Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանի վարչապետն արժանի Է համարում, որ իր երկիրը դառնա ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամ |armenpress.am|

Վրաստանի վարչապետն արժանի Է համարում, որ իր երկիրը դառնա ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամ |armenpress.am|

armenpress.am։ ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունը վրաց ժողովրդի քաղաքակիրթ ընտրությունն Է, որն արժանի Է դրան: Այդ մասին հունիսի 7-ին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Սան-Ֆրանցիսկոյում ելույթ ունենալով հասարակական համաժողովում:«Մեր բնակչության ավելի քան 80 տոկոսը պաշտպանում Է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարը»,-վարչապետի խոսքը մեջբերել Է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:   Վարչապետը նաեւ նշել Է, թե հասկանում Է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը տեղի չի ունենա մեկ օրվա ընթացքում, այն կախված Է աշխարհաքաղաքական համատեքստից: Վրացական կառավարության ղեկավարն ԱՄՆ-ում Է գտնվում հունիսի 5-ից: ԱՄՆ-ը վարչապետի այցի գլխավոր նպատակն ամերիկյան խոշորագույն կորպորացիաների ղեկավարներին Վրաստանի ներդրումային կլիմային ծանոթացնելն Է:Նա Սան Ֆրանցիսկոյում արդեն հանդիպում Է ունեցել ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ամերիկա-իսրայելական խոշոր ընկերության հիմնադիրներից մեկի հետ: Բախտաձեն ԱՄՆ-ում կգտնվի մինչեւ հունիսի 14-ը: Այդ ընթացքում ծրագրված են նաեւ Վաշինգտոնում նրա պաշտոնական բանակցությունները ԱՄՆ-ի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Վրաստանը փորձում Է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ եւ ԵՄ-ի հետ մերձենալ 1990-ական թվականներից: 2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում հայտարարվել Է, որ Վրաստանը եւ Ուկրաինան անպայմանորեն կդառնան դաշինքի անդամներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
08:39 - 07 հունիսի, 2019
Վրաստանը պատրաստակամություն Է հայտնել դյուրացնել ՆԱՏՕ-ի նավերի մուտքը երկրի նավահանգիստներ |armenpress.am|

Վրաստանը պատրաստակամություն Է հայտնել դյուրացնել ՆԱՏՕ-ի նավերի մուտքը երկրի նավահանգիստներ |armenpress.am|

armenpress.am։ Վրաստանի ղեկավարությունը պատրաստ Է այսուհետեւ Էլ ընդունել ՆԱՏՕ-ի՝ Սեւ ծովում գտնվող նավերը եւ դյուրացնել դրանց մուտքը երկրի նավահանգիստներ: Այդ մասին ասված Է 2018-2020 թվականներին աշխատանքի պլանների վերաբերյալ կառավարության հրապարակած հաշվետվության մեջ:«Մեծանում Է Վրաստանի տարածքային ջրեր ՆԱՏՕ-ի նավերի այցերի ինտենսիվությունը»,- նշվում Է հաշվետվության մեջ: «Վրացական կողմը պատրաստ Է իր հնարավորությունների շրջանակում ընդունել եւ աջակցություն ցուցաբերել դաշինքի՝ Սեւ ծովում գտնվող նավերին: Ներկայում օրինագիծ Է մշակված Վրաստանի տարածքային ջրեր ու նավահանգիստներ այն նավերի մուտքի դիվանագիտական թույլտվության տրամադրման դյուրացման համար, որոնք գտնվում են ՆԱՏՕ-ի օպերատիվ ենթակայության տակ»,- ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
07:05 - 04 հունիսի, 2019
Հանքագործների գործադուլը․ նորացված դասակարգային պայքարը Չիատուրայում |epress.am|

Հանքագործների գործադուլը․ նորացված դասակարգային պայքարը Չիատուրայում |epress.am|

epress.am: 15 օր առաջ Վրաստանի Չիատուրա քաղաքում մանգանի հանքի ավելի քան 3000 աշխատողներ գործադուլ են սկսել՝ չնայած նրան, որ Չիատուրայի երեք արհիմությունների ղեկավարությունները գործադուլ անելու թույլտվություն չէին տվել։ Իսկ արհմիություններից մեկն անցյալ տարի կոլեկտիվ համաձայնագիր էր ատորագրել, համաձայն որի առաջիկա երեք տարում գործադուլ հայտարարելն արգելվում էր։ Գործադուլավորներին աջակցում էր ողջ քաղաքը։ Նրանց էին միացել ածուխի հանքավայրի, մետաղական գործարանի և Թբիլիսիի մետրոյի աշխատակիցները, մայրաքաղաքից ժամանած ուսանողներն ու ակտիվիստները: Գործադուլավորները ոչ միայն կանգնեցրել էին արտադրությունը, այլ նաև փակել էին հանքանյութ բերող մեքենաների ճանապարհներն ու քաղաքի հիմնական փողոցները։ Նրանց պահանջներն էին․ բարձրացնել աշխատավարձը 50 տոկոսով, արգելել մանգան տեղափոխող մեքենաների մուտքը քաղաք, ապահովել աշխատողներին ավելի լավ առողջապահական ապահովագրությամբ և ավելի որակյալ սնունդով։ Աշխատողների մի փոքր խումբ քաղաքի կենտրոնում վրանային նստացույց էր կազմակերպել և հայտարարել հացադուլ։ Ի նշան բողոքի նրանք կարում էին բերանները․ ամեն օր՝ պահանջները չբավարարելու դեպքում, մեկ հացադուլավոր կարում էր իր բերանը։ Հանրային արձագանքը աստիճանաբար աճում էր, երկրով մեկ շատանում էին գործադուլին միացողները, իսկ ընկերության և հանքագործների միջև բնակցություններն այդպես էլ չէին կայանում։ Պետական պաշտոնյաները հետևում էին զարգացումներին։ Օրեր առաջ Ֆինանսների նախարարը, ով իբր պետք է հանդիպեր ընկերության հետ, սպառնաց, որ աշխատողների դեմ քրեական գործեր կհարուցվեն «ապօրինի» գործադուլ անելու համար։ Գործադուլը սկսել են հերթափոխներից մեկի աշխատողները, ովքեր հրաժարվել են աշխատել «Wachtian» կոչվող նոր աշխատանքային ռեժիմով, որը հանքերում ամենադաժանն է: Երբ հարցնում էինք Wacht բառի ծագումնաբանության մասին, որը Չիատուրայում մարդիկ օգտագործում էին նոր հանքային «համակարգը» նկարագրելու համար, ոչ ոք չգիտեր։ Մի քիչ փորփրելուց հետո պարզվեց, որ բառի հիմքում գերմաներեն watch՝ հետևել և guard՝ հսկել բառերն են։ Վաչթիան եզրույթը դիպուկ է․ աշխատանքային այս ռեժիմով աշխատողներին իսկապես հետևում և հսկում են օրական 24 ժամ, ամսական՝ 15 օր։ Հանքափորները, որոնք 15-օրյա հերթափոխով աշխատում են օրական 12 ժամ, հերթափոխի ողջ ընթացքում քնում են հանրակացարանում։ Հանրակացարանը խորհրդային տարիներին ծառայել է իբրև առողջարան, որտեղ աշխատավորները ֆիզիկական և մտավոր աշխատանքի ծանր շրջաններում բուժվում ու հանգստանում էին։ Երբեմնի առողջարանում է, որ աշխատողներն այսօր այնսպիսի հսկողության տակ են գտնվում, որ չեն այցելում իրենց ընտանիքներին կամ ընկերներին, նույնիսկ երբ նրանցից շատերի տները գտնվում են մի փողոց հեռավորության վրա։ Իրոնիա կա այն բանում, որ աշխատողների երբեմնի առողջարանը դարձել է նրանց գերշահագործման կենտրոնը։ Սա է Վրաստանում դասակարգային պայքարի վիճակը։ 15 օրվա ավարտից հետո հանքագործները գնում են տուն՝ հանգստանալու, առաջին շաբաթը՝ քնած անցկացնելու, ուժերը վերականգնելու համար: Հետո վերադառնում են հերթափոխի, և ստիպված են աշխատել գիշերային հերթափոխով՝ ամեն գիշեր 12 ժամ 15 օր շարունակ։ Աշխատողների խոսքով՝ ուտելիքը ուտելու բան չէ: Այն բաղկացած է էժան ածխաջրերից, պահեստավորված մսից, շաբաթը մեկ կամ երկու անգամ՝ այլ սպիտակուցներից: 12 ժամյա աշխատանքային օրվա համար հատկացվում է կես լիտր ջուր: Սրա ամենավատ մասն է այն, որ վերաբացված այս հանքերը, որոնք գործում են նոր ռեժիմով, ի տարբերություն հին հանքերի չունեն մանգան տեղափոխելու համար ներկառուցված երկաթգիծ։ Ընկերությունը չի ցանկանում ներդրում անել կամ ժամանակ ծախսել շինարարության վրա, քանի որ նոր ռեժիմով աշխատելու պարագայում աշխատողներն առանց այդ էլ 4-5 անգամ ավելի շատ մանգան են հանում, քան ավանդական 7 ժամյա ռեժիմով աշխատելու դեպքում։ Իսկ հանքագործները տուժում են, քանի որ փակ հանքում բեռնատարների գազն ու փոշին այլ ելք չունեն քան նրանց թոքերի մեջ լցվելը՝ օրական 12 ժամ անընդմեջ։ Այդ նույն բեռնատարերը, որոնց ոչ պատշաճ մեկուսացված բեռնախցերով մանգան են տեղափոխում, երթևեկում են քաղաքով մեկ, որտեղ երեխաներ են խաղում, որտեղ մրգի ու բանջարեղենի շուկաներն են, որտեղ Չիատուրայի բնակիչներն են ապրում և հանգստանում։ Շուկայում աշխատող կանայք ասում են, որ իրենց բերքը ծածկվում է մանգանի փոշիով։ Քաղաքով հոսող գետը թունավոր է հանքի արտահոսքի պատճառով։ Քաղցկեղի ցուցանիշները հատել են բոլոր սահմանները։ Մոտակա հիվանդանոցը հարևան քաղաքում է։ Ընկերության տրամադրած առողջական ապահովագրությունը հասանելի է մի փոքրիկ սենյակում, որտեղ դեղատոմս ստանալու համար անգամ աշխատողները հաճախ երկու օր հերթ են կանգնում։ Շտապօգնության մեքենաները չեն հերիքում։ Հանքավայրում կամ չկան հերթապահ բժիշկներ, կամ, եթե կան, չեն հասցնում։ Վերջին անգամ Վրաստանում աշխատանքով պայմանավորված հիվանդացություն հայտնաբերվել է 2016 թվականին, երկու դեպքերից մեկը՝ Չիատուրայում․ գրանցվել էր Պարկինսոնի հիվանդություն, որը հարուցվել էր մանգանի հետ շփման արդյունքում։ Այդ դեպքից հետո ընկերությունը սկսել է բժիշկներին հետապնդել, և նման ախտորոշումներ այլևս չեն տրվել։ Համեմատության համար նշենք, որ խորհրդային շրջանում տարեկան 150 աշխատանքով պայմանավորված հիվանդություն էր գրանցվում, այժմ՝ զրո։ Չի թվում, որ հանքագործները հասկանում են՝ ինչու են Վրաստանի բնական ռեսուրսները, նաև՝ ենթակառուցվածքները, սարքավորումները, որոնք ժառանգվել են սովետական միությունից, գտնվում մասնավոր ընկերության վերահսկողության տակ։ Նրանք շարունակում են կրկնել «միջազգային ուղիղ ներդրումների» մասին, բայց ո՞ւր են այդ ներդումները։ Աշխատողներն իրենք են վերանորոգում իրենց գործիքները, սարքին պահում մեքենաները և երթուղիները։ Մասնավոր, մասամբ օտարերկյա ընկերությունը, կառավարում է ամբողջ քաղաքը, տեղական ինքնակառավարման մարմիններին, աղտոտում է միջավայրը, ստեղծում լուրջ առողջապահական ռիսկեր և ծախսեր, ոչ մի ներդրում չի անում, փոխարենը՝ վերցնում է տեղացիների աշխատանքն և ունեցվածք դիզում։ Հաճախ ասում են՝ հարուստ քաղաք՝ աղքատ բնակիչներով։ Սա է պատճառը, որ տեղացիները պահանջում են, որպեսզի ընկերությունը հեռանա, իսկ նրանցից ոման ազգայնացման կոչեր են անում։ Թերևս այլ հարց է, թե որքանով է ազգայնացումը առհասարակ համատեղելի ընթացիկ քաղաքականության հետ, որը շատ զգույշ է Վրաստան ներդրումներ բելերու գործընթացը որևէ կերպ չխոչընդոտելու հարցում, կամ՝ որքանով է դա համատեղելի անդրազգային շահերի հետ։ Չիատուրայի մանգանի հանքը, որը գործում է 19-րդ դարից ի վեր, այժմ շահագործվում Georgian Manganese-ի կողմից, որն ամբողջությամբ պատկանում է Մայամիում (Ֆլորիդա, ԱՄՆ) գրանցված Georgian American Alloys (Վրաց-Ամերիկյան ձուլարաններ) ընկերությանը։ 1846 թվականին մանգանի հայնտաբերումը փոխեց տարածաշրջանը։ 1913 թվականին Վրաստանը դարձել է մանգանի ամենամեծ արտահանողը աշխարհում (50%): 1921-ի կարճատև դադարից հետո հանքը վերաբացվել է և ազգայնացվել Խորդային Միության առաջին տարիներին։ 1920-ականների տնտեսական փորձարկումների ընթացքում, մինչև կոլեկտիվիզացիան, այն 20 տարով հանձնվել է ամերիկացի գործարար Ավերել Հարիմանին՝ արդիակացնելու նպատակով։ Նրան չի հաջողվել թարմացնել հանքը, և 1928 թվականին այն նորից ազգայնացվել է։ Առաջին հնգամյա պլանի տարիներին (1928-1932) Չիատուրային հարևան Զեստաֆոնի քաղաքում բացվել խտանյութի ձուլման գործարան։ Վարթսիխեում կառուցվել է նաև հիդրոէլեկտրակայան՝ արտադրությունը աշխատացնելու համար։ Խորհրդային Միության փլուզումն ու 2000-ականների վայրենի մասնավորեցումը հանգեցրեցին նրան, որ աշխատավորները ամբողջությամբ ուժազրկվեցին, աշխատավարձերը կրճատվեցին, պետական պաշտպանությունը վերացավ, պարտքերը շատացան։ Կտրուկ ֆինանսականացումը, պարզեցված վարկերի հասանելիությունը՝ առողջապահական համակարգի մասնավորեցմանն ու ցածր աշխատավարձերի հետ համատեղված, պարտքերի տակ չընկնելն անհնար դարձրեցին։ Համարյա բոլորն ասում են․ «Իսկ ո՞վ պարտք չունի։ Միջին աշխատավարձը ամսական 180-350 դոլար է, չկա վաղաժամ թոշակի գնալու տարիքային շեմ, չկա աշխատանքի ընթացքում տուժածների փոխհատուցում կամ նպաստ, աշխատանքային պայմանները անբավարար են, առողջական ապահովագրությունը՝ ևս։ Վրաստանն օտարերկյա ընկերությունների համար դարձել է «սպասարկման» երկիր, նաև՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շնորհիվ, որի նպատակն է՝ դարձնել երկիրը «բիզնեսի համար նպաստավոր միջավայր»։ Աշխատողները՝ կանայք և տղամարդիկ, պայքարել են տարիներ շարունակ։ Կրկնվող այս խնդիրները արհամարհվել են անընդհատ, ամեն նոր բողոքի ալիքից հետո՝ միայն տաս տոկոս աշխատավարձի բարձրացում և կեղծ խոստումներ։ Այժմ ընթացող գործադուլը Չիատուրայում վերջին երկու տասնամյակների փորձառությունների կուլմինացիան է։ Այդ պատճառով է, որ գործադուլավորները հրաժարվում են բոլոր արհմիություններից, չեն ընտրում շարժման առաջնորդ, չեն համաձայնում ընկերության կտերին։ Համատարած մասնավորեցումների, ֆինանսականացման, սոցիալական ծառայությունների և աշխատանքային պայմանների ի սպառ բացակայության ավելի քան 15 տարին է արդեն։ Վրաստանում եղել են բազմաթիվ անիրականանալի գործադուլներ, սակայն Չիատուրայի այս գործադուլը, կարծես, որոշիչ նշանակություն ունի նեոլիբերալ քաղաքականությունների դեմ պայքարում, մինչդեռ գործարար միասնությունը չի բերել որևէ շոշափելի հաղթանակի։ Պայքարը ստեղծեց գործադուլի նոր գաղափաներ և պրակտիկաներ, որոնք ներգրավում են ամբողջ քաղաքը և արգելափակում քաղաքային կյանքը, և այն ավարտվեց հաղթանակով․ գրեթե բոլոր պահանջները բավարարվեցին (չնայած աշխատավարձը անմիջապես կբարձրանա 25 տոկոսով և 10 տոկոսով՝ տարեվերջին)։ Քաղաքը տոնում էր ողջ գիշեր։ Թեև շատ խնդիրներ կան, որ դեռ պետք է լուծվեն, աշխատողներն ու քաղաքի բնակիչները համարում են սա մեծ հաղթանակ։
15:20 - 03 հունիսի, 2019
Վրաստանի դատախազությունը կշարունակի պահանջել Սաակաշվիլիի արտահանձնումը |news.am|

