Վրաստանում առաջարկել են ռուս զբոսաշրջիկներին Երևանի, Բաքվի և Տրապիզոնի օդանավակայաններից Թբիլիսի հասցնել անվճար ավտոբուսներով |tert.am|
06:32 - 25 հունիսի, 2019

Վրաստանում առաջարկել են ռուս զբոսաշրջիկներին Երևանի, Բաքվի և Տրապիզոնի օդանավակայաններից Թբիլիսի հասցնել անվճար ավտոբուսներով |tert.am|

tert.am: Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի նախագահ Շալվա Ալավերդաշվիլին առաջարկել է Էկոնոմիկայի նախարարությանը և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին ռուս զբոսաշրջիկներին Երևանի, Բաքվի և թուրքական Տրապիզոնի օդանավակայաններից Թբիլիսի տեղափոխել անվճար ավտոբուսներով, հաղորդում է РИА Новости-ն:

Ալավերդաշվիլիի խոսքով՝ քննարկումների վերջնական փուլին կմիանա նաև Վրաստանի արտգործնախարարությունը:

Ասոցիացիայի ղեկավարը նշել է, որ Թբիլիսիի խոշոր հյուրանոցների սեփականատերերը և առողջարանային քաղաքների ներկայացուցիչները վստահեցրել են, որ զանգեր են ստանում ռուս զբոսաշրջիկներից, որոնք խնդրում են օգնել իրենց Վրաստան այցելել այլընտրանքային ճանապարհներով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել