Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Բաքուն ակնհայտորեն ագրեսոր է այս հակամարտությունում. Անն Իդալգո


 |armenpress.am|

Բաքուն ակնհայտորեն ագրեսոր է այս հակամարտությունում. Անն Իդալգո |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական Բաքուն ակնհայտորեն ագրեսոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, որին աջակցում է Թուրքիան: Այս մասին Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: «Ուստի Բաքվի ռեժիմը շատ մեծ պատասխանատվություն է կրում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի աջակցությամբ պետք է որոշվի Ղարաբաղի և նրա ժողովրդի ապագան: Հուսով եմ, որ նրանք  կարող է հնարավորինս արագ դադարեցնել հակամարտությունը և բանակցություններ սկսել տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հասնելու համար: Հանգստյան օրերին ձեռք բերվեց հումանիտար զինադադարի համաձայնություն, որը, հուսով եմ, կիրականացվի, ի տարբերություն նախորդ շաբաթվա հրադադարի, որը խախտվել է բազմաթիվ անգամ: Պատերազմը երբեք լուծում չէ, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում այն ցավալի է և դարավոր հիշողություններ է արթնացնում»,- ասել է Անն Իդալգոն:
13:53 - 19 հոկտեմբերի, 2020
ՄԻՊ-ին ահազանգ է ներկայացվել, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել

ՄԻՊ-ին ահազանգ է ներկայացվել, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվեց ահազանգ այն մասին, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել: Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Անհապաղ նախաձեռնված վարույթով պարզված տվյալներն են. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Դրանից հետո՝ զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում: Համոզմունքն այն է, որ հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են սպանելուց հետո: Ադրբեջանի զինվորականների հետ եղբայրն ունեցել է իրար հաջորդող երկու հեռախոսային խոսակցություն, որոնց ընթացքում ադրբեջանական մի քանի զինվորական խմբով ծաղրել են, փորձել են նվաստացնել սպանված զինծառայողի եղբորը, նրա հետ խոսել ատելության խոսքով: Ընդ որում, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է հայ զինծառայողի եղբայրը, զանգերը կատարվել են իր եղբոր հեռախոսահամարով: Սրանք վայրագ ու դաժան, ակնհայտ ահաբեկչական մեթոդներ են: Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգման ու վայրագությունների այլ դեպքեր ևս, այդ աշխատանքները շարունակվում են։ Դրանք բոլորը փաստագրված են՝ անհրաժեշտ ձևակերպումներով ու ներկայացվում են միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: Նման հանցավոր արարքներ կատարողները, դրանց համար պատասխանատուները պետք է ենթարկվեն անխուսափելի պատժի՝ միջազգային քրեական իրավունքի ողջ խստությամբ»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
00:01 - 19 հոկտեմբերի, 2020
Թավրիզում ադրբեջանցիները պահանջում են փակել Իրան-Հայաստան սահմանը |hetq.am|

Թավրիզում ադրբեջանցիները պահանջում են փակել Իրան-Հայաստան սահմանը |hetq.am|

hetq.am: Հայ-ադրբեջանական հակամարտության սրմանը զուգահեռ, լարված է նաև իրավիճակը Իրանի Թավրիզ քաղաքում: Այստեղ, հիշեցնենք, ապրում են մեծաթիվ հայեր և ադրբեջանցիներ: Տեղի ադրբեջանցիներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել և Իրանի իշխանություններից պահանջել են փակել իրանահայկական Նորդուզի անցակետը, որտեղով, ըստ նրանց, Հայաստանը զենք է ստանում: Թավրիզը Իրանի՝ մեծությամբ 6-րդ քաղաքն է` 1,7 մլն բնակչությամբ: Այն Իրանի հյուսիսային նահանգի կարևոր տնտեսական կենտրոնն է: Գերազանցապես բնակեցված է ադրբեջանցիներով: Ատրպատական նահանգում հաշվվում է մինչև 7000 հայ: Դրա շուրջ կեսը Թավրիզում է ապրում: Մեզ հետ զրույցում Թավրիզում բնակվող տիկին Սիրարփին պատմեց, որ իրավիճակն այս օրերին լարված է, սակայն լուրջ բախումներ հայերի և ադրբեջանցիների միջև տեղի չեն ունեցել, և Իրանի իրավապահները ուշի-ուշով հսկում են երկու կողմին էլ: Շարունակությունը՝ hetq.am-ում։
23:24 - 18 հոկտեմբերի, 2020
Էրդողանը զինում է ադրբեջանցիներին, քանի որ ևս մեկ ցեղասպանություն է ցանկանում. վարչապետի հարցազրույցը՝ «Կորիերե դելլա Սերա»-ին