Վրաստանի դատախազությունը կշարունակի պահանջել Սաակաշվիլիի արտահանձնումը |news.am|

news.am։ Սաակաշվիլիի նկատմամբ քաղաքացիության վերականգնման կամ կորստի հարցը ոչ մի առնչություն չունի իրավական հետապնդման կամ արտահանձնման գործընթացների հետ եւ ոչ մի ազդեցություն չի ունենա ընթացիկ գործընթացի վրա: Այս մասին հայտնել է դատախազ Կոկա Կացիտաձեն, հաղորդում է «Վրաստան- On-line»-ը:Կոկա Կացիտաձեն նշել է, որ Վրաստանի դատախազությունը սկսել է Միխայիլ Սաակաշվիլիի արտահանձնման գործընթացները եւ այդ իրավական գործընթացները չեն դադարել:«Ինչ վերաբերում է քաղաքացիության հարցին, ապա քաղաքացիության վերականգնման կամ կորստի հարցը ոչ մի առնչություն չունի իրավական հետապնդման կամ արտահանձնման գործընթացների հետ եւ ոչ մի ազդեցություն չի ունենա ընթացիկ գործընթացի վրա:Դատարանի կողմից մեղադրվող Միխայիլ Սաակաշվիլին ստիպված կլինի կանգնել Վրաստանի արդարադատության առաջ եւ պատասխան տալ կատարված հանցագործության համար:Մայիսի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միխայիլ Սաակաշվիլիին վերադարձրել էր Ուկրաինայի քաղաքացիությունը: Վրաստանի նախկին նախագահը եւ Օդեսայի մարզի նախկին ղեկավարը Կիեւ է ժամանել մայիսի 29-ին:
13:21 - 30 մայիսի, 2019
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Վրաստանի վարչապետի ուղերձը հրապարակված է Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում. «Հատկանշական է, որ Վրաստանը և Հայաստանն ավելի քան մեկ դար առաջ գրեթե միաժամանակ դրեցին հիմքը ժամանակակից ժողովրդավարական պետությունների, որոնց ժառանգության զարգացումը և ամրապնդումը հաջողությամբ շարունակում ենք:Ուրախ եմ, որ անցած տարի Թբիլիսիում Ձեր այցի ժամանակ միասին տոնեցինք Հայաստանի Առաջին Հանրապետության Անկախության 100-ամյակը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրների միջև բարեկամության և սերտ համագործակցության մեջ Ձեր ներդրած ավանդի համար:Հույս ունեմ, որ մեր անկեղծ երկխոսությունը և փորձի փոխանակումը կնպաստեն Վրաստանի և Հայաստանի միջև բազմադարյա բարեկամության և բարիդրացիության էլ ավելի խորացմանը և նոր դինամիկ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև դրականորեն կազդի տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը:Ձերդ Գերազանցություն, ևս մեկ անգամ հավաստիացնում եմ Ձեզ իմ խորին հարգանքը և ցանկանում եմ հաջողակ գործունեություն երկրի բարեփոխումների, զարգացման և առաջընթացի գործում»:
07:10 - 30 մայիսի, 2019
Թբիլիսիում ակցիա է անցկացվել՝ հաջակցություն Ադրբեջանի իշխանությունների կողմից առեւանգված լրագրողի |news.am|

Թբիլիսիում ակցիա է անցկացվել՝ հաջակցություն Ադրբեջանի իշխանությունների կողմից առեւանգված լրագրողի |news.am|

news.am։ Թբիլիսիում ադրբեջանցի մի խումբ ակտիվիստներ ակցիա են անցկացրել՝ հաջակցություն Ադրբեջանում 6 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Աֆղան Մուխթարլիի:Ակցիայի մասնակիցները պարզել են պաստառներ՝ «Ազատություն Մուխթարլիին», «Հետաքննողի գինը 2 մլրդ դոլար է» եւ այլ գրություններով: Ինչպես հայտնում է contact.az-ը, Մուխթարլին անհետացել էր Թբիլիսիում 2017 թվականի մայիսին տարօրինակ հանգամանքներում: Հաջորդ օրը նրան ձերբակալել էին Ադրբեջանում: Լրագրողը հայտնել է, որ իրեն առեւանգել են Թբիլիսիում, կտտանքների ենթարկել եւ ստիպողաբար տեղափոխել Ադրբեջան ու ձերբակալել: Սահմանն անցնելիս նրա գրպանում 10 հազար եվրո են գցել: Պաշտոնական մեղադրանքում ասվում է, որ նա անօրինական հատել է սահմանն ու փորձել 10 հազար եվրո տեղափոխել:Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ակցիայի նպատակը Մուխթարիլիի գործի նկատմամբ ուշադրություն հրավիրելն է: Նրաք Վրաստանին եւ Ադրբեջանին կոչ են արել վերջ դնել Աֆղանի անօրինական ձերբակալությանն ու ազատ արձակել նրան:Վրաստանի իշխանությունները եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները տեղեկացել են ակցիայի մասին: Ակցիան առանց միջադեպերի է անցել:
05:27 - 30 մայիսի, 2019
Վրաստանում բողոքի զանգվածային ակցիա Է անցկացվում հանքագործների Չիատուրա քաղաքում |armenpress.am|

Վրաստանում բողոքի զանգվածային ակցիա Է անցկացվում հանքագործների Չիատուրա քաղաքում |armenpress.am|

armenpress.am։ Վրաստանի Չիատուրա քաղաքում (Իմերեթի տարածաշրջան) անցկացվում Է տեղի բնակիչների բողոքի զանգվածային ակցիա, որոնք փողոցներ են դուրս եկել ի նշան գործադուլավոր հանքագործների հետ համերաշխության:Չիատուրայում գործադուլը մայիսի 15-ին սկսել են 150 հանքագործներ, աստիճանաբար դրան միացել են մարգանեցի հանքերի բոլոր աշխատողները՝ մոտավորապես 3 հազար մարդ: Նրանց մի մասը վրաններ Է խփել արդյունաբերական քաղաքի կենտրոնում, շրջանային խորհրդի՝ սակրեբուլոյի դիմաց, եւ հացադուլ սկսել: Դեռ ավելին, առանձին հանքագործներ կարել են իրենց բերանները: Գործադուլը համընդհանուր զանգվածային ելույթների Է վերաճել այն բանից հետո, երբ գործադուլավոր հանքագործները չեն կարողացել համաձայնության գալ գործատուի՝ Georgian Manganese-ի ընկերության հետ: Չիատուրայում դադարեցվել են ուսումնական պարապմունքները, չի աշխատում Է խանութների մի մասը: Փողոցներ են դուրս եկել հասարակ քաղաքացիները՝ երեխաների հետ միասին:Նրանք լիակատար աջակցություն են հայտնում հանքագործներին եւ պահանջում Georgian Manganese ամերիկյան ընկերության վտարում Չիատուրայից: Հանքագործների պահանջները բաղկացած են չորս կետից. հանքերը շահագործող Georgian Manganese ընկերությունում աշխատանքի տեղավորվածների աշխատավարձի բարձրացում 50 տոկոսով, աշխատողների եւ նրանց ընտանիքների համար ապահովագրական փաթեթի բարելավում, բոլոր ակտիվիստների պաշտպանություն գործադուլի ժամանակաշրջանում եւ դրանից հետո, հրաժարում նրանց վրա ճնշում գործադրելուց եւ գործադուլի նրանց օրինական իրավունքի ճանաչում, քաղաքում խոշորատոննաժ բեռնատար ավտոմեքենաների երթեւեկության արգելում: Georgian Manganese-ի բոլոր ձեռնարկություններում աշխատանքը կանգ Է առել: Դրանք ներառում են ինը հանք, մի քանի ֆաբրիկա, գործարաններ եւ ավտոպարկը: Georgian Manganese-ի ներկայացուցիչն ասել Է, որ ընկերությունը պատրաստ Է կատարել հանքագործների պահանջները եւ փուլ առ փուլ աշխատավարձն ավելացնել 50 տոկոսով, բայց եթե gրանք վերսկսեն աշխատանքը: Հանքագործները չեն հավատացել դրան եւ շարունակել են գործադուլը, հաղորդել Է Sputnik-ը:
11:53 - 27 մայիսի, 2019
Թբիլիսիում հայկական թատրոնի նոր շենք է կառուցվում. Այն պատրաստ կլինի 2020-ի դեկտեմբերին

