ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ԿԳՆ-ն առանձնացրել է ավագ դպրոցներ, որոնք կաջակցեն առաջին դասարանցիների առցանց հայտագրմանը

ԿԳՆ-ն առանձնացրել է ավագ դպրոցներ, որոնք կաջակցեն առաջին դասարանցիների առցանց հայտագրմանը

Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հայտագրումը քաղաքացիները կարող են կատարել համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` https://hayt.emis.am/ կայքում: Նկատի ունենալով, որ որոշ քաղաքացիներ կարող են ունենալ տեխնիկական խնդիրներ, Կրթության և գիտության նախարարությունը Երևանի բոլոր վարչական շրջաններում առանձնացրել է մեկական ավագ դպրոց, որտեղ յուրաքանչյուր աշխատանքային օր քաղաքացիները կարող են ստանալ խորհրդատվություն և աջակցություն: Այդ նպատակով ընտրված դպրոցների տնօրենների հետ ԿԳ նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել են համակարգի գործարկման հիմնական սկզբունքները: Աշոտ Արշակյանը տեղեկացրել է, որ դպրոցներում այդ նպատակով կառանձնացվեն համակարգչային աշխատակիցներ, ովքեր մեկօրյա վերապատրաստում կանցնեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և կաջակցեն առցանց հայտագրում կատարել, եթե քաղաքացիները կունենան դրա անհրաժեշտությունը:Ստորև ներկայացնում ենք ավագ դպրոցների ցանկը, որոնք մայիսի 15-ից տեխնիկական աջակցություն են ցուցաբերելու Երևանի հիմնական դպրոցների առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներին` առցանց հայտագրման ընթացքում. 1.«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոց, տնօրեն՝ Աննա Մարուխյան, հասցե՝ Երևան, Խանջյան փող., 9 շենք (Կենտրոն վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-526471 ,+374-10-526421 2.Երևանի Ավ.Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց, տնօրեն՝ Անահիտ Կիրակոսյան, հասցե՝ Երևան, Նոր Արեշ, 9-րդ փողոց, 53 շենք (Էրեբունի վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-450730, +374-10-4589253.Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց, տնօրեն՝ Ռաֆայել Բարսեղյան, հասցե՝ Երևան, Ֆրունզեի փող., 56 շենք (Շենգավիթ վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-480922 , +374-10-4801114.Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց, տնօրեն՝ Կարինե Հովակիմյան, հասցե՝ Երևան, Արզումանյան փող., 8 շենք (Աջափնյակ վարչ. շրջան), հեռ.` +374-10-391070, +374-10-3910205.Երևանի Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոց, տնօրեն՝ Նելսիկ Էլոյան, հասցե՝ Երևան, Պարույր Սևակի փող., 11 շենք (Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-281332, +374-10-2813816.Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց, տնօրեն՝ Կլարա Ջհանգիրյան, հասցե՝ Երևան, Նոր Նորքի 2-րդ միկրոշրջան, Նելսոն Ստեփանյան փող., 3 շենք (Նոր Նորք վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-635570, +374-10-6461007.Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, տնօրեն՝ Հերմինե Դավթյան, հասցե՝ Երևան, Սունդուկյան փող., 78 շենք (Արաբկիր վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-227366 , +374-10-2245818.Երևանի թիվ 170 ավագ դպրոց, տնօրեն՝ Անուշ Հայրյան, հասցե՝ Երևան,Ավան, Թումանյան թաղամաս, 30 շենք (Ավան վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-610930, +374-10-6109409.Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, տնօրեն՝ Մարիամ Կիրակոսյան, հասցե՝ Երևան, Գուսան Շերամի փող., 103/3 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-746736 , +374-10-74673610.Երևանի թիվ 195 ավագ դպրոց, տնօրեն՝ Անահիտ Պողոսյան , հասցե՝ Երևան, 15-րդ թաղամաս, Մազմանյան փող., 5ա շենք (Աջափնյակ վարչ. շրջան), հեռ.՝+374-10-35955511.Երևան թիվ 198 ավագ դպրոց, տնօրեն՝ Արտաշես Թորոսյան, հասցե՝ Երևան,Նոր Նորքի 9-րդ միկրոշրջան, Վիլնյուսի փող., 13/1 շենք (Նոր Նորք վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-667250:  
15:09 - 13 մայիսի, 2019
Հանրակրթական դպրոցներում առարկայական չափորոշիչները կվերանայվեն. ԿԳՆ-ն հայտարարում է փորձագետների դիմումների ընդունելություն

Հանրակրթական դպրոցներում առարկայական չափորոշիչները կվերանայվեն. ԿԳՆ-ն հայտարարում է փորձագետների դիմումների ընդունելություն

STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) հանրակրթության պետական չափորոշիչները կվերանայվեն, ինչի նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է ազգային փորձագետների մրցույթ։ Ծրագիրն իրագործվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Հայաստանում նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում։ Չափորոշիչների վերանայման արդյունքում կփոփոխվեն պետական հանրակրթական դպրոցներում (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (STEM) առարկաների կրթական ծրագրերը, 5-12 դասարանների առարկայական ծրագրերը, դասավանդման մեթոդներն ու դասագրքերը, գնահատման համակարգը, կներդրվեն առարկաների մատուցման նոր և ժամանակակից մոտեցումներ։ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի, Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ ստեղծվել են փորձագիտական թիմեր, որում ներգրաված են ներառական կրթության, կրթական նյարդագիտության, կայուն զարգացման ապահովմամբ զբաղվող և այլ մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։ Այժմ մեկնարկում է ազգային փորձագետների ընտրության գործընթացը:
07:26 - 13 մայիսի, 2019
Նախադպրոցական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողի աշխատանքային օրն ավարտել մեկ ժամ շուտ. նոր նախագիծ |hetq.am|

Նախադպրոցական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողի աշխատանքային օրն ավարտել մեկ ժամ շուտ. նոր նախագիծ |hetq.am|

hetq.am: Կրթության և գիտության նախարարությունն առաջարկում է նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողի աշխատանքային օրն ավարտել 17:00-ին, եթե նրա աշխատանքային օրվա ավարտը 18:00-ին է, կամ նրա տրամադրել 1 ժամ ժամանակ (17:00-ից 18:00-ն): Այս նպատակով նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծ: Ըստ ԿԳՆ-ի, այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա երեխա խնամող աշխատողներին առավել արդյունավետ և առանց խոչընդոտների կազմակերպել իրենց երեխաների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու գործընթացը: Բացի այդ, նախարարությունն ակնկալում է, որ նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքը, այդ հաստատությունների աշխատակիցների աշխատանքի կազմակերպումը կլինի առավել պատշաճ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակիցների համար առավել կանխատեսելի կլինի իրենց աշխատանքի ավարտի ժամը: Կրթության և գիտության նախարարության հաղորդմամբ՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի գործող ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այնտեղ հաճախող սաների ծնողների համար:«Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամը հիմնականում ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը կամ խնամատար ծնողն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
09:12 - 06 մայիսի, 2019
Միտված ենք, որ արդեն իսկ դպրոցից հետաքրքրություն լինի գիտության նկատմամբ. Արայիկ Հարությունյան

Միտված ենք, որ արդեն իսկ դպրոցից հետաքրքրություն լինի գիտության նկատմամբ. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անցկացրած օլիմպիադայի հաղթողների, նրանց ծնողների և ուսուցիչների, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչների հետ: Մրցանակների են արժանացել Երևանի թիվ 87, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ, Հերացու անվան ավագ դպրոցների, ինչպես նաև Արցախի Նորշենի դպրոցի աշակերտները: «Հուսով եմ, որ ապագայում այս մրցույթն ավելի լայն ընդգրկում կունենա, որի միջոցով կրթական նոր որակ կապահովենք մեր ուսումնական հաստատություններում: Եթե այս մրցույթից հետո գոնե մեկ աշակերտ ասել է, որ հետագայում գիտությամբ է զբաղվելու, հետևաբար դա ցուցիչ է»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ ԱՐՓԱ-ի միջոցով Հայաստանն արդեն հաջորդ տարի կմասնակցի Ինտել ընկերության մրցույթին: «Գիտության մեջ ներկայումս լուրջ խնդիր կա տարիքի առումով, և եթե առաջիկա տարիներին մենք կտրուկ գործողությունների չդիմենք, ապա լուրջ կորուստներ կունենանք: Մենք միտված ենք, որ արդեն իսկ դպրոցից հետաքրքրություն լինի գիտության նկատմամբ, իսկ որ դա առկա է մեր պատանիների շրջանում, վկայում է, օրինակ, տարբեր ցուցահանդեսների ընթացքում նրանց մեծ ներգրավվածությունը»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ պետք է անել հնարավորը՝ խրախուսելու և արժևորելու գիտությամբ զբաղվելը: Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության նախկին անդամ Ռազմիկ Կարախանյանն իր հերթին նշել է, որ ընկերակցությունն իր գործունեության 35 տարիների ընթացքում 18 անգամ անցկացրել է վերոնշյալ օլիմպիադան: Այս տարի ԱՄՆ դպրոցականներից բացի, օլիմպիադային մասնակցել են նաև ՀՀ և Արցախի աշակերտները: Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարիներին օլիմպիադային մեծ մասնակցությունը կխթանի Հայաստանում STEM (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի զարգացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև դպրոցում հետազոտական բաղադրիչի ավելացման, դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդման, հետազոտական օլիմպիադաների համակարգման և այլ հարցերի: Մրցույթի կազմակերպիչները պատրաստակամություն են հայտնել մասնագիտական աջակցություն ցուցաբերել այն աշակերտներին, ովքեր ունեն որևէ գիտական գաղափար, սակայն չգիտեն ինչպես այն ներկայացնել:
13:15 - 30 ապրիլի, 2019
Երաշխավորվել են վերապատրաստող 7 կազմակերպություն. ԿԳՆ

Երաշխավորվել են վերապատրաստող 7 կազմակերպություն. ԿԳՆ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»:  Հրամանի համար հիմք է հանդիսացել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով ստաղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը: Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 7 կազմակերպություն, որոնք բոլորը հաղթահարել են մրցութային շեմը և ստացել վերապատրաստում իրականացնելու իրավունք. «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ, «Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ, «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա ՀԿ:
05:54 - 30 ապրիլի, 2019
Տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 1-ն է. ԿԳՆ

Տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 1-ն է. ԿԳՆ

Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն մինչև 2019 թվականի մայիսի 1-ը` համաձայն ՀՀ կառավարության2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի:  Դիմումին կից ներկայացվում են դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումները: Նշանակալի նվաճում են համարվում քաղաքացու ստացած մրցանակները (ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ) դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաներում /ցանկը ներկայացված է ՀՀ ԿԳՆ կայքում/, հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայ ժողովրդի պատմություն առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաներում 1-ին տեղը գրաված լինելու հանգամանքը, տվյալ մասնագիտության գծով միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններերում, ինչպես նաև բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերում հրապարակված գիտական հոդվածները, տվյալ մասնագիտության գծով գիտաժողովների զեկույցները, գիտակրթական մրցանակները: Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի դիմորդները պետք է ներկայացնեն ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (ՄՈԳ) արդյունքները, որը պետք է կազմի ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 90 տոկոսը: Դիմորդի հետ անցկացված հարցազրույցի փուլում հանձնաժողովի կողմից գնահատվում է մոտիվացիոն նամակը, գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի երկու ներկայացուցիչների երաշխավորագրերը, համապատասխան կրթական ծրագիրն իրականացրած բարձրագույն ուսումնական հաստատության երաշխավորագիրը և դիմորդի հետ հարցազրույցը:Գնահատումը կատարվում է 100 բալանոց համակարգով. մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի հավակնություն են ձեռք բերում առնվազն 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի շրջանակներում՝ առնվազն 65 բալային միավոր հավաքած քաղաքացիները: Բացի այդ` գերակայություն ճանաչված ոլորտի մասնագիտություններով նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններ բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` ուսման և կացության համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների (scholarship) վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ: Տարկետումը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը:
10:32 - 26 ապրիլի, 2019
Ի գիտություն ուսուցիչների՝ փոխվել են հայտերի ներկայացման վերջնաժամկետները. ԿԳՆ

Ի գիտություն ուսուցիչների՝ փոխվել են հայտերի ներկայացման վերջնաժամկետները. ԿԳՆ

Ուսուցիչների պետական ստանդարտները նպատակ ունեն նկարագրել ուսուցչի իրավասություններն ու լիազորությունները, սահմանել ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավոր ճանապարհներն ու հետագծերը, ուսուցչից պահանջվող աշխատանքային այն գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են կրթության կազմակերպումը, ինչպես նաեւ դասավանդումն ու ուսումնառությունը որակյալ եւ արդյունավետ դարձնելու համար: Պետական ստանդարտները կարող են հիմք հանդիսանալ ուսուցիչների որակավորման, նախնական եւ շարունակական մասնագիտական կրթության, ինչպես նաեւ ատեստավորման համակարգի բարելավման համար: Հրավիրվող հանդիպման ժամանակ քննարկվելու են ստանդարտների միջոցով ուսուցչական համայնքի որակին, շարունակական մասնագիտական զարգացմանը, մասնագիտական զարգացման հնարավոր ճանապարհների ու հետագծի մշակմանը եւ ուսուցիչների մասնագիտական կրթությանն առնչվող հարցեր: Այս նպատակով՚ ՀՀ ԿԳ նախարարությունը ուսուցիչներին հրավիրում է մասնագիտական քննարկման: Հայտագրվելու համար խնդրում ենք վերոնշյալ թեմաների շուրջ Ձեր դիտարկումներն առավելագույնը 500 բառի սահմաններում ուղարկել [email protected]էլեկտրոնային հասցեով՝ մինչեւ 2019թ.-ի ապրիլի 28-ը ներառյալ՝ նախկինում սահմանված ապրիլի 25-ի փոխարեն:
05:49 - 25 ապրիլի, 2019
Գիտական հետազոտությունների պատվերներ՝ տնտեսական պահանջների հիմքով. քննարկում ԿԳՆ-ում

Գիտական հետազոտությունների պատվերներ՝ տնտեսական պահանջների հիմքով. քննարկում ԿԳՆ-ում

Գիտություն-տնտեսություն առավել արդյունավետ համագործակցության, տնտեսության պահանջների հիմքով գիտական մտքի գործնական կիրառման և առևտրայնացման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, ՀՀ ԿԳՆ ԳԿ գիտական գործունեության վարչության պետ Ռուզան Ասատրյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ինովացիոն քաղաքականության վարչության պետ Շաքե Մեժլումյանը: Ինչպես նշել է ՀՀ ԿԳ նախարարը, կրթություն-գիտություն-առևտրայնացում-ինովացիա շղթայում խզում կա, ուստի անհրաժեշտություն է առաջացել առավել արդյունավետ մեխանիզմներ մշակել գիտության արդյունքի առևտրայնացման նպատակով, ինչն իր հերթին կնպաստի գիտության լուրջ միտումների և տնտեսության զարգացմանը:Նրա խոսքով՝ հաճախ գիտական միտքն ու տնտեսությունը զարգանում են իրար զուգահեռ ու իրարից անկախ, և ներկայում խնդիր է առաջացել գիտության առջև պատվեր ձևավորել թե՛ պետության կողմից, թե՛ մասնավոր սեկտորի, հատկապես բիզնեսի կողմից: Կարևորելով նոր տեխնոլոգիաների մշակման և ներդրման նպատակով պետության կողմից գիտության ֆինանսավորումը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը միաժամանակ նշել է, որ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել՝ մրցունակ նորարարական տեխնոլոգիաների հայտնաբերման ուղղությամբ: Հանդիպման ժամանակ որոշվել է ըստ ոլորտների գույքագրել խոշոր տնտեսվարող սուբյեկտների կարիքները, որոնց պահանջարկի հիման վրա էլ կձևավորվեն գիտական հետազոտությունների պատվերներ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ խոշոր տնտեսվարողների պահանջարկը գույքագրելուց հետո կազմակերպել ևս մի քննարկում՝ նպատակ ունենալով գիտության ոլորտի համար ձևավորել հստակ պատվերներ, որոնց լուծման համար կարելի է օգտագործել գիտական ծրագրերի իրականացման համաֆինանսավորման սկզբունքը՝ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի և տնտեսվարող սուբյեկտների հետ համատեղ:
06:01 - 24 ապրիլի, 2019
Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի մայիսի 15-ից

Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի մայիսի 15-ից

Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից: Այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների առկայությունը կայքում։ Ստուգումը կատարելիս հնարավոր է ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝ -Ծնողի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։ Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։ – Երեխայի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։ Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։ -«Ծնող – երեխա կապ չի հայտնաբերվել»: Խնդիրը ֆիքսվել է մեր կողմից։ Խնդրում ենք ևս մեկ անգամ ստուգել 3-4 օր անց։ -Երեխան դպրոցական տարիքի չէ /6 տարեկանից փոքր կամ 9-ը տարեկանից մեծ/: Երեխան չի կարող ընդունվել առաջին դասարան` տարիքի անհամապատասխանության պատճառով։ – ID քարտ չունենալու դեպքում մուտքագրեք Ձեր սոցիալական քարտի համարը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
12:18 - 22 ապրիլի, 2019
10-ը ուսուցիչ կմասնակցի IPF-2019 Գլոբալ միջազգային մանկավարժական ֆորմումին

10-ը ուսուցիչ կմասնակցի IPF-2019 Գլոբալ միջազգային մանկավարժական ֆորմումին

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն այսօր հանդիպել է IPF-2019 գլոբալ միջազգային մանկավարժական ֆորումին մասնակցության հայտ ներկայացրած և նախնական փուլը հաղթահարած 18 մանկավարժների հետ: Հարցազրույցից հետո նրանցից 10-ը հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային ֆորումին: Մանկավարժների հետ հանդիպման ժամանակ փոխնախարարը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե նրանք ին՞չ մեթոդաբանությամբ են առաջնորդվում՝ սովորողներին մոտիվացնելու և մասնագիտական մի շարք հարցերում կողմնորոշվելու, այդ թվում՝ տաղանդավոր երեխաների հետ աշխատանքի կազմակերպման և ժամանակակից հմտությունների տիրապետման տեսանկյունից: «Այս մրցույթի հիմնական նպատակն է հասկանալ, թե ուսուցիչն ինչպես պետք է բացահայտի տաղանդավոր երեխաներին, որոնք հետագայում իրենց ներդրումը կունենան պետության կյանքում: Ընտրված 10 մանկավարժները հնարավորություն կունենան ֆորումին ներկայացնելու մեր երկիրը՝ իրենց սեփական ստեղծարար փորձով, ինչպես նաև ծանոթանալ այլ երկրների կրթական լավագույն մեթոդներին՝ այնտեղից վերադառնալով նոր հմտություններով ու կարողություններով»,-նշել է Լուսինե Առաքելյանը՝ ընդգծելով, որ ներկա բոլոր ուսուցիչներն արդեն հաղթող են, քանի որ ներկայացված շուրջ 70 հայտերից նրանք են անցել եզրափակիչ փուլ: Հարցազրույցի ընթացքում ուսուցիչները ներկայացրել են իրենց լավագույն փորձը, ստեղծարար մեթոդները և իրենց հաջողության բանաձևը: Նրանցից 10-ը կմասնակցի IPF-2019 Գլոբալ միջազգային մանկավարժական ֆորմումին, որը տեղի կունենա 2019թ. նոյեմբերի 4-8-ը և միաժամանակ կանցկացվի 5 քաղաքներում՝ Վարշավա, Հելսինկի, Սինգապուր, Բեռլին և Վաշինգտոն: Ֆորումի բովանդակությունն առցանց հասանելի կլինի, և ֆորումին աննուղղակիորեն մասնակցություն կունենան նաև տասնյակ միլիոնավոր մանկավարժներ տարբեր երկներից: Ֆորումի ընթացքում մանկավարժները հնարավորություն կունենան ուսումնասիրել կրթության միջազգային լավագույն փորձը, տիրապետել ժամանակակից դասընթացների կազմակերպման մեթոդներին և հմտություններին, ինչպես նաև ծանոթանալ կրթության և ուսուցման կազմակերպմանն առնչվող խնդիրներին:
16:30 - 11 ապրիլի, 2019
Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին:Ողջունելով հյուրին՝ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է ՄԱԿ-ի տարբեր ծրագրերի շրջանակում ձևավորված համագործակցությունը, ընդգծելով Պարենի համաշխարհային ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջանքերը: Բարձր գնահատելով ՄԱԶԾ-ի պատրաստակամությունը՝ Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումներում ակտիվ և գործնական աջակցության հարցում, ԿԳ նախարարը շեշտել է, որ նոր իշխանությունները մեծ կարևորություն են տալիս հասարակագիտական առարկաների դասավանդմանը, մասնավորապես՝ քաղաքացիական կրթության տեսանկյունից: «Քաղաքացիական կրթությունն ավանդաբար թույլ է եղել Հայաստանում, չնայած որ այն երկրի անկախության կարևոր գրավականն է»,- նշել է Արայիկ Հարությունյանը և վստահություն հայտնել, որ այս ուղղությամբ փոխգործակցությունը լուրջ արդյունքներ կարձանագրի: Քաղաքացիական կրթության ապահովման գործում ԿԳ նախարարը կարևորել է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը: Ներկայացնելով կրթության համակարգում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ կրթության բոլոր աստիճաններում` հանրակրթություն, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում առաջիկա տարիներին լուրջ առաջընթաց է գրանցվելու:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի կրթական համակարգին գործնական աջակցություն ցուցաբերելու հարցում: Ներկայացնելով համագործակցության ուղղությունները՝ նա կարևորել է էկոլոգիական կրթության ներդրման, տեղեկատվական տեխնոլոգիանների ուղղությամբ, ՄԿՈւ ոլորտում մասնագիտությունների, գյուղական համայնքներում հմտությունների ու կարողությունների զարգացման ուղղությամբ նախանշվող ծրագրերը:Հանդիպմանը կողմերը քննարկել են ընթացիկ մի շարք այլ հարցեր:
16:09 - 10 ապրիլի, 2019
Հայաստանից 2 ծրագիր այս տարի ճանաչվել է «Հորիզոն-2020» Թվինինգ ծրագրի հաղթող

Հայաստանից 2 ծրագիր այս տարի ճանաչվել է «Հորիզոն-2020» Թվինինգ ծրագրի հաղթող

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնում է, «Հայաստանից 2 ծրագիր այս տարի ճանաչվել է «Հորիզոն-2020» Թվինինգ ծրագրի հաղթող «Հորիզոն-2020»-ը Եվրոպական միության ամենախոշոր հետազոտական և ինովացիոն գերազանցության ծրագիրն է, որը մրցութային սկզբունքով ֆինանսավորում է միայն լավագույններին: Ծրագիրը շահելու հավանականությունը յուրաքանչյուր տարի կազմում է 10-14%, իսկ յոթ տարիների (2014-2020) համար նախատեսված ընդհանուր բյուջեն` 80 միլիարդ եվրո: Ծրագրերից մեկը հաղթել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը՝ «COBRAIN Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլիացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում»: COBRAIN-ի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտպան մեխանիզմների վրա: Ծրագրերից երկրորդը՝ «Մագնիսական նանոհիբրիդները՝ քաղցկեղի բուժման համար», ներկայացվել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) կոորդինացմամբ: Այն ուղղված է քաղցկեղի բուժման անվտանգ և արդյունավետ եղանակի մշակմանը»:  
09:57 - 28 մարտի, 2019
Իրազեկման խմբերը սկսել են աշխատանքը համընդհանուր ներառական կրթության անցնելու ուղղությամբ

Իրազեկման խմբերը սկսել են աշխատանքը համընդհանուր ներառական կրթության անցնելու ուղղությամբ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը: Աշխատանքային խմբի ղեկավար, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին զեկուցվել են նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, խմբի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումն ու առաջարկությունները` նախորդ նիստում ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի ներկայացրած «Երևան քաղաքի հանրակրթության ոլորտում հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացը համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համատեքստում» ուսումնասիրության վերաբերյալ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մի քանի առաջարկություն` հաշվի առնելով ոչ միայն հատուկ դպրոցներում սովորողների, այլև ընդհանրապես հատուկ կարիքով մարդկանց սոցիալական աջակցության բաղադրիչը: Հանդիպման օրակարգում ընդգրկված է եղել ԿԳ նախարարի հրամանով ստեղծված իրազեկման խմբերի կատարած աշխատանքի արդյունքների վերաբերյալ զեկույցը: Մասնավորապես նշվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում իրազեկման խմբերը հանդիպումներ են ունեցել աջակցման կենտրոնների վերակազմակերպվող հատուկ դպրոցներում սովորողների ծնողների, ուսուցչական և վարչական անձնակազմերի հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվել է համընդհանուր ներառական կրթության անցնելու ճանապարհային քարտեզը` աշակերտի, մասնագետի և վարչական աշխատողի համար: ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը ներկայացրել է ծնողների և ուսուցիչների կողմից բարձրաձայնված հիմնական մտահոգությունները, միաժամանակ նշելով, որ իրազեկման աշխատանքները լինելու են շարունակական և հասցեական, ընդգրկելով հասարակական կազմակեպություններ և զանգվածային լրատվության միջոցներ, իսկ իրազեկման խմբերի աշխատանքին միանալու են նաև ներառական կրթության փորձ ունեցող ուսուցիչներ և ծնողներ: Քննարկվել է նաև համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման վերապատրաստումների հարցը: Մասնավորապես նշվել է, որ հանրակրթական դպրոցներում աշխատող առարկայական ուսուցիչները պետք է անպայման հմտություններ ստանան` հատուկ կարիքով երեխաների հետ աշխատելու համար: Նշենք, որ համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբում ընդգրկված են կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման, առողջապահության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
11:00 - 27 մարտի, 2019