Էրդողանը զինում է ադրբեջանցիներին, քանի որ ևս մեկ ցեղասպանություն է ցանկանում. վարչապետի հարցազրույցը՝ «Կորիերե դելլա Սերա»-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական ամենախոշոր թերթերից՝ «Կորիերե դելլա Սերա»-ին: Հարցազրույցի հիմքով պատրաստված հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Փաշինյանը մատնանշում է. «Էրդողանը զինում է ադրբեջանցիներին, քանի որ ևս մեկ ցեղասպանություն է ցանկանում», այնուհետև շարունակում է. «Նա սիրիացի ջիհադիստների է ուղարկել այստեղ կռվելու, մենք ապացույցներ ունենք»: «Թուրքերը Վիեննայո՞ւմ: Դա կարող է նորից տեղի ունենալ»: Մինչ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված Ադրբեջանի հետ հրադադարը «մեծ աղմուկով» դոփում է տեղում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիպերբոլ է օգտագործում, բայց անմիջապես անցնում է իր ասելիքին: Նախկինում լրագրող և խարիզմատիկ ընդդիմադիր գործիչը վարչապետ է ընտրվել երկու տարի առաջ՝ փողոցները ողողած բողոքի ցույցերից հետո: Փաշինյանը նոր է վերադարձել ռազմաճակատից, որտեղ այցելել է զինվորներին: Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտերը չեն դադարել և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի երկնքում շարունակ հնչում են հակաօդային ազդանշաններ: Մեկ շաբաթ առաջ շատ փխրուն հրադադար կնքվեց, որը սակայն չկանգնեցրեց ռումբերն ու անօդաչու թռչող սարքերը և չլռեցրեց պատերազմի հռետորաբանությունը: Հայկական կողմից զինվորականների և քաղաքացիականների շարքում կան 660-ից ավելի զոհեր: Կորիերե դելլա Սերա - Բաքուն ձեզ մեղադրում է Գյանջային նորից հարված հասցնելու մեջ, դուք մեղադրում եք ադրբեջանցիներին Ստեփանակերտը և մերձակա գյուղերը ռմբակոծելու մեջ: Երկու կողմերն էլ խոսում են մարդկության դեմ հանցագործությունների մասին: Որտե՞ղ է ճշմարտությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարավային Կովկասում Թուրքիան առաջ է տանում նույն ռազմավարությունը, որ որդեգրել է Միջերկրական ծովում Հունաստանի և Կիպրոսի դեմ, կամ Լիբիայում, Սիրիայում և Իրաքում: Դա ծավալապաշտական քաղաքականություն է: Հրադադարի բանակցությունների ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանն ասաց՝ չի ցանկանում, որ Ադրբեջանը դադարեցնի մարտերը: Այս հակամարտությունը չէր սկսվի առանց Թուրքիայի միջամտության: Հենց Թուրքիան է խրախուսել Ադրբեջանին հարձակվել Արցախի վրա: Թուրքական զորքերը մասնակցում են հարձակումներին: Բայց ոչ միայն: Ադրբեջանցիներն օգտագործում են Սիրիայից բերված ջիհադիստ զինյալների: Նրանք թուրքերի կողմից ուղարկված ահաբեկիչներ են: Կորիերե դելլա Սերա - Դուք ունե՞ք այդ զինյալների օգտագործման մասին ապացույցներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, մենք ունենք ջիհադիստական քարոզչական տեսահոլովակներ` մարտական գործողությունների վայրերում գեոլոկացիայով: Ինչպես նաև նրանցից մի քանիսի մարմինները: Որևէ կասկած չկա դրանում: Ապացույցներն արդեն հրապարակվել են: Հատուկ ծրագրի միջոցով հնարավոր է եղել վերլուծել տեսանյութերի կադրերը և բացահայտել, թե որ վայրերում են կատարվել այդ նկարահանումները: Այժմ արդեն հաստատված փաստ է, որ նրանք բերվել են առաջին գիծ մարտական գործողությունների ընթացքում: Սիրիացի ահաբեկիչներն իրենք են նկարահանել այն տեսանյութերը, որոնք հետագայում հայտնվել են համացանցում և տարածվել: Այս ապացույցը պաշտոնապես ճանաչվել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների կողմից: Եվ նպատակը պարզ է. թուրքերը հայ ժողովրդի ևս մեկ ցեղասպանություն են ցանկանում: Ես հարցնում եմ ինքս ինձ և միջազգային հանրությանը. ի՞նչ տեսակի զինադադար կարող ենք կնքել այս ահաբեկիչների հետ: Մենք հարձակման ենք ենթարկվում, մենք պետք է պաշտպանվենք, ինչպես ցանկացած ազգ, որին ոչնչացում է սպառնում: Կորիերե դելլա Սերա - Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Եվրամիությունը հակամարտությունը դադարեցնելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ռազմական գործողություններին վերջ տալու համար կա միայն մեկ միջոց, այն է` Արցախի՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի միջազգային ճանաչումը: Այլ հնարավորություն չկա: Հակառակ դեպքում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայերը կենթարկվեն էթնիկական զտումների, և դա այն պատճառով, որ հայերը վերջին խոչընդոտն են թուրքերի՝ դեպի հյուսիս արևելք և հարավ արևելք ընդլայնման համար: Կորիերե դելլա Սերա - Իտալիայում մի խումբ մտավորականներ, մարզիկներ և քաղաքական գործիչներ ստորագրեցին Հայաստանի հետ համերաշխության հռչակագիր: Դա բավակա՞ն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մի շարք արտասահմանցի լրագրողներ եկան այստեղ, բայց մենք չտեսանք արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների: Իտալիայից ես ակնկալում եմ, որ նա ճանաչի, որ Թուրքիան վարձկաններ ու զորքեր է տեղափոխել Ադրբեջան: Բայց ոչ միայն դա: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը մարդասիրական լուրջ ճգնաժամի զոհ է, ինչը միջազգային հանրությունը և Իտալիան պետք է հաշվի առնեն։ Որովհետև եթե ադրբեջանական բանակը վերադառնա տարածաշրջան, ոչ մի հայ չի փրկվի»:
20:22 - 18 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության հետևանքով Մարտակերտում գազ և լույս չկա. վնասվել է բնակելի տների 30%-ը
 |armenpress.am|

Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության հետևանքով Մարտակերտում գազ և լույս չկա. վնասվել է բնակելի տների 30%-ը |armenpress.am|

armenpress.am: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ցանցի կողմից աջակցվող պատերազմական գործողությունների ընթացքում ինտենսիվ հրետակոծվել է նաև Արցախի Մարտակերտ քաղաքը: Լուսինե Զաքարյանը նշեց, որ քաղաքում և Մարտակերտի շրջանի գյուղերում Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հրետակոծությունը շարունակվել է նաև երեկվա ընթացքում: «Երեկ ևս Մարտակերտ քաղաքին և հարակից բնակավայրերին հակառակորդը խփում էր ծանր հրետանիով և այլ զինատեսակներով, որը տևել է մինչև կեսգիշեր: Կեսգիշերին, հումանիտար հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո, Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում եղել է հանգիստ: Այս պահի դրությամբ ևս հանգիստ է: Բնակչության մոտ ոչ մի ժամանակ խուճապ չի եղել և չկա, բոլորը հաղթելու տրամադրությամբ են»,- ասաց Զաքարյանը: Պատերազմի առաջին օրվանից Մարտակերտ քաղաքում գազ չկա, ակտիվ հրետակոծության հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարերը:
19:19 - 18 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը պատրաստ է միակողմանիորեն Հայաստանին փոխանցել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը

Ադրբեջանը պատրաստ է միակողմանիորեն Հայաստանին փոխանցել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը

Ադրբեջանը պատրաստ է միակողմանիորեն Հայաստանին փոխանցել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական   հանձնաժողովը: Այս մասին հայտնում է tass.ru-ն։ «ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հետ պետական   հանձնաժողովի անցկացրած հանդիպումների ժամանակ հաղորդվել է, որ, Ադրբեջանի և Հայաստանի միջև հայտարարված ժամանակավոր հումանիտար զինադադարի ոգուն համապատասխան, Ադրբեջանը պատրաստ է միակողմանիորեն փոխանցել Հայաստանին ադրբեջանական կողմում գտնվող հայ զինծառայողների մարմինների մի մասը նախապես համաձայնեցված միջանցքում երկու պետությունների սահմանին Թովուզի շրջանում, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ», - ասված է հանրապետության Պետական  անվտանգության ծառայության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։Պետական   հանձնաժողովը ԿԽՄԿ-ին խնդրել է այդ մասին տեղեկացնել հակառակ կողմին: Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
17:45 - 18 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանական կողմի չդադարող զինված հարձակումները մարդասիրական աղետ են առաջացրել. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական կողմի չդադարող զինված հարձակումները մարդասիրական աղետ են առաջացրել. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի զինված ուժերի շարունակվող ագրեսիան ոչ միայն կոպտորեն խախտում է վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքները, այլ նաև անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք է նրանց մերձավոր ազգականների նկատմամբ: Նման տեսակետ է հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Ադրբեջանի զինված ուժերի արդեն 22 օր տևող ու չդադարող զինված հարձակումները մարդասիրական աղետ են առաջացրել ոչ միայն Արցախի քաղաքացիական բնակավայրերում, այլ նաև բոլոր այն վայրերում, որտեղ անմիջական ռազմական բախումներն են: Արցախի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի շարունակվող թիրախային հարձակումների հետևանքով ավերվում են տներ ու կենսական քաղաքացիական ենթակառուցվածքներ, արգելված զինատեսակներից սպանվում կամ կյանքը խեղող վնասվածքներ են ստանում խաղաղ բնակիչներ»,-նշել է Թաթոյանը: ՄԻՊ-ը շեշտել է, որ Արցախում ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են գործել շտապ բժշկական օգնության մեքենաների ու հոսպիտալի ուղղությամբ: 22 օր անընդհատ հայտարարվում է բոլոր կողմերում գերիների, ինչպես նաև զոհերի ու դիակների մասին: Ադրբեջանի շարունակվող ագրեսիան ոչ միայն կոպտորեն խախտում է վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքները, այլ նաև անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք է նրանց մերձավոր ազգականների նկատմամբ «Առկա վիճակը աղետալի է նաև շրջակա միջավայրի աղտոտման, վարակիչ հիվանդությունների զանգվածային տարածման ու համաճարակների բռնկման տեսանկյունից՝ բնապահպանական աղետի վերածվելու իրական սպառնալիքով: Իսկ այս ամենն արդեն չի ճանաչում պետական սահմաններ ու վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար»,-ասել է ՄԻՊ-ն ու նշեց, որ այս մասին է վկայում նաև Հայաստանի առողջապահության նախարարության մասնագիտական գնահատականը: Նա նշել է, որ այս ամենը միջազգային իրավունքի, այդ թվում՝ 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաներում ամրագրված և սովորութային մակարդակում գործող միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջների շարունակվող հանցավոր խախտումներ են: Թաթոյանը շեշտել է, որ միջազգային հանրությանը անհրաժեշտ է իրական քայլերով անհապաղ կանխել այս վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը, իսկ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ, ICRC) համար պետք է ապահովվի մարդասիրական առաքելության իրական և արդյունավետ հնարավորություն:
17:37 - 18 հոկտեմբերի, 2020
Ստեփանակերտի այն հատվածներում, որտեղ ռումբեր են նետվում, ոչ միայն զինվորական ենթակառուցվածք, այլև զինծառայող չկա. վարչապետ

Ստեփանակերտի այն հատվածներում, որտեղ ռումբեր են նետվում, ոչ միայն զինվորական ենթակառուցվածք, այլև զինծառայող չկա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը: Այն ներկայացնում ենք ստորև.Ֆրանս 24 - Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, հարցազրույց տալու Ձեր համաձայնության համար։ Վստահաբար, ձեր տարածաշրջանը շատ դժվարին ժամանակներ է ապրում այս օրերին։ Ես կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել մի քարտեզի վրա, որն այս պահին լայնորեն շրջանառվում է միջազգային հարթակներում։ Հնարավոր է, որ Դուք համաձայն չեք այդ քարտեզում պատկերվածի հետ։ Այնտեղ Հայաստանը գտնվում է ձախ մասում, իսկ Ադրբեջանը՝ աջ կողմում, և այն, ինչ կարմիրով ներկված է որպես ադրբեջանական տարածք, վիճելի շրջանն է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության, որը նախորդ դարի 90-ականների սկզբին անկախություն հռչակեց, ինչն առ այսօր չի ճանաչվել ՄԱԿ-ի գեթ մեկ անդամ երկրի կողմից, ներառյալ Հայաստանը։ Վերջերս մենք ականատես եղանք խնդրի լուծման չափազանց կոշտ մոտեցումների։ Մասնավորապես, Դուք գնացիք Լեռնային Ղարաբաղ և հայտարարեցիք, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Այստեղ կրկին ես պետք է հիշատակեմ, պարոն վարչապետ, որ ՄԱԿ-ի անդամ երկրներից և ոչ մեկը համաձայն չէ այդ ձևակերպման հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ ես Ձեր ցուցադրած քարտեզը, ցավոք սրտի, չեմ տեսնում, և դրա հետ կապված որևէ մեկնաբանություն անել չեմ կարող: Ինչ վերաբերում է Ձեր նշած հայտարարությանը, շատ կարևոր է իմանալ Լեռնային Ղարաբաղի հարցի պատմությունը, որովհետև Ձեր խոսքի մեջ էլ Դուք ասացիք՝ վիճարկվող տարածք: Ցավոք, ինչ-որ պահի միջազգային լրատվամիջոցները Լեռնային Ղարաբաղի հարցը ներկայացնում են որպես տարածքային վեճ: Եվ սրա պատճառն այն է, որ մոռացության է մատնվել Լեռնային Ղարաբաղի հարցի ծագման պատմությունը: 1988 թվականին Խորհրդային Միության ժամանակներում, երբ տեղի էր ունենում վերակառուցման և ժողովրդավարացման գործընթաց, Ղարաբաղի ժողովուրդը, օգտվելով գորբաչովյան բարեփոխումների շրջանից, որոշեց վերականգնել իր իրավունքները: Իսկ իրավունքը խախտվել էր Խորհրդային Միության ձևավորման շրջանում, երբ Ստալինի կամայական որոշման հետևանքով 80 տոկոս հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը կցվեց Խորհրդային Ադրբեջանին և ոչ թե դրվեց Խորհրդային Հայաստանի կազմ:Եվ ահա 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի խորհրդարանն ընդունեց Հայաստանին միավորվելու վերաբերյալ որոշում, և դա բացարձակապես խաղաղ գործընթաց էր: Ընդ որում՝ ցանկանում եմ ընդգծել, որ այն ժամանակ այդ շարժումն ընկալվում էր որպես Խորհրդային Միության ժողովրդավարացման գործընթաց, և շատերը Եվրոպայում ասում էին, որ Ղարաբաղյան շարժման սկսած պրոցեսի արդյունքում էր, որ փլուզվեց Բեռլինի պատը: Եվ ահա այս խաղաղ քաղաքական որոշմանը Խորհրդային Միությունը և Խորհրդային Ադրբեջանը պատասխանեցին բռնությամբ՝ իրականացնելով հայերի սպանություններ Սումգայիթ և Բաքու քաղաքներում: Եվ ահա այսպես ծագեց կոնֆլիկտը: Ինչ վերաբերում է արդեն Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանին, երբ Խորհրդային Ադրբեջանը հռչակեց անկախություն Խորհրդային Միությունից, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, օգտվելով խորհրդային այն օրենսդրությունից, որ եթե խորհրդային հանրապետությունն անկախություն է ստանում, նրա կազմում գտնվող ինքնավար միությունը կարող է իր կարգավիճակի վերաբերյալ որոշում կայացնել, կայացրեց որոշում և հռչակեց իր անկախությունը: Ինչ վերաբերում է նրան, որ մինչև հիմա ոչ ոք չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, դրա համար էլ Ղարաբաղի ժողովրդի և հայ ժողովրդի պայքարը շարունակվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն օգտագործելու, իրացնելու հնարավորություն ունենա: Իսկ ինչո՞ւ է Արցախը, Լեռնային Ղարաբաղը Հայաստան: Եթե Դուք այսօր լինեք Ղարաբաղում, կտեսնեք այնտեղ 4-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ դարի հայկական եկեղեցիներ: Առաջին հայկական դպրոցն ստեղծվել է հենց Լեռնային Ղարաբաղի տարածքում: Լեռնային Ղարաբաղի բնակչության 80 տոկոսը և ավելին միշտ եղել են հայեր: Իսկ Հայաստան նշանակում է հայերի երկիր, և Լեռնային Ղարաբաղն իր ողջ պատմության ընթացքում եղել է հայերի երկիր: Եվ ուզում եմ ընդգծել նաև, որ, այո՛, սա ոչ թե տարածքային վեճ է, սա մարդկանց իրավունքի իրացման խնդիր է, որովհետև, ինչպես արդեն ասացի, Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, 1988 թվականին այդ գոյութենական վտանգը եղել է: «Ֆրանս24» - Պարոն վարչապետ, Դուք նշեցիք Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքի մասին։ Ես կուզենայի վկայակոչել միջազգային իրավունքի շրջանակում առկա կարգավորումները։ Մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել են մի շարք բանաձևեր, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, և Դուք գիտեք, պարոն վարչապետ, այնտեղ նշված է՝ օկուպացված տարածքներ, ինչը ենթադրում է, որ այդ տարածքներն օկուպացվել են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ո՞վ է օկուպացրել: Եթե ուշադիր նայեք այդ բանաձևերը… «Ֆրանս24» - Օրինակ, 62243 բանաձևի մեջ նշված է՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում, որից հետևում է, որ Ադրբեջանը չէ, որ օկուպացրել է իր սեփական տարածքները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես շարունակեմ իմ նախադասությունը: Ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում էր գոյութենական վտանգի առաջ: Մինչև շարժում սկսելն այդ գոյութենական վտանգը սողացող էր՝ այն առումով, որ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված էր հայկական ինքնության դեմ: Իսկ շարժումը սկսվելուց առաջ այդ գոյութենական վտանգն արդեն դարձավ ուղիղ սպառնալիք, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայության դեմ օգտագործվում էր ուժ: Եվ անկախության հռչակման այդ շրջանում ամբողջական ռազմական գործողություններ սկսվեցին Լեռնային Ղարաբաղի դեմ: Քաղաքները, գյուղերը, բնակավայրերը ռմբակոծվում էին, և մարդիկ հնարավորություն չունեին շուրջ 2 տարի իրենց բնակարաններում, իրենց տներում ապրելու: Եվ քանի որ ոչ մի միջազգային ուժ չէր կանգնեցնում այս պրոցեսը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնապաշտպանական ուժեր ձևավորեց, և ինքնապաշտպանական ուժերի գործունեության արդյունքում այդ հրետակոծություններն ու հրթիռակոծությունները պարզապես ստիպված էին հեռու տանել իրենց տներից: Եթե Դուք ուշադիր նայեք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, կտեսնեք՝ այդտեղ հստակ գրված է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը և դրա արդյունքում կորցրել է տարածքներ, և այդ տարածքները կորսվել են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի, տեղի հայկական ուժերի գործունեության արդյունքում: Այսօր էլ Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը, և դա կարող է կրկին բերել ծանր հետևանքների ընդհանրապես ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Ադրբեջանի համար: «Ֆրանս24»- Պարոն վարչապետ, քիչ ժամանակ է մեզ մնացել։ Ես կուզենայի անդրադառնալ այն հռետորաբանությանը, որն օգտագործվում է Ձեր կողմից Թուրքիայի առնչությամբ։ Դուք ասում եք, որ Թուրքիան ուղղակիորեն և բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական միջոցներով։ Դուք պնդում եք, որ Թուրքիան ներգրավված է հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական նկրտումներում։ Այնքան էլ մեծ չէ աջակցությունը Ձեր միջազգային գործընկերներից, մասնավորապես Ռուսաստանից։ Արդյոք Դուք գտնում եք, որ աշխարհը ճիշտ չի ընկալում խնդիրը կամ անտարբեր է դրա նկատմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ եկեք արձանագրենք, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն արդեն ընդունել են, որ Թուրքիան ներգրավված է ռազմական գործողություններում, և Թուրքիան է հրահրել այս ռազմական գործողությունները: Երկրորդը՝ միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ, երկրներ, պետություններ՝ Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան, այլ երկրներ, ընդունել են, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը ձեռնարկելու համար: Եվ, ըստ էության, ես հստակ ասում եմ, որ, այո՛, Թուրքիան վերադարձել է 100 տարի անց Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար: Բայց դա ունի շատ կոնկրետ պրագմատիկ նպատակ՝ որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ նրա էքսպանսիոնիստական քաղաքականությունը դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք շարունակելու համար: Եվ այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի հետ հարաբերություններում, և աշխարհը պետք է առերեսվի այս փաստի հետ: Ես ասել եմ, որ եթե այս փաստը պատշաճ ձևով գնահատականի չարժանանա, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում: «Ֆրանս24»- Պարոն վարչապետ, մենք քիչ ժամանակ ունենք, բայց ես կուզենայի ևս մեկ հարց ուղղել Ձեզ։ Վերջերս պատասխանելով քաղաքացիական անձանց սպանություններին առնչվող հարցադրմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրեց Հայաստանին ռազմական տեխնիկան քաղաքացիական բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայելու մեջ, ինչն էլ իր կարծիքով հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիական զոհերի։ Ձեր մեկնաբանությունը, պարոն վարչապետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, վերջերս տեսանյութ է հրապարակվել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի ռմբակոծությունների մասին, և միջազգային լրատվամիջոցները նկարահանել են այդ տեսարանները: Եվ ես ուշադրություն դարձրի, որ այդ տեսարաններում, այն տեղերում, որտեղ ռումբեր են նետվում, ոչ միայն զինվորական ենթակառուցվածք չկա, այլև ընդհանրապես ոչ մի զինվորական չկա: Դա արվում է ցեղասպան քաղաքականության շրջանակում: Ալիևը, Ադրբեջանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խնդիր ունի Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկել՝ սպանելու, տեղահանելու և էթնիկ զտումներ իրականացնելու նպատակով: Եվ կարող են միջազգային լրատվամիջոցները վկայել դա, որ Ստեփանակերտում ընդհանրապես տեղի է ունենում հետևյալը՝ ուղղակի քանդվում են մարդկանց տները, որ նրանք հետագայում այդտեղ ապրելու հնարավորություն չունենան: Եվ սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի առաջ է, և այս հարցի լուծումը մեկն է՝ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի շրջանակում:Որովհետև Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի հայությունը չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի վերահսկողության ներքո: Դա ուղղակի բացառված է, և միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եվ ես ուրախ եմ, ի դեպ, որ տեղական ինքնակառավարման, քաղաքային խորհուրդների մակարդակում Եվրոպայում այս պրոցեսն սկսել է: Եվ հույս ունենք, որ այն ալիքաձև կտարածվի: «Ֆրանս24» - Պարոն վարչապետ, և ամենավերջին հարցը։ Դուք աննախադեպ մեծ հեղինակություն եք վայելում Ձեր երկրում։ Միջազգային հանրությունը չափազանց բարյացակամ վերաբերմունք դրսևորեց Ձեր կառավարության հանդեպ։ Բոլորովին վերջերս՝ 2018 թ.-ին խաղաղ գործընթացի արդյունքում, որը հայտնի է որպես Թավշյա հեղափոխություն, Դուք եկաք իշխանության։ Ինչու՞ չեք օգտագործում Ձեր հեղինակությունը բովանդակալից բանակցություններ սկսելու համար, որն ինչպես Դուք գիտեք, ենթադրում է փոխզիջում` տարածքային զիջումներ, որը շատ ավելի լավ տարբերակ է, քան այն մահերն ու ավերածությունները, որը մենք տեսնում ենք այսօր և որի ականատեսն ենք եղել տասնամյակներ շարունակ ձգձգվող հայ-ադրբեջանական այս հակամարտության ընթացքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես փորձել եմ անել դա և կոմպրոմիս եմ առաջարկել, բայց բանակցային այդ պրոցեսների ընթացքում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը, հիմա նաև՝ Թուրքիան, որևէ կերպ չեն ուզում հրաժարվել ցեղասպանության քաղաքականությունից: Եվ ես էլի ասում եմ, որ այս խնդիրն այսօր առավոտ ևս այլ լուծում չունի, քան «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի կիրառումը: Որովհետև Ադրբեջանը, հիմա նաև Թուրքիայի և ահաբեկիչների աջակցությամբ, մի խնդիր է դրել իր առաջ՝ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն: «Ֆրանս24» - Կարո՞ղ եք ավելի կոնկրետ ներկայացնել, պարոն վարչապետ, թե ինչ զիջումների եք պատրաստ Դուք գնալ։ Ես Ձեզ կխնդրեի այդ ենթատեքստում անդրադառնալ նաև այսպես կոչված բուֆերային գոտուն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե, կարող եմ ավելի կոնկրետ: Երբ ես դարձա վարչապետ, ես նախ առաջարկեցի հետևյալ բանաձևը: Գիտեք, ինչ, անընդհատ խոսվում է զիջումների մասին: Նախ մենք պետք է հայեցակարգ ունենանք՝ հարցն ինչպե՞ս պետք է լուծվի: Եթե որևէ մեկը կարծում է, որ հայկական կողմը միակողմանի զիջումներ պետք է անի, խոսում է հայկական կողմի կապիտուլյացիայի մասին: Դա հարցի կարգավորում չէ: Ես առաջարկել եմ, որ մենք նախ հայեցակարգային մակարդակով հասկանանք լուծման բանաձևը: Եվ ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես բանակցային գործընթացում ներգրավված առաջին ղեկավարն եմ, ով ասում է, որ որևէ լուծում պետք է նաև հակառակ կողմի համար ընդունելի լինի: Բայց Ադրբեջանը շարունակել է իր դիրքորոշումը՝ ասելով, որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի և Ադրբեջանի ժողովրդի համար, որը, ըստ էության, նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների միջոցով հայերից պետք է մաքրվի: «Ֆրանս24»- Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, մենք կուզենայինք Ձեզ ավելի շատ հարցեր տալ։ Սակայն, ցավոք սրտի, ժամանակակը թույլ չի տալիս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ:
16:30 - 18 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունն ԱԳԵԾ խոսնակի՝ այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունն ԱԳԵԾ խոսնակի՝ այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունն ԱԳԵԾ խոսնակի՝ այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ հայտարարությանը․ «Հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հրապարակել է խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ։ Արդեն երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը վայրագորեն հրետակոծում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, պատճառելով տասնյակ զոհեր խաղաղ բնակչության շրջանում և ստիպելով վերջիններիս լքել իրենց հայրենիքը։ Ավելին, Ադրբեջանն արդեն իսկ թիրախավորել և կորուստներ է պատճառել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին։ Ներկայիս լայնածավալ ագրեսիային նախորդել են ադրբեջանական ապատեղեկատվության սադրիչ արշավներ, ինչպիսին է այսպես կոչված «Գյանջա քաղաքի հայկական հրթիռակոծման մասին» արշավը։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանն իր հասարակությաունը սնում է ատելությամբ և հայատյացությամբ, ինչի դաժան դրսևորումն է Արցախի ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և սպանությունների դրվագներ պարունակող տեսանյութերը, որոնք հպարտությամբ շրջանառվում են ադրբեջանական սոցիալական մեդիայի հարթակում։ Անհիմն մեղադրանքներ տարածելով՝ Ադրբեջանը հրաժարվում է պահպանել ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից միջնորդավորված կրակի դադարի շուրջ պայմանավորվածությունները և կտրականապես մերժում է հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների որևէ հնարավորություն, որպեսզի շարունակի պատերազմը։ Եվրոպական միությանը մինչ օրս չի կարողացել հստակ և միանշանակորեն արձագանքել պատերազմի այս հանցագրոծություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, այդ թվում՝ Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, և անտեսել է Արցախի ժողովրդի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքը, նրա կյանքի իրավունքի կոպիտ խախտումները և Արցախում զարգացող հումանիտար ճգնաժամը։ Հայաստանը դատապարտելի է համարում այս միակողմանի և կողմնակալ հայտարարությունը, որն Ադրբեջանին «կանաչ լույս» է տալիս անպատժելիորեն շարունակել միջազգային իրավունքի, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային սովորութային իրավունքի խախտումները»։
14:23 - 18 հոկտեմբերի, 2020
Թուրք-ադրբեջանական ահաբեկչության ու կատաղի ագրեսիայի պատճառով խախտվել և խատվում է շուրջ 33․000 մարդու կրթության իրավունք

Թուրք-ադրբեջանական ահաբեկչության ու կատաղի ագրեսիայի պատճառով խախտվել և խատվում է շուրջ 33․000 մարդու կրթության իրավունք

Քսան օր շարունակ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի ընթացքում միջազգային նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծվում են Արցախի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները։ Առ այսօր թիրախավորվել ու ավերվել են 18 դպրոցական շենք, 6 մանկապարտեզ, չորս մշակութային օջախ։ Թշնամու գերճշգրիտ կրկնակի հարվածից ավերվել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը։ Այս մասին հյատնում է Արցախի Կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը։Թուրք-ադրբեջանական ահաբեկչության ու կատաղի ագրեսիայի պատճառով խախտվել և խատվում է շուրջ 33․000 մարդու կրթության իրավունք։ 24․000 աշակերտ դպրոց չի հաճախում, 4016 երեխա՝ մանկապարտեզ, 4986 ուսանող՝ արհեստագործական ուսումնարան, քոլեջ և բարձրագույն ուսումնական հաստատություն։ Խորը ցավով և կսկիծով եմ նշում, որ ունենք նաև զոհված ուսանողներ։
13:21 - 18 հոկտեմբերի, 2020
Արցախը դրական է գնահատում միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված պատերազմի դադարեցմանը |armenpress.am|