Թբիլիսիում հայկական թատրոնի նոր շենք է կառուցվում. Այն պատրաստ կլինի 2020-ի դեկտեմբերին

Նախօրեին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այցելել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի կառուցվող նոր շենքի շինհրապարակ եւ ծանոթացել շինարարական աշխատանքներին։ Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին, որին պատկանող «Քարթու» հիմնադրամը հանձն է առել հայկական թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքների ֆինանսավորումը։ Ըստ քաղաքապետի, «Քարթու հիմնադրամն» արդեն ֆինանսավորել է 900 հուշարձանների վերականգնման աշխատանքներ, իսկ առհասարակ բարեգործության համար ծախսել է շուրջ 3 միլիարդ լարի (1.08 միլիարդ դոլար)։ Հայկական թատրոնի շենքի հետ կապված նախ որոշվել էր վերանորոգում իրականացնել, սակայն շինարարական աշխատանքների մեկարկից հետո պարզվել էր, որ վերանորոգումն անհնար է՝ շենքի ծայրահեղ վատ վիճակում լինելու պատճառով։ Դրանից հետո որոշվել էր հին շենքը քանդել եւ նորը կառուցել։ Հայկական թատրոնի նոր շենքը պատրաստ կլինի 2020 թ․ դեկտեմբերին, կունենա 6403 ք/մ տարածք, եւ 607 հանդիսականի համար նախատեսված դահլիճ։ Նախագծի արժեքը կազմում է 18 միլիոն լարի։  
06:40 - 25 մայիսի, 2019
Վրաստանում ընթանում են քաղաքապետերի եւ պատգամավորների ընտրությունները |news.am|

Վրաստանում ընթանում են քաղաքապետերի եւ պատգամավորների ընտրությունները |news.am|

news.am։ Թբիլիսիում եւ Վրաստանի որոշ շրջաններում ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08:00-ին. երկրի քաղաքացիները պետք է ընտրեն քաղաքապետեր եւ պատգամավորներ:Անցկացվում են Վրաստանի խորհրդարանի եւ շրջանային սաքրեբուլոյի (տեղական խորդատվական մարմիններ)՝ Սաղարեջո, Ահմեթա, Ադիգենի, Օզուրգեթի, Չիաթուրա, Թքիբուլի, Ցխալթուբո եւ Զեսթաֆոնի շրջաններում միջանկյալ ընտրությունները. պայքարն ուղղված է յուրաքանչյուր շրջանում մեկ պատգամավորական մանդատին: Զուգահեռաբար ընթանում են Զուգդիդի, Չիաթուրա, Խուլո, Զեստաֆոնի եւ Մարնեուլի շրջանների քաղաքապետերի արտահերթ ընտրությունները:Այսօր տեղի ունեցող ընտրությունների ձայնի իրավունք ունի ավելի քան 402 հազար քաղաքացի, որը կազմում է 2018 թվականի վերջում նախագահական ընտրությունների ժամանակ գրանցված ընտրողների ընդհանուր թվի 11.4 տոկոսը:Թբիլիսիում կարող է քվեարկել շուրջ 44 հազար ընտրող, որոնք Մթացմինդայի շրջանից են:Քվեարկությունը տեղի կունենա ընդհանուր առմամբ 410 ընտրատեղամասերում:Ընտրությունների ընթացքին կհետեւեն ավելի քան 6.1 հազար դիտորդներ 49 տեղական կազմակերպություններից եւ 47 դիտորդներ 7 միջազգային կազմակերպություններից: Գործընթացը կլուսաբանվի 45 ԶԼՄ-ների շուրջ 2 հազար լրագրողների կողմից:Ընտրությունները կհամարվեն վավեր ընտրողների ցանկացած ծավալի մասնակցության դեպքում:Բոլոր ընտրություններում կհաղթի թեկնածուն, որը կհավաքի ընտրություններում մասնակցած քաղաքացիների ձայների կեսից ավելին: Եթե դա տեղի չունենա, ապա վերջնական արդյունքների հրապարակումից երկու շաբաթ անց կանցկացվի երկրորդ փուլը:
06:48 - 19 մայիսի, 2019
Մեզ օգտագործում են սոցիալական խնդիրները քողարկելու համար. Tbilisi Pride |aliq.ge|

Մեզ օգտագործում են սոցիալական խնդիրները քողարկելու համար. Tbilisi Pride |aliq.ge|

aliq.ge: Մայիսի 17-ը հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է:Այս օրը աշխարհի տարբեր երկրներում ճանաչողական միջոցառումներ ու երթեր են անցկացվում ի պաշտպանություն ԼԳԲՏ համայնքի։Վրաստանում այս օրը նշվում է 2011 թվականից, սակայն, արդեն հայտարարվել է, որ այս տարի Թբիլիսիում շքերթ չի լինելու: Tbilisi Pride ՀԿ-ն տեսաուղերձ է տարածել, որում վրացական ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ու նրան իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող հայտնի դեմքերը խոսում են առկա խնդիրների մասին:«Մեզ օգտագործում են սոցիալական խնդիրները քողարկելու համար»,-ասում են Tbilisi Pride-ի ներկայացուցիչները։Ի դեպ, այսօր առավոտյան կազմակերպությունը Թբիլիսիի Բարաթաշվիլիի կամրջի վրա տեղադրել է ԼԳԲՏ համայնքի դրոշը:Վրաստանում ամեն անգամ համայնքի ցանկացած շքերթ ուղեկցվել է հակաակցիայով։Հատկանշական է, որ այսօր՝ մայիսի 17-ին, վրաց եկեղեցին նշում է ընտանիքի սրբության օրը, որի կապակցությամբ ժողովրդական երթ է անցկացվելու։
10:06 - 17 մայիսի, 2019
Վրաստանի խորհրդարանի նախագահը կայցելի Հայաստան.  դեսպան Սադոյանը հանդիպել է խորհդարանի փոխնախագահին |armenpress.am|

Վրաստանի խորհրդարանի նախագահը կայցելի Հայաստան. դեսպան Սադոյանը հանդիպել է խորհդարանի փոխնախագահին |armenpress.am|

armenpress.am: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Գիորգի Վոլսկու հետ։ Գիորգի Վոլսկին, ողջունելով դեսպանին, նշել է, որ ուրախությամբ և մեծ ջերմությամբ է հյուրընկալում բարեկամ Հայաստանի դեսպանին։ Ռուբեն Սադոյանն, անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը, ասել է, որ այն բարձր մակարդակի վրա է գտնվում՝ միաժամանակ առանձնահատուկ ընդգծելով Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի սերտ համագործակցության կարևորությունը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՀՀ Ազգային ժողովում նոր ձևավորված Հայաստան-Վրաստան բարեկամության խմբի, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ ՀՀ կատարվելիք այցի մասին։
16:28 - 15 մայիսի, 2019