Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանում ցույցերը շարունակվում են՝ չնայած իշխանությունների զիջումներին |azatutyun.am|

Վրաստանում ցույցերը շարունակվում են՝ չնայած իշխանությունների զիջումներին |azatutyun.am|

azatutyun.am։ Երեկ երեկոյան Վրաստանի մայրաքաղաքում կրկին հազարավոր ցուցարարներ են փողոց դուրս եկել՝ փակելով Թբիլիսիի զարկերակը համարվող Ռուսթավելի պողոտան։ Երեկ ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին, կատարելով հունիսի 20֊ից մեկնարկած ցուցերի հիմնական պահանջներից մեկը, հայտարարել էր, որ 2020-ի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական ընտրակարգով: Հունիսի 21֊ին էլ, ցուցարարների ճնշման տակ, հրաժարական էր տվել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։Չնայած իշխանությունների զիջումներին, ցուցարարների առաջնորդները հայտարարել են, որ բողոքի գործողությունները շարունակելու են, քանի դեռ չեն բավարարվել իրենց բոլոր պահանջները, այդ թվում՝ ներքին գործերի նախարարի պաշտոնանկությունը, ցույցերի առաջին գիշերը ձերբակալված ցուցարարների ազատ արձակումը և ժողովրդի դեմ ուժ կիրառած ոստիկաններին պատժելը։
07:29 - 25 հունիսի, 2019
Վրաստանում առաջարկել են ռուս զբոսաշրջիկներին Երևանի, Բաքվի և Տրապիզոնի օդանավակայաններից Թբիլիսի հասցնել անվճար ավտոբուսներով |tert.am|

Վրաստանում առաջարկել են ռուս զբոսաշրջիկներին Երևանի, Բաքվի և Տրապիզոնի օդանավակայաններից Թբիլիսի հասցնել անվճար ավտոբուսներով |tert.am|

tert.am: Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի նախագահ Շալվա Ալավերդաշվիլին առաջարկել է Էկոնոմիկայի նախարարությանը և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին ռուս զբոսաշրջիկներին Երևանի, Բաքվի և թուրքական Տրապիզոնի օդանավակայաններից Թբիլիսի տեղափոխել անվճար ավտոբուսներով, հաղորդում է РИА Новости-ն: Ալավերդաշվիլիի խոսքով՝ քննարկումների վերջնական փուլին կմիանա նաև Վրաստանի արտգործնախարարությունը:Ասոցիացիայի ղեկավարը նշել է, որ Թբիլիսիի խոշոր հյուրանոցների սեփականատերերը և առողջարանային քաղաքների ներկայացուցիչները վստահեցրել են, որ զանգեր են ստանում ռուս զբոսաշրջիկներից, որոնք խնդրում են օգնել իրենց Վրաստան այցելել այլընտրանքային ճանապարհներով:  
06:32 - 25 հունիսի, 2019
Չեմ բացառում, որ կոալիցիոն կառավարություն ստեղծվի. Բախտաձե |aliq.ge|

Չեմ բացառում, որ կոալիցիոն կառավարություն ստեղծվի. Բախտաձե |aliq.ge|

aliq.ge։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն չի բացառել կոալիցիոն կառավարություն ստեղծելու հնարավորությունը։Ըստ վարչապետի՝ հենց իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքն» է վայելում ժողովրդի աջակցությունը և միայն իրենք կարող են խոսել կոալիցիոն կառավարություն ստեղծելու մասին։Միևնույն ժամանակ, Բախտաձեն նաև բացառել է կոալիցիոն կառավարություն ստեղծելը խորհրդարանում այսօրվա դրությամբ եղած որևէ կուսակցության հետ։«Վրաստանի խորհրդարանում այսօրվա դրությամբ գոյություն ունեցող ընդդիմության հետ մենք չենք կարող կոալիցիա կազմել, մանավանդ, «Միացյալ ազգային շարժման» հետ, որովհետև այդ կուսակցությունը մեծ վնասներ է հասցրել մեր պետությանը»,- հայտարարել է Բախտաձեն՝ ասելով, որ այսօր Վրաստանի գլխավոր մարտահրավերները օկուպացիան և աղքատությունն են։
06:18 - 25 հունիսի, 2019
Չեմ հասկացել՝ ինչ կատարվեց. 7 հոգով հարձակվեցին ու նստեցրին մեքենան. Մինասյանը ցույցի մասնակից չի եղել |aliq.ge|

Չեմ հասկացել՝ ինչ կատարվեց. 7 հոգով հարձակվեցին ու նստեցրին մեքենան. Մինասյանը ցույցի մասնակից չի եղել |aliq.ge|

aliq.ge։ Մինաս Մինասյանը, ում Վրաստանի ոստիկանությունը բերման էր ենթարկել հունիսի 20-ի բախումների ժամանակ, քիչ առաջ ազատ է արձակվել: Ալիքի հետ զրույցում Մինասյանն ասաց, որ ցույցի մասնակից չի եղել: Ընկերներին էր հանդիպել ու քայլում էին դեպի Ռուսթավելի պողոտա: Դա այն պահն էր, երբ արդեն հատուկ միջոցներ էին կիրառվել ու ցուցարարները իջնում էին պողոտայով.«Գրադարանի մոտից վերև էինք քայլում, տեսանք, որ մեծ մասսա է իջնում ներքև, հետո գազի հոտ զգացինք, իտալական բակ կար,արագ մտանք, ես բակի մուտքի կամարին մոտեցա՝ նայելու թե ինչ է կատարվում, ընկերներս բակում մնացին,ես ավելի մոտ էի փողոցին, բայց փողոց դուրս չեկա: Վայրկյաններ տևացին, չհասկացա՝ ինչ կատարվեց, ոստիկանները եկան, գետնին գցեցին, ուժգին, նրանք ասում են, որ զգուշացում է եղել, բայց չի եղել, ես դատարանում էլ ասացի: Ասում էին, իբր ես զգուշացմանը չեմ ենթարկվել ու ընդդիմացել եմ բերման ենթարկելու ժամանակ, դա սուտ է, ես չեմ էլ հասկացել ինչ կատարվեց: Երբ 7 հոգի հարձակվում է , ընդդիմանալ հնարավոր չէ»: Մինասն ասում է, որ բերման ենթարկելուց չնայած չի դիմադրել, սակայն ոստիկանները անտեղի ոչ համաչափ ուժ են կիրառել: Նրա վրա հարձակվել է 7 ոստիկան: Մինասյանն ասում է, որ ոստիկանությունը զանգելու հնարավորություն չի տվել: Այցելել են դեսպանատան ու Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:«Չեն թողել ընտանիքիս հետ կապվեմ, հյուպատոսարանի հետ կապվեմ, ասացին, որ հյուպատոսը տեղյակ է ու գալիս է, բայց նման բան չկար, բերման ենթարկելուց հետո 6 ժամ սպասել եմ, հետո ուղարկեցին մեկուսարան; Չեն թույլ տվել ընտանիքիս հետ կապվել, ես թարգմանչի միջոցով եմ կապ հաստատել, խնդրել եմ որ զանգի տեղեկացնի»:Մինաս Մինասյանն ուսանող է, այս պահին ապրում և սովորում է Վրաստանում:
06:11 - 25 հունիսի, 2019
Սա հաղթանակ էր. ընդդիմությունն արձագանքում է Իվանիշվիլիի հայտարարությանը |aliq.ge|

Սա հաղթանակ էր. ընդդիմությունն արձագանքում է Իվանիշվիլիի հայտարարությանը |aliq.ge|

aliq.ge։ Ընդդիմությունը գոհ է Վրաստանի իշխող կուսակցության որոշումից, բայց դեռևս շարունակում է պահանջել երկրի ներքին գործերի նախարարի հրաժարականը: Սա հաղթանակ է: Այսպես են գնահատել ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ իշխող «Վրացական երազանքի» այն որոշումը, որ 2020-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են միայն համամասնական ընտրակարգով ու առանց ընտրական շեմի: Ընդդիմադիրները շնորհավորել են միմյանց ու նշել, որ սա վերջին 5 օրերի ընթացքում Խորհրդարանի դիմաց կանգնած ցանկացած քաղաքացու հաջողությունն ու հաղթանակն էր: Կուսակցության ներկայացուցիչ Իրակլի Աբեսաձեն ասել է, որ այդ հաջողությանը ժողովուրդը հասավ համբերության, էներգիայի ու առողջության հաշվին:Այս կերպ՝ իշխանությունը բավարարեց ցուցարարների արդեն 2-րդ պահանջը, առաջինը Իրակլի Կոբախիձեի՝ Խորհրդարանի խոսնակի պաշտոնից հրաժարվելն էր:
12:31 - 24 հունիսի, 2019
Ցուցարարների պահանջներից մեկը բավարարվեց. Բիձինա Իվանիշվիլին հանդես է եկել հայտարարությամբ |aliq.ge|

Ցուցարարների պահանջներից մեկը բավարարվեց. Բիձինա Իվանիշվիլին հանդես է եկել հայտարարությամբ |aliq.ge|

aliq.ge: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ:Խոսելով այն մասին, որ ժողովրդավարության համար բազմակարծությունը մեծ նշանակություն ունի, Իվանիշվիլին հայտարարեց, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով: Հիշեցնենք, սա Թբիլիսիում արդեն մի քանի օր շարունակվող ցույցերի մասնակիցների պահանջներից էր:Բիձինա Իվանիշվիլիի խոսքով 2024 թվականից Սահմանադրությունում համամասնական ընտրությունների մասին փոփոխությունը եղել է հենց «Վրացական երազանքի» նախաձեռնությունը:Հիշեցնենք, հունիսի 20-ից մեկնարկած բողոքի ցույցերը շարունակվում են: Ցուցարարների հիմնական պահանջներն են ՝Համամասնական ընտրություններ 2020 թվականիցԱզատ արձակել հունիսի 20-ի գիշերը ձերբակալվածներինՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականըՊատասխանատվության ենթարկել հունիսի լույս 21-ի գիշերը ուժ կիրառած ոստիկաններին
08:37 - 24 հունիսի, 2019
Թբիլիսիում ցույցերը այսօր կշարունակվեն. նախատեսվում է ավտոերթ՝ ձայնային ազդանշաններով ու հավաք |aliq.ge|

Թբիլիսիում ցույցերը այսօր կշարունակվեն. նախատեսվում է ավտոերթ՝ ձայնային ազդանշաններով ու հավաք |aliq.ge|

aliq.ge: Այսօր ցուցարարները թվով 4-րդ հավաքն ավարտեցին խորհրդարանից դեպի կառավարության վարչական շենքի մոտ երթով: Այստեղ հորդառատ անձրևի տակ կատարեցին Վրաստանի օրհներգն ու ևս մեկ անգամ հնչեցրին պահանջները: Ակցիայի մասնակցիներն ասացին, որ անհրաժեշտության դեպքում՝ երթեր կկազմակերպեն երկրի բոլոր գերատեսչությունների շենքերի ուղղությամբ, որպեսզի ղեկավարության կողմից իրենց ձայնը լսելի դառնա: Վաղը՝ հունիսի 24-ին, աղմկոտ է լինելու. ժամը 14:00-ին ավտոերթ կկազմակերպեն Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ և ի նշան բողոքի՝ ազդանշան կտան: Ավելի ուշ՝ ժամը 19:00-ին կրկին հավաք կլինի Ռուսթավելի պողոտայում՝ Խորհրդարանի շենքի մոտ: Հիշեցնենք՝ ցուցարարների 3 պահանջներից և ոչ մեկը դեռևս չի բավարարվել: Դրանք են՝ ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը, ցույցերի առաջին գիշերը ձերբակալված ակտիվիստների ազատ արձակումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը՝ համամասնական ընտրակարգով:  
05:47 - 24 հունիսի, 2019