Հրայր Զորյանն ազատվել է պաշտոնից. հաստիքն այլևս գոյություն չունի |tert.am|
12:08 - 13 օգոստոսի, 2019

Հրայր Զորյանն ազատվել է պաշտոնից. հաստիքն այլևս գոյություն չունի |tert.am|

tert.am։ Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում վարչության պետի տեղակալի հաստիքը այլևս գոյություն չունի գրեթե բոլոր վարչություններում, իսկ պարոն Զորյանը վարչության պետի տեղակալն էր ու պաշտոնակատարն էր` վարչության պետի պարտականությունների կատարողը:

Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը` անդրադառնալով ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի տեղակալ Հրայր Զորյանի պաշտոնից ազատմանը:

«Պարոն Զորյանին առաջարկ է արվել, որպեսզի ինքը մասնակցի վարչության պետի համար տեղի ունեցող մրցույթին»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է Հրայր Զորյանի հետ ունեցած հարաբերություններին, Վահան Կոստանյանն ասաց, որ հարաբերությունները շատ լավ են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել