Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ԱԺ-ում գույքի պակասորդի դեպքով հարուցված քրեական գործով կարգավիճակ ունեցող անձ այս պահին չկա |pastinfo.am|

ԱԺ-ում գույքի պակասորդի դեպքով հարուցված քրեական գործով կարգավիճակ ունեցող անձ այս պահին չկա |pastinfo.am|

pastinfo.am։ Ազգային ժողովում գույքի պակասորդի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կարգավիճակ ունեցող անձ այս պահին չկա։ Այս մասին տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։Ավելի վաղ հայտնել ենք, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը գրություն էր ուղարկել այն մասին, որ ԱԺ-ում մոտ 15 միլիոն դրամի գույքի պակասորդ կա, ինչի հիման վրա նյութեր են նախապատրաստվել, եւ հետագայում հարուցվել է քրեական գործ։Արեւիկ Խաչատրյանը մանրամասնեց, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն իրենց գրությամբ դիմել է այս տարվա հուլիսի 3-ին. «Աշխատակազմի ղեկավարը գրություն է ուղարկել այն մասին, որ ԱԺ աշխատակազմի նստավայրի տարածքում իրականացվել է հիմնական միջոցների գույքագրում, ինչի արդյունքում պարզվել է, որ որոշակի միավոր հիմնական միջոցների պակասորդ կա։ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատարստվել եւ պարզվել է, որ պակասում է 36 միավոր գույք, որի ընդհանուր արժեքը կազմում է 15. 554. 953 ՀՀ դրամ»։
07:29 - 27 օգոստոսի, 2019
Իմ կողմից կլինի խնդրանք՝ ընդհանրապես հրաժարվել «վեթինգ» բառից. ԲԴԽ անդամի թեկնածու |aysor.am|

Իմ կողմից կլինի խնդրանք՝ ընդհանրապես հրաժարվել «վեթինգ» բառից. ԲԴԽ անդամի թեկնածու |aysor.am|

aysor.am: ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանն առաջարկում է հրաժարվել վեթինգ բառից: «Իմ կողմից կլինի խնդրանք՝ ընդհանրապես հրաժարվել «վեթինգ» բառից, որովհետև այն ոչ միշտ է դրական պոտենցիալ պարունակում: Այստեղ խնդիրը զուտ վեթինգի հարցը չէ, մենք ունենք մի խնդիր՝ ապահովել բարեվարքություն դատական համակարգում, ապահովել արդար, անաչառ, մարդու իրավունքները հարգող և սեփական համոզմունքների ու իրավունքի վրա հիմնվող դատավոր: Դրանք պիտի լինեն այն չափանիշները, որոնց վրա հիմնվելու ենք, հետևաբար ասել, որ իրականացնելու ենք վեթինգ կլասիկ իմաստով, ես ձեռնպահ կմնայի», - ԱԺ-ում ասաց Աննա Մարգարյանը:Նա ընդգծեց, որ պետք է դատավորների մասնագիտական գործունեությանը վերաբերող հստակ պահանջներ ներկայացվեն ու միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել դատական համակարգում բարեվարքությունն ապահովելու ճանապարհների մասին:
09:05 - 01 հուլիսի, 2019
ԱԺ-ն ընդունեց անշարժ գույքի սեփականության վկայականի վրայից կնիքի պահանջը վերացնելու նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց անշարժ գույքի սեփականության վկայականի վրայից կնիքի պահանջը վերացնելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանում սեփականության վկայականի կամ մնացած այլ վկայականների վրայից կնիքի պահանջը կվերացվի, և այդ փաստաթղթերն իրավական կարգավիճակ կունենան առանց կնիքի:Կառավարության կողմից ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ-ն ընդունեց երկրորդ ընթերցմամբ:«Այս փոփոխությամբ հնարավորություն է տրվում, որ Անշարժ գույքի պետական ռեգիստրի աշխատանքի գործընթացների ավարտական փաստաթղթերը թվային տարբերակով հասանելի լինելու դեպքում համարվեն պաշտոնական փաստաթուղթ: Դրա հիմնական փոփոխությունը կայանում է նրանում, որ սեփականության վկայականի կամ մնացած այլ վկայականների վրայից կնիքի պահանջը վերացվում է, և այդ փաստաթղթերն իրավական կարգավիճակ են ունենալու առանց կնիքի»,- ներկայացրել էր Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:Փոփոխություններով կամաց-կամաց շրջանառությունից դուրս կգան նաև հին սերնդի սեփականության վկայականները:Հնարավորություն է տրվում, որ բարձր սերնդի սեփականության վկայականների մեջ փոփոխություն կատարելու դեպքում տրվի նոր նմուշի վկայական: Հին սերնդի վկայականները կամաց-կամաց շրջանառությունից հանելու գործընթաց են սկսում:Առաջարկվող փոփոխություններով նաև Անշարժ գույքի կադաստրի կոմիտե եզրույթը կփոխարինվի Կադաստրի կոմիտե եզրույթով:Նախագծին կողմ քվեարկեց 102 պատգամավոր:
09:03 - 01 հուլիսի, 2019
Այսուհետ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը կհաշվվառվի աշխատանքային մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժում |aysor.am|

