկվան պատրաստ է քննարկել Ուկրաինայի նախագահի առաջարկը. Պեսկով |azatutyun.am|

Մոսկվան պատրաստ է քննարկել Ուկրաինայի նախագահի առաջարկը. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան պատրաստ է քննարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը՝ միմյանց քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը միաժամանակ նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կոնկրետ ծրագրեր այս պահին չկան։ Բանակցելու պատրաստակամության մասին Կիևից և Մոսկվայի հայտարարությունները հնչում են ԱՄՆ իշխանությունների նախազգուշացման ֆոնին։ Նախագահ Թրամփն անցյալ շաբաթ սպառնաց հրաժարվել միջնորդական ջանքերից, եթե կողմերը շարունակեն ձգձգել քայլերը չորրորդ տարին ընթացող պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ «Ուկրաինան պահպանում է իր առաջարկը՝ չհարվածել առնվազն քաղաքացիական թիրախներին։ Եվ մենք սպասում ենք Մոսկվայից հստակ պատասխանի», - երեկ հայտարարել է նախագահ Զելենսկին։
15:16 - 22 ապրիլի, 2025
Ուկրաինան կողմ է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին. Զելենսկի |azatutyun.am|

Ուկրաինան կողմ է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին. Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինան կողմ է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, 21-ի իր գիշերային տեսաուղերձում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին: Զելենսկին հայտարարել է, որ սպասում է Ռուսաստանի հստակ պատասխանին։ «Ուկրաինան հավատարիմ է իր առաջարկին՝ չհարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին: Եվ մենք հստակ պատասխան ենք ակնկալում Մոսկվայից», - ասել է Զելենսկին։ «Մենք պատրաստ ենք ցանկացած խոսակցության, թե ինչպես դա ապահովել»։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ՝ ապրիլի 21-ին, պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ առաջարկել էր Ուկրաինայի հետ երկկողմ բանակցություններ սկսել։ Զելենսկին ուղղակիորեն չի արձագանքել Պուտինի առաջարկին, սակայն ասել է, որ Ուկրաինան «պատրաստ է ցանկացած խոսակցության» հրադադարի շուրջ, որը կդադարեցնի հարվածները խաղաղ բնակչության վրա։ «Կա ակնհայտ, ամենապարզ և ամենահուսալի ճանապարհը՝ դադարեցնել հրթիռային և հեռահար անօդաչու սարքերի հարձակումները», - ասել է Զելենսկին։ «Միայն դա ավտոմատ կերպով կապահովի բոլոր քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունը»:
10:32 - 22 ապրիլի, 2025
Չորեքշաբթի Լոնդոնում կկայանա բանակցությունների նոր փուլը, որին կմասնակցեն Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն. Զելենսկի |tert.am|

Չորեքշաբթի Լոնդոնում կկայանա բանակցությունների նոր փուլը, որին կմասնակցեն Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն. Զելենսկի |tert.am|

tert.am: Չորեքշաբթի Լոնդոնում կկայանա բանակցությունների նոր փուլը, որին կմասնակցեն Ուկրաինան, ՄԹ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Այս չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում՝ Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։ Մենք պատրաստ ենք առաջ շարժվել հնարավորինս կառուցողականորեն, ինչպես նախկինում արել ենք՝ հասնելու անվերապահ զինադադարի, որին կհաջորդի իրական և տևական խաղաղություն։ Շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, ովքեր օգնում են։ Անվերապահ զինադադարը պետք է լինի առաջին քայլը դեպի խաղաղություն, և այս Զատիկը պարզ դարձրեց, որ Ռուսաստանի գործողություններն են, որ երկարացնում են պատերազմը»,-գրել է նա։
22:25 - 21 ապրիլի, 2025