Արցախը դրական է գնահատում միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված պատերազմի դադարեցմանը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետությունը դրական է գնահատում միջազգային հանրության և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված հրադադարի վերականգնմանը և պատերազմի դադարեցմանը: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: «Կարծում եմ, եթե այս անգամ հակառակորդը չհարգի միջազգային ջանքերը և կրկին խախտի հրադադարի ռեժիմը, ապա 3-րդ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները շատ ավելի կոշտ և լրիվ այլ մեթոդներով են վերականգնելու զինադադարը: Սա մարտահրավեր է միջազգային հանրությանը և չեմ կարծում, որ երրորդ անգամ որոշ երկրներ կհանդուրժեն նման պահվածքը»,- նշեց Բաբայանը: Նա ընդգծեց, որ իր խորին համոզմամբ, եթե միջազգային հանրության ջանքերը ժամանակին ավելի կոշտ լինեին, գուցե նման իրավիճակ չստեղծվեր: Բաբայանը շեշտեց, որ կային կազմակերպություններ, որոնք պարտավոր էին ավելի օպերատիվ ու կոշտ ձևով արձագանքել: «Մենք պետք է շարունակենք մեր համագործակցությունը տարբեր միջազգային կառույցների հետ: Խաղաղության և մեր անվտանգության ամենակարևոր գրավականը ճիշտ աշխարհաքաղաքականությունն է, եղբայրական երկրների հետ հարաբերությունները նոր որակի հասցնելը»,- ասաց ԱՀ նախագահի խորհրդականը: Բաբայանի խոսքով՝ Արցախը պինդ է, կանգուն է անկախ ամեն ինչից: ԱՀ նախագահի խորհրդականը հույս հայտնեց, որ այս զինադադարն իր նպատակին կհասնի, սակայն, անկախ ամեն ինչից, իրենք շատ լավ գիտեն, թե ում հետ գործ ունեն: «Բանակը, մեր զինված ուժերը շարունակելու են իրենց պատմական և հերոսական առաքելությունը մեր ժողովրդին ու պետականությունը պահպանելու ուղղությամբ»,- ասաց Բաբայանը:
12:59 - 18 հոկտեմբերի, 2020
Բաքուն մերժել է գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու ԿԽՄԿ միջնորդության փորձը. ՀՀ ԱԳՆ

Բաքուն մերժել է գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու ԿԽՄԿ միջնորդության փորձը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդության փորձը մերժելու վերաբերյալ․ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ս․թ․ հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար։ Սակայն այս քայլը, որը արվում էր թե՛ հոկտեմբերի 17-ի և թե՛ հոկտեմբերի 10-ի Մոսկավայի համաձայնությունների տառին և ոգուն համապատասխան, կտրականապես մերժվել է պաշտոնական Բաքվի կողմից։ Տեղի ունեցածը վկայում է, որ Ալիևյան կլանը, դառնալով տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության գործիք, մտահոգված է միայն սեփական իշխանության պահպանմամբ և, սարսափելով պատերազմ սանձազերծելու ու բազմաթիվ կորուստներ ունենալու համար իր սեփական ժողովրդի առջև պատասխան տալու հեռանկարից, փորձում է հետաձգել իրականության հետ առերեսվելու անխուսափելի պահը։
12:15 - 18 հոկտեմբերի, 2020