Այսուհետ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը կհաշվվառվի աշխատանքային մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժում |aysor.am|

aysor.am։ ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ առաջարկվում է օրենքից հանել այն դրույթը, համաձայն որի՝ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժշում չի հաշվառվում:«Գործող իրավակարգավորումներով, եթե անձը աշխատել է համատեղությամբ, ապա այդ ժամանակահատվածը նրա մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժում չի հաշվվում: Մենք առաջարկում ենք հանել այս իրավակարագավորումը, ինչը նշանակում է, որ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը հետայսու ևս կհաշվվառվի աշխատանքային մասնակի կենսաթոշակի իրավունք տվող և դրա չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող աշխատանքային ստաժում», - ասաց փոխնախարարը:Նախագիծը դրվեց քվեարկության և ամբողջությամբ ընդունվեց 102 կողմ ձայներով:
08:01 - 01 հուլիսի, 2019
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված մի շարք նախագծեր |tert.am|

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված մի շարք նախագծեր |tert.am|

tert.am։ Նշենք, որ նիստը վարում էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով հայտնեց, որ կառավարությունից նամակ է ստացվել, որով առաջարկվում է՝ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ չքննարկել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց 102 կողմ ձայներով: «Քաղաքացիական դատավարության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց 102 կողմ ձայնով: ԱԺ-ն 102 կողմ ձայնով ընդունեց նաև «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը:Նշենք, որ ժամը 12:00-ին ԱԺ-ն հրավիրել է ևս մեկ արտահերթ նիստ: Օրակարգում մեկ հարց է՝ ԲԴԽ անդամի ընտրություն:
07:49 - 01 հուլիսի, 2019
ԱԺ-ն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ |armenpress.am|

ԱԺ-ն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 28-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ: Հունիսի 28-ին արտահերթ նստաշրջանը հրավիրվել է կառավարության նախաձեռնությամբ:Ազգային ժողովի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը և կից ներկայացված նախագծերի փաթեթը:
14:38 - 28 հունիսի, 2019
Այնպես չէ, որ ինչ-որ մեկը չի թողում շաքարավազ բերել, ուղղակի ոչ ոքի ձեռք չի տալիս, ոչ ոք չի կարողանում բերել. ՏՄՊՊՀ անդամի թեկնածու |aysor.am|

Այնպես չէ, որ ինչ-որ մեկը չի թողում շաքարավազ բերել, ուղղակի ոչ ոքի ձեռք չի տալիս, ոչ ոք չի կարողանում բերել. ՏՄՊՊՀ անդամի թեկնածու |aysor.am|

aysor.am։ Խորհրդարանում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց հանձնաժողովի անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանից, թե ինչո՞ւ հեղափոխությունից հետո շաքարի և բանանի ներմուծման շուկայում ակտիվություն չի նկատվում: «Բանանի ներմուծումը սպեցիֆիկ է: Հեղափոխությունից հետո շատ մարդիկ փորձեցին ներմուծել բանան, բայց նրանցից շատերը խնդիրներ ունեցան: Եթե խնձորը կարող ես վաճառել, մի շաբաթից չվաճառվի, 10 օրից կվաճառվի, բանանինն այդպես չէ, պիտի ունենաս շուկա, որտեղ սպառես: Չես կարող այսօր բանան բերել՝ չիմանալով քո սպառման կետերը: Այստեղ ունենք արդեն ամուր դիրքերում կազմակերպություն: Այնպես է ստացվում, որ նոր խաղացողները կդժվարանան մտնել, բայց ամեն ինչ պետք է անենք, որ կարողանանք ու մենաշնորհը վերանա», - ասաց Ճաղարյանը: Անդրադառնալով շաքարի ներմուծման խնդիրներին՝ Ճաղարյանն ասաց, որ խնդիրը որակի մեջ է:«Կազմակերպությունները, որոնք նոր են ուզում սկսել շաքարավազի ներմուծում, հաշվարկներ են կատարում ու նրանց մոտ չի ստացվում: Կարծում եմ՝ այստեղ որակի հետ կապված հարցեր կան, որակը պիտի խորը ուսումնասիրվի: Այնպես չէ, որ ինչ-որ մեկը չի թողում շաքարավազ բերել, ուղղակի ոչ ոքի ձեռք չի տալիս, ոչ ոք չի կարողանում բերել: Ինչքան էլ տարօրինակ է, շաքարավազի ներմուծմամբ միայն զբաղվում են պահածո և հրուշակեղեն արտադրող գործարանները, որովհետև քաղցրության, որակի հարցեր կան, մի փոքր ավելի թանկ է նստում իրենց վրա, բայց գերադասում են ներմուծել», - ասաց Ճաղարյանը:
09:21 - 28 հունիսի, 2019